Օրվա լրահոսը
ՈՒՐ ՀԱՍԱՆՔ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ
ՈՒՐ ՀԱՍԱՆՔ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ Երեկ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկվեցին անցած տարի ԱԺ-ում տեղի ունեցած ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված լսումների արդյունքները եւ կազմվեց փաստաթուղթ: Ըստ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, նման փաստաթուղթ չի ընդունվել երբեւէ, եւ այն կարող է դառնալ հետագա քայլերի համար կարեւոր հիմք. «Մենք մատնանշել ենք սկզբունքները, նպատակը եւ մարտավարությունը»: Եզրակացության մեջ նշված նպատակները
«ԵՍ
«ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԻՄ ԵԼՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՍ ԱԺԻՈՏԱԺԸ» Զարմանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում, երբ նա փորձեց սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների մեղքը բարդել ընդդիմության վրա, ասելով, թե ընդդիմության հեռանալը ընտրատեղամասերից հնարավորություն տվեց
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք երկրորդ Գլուխ տասնութերորդ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ Ես ներքուստ շատ էի լարվում, երբ Ներսիսյանը կոնկրետ իմ ու իմ բանաստեղծության մասին էր խոսում, եւ երբ սկսեցին ընդհանրապես գրամոլների մասին խոսել, մի տեսակ թեթեւացա։ – Ամենից տհաճն այն է, որ գրամոլներն իրենց էդ գրվածքները տուն են բերում,- ասաց Ներսիսյանը: – Ո՞ւմ տուն,-
Ովքեր էին խանգարում օլիմպիադաների անցկացմանը
Մեծ ու փոքր ահաբեկչություններ օլիմպիադաների ժամանակ Որքան էլ օլիմպիական խաղեր ընդունող երկրների կառավարությունները ջանում են խուսափել անախորժ երեւույթներից, միեւնույն է, դա նրանց չի հաջողվում: Որպես կանոն, բոլոր օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրվում են սկանդալներ, ահաբեկչական գործողություններ, զանգվածային անկարգություններ, որոնք, բարեբախտաբար, չեն ստվերում մարզական համաշխարհային տոնահանդեսները: 1968 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերից երկու շաբաթ առաջ,
ՀԱՄԵՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ձմեռային օլիմպիադայում մեր մարզիկներն առաջնորդվելու են օլիմպիական կարգախոսով՝ կարեւորը մասնակցությունն է Փետրվարի 10-26-ը Իտալիայի Թուրին քաղաքում կայանալու են ձմեռային 20-րդ հոբելյանական խաղերը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու են գեղասահքի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը, լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը, որը հանդես է գալու հսկա ոլորավայրէջքում, ինչպես նաեւ կարճ ու միջին տարածությունների դահուկավազորդներ Հովհաննես Սարգսյանն ու Էդմոնդ Խաչատրյանը: Փետրվարի
Պանթեոնի հարցը՝ գողականով
Քանի որ պաշտոնյաների ստորագրությունները «չեն անցնում» Նայելով մեր ձեւախեղված հասարակությանը, մտածում ենք. գուցե մշակույթի նախարարի պաշտոնում մի գողականի ընտրենք: Նա էլ, ըստ իրենց օրենքի, կպաշտպանի եւ մեզ՝ մտավորականներիս, եւ մեր ազգային արժեքները: Այդ հարցն ինձ հուզում է՝ որպես «Պանթեոն» բարեգործական հիմնադրամի նախագահ: Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ: Ահա երազում եմ, որ նրա մոտ կմտնենք
ԵՄԵՆԻ ՕՐԸ ՉԸՆԿՆԵՆՔ
Հայաստանը ամեն տարի «հաշվետու է լինելու» ՀՄԿ-ին՝ իր ժողովրդավարության աստիճանի համար Ինչպես հայտնի է, Հազարամյակների մարտահրավերների կորպորացիան (ՀՄԿ), չնայած որոշ մտահոգություններին, այնուամենայնիվ, որոշեց հավանություն տալ Հազարամյակների մարտահրավերների հայաստանյան ծրագրին (ՀՄԾ): Դա նշանակում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ին տրվելու է 235,6 մլն դոլարի չափով դրամաշնորհ, որի առաջին մասն, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն կստանա ապրիլ-մայիս ամիսներին:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ
Հայաստանում կոռուպցիան ինստիտուտ է
Այս եզրահանգմանն է եկել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, նույն ֆակուլտետի ասպիրանտ Բագրատ Հարությունյանը: Նա երեկ ներկայացրեց իր դիսերտացիայի թեման՝ «Կոռուպցիան կրթական համակարգում»: «Մեր երկրում կոռուպցիան ինստիտուցիոնալ բնույթ է կրում. կան հստակ դերեր, նորմեր, լեզու՝ հետեւաբար այն հասարակական նշանակության երեւույթ է»,- ասաց Բ. Հարությունյանը: Նա իր հետազոտության մեջ (որն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տրամադրած
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՉԱՓԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Ստվերի դեմ «պայքարողները» սնվում են ստվերից ժողովրդական ասացվածքներն այնքանով են պահպանում իրենց իմաստն ու կենսունակությունը, որքանով համապատասխանում են ժամանակին ու իրականությանը։ «Ստի ոտքերը կարճ են». ասում է ասացվածքը, «վա՜յ հավատացողին», շտապում է ժխտել վիրավորված ճշմարտությունը եւ հավելում՝ «ստի ոչ միայն ոտքերը, ձեռքերն էլ են երկար»։ Ահավասիկ, նոյեմբերի 27-ին «կայացած» սահմանադրական
Քաղաքական տհասության մարտահրավեր
«ՀՀ-ի միջամտությունը իրավապաշտպան գործունեությանը-Վահե Գրիգորյանի հետագա ճակատագիրը» խորագրով երեկվա քննարկման ժամանակ ընդունվեց փաստաբանի՝ քաղաքական բանտարկյալի կարգավիճակում հայտնվելը: Փավստոս Բուզանդի փողոցի բնակիչների իրավունքները պաշտպանող փաստաբան Վահե Գրիգորյանը, ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառելով, իր պաշտպանյալների բողոքները ներկայացրել է Ստրասբուրգի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննարկմանը, ինչի արդյունքում արժանացել է իշխանությունների «ուշադրությանը» եւ, ինչպես լինում է մեր երկրում,
«ԳՈՂԸ ՏՆԻՑ ԼԻՆԻ՝ ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ԷԼ ԿՀԱՆԻ»
Որպես «եզ» նկատի ունենալով, հավանաբար, «ԱրմենՏելի» վճարելիք գումարները՝ ասում է Արշակ Սադոյանը Երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սիմա Հովսեփյան) շարունակեց Սիրանույշ Հարությունյանի վճարման հաշվարկները մասնակի անվավեր ճանաչելու մասին հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: «ԱրմենՏել» ՀՁ ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանը նախ հիշեցրեց նախորդ դատական նիստի ընթացքում դատարանից ինտերնետի միջոցով իրենց կողմից կատարված փորձնական զանգերի մասին, որոնք ընդհատվել
Կադաստրի արխիվը ապահով չէ՞
Հայրական ժառանգությունը տեղ չի հասնում Հինգ տարի է՝ Ջուլիետա Սարգսյանը չի կարողանում կադաստրում գրանցել հորից ժառանգություն ստացած Խորենացի 42 հասցեում գտնվող սեփական տունը: Կադաստրում Ջ. Սարգսյանին պատճառաբանում են, որ տան սեփականատերը բոլորովին այլ մարդ է եւ ինչքան էլ կինն իրեն «կոտորում» է ու խորհրդային տարիներից պահպանված զանազան փաստաթղթերով ապացուցում իր՝ տանտեր լինելը, կադաստրում հաշվի չեն
ԿՌՎՈՒՄ ԵՆ ՋՐԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ
«Շիրակ-ջրմուղկոյուղու» պաշտոնյաների հայտարարությամբ՝ իրենք մտադիր են շարունակել Մարմաշենի ջրագծերի ապամոնտաժումը: Ինչպես արդեն գրել ենք, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պաշտոնյաները՝ գյուղապետ Աշոտ Եղոյանին առանց հիմնավոր փաստաթղթեր ցույց տալու, սեփականատերերից մեկի հողատարածքը վնասելով սկսել էին ապամոնտաժել չօգտագործվող չուգունե ջրագծերը: Հիշեցնենք, որ սա մեծ աղմուկ էր բարձրացրել մարզում, եւ որոշ պաշտոնյաներ սկսել էին կրկին հետաքրքրվել՝ վերջապես
Կույրերի արտադրանքը չի իրացվում
Քանի որ հայկական շուկայի պահանջարկը բավարարում են հիմնականում «արտասահմանյանները»: Այսօր ցածրավոլտ սարքավորումների եւ կենցաղային էլեկտրատեղակայման ապրանքների շուկայում գերիշխում է արտասահմանյան արտադրանքը: Սա ունի իր բացատրությունը. սպառողները հիմնականում օգտագործում են օտարերկրյա արտադրողների թեյնիկներ, համակարգիչներ, կոմբայններ ու այլ կենցաղային իրեր, որոնց համար տեղական արտադրողների պատրաստած նեղանցք վարդակները, կոթառներն ու էլեկտրաեղանիկները չեն համապատասխանում, ուստի շուկան համալրված է հիմնականում
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱ ՊԻՏԻ «ՆԵՎԹՉԻԻՆ» ՊԱՐՏՎԻ
Որ մնացածը խոսելու տեղ ունենան Մինչ հայերով Գյումրի-Կարս երկաթուղու երկարությամբ բերաններս բացած խոսում ենք երկաթուղու նշանակությունից ու հիշում ենք, որ, ասենք, քսաներկու թվին ռուսները երկուսուկես վագոն սեւ օճառ են ուղարկել Հայաստան, որ լվացվենք, մեր հարեւաններն ու ռուսներն էլ հետը՝ մեզ արհամարհած կառուցում են Թուրքիա-Ախալքալաք երկաթգիծը: Մինչ Իրան-Հայաստան գազամուղի խողովակների տրամագծի ճոռոմության մեր մտավորական ուղեղները հիշում
ՈՎ ԿԵՂԾԻ, ՈՒՄ ՄԵՂԱԴՐԵՆ
ՈՎ ԿԵՂԾԻ, ՈՒՄ ՄԵՂԱԴՐԵՆ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթում ասել էր, թե ընտրական հանձնաժողովների գործունեության օբյեկտիվությունն ապահովելու տարրերից մեկը փոխադարձ վերահսկողություն իրականացնելն էր, եւ այդպիսով պիտի կանխվեին զեղծարարությունները եւ հայտնաբերվեին խախտողները. «Ցավոք, հենց այդ տրամաբանությունն էլ խախտվեց: Եվ խախտվեց առաջին հերթին այն պատճառով, որ բոյկոտելով հանրաքվեն՝ ընդդիմությունն, ըստ էության, հրաժարվեց
Դադարեցրե՛ք հանդիպումները
Ըստ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեի՝ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Ղարաբաղը որպես բանակցային կողմ, անիմաստ է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները շարունակելը: 1996-ից ի վեր մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ ու կուսակցություններ միավորող այս կազմկոմիտեն երեկ հրավիրել էր «Լեռնային Ղարաբաղ. նոր զարգացումներ» թեմայով փակ քննարկում, որին խոստացել էին մասնակցել նաեւ կոալիցիայի ներկայացուցիչները, սակայն դրժել էին
ՈՒՐ ՀԱՍԱՆՔ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ
Երեկ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկվեցին անցած տարի ԱԺ-ում տեղի ունեցած ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված լսումների արդյունքները եւ կազմվեց փաստաթուղթ: Ըստ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, նման փաստաթուղթ չի ընդունվել երբեւէ, եւ այն կարող է դառնալ հետագա քայլերի համար կարեւոր հիմք. «Մենք մատնանշել ենք սկզբունքները, նպատակը եւ մարտավարությունը»: Եզրակացության մեջ նշված նպատակները հետեւյալն են. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի
«ԵՍ
ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԻՄ ԵԼՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ԱՅՍ ԱԺԻՈՏԱԺԸ»
Զարմանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում, երբ նա փորձեց սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների մեղքը բարդել ընդդիմության վրա, ասելով, թե ընդդիմության հեռանալը ընտրատեղամասերից հնարավորություն տվեց ընտրախախտումների, բավականին խիստ հակադարձումներ ստացավ Հայաստանի ընդդիմադիր գործիչների կողմից:
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք այլոց անձնական խնդիրների մեջ չներքաշվել: Օրը նվիրեք սեփական խնդիրները լուծելուն: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր կարելի է արտաքին տեսքի հետ որոշ փորձարկումներ անել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ռոմանտիկ հարցերում կարող եք թույլ տալ որոշ թեթեւամտություններ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ավելորդ հետաքրքրասիրությունը կխանգարի մեկ գործով զբաղվելուն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտը հաջող կլինի հատկապես ուժեղ սեռի համար: Թույլ սեռի ներկայացուցիչներին
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ Մեկ մարզիկին հասնում է 6 պահապան Թուրինում փետրվարի 10-ին մեկնարկող ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Խաղերին կմասնակցեն ռեկորդային թվով՝ 88 երկրների 2 հազար 500 մարզիկ, զանգվածային լրատվամիջոցների 10 հազար ներկայացուցիչ, ինչպես նաեւ 1 միլիոն 500 հազար հանդիսականներ: Համեմատության համար ասենք, որ նախորդ՝ Սոլթ-Լեյք-Սիթի-2000-ը հավաքել էր 76 երկրի մարզիկների: Կազմակերպիչների
«Անտերուդուս» եւ անպետք
«Անտերուդուս» եւ անպետք Այսպես են զգացել իրենց հայ արտիստները՝ Մոսկվայում «Ուզում էինք անել լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»,- թերեւս ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի հենց այս թեւավոր արտահայտությամբ կարելի է բնորոշել հունվարի 22- ին Ռուսաստանում՝ Հայաստանի տարվա միջոցառումների բացման համերգը: Կրեմլում կայացած համերգի համաժամանակյա հեռարձակումը հեռուստատեսությամբ «մինի շոկ» առաջացրեց մեր համաքաղաքացիների շրջանում: Երեկ «Փակագիծ» ակումբում
«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ»
«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ» SOS է հնչեցնում Գյումրիի գեղագիտական կենտրոնի 30 տարվա տնօրեն, Հայաստանի նկարիչների միության անդամ Սուսաննա Մկրտչյանը: ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող, Հենրիկ Իգիթյանի ղեկավարած Գեղագիտության ազգային կենտրոնի մասնաճյուղը հանդիսացող Գյումրիի գեղագիտական կենտրոնը բազում խնդիրներ ունի: Գյումրիի գեղագիտական կենտրոնը երեխաներին, 3-4 տարեկանից սկսած, գեղագիտական հմտություններ է տալիս, այստեղ ուսուցանվում են երգ, պար, կերպարվեստ,
Երբ
Երբ հարեւանդ դատավոր է «Դռնփակ» նիստեր Իսահակյան փողոցում չեն լինի «Առավոտի» խմբագրությանն են դիմել Երեւանի Իսահակյան 22 շենքի 1-ին մուտքի բնակիչներ Վ. Քարիմյանը, Լ. Ռոստոմյանը, Վ. Քաշլյանը, Ա. Քարիմյանը, Ա. Ռոստոմյանը: Նամակագիրները տեղեկացնում են, թե դիմել են նաեւ բոլոր հիմնական պաշտոնյաներին, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող դիվանագիտական հաստատություններին: Բնակիչները արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջ հարց են
ՈՉԻՆՉ
ՈՉԻՆՉ ՉԻ՞ ՓՈԽՎԵԼ «Ոչ լեգիտիմ Սահմանադրությունը փոխարինվեց ոչ լեգիտիմ փոփոխություններով»,- կարծում է իրավաբան Վարդան Պողոսյանը: Անցել է հինգ տարի այն օրից, ինչ Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ որպես լիիրավ անդամ: Սակայն այն պարտավորությունները, որոնք մեր երկիրը ստանձնել է ԵԽ առջեւ 2001թ. հունվարի 25-ին, դեռեւս, մեղմ ասած, ոչ ամբողջովին են կատարված: Երեւանի մամուլի ակումբը՝ «Գործընկերություն հանուն
Մարզերում բացվելու են կոմերիտբջիջներ
Մարզերում բացվելու են կոմերիտբջիջներ Պետությունը «պաշտոնական կերակրատաշտ» է ստեղծում իշխանամետ երիտասարդների համար «Կարո՞ղ եք նշել ոչ իշխանահաճո գործունեություն ծավալած մի երիտասարդի, որը հետագայում պաշտոն է ստացել»,- կառավարության երեկվա ճեպազրույցում տրված այս հարցին երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը ուղիղ պատասխան չգտավ, բայց մի խոստովանություն արեց. «Պաշտոնի ստացումը քաղաքական պրոցես է, դռները բաց են բոլոր երիտասարդների առջեւ՝
ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ
ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ Մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ջրի խողովակները տրաքել են, բայց դրանց «դեմն առնելու» համար ոչ ոք ոչինչ չի կարող անել: Վերջին օրերի սառնամանիքների հետ կապված՝ մայրաքաղաքի բնակիչներից շատերը չեն կարողանում ոչ ջրից օգտվել, ոչ էլ կոյուղուց. ջրի խողովակները ներսից ու դրսից սառցակալել են, խցանվել ու կամ ջուրը տեղ չի հասնում, կամ ետ
Ճակատագիրը հայտնի չէ
Ճակատագիրը հայտնի չէ ՀՀ առաջին օմբուդսմենի տարեկան զեկույցը դժվար թե ԱԺ առաջիկա նստաշրջանում լսվի Հայտնի է, որ ՀՀ առաջին ու արդեն նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը առաջիկա երկուշաբթի օրը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2005թ. տարեկան զեկույցը վերջնական տեսքի կբերի: Դա խոստացել է Լ. Ալավերդյանը: Համաձայն
ԲԱՎԱԿԱՆ
ԲԱՎԱԿԱՆ Է ԲԱՑԵԼ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի՝ այդքանն էլ բավական կլինի խախտումների իրական ծավալը հաստատելու համար: Հունվարի 18-ին Ֆելիքս Խաչատրյանը հանդես եկավ հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների մասին բացահայտումներով ու փաստերով: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արձագանքներ են եղել իրավապահ մարմիններից. «Ցավոք, որեւէ ձեւով չարձագանքեցին: Ասուլիսից հետո հետաքրքրություն ցուցաբերեց միայն NDI կազմակերպությունը»:


















































