Օրվա լրահոսը
ՄԱՀԱՓՈՐՁ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հունիսի 7-ին կրակել են ՀՀ բանակի փոխգնդապետ Արսեն Կոտոյանի վրա Ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին, վաղ առավոտյան՝ ժամը 7:40-ին, աշխատանքի գնալիս Այգեստանի 9-րդ փողոցի 14 տան մոտ անհայտ անձը դարանակալել եւ կրակահերթ է արձակել 30ՍՍ002 պետհամարանիշի ավտոմեքենայի ղեկին եղած 33-ամյա Արսեն Սերյոժայի Կոտոյանի ուղղությամբ: Բարեբախտաբար, այս դեպքում զոհեր չկան: Արձակված կրակահերթի արդյունքում Ա. Կոտոյանը ձախ անրակի
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՈԳՆԵԼ ԷՐ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՑ»
Հանրապետական խմբակցության նորընտիր ղեկավար Կարեն Կարապետյանը վստահ է, որ նոր էջ է սկսվել մեր երկրի եւ խորհրդարանի պատմության մեջ: – Փաստորեն, դուք ղեկավարելու եք ամենամեծ խորհրդարանական խմբակցությունը, 65 մարդու ղեկավարելը երեւի հեշտ գործ չի լինելու: – Կարծում եմ, ճիշտ եք, ծանր աշխատանք է սպասվում, բայց վստահ եմ՝ հաղթահարելի ծանրություն է: Մտածում եմ հնարավորինս բարձրացնել աշխատանքների
ԴԺՎԱՐԸ ԱՌԱՋԻՆ 300 ՏԱՐԻՆ Է
Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի արդյունավետությանը հավատում են թերեւս միայն Մեթյու Բրայզան եւ ազատագրված տարածքների պաշտպանները: Իսկ մի քանի օր առաջ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցավ լավատեսություն ներշնչող երկխոսություն: Պարոն Մորատինոսը Հայաստանի ընդդիմադիրների
ԽՈՅ 21.03-20.04: Համընդհանուր ներդաշնակության շնորհիվ օրը երջանիկ կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Մեծ ազատության համար հարկ կլինի անձնականից որոշ զոհողությունների գնալ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գործերը հաջող կընթանան հատկապես արտասահմանցիների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդասիրությունն այսօր անձնական շահերի սահմանը չի անցնի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կարողացեք վերահսկել ձեր խոսքն ու մտածելակերպը եւ դիմացինին անհարմար վիճակի մեջ չգցել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Մտավոր գործունեության ոլորտում
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Արոնյան-Շիրով՝ 1,5:0,5 Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երեկ Էլիստայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի երկրորդ փուլի 2-րդ պարտիայում սեւերով ոչ-ոքի արեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովի հետ: Մրցամարտում հաշիվը դարձավ 1,5:0,5՝ հօգուտ Արոնյանի: Լեկո-Բարեեւ, Գրիշչուկ-Ռուբլյովսկի, Կամսկի-Գելֆանդ զույգերը նույնպես բաժանեցին միավորը: Այսօր մրցակիցները խաղալու են երրորդ պարտիան: Մրցում են սուսերակիրները Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թիվ 1
Փամբուկյանն ավերում է անտառը
Երեկ հայտարարեց «Հետք» ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էին հրավիրել Հայ Հեղափոխական Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Կարեն Խանլարյանն ու «Հետք» ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Ասուլիսը վերաբերում էր ազատագրված տարածքներին: «Մենք այս թեմաներով սկսեցինք գրել մեկուկես տարի առաջ: Ցավոք, վերաբնակեցված տարածքների վիճակը աղետալի էր, դրանք գնալով դատարկվում էին: 1994 թ. ազատագրված
Օրենքը՝ պատասխանող կողմ չճանաչվեց
Երեկ ՀՀ սահմանադրական դատարանում շարունակվեց «Իմպիչմենտ» դաշինքի, «ՆԺ», «ՕԵԿ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դիմումների քննությունը՝ կապված ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման հետ: Կրկին հարցեր էին տալիս դիմումատուները, որոնց հեգնական երանգով պատասխանում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Վերջինիս ցանկացած պատասխան այսպիսին էր. «Առաջնորդվել ենք ՀՀ օրենսդրությամբ»: «Իմպիչմենտի» ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին այլ բան չէր մնում, քան
«ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵՔ ԵՎ ՎԵՐԱՆԱՅԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ»
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից պահանջում են մասնագետները Պարո՛ն նախարար, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննական թեստերի առաջադրանքներից մի քանիսը անհաջող կամ պարզապես սխալ էին կազմված, սակայն, չգիտես ինչու, դրանցից միայն մեկ-երկուսն են նախարարության կողմից համարվել անվավեր՝ հօգուտ դիմորդին գնահատելու համար: Իսկ մյուսնե՞րը… Չէ՞ որ դրանք էլ ակնհայտորեն անստույգ են (հավանաբար, բացի «ձեր մասնագետի» կողմից): Նշենք
Օրենքը մեկին թույլ է տալիս, մեկին՝ ո՞չ
Քաղաքապետարանը գտնում է, որ ամբողջ շենքի միայն մեկ բնակարանն է փայտյա ու վթարային Արդեն մեկ տարուց ավելի է՝ Տերյան փողոցի թիվ 127 շենքի բնակիչ Ռաիսա Ակոպովան չի կարողանում պատշգամբ կառուցելու համար թույլտվություն ստանալ: «Ես ապրում եմ վերջին հարկում: Ներքեւի հարկերի բոլոր հարեւանները թույլտվություն հեշտությամբ ստացել են: Որոշեցի ես էլ իմ տան պատշգամբը սարքել: Դիմեցի Երեւանի
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԵԼԸ
Դատախազությունում ընթացող փոփոխություններից «թիկունք» ունեցողները չեն տուժի Այս օրերին հանրապետության բոլոր դատախազություններում մեծ խուճապ է: Որոշ աշխատակիցներ խնամի-ծանոթ-բարեկամ են փնտրում՝ աշխատանքը չկորցնելու համար, քանի որ, ըստ նոր ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, Քննչական վարչությունը դատախազությունից պետք է հանվի եւ դատախազության քննիչները տեղափոխվեն ոստիկանություն, Մաքսային պետական կոմիտե, Հարկային պետական ծառայություն՝ նույն աշխատանքը կատարելու: Մեր տեղեկություններով, այն
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՐԵԿ ՀԱՍԱՆԵԼԻ ԷՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ իրենց համար ոչ մի դժվար բան գոյություն չունի. «Մեզ համար պաշտոնների, պորտֆելների հետ կապված ոչ մի դժվար բան չկա, բոլոր պորտֆելները պետք են երկրի համար, ժողովրդի համար, ամրապնդման, զարգացման, բարելավման, բարգավաճման գործընթացի համար: Մենք վերցրել ենք այն՝ ինչ մեզ առաջարկվել
Ղարաբաղ եւ նրա շուրջ…
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հանդիպում ունեցան լրագրողների հետ: Ինչպես եւ սպասվում էր, միջնորդները չասացին որեւէ բան, ինչի մասին չէին խոսել նախկինում, եւ բավարարվեցին ընդհանուր խուսափողական գնահատականներ ու կարծիքներ հնչեցնելով: Ամերիկացի համանախագահ Բրայզան, որը վերջին շրջանում «աչքի էր ընկել» իր ընդգծված լավատեսությամբ, այս անգամ նկատելիորեն
Նորերը՝ խորհրդարանում
Ազգային ժողով առաջին անգամ ոտք դրածները երեկ մի փոքր կաշկանդված էին Քվեարկությունների ժամանակ, երբ երկար ազատ ժամանակ էր մնում, չէին կողմնորոշվում՝ իջնել բուֆետ եւ սուրճ խմե՞լ, թե՞ սպասել միջանցքում, մանավանդ՝ երեկ դեռ բաժանված չէին խումբ-խմբակցությունների եւ պատգամավորների աշխատասենյակները, եւ մարդիկ հիմնականում իրենց տեղը չէին գտնում: ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ, այժմ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին հարցրինք,
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ
ԱԺ-ից երեկ սովետի հոտ էր փչում՝ անայլընտրանք առաջադրումներ, որոնց ընթացքում չեն տրվում հարցեր, թեկնածուներ, որոնք շնորհակալություն են հայտնում հարազատ կուսակցությանը, եւ իրար հետ համբուրվող տղամարդիկ: Կարող էիր տպավորություն ստանալ, թե գտնվում ես Խորհրդային Հայաստանի Գերագույն Սովետում, եթե պատգամավորների կողքին երեկ նստած չլինեին հոգեւորականներ: Ամենայն հայոց կաթողիկոսը եկել էր օրհնելու նորընտիր պատգամավորներին, եւ երբ նրանց հրավիրեց
ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Նրանք քաղաքականությամբ են զբաղվելու ընտանիքներով Չորրորդ գումարման Ազգային ժողովը կարելի է գնահատել որպես ազգակցական կապերով կապվածների խորհրդարան: Երեկ խորհրդարան էին եկել երեք Աբրահամյան եղբայրները (Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրություն), երկու Գրիգորյան եղբայրները («Ավշարի» գինու գործարանի եղբայրություն), հայր եւ որդի՝ Գալուստ եւ Արման Սահակյանները, մեկի աներորդին եւ մյուսի քեռին՝ Աշոտ Աղաբաբյանը, «Գրանդ-տոբակո»-ի տնօրեն Հրանտ
ԱՌՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
4-րդ գումարման Ազգային ժողովում զգալիորեն ավելացել է մորուքավոր պատգամավորների թիվը: Եվ դա, ըստ այդ օրենսդիրների, սկզբունքային հարց է: Կարդացեք նաեւ՝
ԽՈՅ 21.03-20.04: Օրը նպաստում է ամուսնական զույգերի միջեւ կապերի ամրացմանը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ժառանգության հետ կապված խնդիրներ առաջ կգան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կլինեք ուրախ ու ամեն ինչից բավարարված: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեզ անհանգստացնող խնդիրների մեծ մասն արդեն անցյալ կդառնա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ներդաշնակ օրը բարեբեր կլինի մտավոր աշխատանքի տեր մարդկանց համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Համոզմունքներին տրվելն աշխատեք այսօր բացառել: ԿՇԵՌՔ
«Գեղեցկուհի, սպորտսմենուհի եւ կոմսոմոլուհի»
Ըստ «Միսս ուսանողուհի» մրցույթի կազմակերպչի ձեւակերպման, որը վերցրել էր հայտնի ֆիլմից, այսպիսին է լինելու 2007թ. մրցույթի հաղթողը: Երեկ «Աստրալ» ակումբում ասուլիս էր հրավիրել «Ֆեյշն գրուպ» ընկերության նախագահ, «Միսս ուսանողուհի» նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը: Թեման՝ հուլիսի վերջին կայանալիք «Միսս ուսանողուհի-2007» մրցույթն էր եւ «Միսս ուսանողուհի» գրասենյակի հիմնադրման 8-ամյակը: Ա. Անտոնյանը նշեց. «Տարիներ շարունակ մեր գրասենյակը գործունեություն
ԼՍԱՐԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Երեկ նման կարծիք հայտնեցին լրագրողական միջազգային գիտաժողովի մասնակիցները «Ամենաբարձր կրթություն ստացած լրագրողն անգամ չի կարող իր մասնագիտական ունակությունները լիարժեքորեն դրսեւորել, եթե լրատվամիջոցների խմբագիրները ենթարկվում են գրաքննության ու քաղաքական գործիչների ճնշումներին»,- երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված «Ժուռնալիստիկայի կրթության ապագան Հայաստանում» թեմայով գիտաժողովին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան ճյուղի ներկայացուցիչ Ջորջ Զարեցկին: Հայաստանցի եւ արտասահմանցի
Խտրականություն՝ ընտրողների միջեւ
ԱՄՆ-ում ապրող հայաստանցի փաստաբանները դիմել են ՀՀ օմբուդսմենին ՀՀ Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց ընդդիմադիր 4 ուժերի դիմումների քննությունը՝ կապված մայիսի 12-ի ընտրությունների արդյունքների վիճարկման հետ: Դիմումատուներ՝ «Իմպիչմենտ» դաշինքը, «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացրին իրենց բացատրություններն ու ապացույցները, որոնց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու հարակից պատասխանողներն իրենց արդարացումները ներկայացրին: Մինչ նիստը կընթանար, ՀՀ մարդու
ՀԻՆ ԽԱՂԵՐ՝ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Հայոց լեզու եւ գրականություն առարկայից պետական ավարտական եւ միասնական քննություններն առանց անակնկալների չեն անցել: Հունիսի 1-ին ողջ Հայաստանի եւ ԼՂՀ տարածքում կայացան պետական ավարտական եւ միասնական քննություններ: Բազմաթիվ ահազանգեր ստացանք ծնողների եւ աշակերտների կողմից: Դրանցից երկուսը վերաբերում էին թիվ 190, 11 եւ 62 դպրոցներին. տնօրեններ Կարինե Զատիկյանը, Ռուզաննա Ազիզյանը (ՀՀԿ անդամ) եւ Գայանե Սողոմոնյանը (ԲՀԿ
Քոչարյանին խաբե՞լ են
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ աշխատակիցները համոզված են, որ ՀՀ նախագահին մոլորեցրել են ու իրենց հիմնարկի սեփականաշնորհման փաստաթուղթը ստորագրել տվել: «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն հայտնվել է անելանելի վիճակում: Շենքը, որում գտնվում է ընկերությունը՝ ժամանակին չի սեփականաշնորհվել, քանի որ այն միշտ համարվել է էներգետիկական ռազմավարական օբյեկտ: Այսօր ընկերության 112 աշխատակից փաստի առաջ է կանգնել. պետությունը շենքը վաճառում է, իսկ նրանց նոր
ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ «ԱՃ» ԿՆԿԱՐԵՆ
Չնայած գազի գինը բարձրանալու է, գյուղատնտեսությունը հարկվելու է, բայց մեր «վագրը» նորից թռչելու է: «Տնտեսական աճը Հայաստանում կշարունակվի առնվազն առաջիկա 3-5 տարվա ընթացքում»,- օրերս տեղի ունեցած ՀՀ նախագահին առընթեր Ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստում ռուսաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ այսպիսի հայտարարություն արեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն իրականում ինչ կկատարվի մեր տնտեսության հետ 3-5 տարի
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
ՕԵԿ մամուլի ծառայությունը երեկ երեկոյան հաղորդեց, թե քանի որ իրենց կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ընտրությունների արդյունքները՝ «ՕԵԿ պատգամավորական խմբակցությունը չի մասնակցի չորրորդ գումարման ԱԺ անդրանիկ նիստին՝ մինչեւ ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման ընդունումը»: Իսկ երեկ առավոտյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին հղել հետեւյալ նամակը. «Տակավին տեղի չի ունեցել 4-րդ գումարման ԱԺ
«2,5-անոց» իշխանություն
ՀՀԿ-ն պատասխան կտա, ԲՀԿ-ն կաջակցի, իսկ ՀՅԴ-ն կհամագործակցի Երեկ, ժամը 16-ին, ՀՀ նախագահի նստավայրում հավաքվեցին Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Թորոսյանը նախագահի նստավայր մտան շենքի ետնամուտքից, այդպես վարվեցին նաեւ Գագիկ Ծառուկյանը եւ Իշխան Զաքարյանը: Միայն դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը շենք մտան Բաղրամյան փողոցի կողմից, սակայն վերջիններս էլ չպատասխանեցին լրագրողների
ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Պատգամավորները ստացան բաղձալի մանդատները Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում գրանցեց չորրորդ գումարման Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված 90 պատգամավորներին: Համապատասխան արձանագրությունը ԿԸՀ 9 անդամներից միայն «Արդարություն» դաշինքը ներկայացնող ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը հրաժարվեց ստորագրել: Նա առաջարկում էր նիստի օրակարգից հանել գրանցման հարցը՝ նկատի ունենալով այն, որ ՍԴ-ում մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները դեռեւս
ՀԻՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՎԵ՞Ց, ՈՐ ՆՈՐԸ ԿԱՏԱՐՎԻ
Որքանո՞վ է մեր իշխող մեծամասնությունը հետեւողական լինում անգամ գրավոր ամրագրված փոխհամաձայնությունների կատարմանը: Երեկ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի եւ կոալիցիայի ու ՀՅԴ-ի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություններն առիթ դարձան հիշելու անցած խորհրդարանական ընտրություններից հետո ստորագրված նման փաստաթղթի մասին: 2003-ի հունիսի 11-ին ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն ստորագրեցին քաղաքական կոալիցիայի հուշագիր, սակայն
ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ
Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չորրորդ գումարման ԱԺ պատգամավորները ստացան իրենց պատգամավորական մանդատները, ինչը եւ նշեցին շամպայն խմելով: Հանրապետական Արմեն Աշոտյանն իր բաժակը խմեց ցմրուր եւ «Առավոտի» համար դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Քեզ համար, Հայաստան»: Երկրորդ անգամ պատգամավորական մանդատ ստացած Ա. Աշոտյանը նաեւ հույս հայտնեց, որ իր 11 ամսական որդին իր հետքերով չի գնա եւ
«Ազատագրված»եւ «չազատագրված» հուշարձանները
Երեկ Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) հայաստանյան ճյուղի պատասխանատու Սամվել Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց 1998-ից մինչեւ այսօր ԼՂՀ ազատագրված տարածքներում եւ չազատագրված՝ Հյուսիսային Արցախում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: «Ազատագրված 7 շրջանների տարածքով մեկ հաշվառվել է բազմադարյան 2400 հայկական հուշարձան: Սակայն մեզ համար կարեւոր են ավելի ուշ շրջանի՝ 17-18-րդ դդ. հուշարձանները, քան հները, որպեսզի պարզենք, թե հայ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՆԻՍՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է
«Master Class» ակումբի հիմնանորոգմամբ թենիսը հանրապետությունում արագորեն վերածնվում է: Մայիսի 28-ից հունիսի 3-ը «Master Class»-ի ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող կորտերում անցկացվեց Արթուր Շիլաջյանի հիշատակին նվիրված «Carolina Cup» թենիսի միջազգային պատանեկան ավանդական մրցաշարը, որին մասնակցեցին 12 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Էստոնիա, Ավստրիա, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուզբեկստան, Բուլղարիա, Իտալիա, Իսրայել) 14-16 տարեկան 120 տղաներ եւ աղջիկներ: Ըստ


















































