Օրվա լրահոսը

«Շարքային ընդդիմադիր»

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այսպիսի հեռանկար խոստացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին Արդեն հայտնի ավանդույթ է՝ երբ Ռոբերտ Քոչարյանը որեւէ քաղաքական հայտարարություն է ուզում անել, գնում է այս կամ այն ձեռնարկություն, որտեղ հրավիրվում են միայն պատասխանատու լրատվամիջոցները: Երեկ էլ «Սինոփսիս» ընկերության հայկական մասնաճյուղի կարմիր ժապավենը կտրելուց հետո նախագահին մոտեցան լրագրողները եւ հարցրին՝ ի՞նչ է մտածում առաջին նախագահ Լեւոն

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է՝ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԱՍԵԼՈՎ

Սա ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականն է ՀՀ առաջին նախագահի ելույթին Հայաստանյան ընդդիմադիր դաշտի այն հատվածը, որը դեռ ամռան սկզբներին էր խոսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ որպես ՀՀ նախագահի թեկնածու նրա առաջադրման անհրաժեշտության մասին, ավելի քան ոգեւորված է Լ. Տեր-Պետրոսյանի՝ Անկախության օրը ՀՀՇ-ի նախաձեռնած միջոցառման ժամանակ արած հայտարարությամբ: Ընդդիմադիրների մի

«ԵԹԵ ԱՌԱՋԱԴՐՎԻ՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՂԹԵԼՈՒ Է»

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջադրվելով նախագահի թեկնածու՝ հաղթելու է, քանի որ հասարակությունը փոփոխություններ է ուզում: – Առաջին նախագահը երկար լռությունից հետո խոսեց, խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց այսօրվա իշխանությունների հասցեին, սակայն հիմնական հարցը՝ առաջադրվելո՞ւ է նախագահի թեկնածու, թե՞ ոչ՝ մնաց բաց: Դուք հիմա նրա մերձավոր շրջապատն եք ներկայացնում, համենայնդեպս՝ սեպտեմբերի

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ ասաց, թե իր եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարակարծությունները ԼՂ հիմնախնդրին վերաբերող մոտեցումներով չեն սահմանափակվում: «Դրանք վերաբերում են նրան, որ, ըստ իս, չի կարելի ընտրություն կեղծել, կառուցել կլանային համակարգ, թույլ տալ, որ տնտեսության մեջ որոշ մարդիկ մենաշնորհ ունենան, որ սպանությունը, որը կատարել են քո մոտիկները, չբացահայտվի: Այդ բոլոր հարցերի

ՕԵԿ-Ն ԷԼ ԻՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 21-ին կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը: Նրանք հետո մասնակցել են նաեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀՇ-ի կազմակերպած ընդունելությանը:Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա է եղել միայն նույն օրը ՕԵԿ-ի կազմակերպած ընդունելությանը: Դատելով այն լուսանկարներից, որոնք մեզ տրամադրեցին «Օրինաց երկրի» գրասենյակից, ընդունելությունը շատ

«ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԱՐԱՐԱՏՆ ԷՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Օրերս Ադրբեջանում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, ի պատիվ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւի նվաճած բրոնզե մեդալի, Բաքվում բարձրացվեց մեր եռագույն դրոշը: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին եւ նրանց, ովքեր նախապատրաստական շրջանում իրենց ներդրումն են ունեցել վերջին 20 տարում առաջին անգամ այդ աննախադեպ հաջողությունը կռելու գործում: Պարոն

Շարունակեք ինքներդ

Որովհետեւ սրա վերջը, ինչ-որ, չի երեւում Մեզ մտահոգող հիմնական հարցն էսօր պետք է լինի ոչ թե, ենթադրենք, ինչ-որ տեղից տեղ գալ-գնալու, ծառի վրա կամ տակը եղած լինելու, կամ էլ առանձնահատուկ ինչ-որ մի առաքելության հարցը, այլ շատ ավելի պարզ ու պրիմիտիվ բան. ԻՆՉՈ՞Ւ ՄԵԶՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ԲԱՆ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ: Պատասխանը, ինձ համար, շատ պարզ է.

«ԴԵՌ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵԻՆՔ»

Ասում է Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը նոր է վերադարձել Համաշխարհային գովազդային առաջին ֆորումից: Վերջերս Մոսկվայում անցկացվեց Համաշխարհային գովազդային առաջին ֆորումը։ Կազմկոմիտեի աշխատանքները ղեկավարում էր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Միջոցառմանը շուրջ 40 երկրների թվում Հայաստանը ներկայացնում էին 5 ընկերություններ՝ «Շարմը», «Դիիմ Քոմփյունիքէյշնզը», «Պրինտ-ինֆոն», «Անտարեսը» եւ «Ռադիո Վանը»։ «Առավոտը» հանդիպեց հայկական պատվիրակության ղեկավար, «Հայկական

Oգնականը դատի է տվել մարզպետին

Ըստ Շիրակի մարզպետի օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանի, պատճառը իրեն անտեղի նկատողություն տալն է: Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է լսվեր Մեսրոպ Ղալաչյանի քաղհայցը՝ ընդդեմ մարզպետ Լիդա Նանյանի: Քանի որ մարզպետարանի իրավաբանական բաժնից ոչ ոք չէր ներկայացել, դատը մի քանի օրով հետաձգվեց: Ինչպես ներկայացրեց դատավոր Արմեն Խաչատրյանը, մարզպետարանի իրավաբանական բաժնի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը գրավոր

ՆՈՐ ՏՆՕՐԵՆ՝ ԹԻՎ 13 ԴՊՐՈՑՈՒՄ

Բաղձալի պաշտոնը հասավ նախկին պաշտոնակատարին ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցում, որտեղ տիրող ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտին «Առավոտը» քանիցս անդրադարձել է («Ազատամարտիկ տնօրենն ու քիմիկոս հաշվապահը յոլա չեն գնում»՝ 19.07. 2007, «Բարդակ» թիվ 13 գիշերօթիկ դպրոցում»՝ 30.08.2007, «Բարդակի հետեւանքները»՝ 8.09.2007), շաբաթ օրը կայացան տնօրենի ընտրություններ: Թափուր տեղի համար հայտ էր ներկայացրել 3

Հայերը պետք է վրացերեն սովորեն

Որպեսզի կարողանան անգամ Վրաստանի հայաբնակ շրջաններում աշխատանք գտնել: «Ռուսական բազայի հեռանալուց հետո մեր քաղաքի 30 ընտանիքներ աշխատանքից զրկվեցին: Գոնե աշխատատեղ կար, մարդիկ փող էին ստանում, հիմա ի՞նչ պետք է անեն: Առաջ գնում էին Ռուսաստան՝ խոպան, այժմ դա էլ մեծ դժվարությունների հետ է կապված: Ես առեւտուր եմ անում, մթերք եմ վաճառում դրամով, ռուսականով, լարիով ու դոլարով:

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԽԱՓԱՆՎԵՑ

Ըստ ՀՀՇ-ականների, օրերս Մարալիկում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները իրականացվեցին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի գրած սցենարով: Կիրակի օրը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: 5037 ընտրող ունեցող Մարալիկում ընտրությանը մասնակցեց 2209 մարդ: Հավաքելով 1995 ձայն, այս պաշտոնում վերընտրվեց գործող քաղաքապետ, հանրապետական Արտակ Գեւորգյանը: Նշենք, որ նախքան ընտրությունները, Ա. Գեւորգյանից բացի, քաղաքապետի աթոռի համար պայքարում էր

Իրավապահները նոր լուծում են գտել

Նրանք ցուցարարներին ուղղակի «պաստառազերծում» են Մամուլն արդեն հաղորդել է, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 21-ին «Անկախության ազատամարտիկներին՝ ազատություն» գրությամբ շապիկով էր մասնակցել Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ընդունելությանը: Մինչ այդ Զարուհի Փոստանջյանն իր մի քանի համախոհների հետ «Ազատություն Սեֆիլյանին, Մալխասյանին, Բաբաջանյանին» գրությամբ թերթիկները ձեռքին կանգնել էր նախագահական նստավայրի դիմացի

ՍՊԱՌՎԱ՞Ծ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ Է

Քաղաքական ուժերը քննարկում են, բայց չեն ուզում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեր խնդրանքին՝ մեկնաբանել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի որոշ հատվածներ, առարկեց, պատճառաբանելով, որ առաջիկայում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունենալու իրենց կուսակցության հերթական կոնֆերանսը, որի ժամանակ ամեն ինչի մասին կհնչեն գնահատականներ եւ մեկնաբանություններ: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում

ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Դրա պատճառը Բոգդանովկայում կառուցվելիք բանտն է Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի իշխանավարությունից ի վեր բազմազգ Վրաստանի՝ այսօր «ժողովրդավարական» համարվող իշխանությունների վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ըստ էության, նույնն է մնացել: Ու եթե ժամանակին Գամսախուրդիային թվում էր, թե ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները հեշտությամբ կարելի է լուծել նրանց ինքնավարությունները կազմալուծելով, ապա այսօր ավելի ժողովրդավարական համարվող իշխանությունները կարծում են,

ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵԼ ԵՆ

Անցյալ կիրակի օրը՝ սեպտեմբերի 23-ին, Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնական միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ա1+»-ի փոխանցմամբ, տեղացիներն առաջին նախագահին ընդունել են ջերմությամբ: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երեկ հավաքել է մարզի մի քանի գյուղերի գյուղապետերին ու մատ թափ տվել, որ վերջիններս չեն կարողացել խոչընդոտել գյուղացիների կողմից ՀՀ

Քաղաքականության հայկական առանձնահատկությունները

Անկախ պետականությունը ցանկացած ազգի բարձրագույն արժեքն է, որին նա հասնում է հազարամյակներով ստեղծած իր հոգեւոր եւ նյութական մշակույթով: Եվ եթե որեւէ մշակույթ իր ստեղծող ժողովրդին չի հասցնում անկախ պետականության, ուրեմն այդ մշակույթի մեջ մի խաթար բան կա:Նարեկ Սարգսյան գլխավոր ճարտարապետ ընկերոջս հետ «Մանթաշով» գարեջրատանը նստած՝ խոսում էինք անկախության հետեւանքով վերածնվելիք մեր հին արժեքների մասին, հընթացս

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնյոթերորդ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՊԱԳՐԵՐ Որ ասում եմ՝ իգդիրցիք անհրաժեշտ համբերություն ու նպատակասլացություն չունեն, ամենեւին չի նշանակում, թե անխտիր բոլոր իգդիրցիք են էդ հատկություններից զուրկ, բայց նույնիսկ էդ հատկություններն ունեցողներն են իրենց էդ հատկությունները հազվադեպ օգտագործում, որովհետեւ իգդիրցիների միջավայրում մրցակցության դաշտ չի եղել ու չկա. այսինքն, իգդիրցիների մեջ չկար մեկը, որին մեր

Կենտրոն թաղապետարանում ռոք չե՞ն սիրում

Նրանք հանել են միջազգային ռոք փառատոնի վահանակը Սեպտեմբերի 22-ից Հայաստանում կմեկնարկի «Ռոքը՝ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը, որի գլխավոր կազմակերպիչն է գերմանական «Kultur Aktiv» մշակութային հ/կ-ն: Համերգաշարին կմասնակցեն Գերմանիայից «ZEN ZEBRA», Հայաստանից՝ «Բամբիռ», «Օուքսենհէմ», «ՄԴՊ», իսկ Արցախից՝ «Ղարաբաղ» ռոք խմբերը: Սեպտեմբերի 24-ին մի համերգ կկայանա Ստեփանակերտի Երիտասարդության պալատում, սեպտեմբերի 25-ին՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՑԱՌՈՒՏՆԵՐՈՒՄ

Հրապարակախոսի հայացքով «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում մեր անվտանգության հիմնարար արժեքներից է հայապահպանությունը, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը Հայրենիքում եւ Սփյուռքում։ Բայց ո՞րն է մեր ինքնությունը, տիպն ու տեսակը, արդյոք կա՞ միանշանակ պատասխան, բնութագիր։ Ի՞նչ արժեքներ են ընկած մեր ինքնության հիմքում, ի՞նչ արժեքների ենք դավանում։ Համընդհանուր, համամարդկային արժեքներից եւ ընդունակություններից, համամարդկային արատներից

Լիազորն ինքն իրեն տեղեկանք է տվել

Օրերս «Առավոտը» բողոք էր ստացել Գյումրիի փոխքաղաքապետի հորեղբոր թոռից՝ Անուշավան Ավետիսյանից: Նա տեղեկացնում էր, որ իր պապենական տանը բռնի կերպով տիրացել է Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրենը՝ նկարիչ Գարիկ Մանուկյանը: Վերջինս, առանց Ա. Ավետիսյանի համաձայնության, այն քանդել ու միավորել է նույն բակում գտնվող իր հոր տան հետ: Անուշավան Ավետիսյանի պատմելով, իրենց «ընդհանուր» պապը՝ Տիգրան Ավետիսյանը, ժամանակին

ՈՎՔԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչները հունիսին եղել էին Կարսում, ուսումնասիրել Կարսի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Իր դիտարկումներից մի հատված «Ասպարեզը» տրամադրել է «Առավոտին»: Մեր առաջին ծանոթությունը Թուրքիայում խոշոր լրատվական գործակալությունների՝ «Դոգան Հաբեր Աժանսը» եւ «Իլհաս Հաբեր Աժանսը» լրատվական գործակալությունների թղթակիցներ Մուքքադիր Յարդըմջելի ու Բեդիր Ալթընըկի հետ էր: Մեր զրույցին միացած Գյումուշփալլա Քորտագը «Չարդաշ Կարս

Պատերազմի ժամանակ պայմանագրեր չեն բաժանում

Ասում է 1992-95թթ. ռազմարդյունաբերական համալիրի աշխատակից Ավիկ Օհանյանը – Մեզ հայտնի է, որ դուք մասնակցում էիք Հայաստանում փամփուշտի արտադրության կայացման գործին: – 1992-95-ին ես աշխատում էի ՀՀ արդյունաբերության նախարարությունում՝ Ռազմարդյունաբերության վարչության աշխատակից էի: Համակարգում էի զենք արտադրող գործարանների համատեղ աշխատանքը: Գործարաններից մեկում արտադրում էինք փամփուշտ: Սակայն արտադրական պրոցեսին խանգարում էր մարդու միջամտությունը եւ անհրաժեշտ տեխնիկական

«ԻՆՁ ՕԳՆԵԼՈՒ ԵՆ ՈՐՊԵՍ ԶՈՀՎԱԾԻ՞, ԹԵ՞ ՎԻՐԱՎՈՐԻ»

Հարցնում է պատերազմի ժամանակ իր ընտանիքը կորցրած ազատամարտիկը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 54-ամյա բնակիչ Խաչատուր Կիզողյանը 1989-ից մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին: Վիրավորվել է երեք անգամ: 2-րդ կարգի հաշմանդամ է: ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ 1992թ. օգոստոսի 2-ին զոհվել են կինը՝ Ալվարդ Կիզողյանը, որդին՝ Զոհրապը, դուստրը՝ Արուսյակը: Մյուս որդին՝ Սոսը, վիրավորվել էր: Վերջինս 3-րդ կարգի հաշմանդամ

Հասարակական կառույցը դարձավ մասնավոր

Իսկ «Հայաստան» հիմնադրամը՝ դատախազ Ջոն Ֆարխոյան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում Պուշկին-Եկմալյան խաչմերուկի հատվածի Պուշկինի 43, 49 եւ Եկմալյան 6 շենքերի բնակիչների (Նաիրա Գրիգորյանի, Անահիտ Զաքարյանի) ու եւս 100 քաղաքացիների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի՝ առուվաճառքի պայմանագիրը եւ դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների

«ՍՎՈ ՌԱՖԻՑ» ՄԻՆՉԵՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հարցազրույց լրագրող Սերգեյ Գալոյանի հետ – Պրն Գալոյան, դուք հայտնի եք կրիմինալ աշխարհին նվիրված մի շարք գրքերով՝ «Մարինա» (1996թ.), «Գողերի աշխարհը» (1997թ.), «Ուռկանի մեջ թպրտացող ձկներ» (1997թ.), «Գայլի թակարդ» (2004թ.): Իսկ «Առեղծվածային Սվո Ռաֆը»՝ Ռաֆայել Բաղդասարյանի մասին պատմող գիրքը պատճենահանված ընթերցվում է մեր բոլոր ազատազրկման վայրերում: Կարիք կա՞ր մոտենալ այդ թեմաներին: – Իհարկե կար, որովհետեւ

Փաստաբանը նպաստել է խարդախությանը

Բայց ոչ մի պատիժ չի կրել Արմեն Կնյազեւը 2005թ. օգոստոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ պատահական ծանոթանալով Արուսյակ Թեւանյանի հետ ու տեղեկանալով, որ վերջինս եւ նրա մորաքրոջ դուստր Ասյա Հարությունյանը ԱՄՆ մեկնելու մերժում են ստացել, մտադրվել է խաբեությամբ նրանցից գումար հափշտակել: Իր նպատակը իրականացելու համար Կնյազեւը Ա. Թեւանյանին հայտնել է, թե իբր աշխատում է ԱՄՆ-ում,

ԽԱՂԱՏՆԵՐԸ ԱՆՎՏԱՆԳ ՉԵՆ

Դրանք «խթանում» են ավազակային հանցագործությունները 2004-ից սկսած՝ հանրապետությունում գրանցվել է ավազակային հարձակման 640 դեպք, որից 420-ը կատարվել է Երեւանում, իսկ 220-ը՝ մարզերում: Չբացահայտված ավազակային հանցագործություններից 93-ը կատարվել է բնակարաններ մուտք գործելով, 67-ը՝ փողոցում, 11-ը՝ բենզալցակայաններում, 14-ը՝ խաղատներում, 9-ը՝ տարադրամի փոխանակման կետերում, մնացածը՝ այլ վայրերում: Չբացահայտված ավազակային հարձակման 117 դեպք կատարվել է հանցավոր խմբերի կողմից, այդ

«Անկախության դեմ խոսողը մարդ չէ»

Երեկ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, թեման՝ Անկախության 16-րդ տարելիցը: Պ. Հայրիկյանի ձեւակերպմամբ, այսօր Անկախության խորհրդի մասին խոսելն արդեն էական չէ, որովհետեւ ցանկացած դպրոցական ազգի համար այլ կենսակերպ չի էլ պատկերացնում. «Մարդը որպես մարդ ստեղծվել է ինքնորոշման, ազատ, անկախ լինելու իրավունքով: Ձեւականորեն

«ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՏՂԱՆ ԱՄՈՒՍԻՆՍ ՉԷ»

Նառայի «Միայն դու» տեսահոլովակում նկարահանվել է նրա «Միստր Լիբանան» տիտղոսակիր տեգրը Ի տարբերություն TV-ների՝ թերթերի ու ամսագրերի էջերում հազվադեպ «հանդիպող» երգչուհի Նառան սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ: Երբ երգչուհուն հարցրինք, թե ինչու է խուսափում հարցազրույցներից, պատասխանեց. «Իմ անձնական կյանքը հրապարակման համար չէ, իսկ լրագրողները հիմնականում դրանով են հետաքրքրվում: Ինչ վերաբերում է ստեղծագործականիս, դրա համար կան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031