Օրվա լրահոսը
Մշակույթի նախարարն ու ՀԳՄ նախագահը խուսանավեցին
Հասմիկ Պողոսյանն ու Լեւոն Անանյանը չքննադատեցին Հովեյանին «Արմենպրեսի» մամուլի սրահում երեկ հրավիրված ասուլիսի հյուրը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էր, թեման՝ նոր կառավարությունում իր 100-օրյա գործունեության արդյունքները, ոլորտում առկա խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Նախարարը հայտնեց, որ 2007 թ. հունվարից սկսած՝ մոնիտորինգային ծրագրով արդեն ամփոփվել է մշակութային դաշտի ուսումնասիրությունը, ինչի հիման վրա էլ կառուցվել է նախարարության հետագա
«ԿԱՅՍԵՐԱԿԱՆ» ՄԹԵՐՔ՝ ԿԱՅՍՐ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՄԱՐ
Մենք բոլորս ուզում ենք լինել առողջ, ապրել ակտիվ եւ լիարժեք կյանքով Այդ նպատակին հասնելու համար, իհարկե, շատ կարեւոր է ռացիոնալ սնունդը, որի անբաժանելի մասը կազմում են կաթը եւ դրանից ստացվող մթերքները: Մեր առօրյա սննդակարգում թթվասերը զբաղեցնում է իր հաստատուն տեղը, եւ այնքանով է սովորական դարձած, որ մեզնից քչերն են մտասուզվում վերջինիս սննդարարության կամ օգտակար հատկությունների
Դպրոցից դուրս են մնում
Նախադպրոցական հաստատություններ քիչ են հաճախում «Անկախության առաջին տասնամյակի ընդհանուր լիբերալության պայմաններում Հայաստանի կրթական դաշտի երկու ոլորտում վրիպումներ ենք թույլ տվել: Մեկը ոչ պետական՝ մասնավոր բուհերի ստեղծումն էր, մյուսը նախադպրոցական կրթական համակարգում օրենքով կարգավորվող պայմաններ չստեղծելն էր: Այդ պատճառով էլ այժմ ցանկացած ոք կարող է ՍՊԸ բացվել եւ սկսել նախադպրոցական բնույթի ծրագիր»,- «Կրթական բարեփոխումները եւ նախադպրոցական
ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ՝ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ
«Կոչերի» համար շարունակելու են հետապնդել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն» խմբակցություն) կողմից սեպտեմբերի 18-ին ներկայացվեց եւ շրջանառության մեջ դրվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր 301-րդ հոդվածը, որը վերաբերում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերին, ճանաչել ուժը կորցրած, այսինքն՝ առաջարկվում
Չեն ուզում ժայռերում թաղվել
Եզդիները ՀՀ կառավարությունից պահանջում էին նորմալ գերեզմանատուն, սրբատեղի եւ պապենական հողերի վերադարձ: Երեկ Զովունի գյուղի եզդիները կառավարության շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել: Նրանք բողոքում էին, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Կոտայքի մարզպետն ու Զովունիի գյուղապետը «աշխարհի ամենատաղանդավոր ազգի՝ եզդի ժողովրդի» խնդիրներով չեն զբաղվում, «մեծ ջոկողություն են դնում հայերի ու եզդիների միջեւ»: Օրինակ՝ ցուցարար եզդիներից մեկը
ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱՏԱՑԵԼ ԵՆ
Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստանյութերը մի շարք դպրոցականների վրա վատ են անդրադարձել: Մեր տեղեկություններով՝ նախօրեին մի շարք դպրոցներում կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստվելուց հետո տասնյակ երեխաներ վատացել են: Օրինակ՝ Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցի աշակերտներից մեկը պատվաստվելուց հետո այնպիսի շոկային վիճակում է հայտնվել, որ դպրոցի տնօրինությունը ստիպված է եղել շտապօգնություն կանչել՝ երեխային ուշքի բերելու համար: «Առավոտի» հետ զրույցում այդ
ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ
ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը երեկ հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ «Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ առաքելությունների ձախողման խնդրին, մասնավորապես Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդդի Օ՛Հարայի՝ Հարավային Կովկաս եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ՝ ԵԽԽՎ բյուրոյի
ՀՀ-ում գունավոր հեղափոխությո՞ւն է նախապատրաստվում
Խոսրով Հարությունյանը առաջին նախագահի վերադարձից նման «հոտ» է առնում Որ ընդդիմությանը չի հաջողվելու նախագահական ընտրություններում մեկ թեկնածուով հանդես գալ՝ քրիստոնեա-դեմոկրատ Խոսրով Հարությունյանը միշտ է համոզված եղել: Իսկ այս ոչ պաշտոնապես մեկնարկած մրցարշավի ինտրիգը նա համարում է այն, որ իշխանությունն էլ մեկ թեկնածուով հանդես չի գալիս՝ նկատի ունենալով ՀՅԴ-ի կեցվածքը: Ամենակարեւորը, սակայն, ՔԴՄ նախագահի կարծիքով էլ,
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՅՆԺԱՄ, ԵՐԲ ՉԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ
Հակադարձում է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը Երեկ արդեն հաղորդել ենք, որ Ռուբեն Թորոսյանի ղեկավարած «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպությունը հոկտեմբերի 1-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով Հանրային հեռուստառադիոընկերության «օրենքին հակասող գործողությունը»: Կազմակերպությունը հիշեցնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերությունում «հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունն» արգելվում
ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՍՑԵՆԱՐՆԵՐ Է ԳԾՈՒՄ
Իսկ «Բարգավաճը» կոալիցիոն հուշագրին հավատարիմ է մնալու Նախագահական ընտրությունների մեկնարկը, ըստ էության, սկսվել է ժամանակից շուտ, եւ տարբեր ուժերի ակտիվությունը վկայում է, որ պայքարը չի լինելու սովորական, այլ՝ շատ ավելի լուրջ եւ մրցակցային: Մեզ հետաքրքիր էր պարզել՝ արդյոք իրավիճակի որոշակի փոփոխության դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը շարունակ հայտարարում է, թե կոալիցիոն հուշագրին հավատարիմ՝ ՀՀԿ-ի հետ
ԿՈՒԶԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐԸ ԼԻՆԵԼ
Երեկ «Առավոտը» ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագահական մրցապայքարի երբեք դուրս չի գալիս, հատկապես, որ երկրում բոլոր բարձր պաշտոններն արդեն զբաղեցրել է: «Իմ քաղաքական անցյալը բավարարում է, որպեսզի ձեւավորվեին նման ցանկություններ: Այդ պաշտոնն ինձ չի վախեցնում, բայց այդ պաշտոնը զբաղեցնող գործչի իմ պատկերացումները մի քիչ տարբերվում են: Այնտեղ գտնվողը պետք է ունենա լուրջ,
Մտավորականն ու քաղաքականությունը
«Հայացք» ակումբի երեկվա հյուրը ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ, Գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանն էր, թեման՝ մտավորականի դերն ու առաքելությունը հասարակական կյանքում: Է. Միլիտոնյանի ձեւակերպմամբ, մտավորականի դերի ու առաքելության հետ կապված հարցերն ասօր ամենից շատ արծարծվում են հատկապես մամուլում. «Եվ որքան ակտիվ է դա, այնքան ակտիվ էլ թերագնահատվում եւ վարկաբեկվում է մտավորականը: Վերջին
Սեպտեմբերի 30-ի գիշերը ավտովթարից մահացավ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ եւ Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ Խաչատուր Քյափանակցյանը:«Առավոտը» խորապես ցավակցում է նրա հարազատներին եւ մտերիմներին:
ԽՈՅ 21.03-20.04: Էրոտիկ երեւակայության շնորհիվ ինտիմ կյանքն այսօր հաճելի կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Անհանգստացնող հարցերից շատերը կմնան անցյալում, եւ դուք կկարողանաք լուծել մնացածը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրն ընդհանուր առմամբ հաջող է ու բարենպաստ հատկապես ֆինանսական ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործնական հարաբերություններում ձեզ լուրջ փորձարկում է սպասվում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտահղացումները ստեղծագործաբար իրագործելու ձգտման դեպքում հաջողությունը կժպտա ձեզ: ԿՈՒՅՍ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Վիշվանաթան Անանդը՝ աշխարհի չեմպիոն Սեպտեմբերի 29-ին Մեխիկոյում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնության համար ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ երկու շրջանից բաղկացած 21-րդ կարգի մրցաշարը: Վերջին՝ 14-րդ տուրում Անանդ-Լեկո, Մորոզեւիչ-Գելֆանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, Արոնյանը զիջեց արդեն աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկին, իսկ Սվիդլերը պարտության մատնեց Գրիշչուկին: Այսպիսով, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաբարձր վարկանիշն ունի, նվաճեց աշխարհի
ԿԳ նախարարը խոստումը չկատարեց
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի նոր շենքի բացման արարողությանը չէին հրավիրել նախկին տնօրենին: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջն այսուհետեւ կգործի Արշակունյաց 39 հասցեում: Երեկ տեղի ունեցավ քոլեջի նոր շենքի բացման արարողությունը: «Այս շենքը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ունի մոտավորապես 65 լսարան-արվեստանոց, հանրակրթական առարկաների համար նախատեսված շուրջ 18 լսարան, գրադարան, բուֆետ, բուժկետ: Հնարավոր չէ
ՎԵՐԴԻԻ «ՌԻԳՈԼԵՏՏՈՆ»՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ
Ֆիլհարմոնիկի եւ օպերայի համատեղ ձեռնարկը Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 30-ին առաջին անգամ հայ հանդիսատեսը ականատես եղավ օպերային ներկայացման՝ Վերդիի «Ռիգոլետտոյի» ժամանակակից բեմադրությանը: Երեւանի օպերային թատրոնում հիշյալ ներկայացման վերջին բեմադրությունը իրականացրել էր ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վահագն Բագրատունին՝ 1980-ականների կեսերին, որը խաղացանկում էր մինչեւ 1990-ականների կեսերը: Բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի «Ռիգոլետտոյի» ժամանակակից «ընթերցման» շնորհիվ առաջին անգամ օգտագործվեց
Վարսավիրը տուժել է
Վաճառվել է արգելանքի տակ գտնվող գույքը Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակչուհի Մարգարիտա Խաչատրյանը մայրաքաղաքի Կոմիտասի 1 հասցեում գտնվող «Մանե» վարսավիրանոցի հիմնադիրներից մեկն է՝ 30 այլ վարսավիրների հետ մեկտեղ: Նրա բաժնեմասը սեփականաշնորհման ժամանակ կազմել է 3.11 տոկոս: Մ. Խաչատրյանի՝ ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, «Մանե» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Թորոսյանը վաճառում է վարսավիրանոցը: «Վարսավիրանոցը վաճառելիս Թորոսյանն անտեսել է
ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՆՔՆԱԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ
Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցի աշակերտների ծնողները մեղադրում են տնօրենին, վերջինս էլ՝ նրանց: «Առավոտն» անդրադարձել է Աերացիա թաղամասի թիվ 4 շենքի բնակիչների եւ Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցի տարածքային խնդիրներին («Բնակիչներն ընդդեմ դպրոցի», 20.07.2007): Օրերս էլ ծնողների նոր պատվիրակություն էր այցելել խմբագրություն: Նրանցից մեկը բողոքում էր, որ չնայած յուրաքանչյուր աշակերտից հավաքվող տարեկան 2000
Հարեւանին դատի է տվել
Մեկուկես տարվա հարեւանը բողոքում է, թե ինչու տասը տարի առաջ կառուցված շինության համար իրենից թույլտվություն չեն հարցրել: Զեյթուն համայնքի Դավիթ Անհաղթի փողոցի 19 շենքի բնակիչներից մեկը՝ Գայանե Մարկոսյանը, տասը տարի առաջ իր բնակարանին կից շինություն է կառուցել եւ այն սեփականաշնորհել: Սակայն հարեւաններից մեկը՝ թիվ 40 բնակարանի տանտեր Արթուր Ղեւոնդյանը օր ու գիշեր Գ. Մարկոսյանին հանգիստ
ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ
Չնայած բնակչության շրջանում առաջացած խուճապին, որ կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստանյութերը վնասակար են՝ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ դրանք միանգամայն անվտանգ են: Հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում իրականացվող կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումները մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Չնայած առողջապահության նախարարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որ 6-27 տարեկան բոլոր քաղաքացիները մասնակցեն կարմրուկի եւ կարմրախտի
ՕԵԿ-Ը ՄԻԱՅՆԱԿ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Սեպտեմբերի 29-30-ը տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության վարչության ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ՕԵԿ կառուցվածքային եւ տարածքային բոլոր կառույցների ներկայացուցիչները: Երկօրյա նիստը լրագրողների համար փակ էր: Ըստ «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանի՝ բավականին բուռն քննարկումներ էին ծավալվել ներքաղաքական վիճակի եւ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափի շուրջ: Երեկ տարածվեց ՕԵԿ վարչության հայտարարությունը, որում նշված է, թե
«ՈՐԵՎԷ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԿԱ»
«Զուտ քաղաքագիտական առումով ընկալելի չէ այդ երկու ուժերի միասին հանդես գալը, քանի որ ՀՀՇ-ն համարվում է ծայրահեղ աջ ուժ, իսկ ՀՅԴ-ն ավելի ձախ է, եւ այդ երկու ուժերի ալյանսը ես քաղաքագիտական առումով այդքան էլ չեմ պատկերացնում: Սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր տակտիկան ու ստրատեգիան, եւ եթե Դաշնակցությունը իր տակտիկական խնդիրների շրջանակում է
ԱՄՆ պետքարտուղարներին հետեւեցին պաշտպանության նախարարները
Հետեւելով նախկին պետքարտուղարների օրինակին՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին երեք նախարարներ եւս նամակ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով կանխել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, ԱՄՆ ռազմական գերատեսչության նախկին ղեկավարներ Ֆրենք Քարլուչին, Ուիլյամ Քոհենը եւ Ուիլյամ Փերին համատեղ նամակում մտահոգություն են հայտնել, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ
Կոմունիստները դեռ չեն կողմնորոշվել
Բայց Տեր-Պետրոսյանի վերադարձին դեմ են «Կոմունիստական կուսակցությունը սթափ գնահատելու է իրավիճակը. նախագահական ընտրություններին մասնակցե՞լ, թե՞ ոչ, ինչ-որ նոր ֆորմատ առաջարկե՞լ կամ արժե՞, որ ՀԿԿ-ն թաթախվի այն հոսանքների մեջ, որոնք չգիտես որտեղից են գալիս, ում թելադրանքով եւ ուր են հոսում, ով՝ ում է ծառայում: Այս հարցերի պատասխանները կտա համագումարը, որը տեղի կունենա նոյեմբերի վերջերին»,- այսպես պատասխանեց
ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ-ն պայմանավորվեցին առաջիկա ընտրությունների ժամանակ մղել քաղաքակիրթ պայքար Սեպտեմբերի 29-ի առավոտյան տեղի ունեցավ մի հանդիպում, որը դժվար էր պատկերացնել 1994-1998 թվականներին. շուրջ 40 րոպե մի սեղանի շուրջ նստած էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք բանտում էին այդ թվականներին, եւ Հայաստանի 1-ին նախագահ Լեւոն
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՈԳԵՇՆՉՎԵԼ Է ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐԵՐԻՑ
«Ազգային միաբանություն» կուսակցության կոնֆերանսը որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտաշես Գեղամյանին: Գեղամյանը իր որոշման մասին կխոսի նոյեմբերին: ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը շաբաթ օրը կայացած կուսակցության 10-րդ հոբելյանական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ ինքը թշնամական վերաբերմունք չունի ո՛չ Սերժ Սարգսյանի եւ ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եւ առաջնորդվելով հռոմեական կայսր Մարկոս Ավրելիուսի պատգամներով՝ որոշել է սիրել իրեն
ՀՅԴ-Ն Է՞Լ Է ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԴԱՐՁԵԼ
ՀՅԴ ղեկավարներն ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 29-ի հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ անկախ իրենց գաղափարական ու քաղաքական տարաձայնություններից՝ փորձելու են ընտրությունների ընթացքում բանավեճ վարել բացառապես գաղափարների, առաջարկների եւ ծրագրերի շուրջ եւ զերծ մնալ հասարակությանն օգուտ չտվող հարցադրումներից: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, թե այս պայմանավորվածությունն ավելի հեշտ է կյանքի կոչել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնութերորդ ՀԻՆԳՇԱԲԹՎԱ ՎԿԱՆԵՐԸ Երբ Բիձեն գնացել էր իրենց էդ «Հինգշաբթի օրվա վկաներ» ընկերության կնիքը պատվիրելու, իրեն ասել էին, որ էդ կազմակերպությունը նախ Կրոնի պետական կոմիտեն պիտի հաստատի, եւ երբ Բիձեն բացատրել էր, որ իրենց ընկերությունը որեւէ առնչություն չունի Եհովայի վկաների հետ, նրա էդ բացատրությունը համոզիչ չէին համարել, եւ երբ երկրորդ
ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար սենսացիոն նորությունները բացառված չեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործերն այսօր ինքնահոսի մի թողեք: Ավելորդ ինքնավստահությունը խանգարում է ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ավելի շատ կգործի ձեր բանականությունը, քան հուզականությունը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեզ անհանգստացնող հարցերի մի ամբողջ շարք արդեն անցյալ կդառնա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնակրթության օր է կյանքի բոլոր բնագավառների համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր սկսած բոլոր

















































