Օրվա լրահոսը

«ՍՐԻԿԱՆԵՐ». ՈՉ ՈՔ ՉԻ ՄԱՀԱՑԵԼ

Մոտ օրերս «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնը եւ ռեժիսոր Ալեքսանդր Աթանեսյանը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնեն «Սրիկաներ» ֆիլմը՝ ըստ Վլադիմիր Կունինի նույնանուն պատմվածքի: Դեպքը ծավալվում է 1943 թվականին: Երիտասարդների մի խումբ հեռու սարերում տարածք է օկուպացրել: Ներքեւում՝ Համբերդի գեղատեսիլ կիրճն է: Աջից՝ ամրոցի բեկորներն են, որն, ասում են, նույնիսկ Թամերլանին է հետ մղել: Մոտակայքում՝ ութերորդ դարում կառուցված եկեղեցի է:

Բաղնիքդ անուշ, քաղաքապետ

Երեկ դատարանը մերժեց Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հայցն ընդդեմ «168 ժամ» թերթի: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, սկսվեց Նոյեմբերյանի քաղաքագլուխ Սերյոժա Ամիրաղյանի հայցի քննությունը: Նա դատի էր տվել «168 ժամ» թերթին՝ պահանջելով հերքում տպագրել անցյալ տարի նոյեմբերի 26-28-ին հրապարակված «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով հրապարակմանը: Հրապարակման հեղինակները Նոյեմբերյանի

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻ՞Ր ԵՆ

«Առավոտի» նամակագիրները անհանգստացած են Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներով Մի քանի օրից Փարիզում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը եւ դրա ընթացքում հնարավոր բանակցությունները, պարզվում է, անհանգստացնում են ոչ միայն քաղաքական գործիչներին: «Առավոտը» վերջին օրերի ընթացքում ստացել է ղարաբաղյան կոնֆլիկտին առնչվող մի քանի նամակ, որոնցում թերթին առաջարկվում է ավելի շատ անդրադառնալ բանակցությունների սեղանին դրված առաջարկներին ու հնարավոր զարգացումներին: Իսկ

Ամուսնալուծությունները գյուղերում շատացել են

Բաժանվում են նույնիսկ 70-80 տարեկանները Վերջին ամիսներին Հայաստանի մարզերում ամուսնալուծվողների թիվը կտրուկ աճել է: Համենայնդեպս, այս մասին են խոսում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության տարածքային բաժինների տվյալները: Ընդ որում, ՔԿԱԳ աշխատակիցների վկայությամբ, ավելացել է մեծահասակ ամուսնալուծվողների թիվը. «Արդեն մեզ համար էլ սովորական է դարձել, առաջ հատուկենտ դեպքեր էին լինում, երբ, ասենք, 50-60 տարեկանից բարձրերն ամուսնալուծվում

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ «ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԱՆԵԼ ԱՆՏԵՆԱՆԵՐԸ»

Նրանք վստահ են, որ ալեհավաքները վնաս են առողջությանը: Իսկ դա այդպես է, թե ոչ՝ որեւէ մեկը «պաշտոնապես» չի ասում: Նախորդ տարվա ընթացքում խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել երեւանցիներից՝ իրենց կամ հարեւան շենքերի «գլխին» տեղադրված բջջային կապի ալեհավաքների անհանգստությամբ: Այս անգամ «Առավոտին» են դիմել Կոմիտասի 55, 51, 51/1, 49/4 եւ Տիգրանյան 11 ու 13 շենքերի բնակիչները,

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է Մինչ հայրենի ընդդիմությունը՝ ի դեմս, մասնավորապես, ՀՀ սահմանադրական հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի, ճանապարհներ է որոնում 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները վերանայելու ու չեղյալ համարելու ուղղությամբ ու փորձում է ՀՀ խորհրդարանում հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել, սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» կենտրոնի ղեկավար Վարդան Պողոսյանը «Առավոտին»

Հիմնական պարտավորությունները կատարված են

Ստրասբուրգից վերադարձած ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ մամուլի ասուլիսում դրական գնահատեց հունվարյան նստաշրջանը։ Անդրադառնալով նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության վիճակին Տիգրան Թորոսյանն ասաց. «Ավելի լավ էր՝ մինչեւ մայիս զրկվեին քվեարկելու իրավունքից, քան նման քննարկումների արդյունքում պատժամիջոցը մեղմացվեր»: Ըստ նրա՝ պատժամիջոցի մեղմացմանը նպաստել են որոշ կուլիսային գործընթացներ։ Պարոն Թորոսյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար

ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՎԱԽԵՑՐԵԼ ԷՐ ԵԽԽՎ-ԻՆ

Ասում է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ԵԽԽՎ-ն օրերս տեղի ունեցած ձմեռային նստաշրջանում վճռականորեն դատապարտել էր կոմունիստական տոտալիտար ռեժիմների գործած հանցագործությունները, որոնց հետեւանքով տեղի էին ունեցել մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման փաստեր: Բանաձեւում նշված է, որ «այդ հանցագործությունները ներառում են սպանություններն ու մահապատիժները, համակենտրոնացման ճամբարներում մարդկանց մահվան դեպքերը, սովը, տեղահանումները, կտտանքները, ստրկական աշխատանքն ու զանգվածային

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ստեղծված միասնությունը արկածներով լի կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Հրաժարվեք կյանքի մասին ձեր որոշ արդեն հնացած պատկերացումներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր տաղանդները փորձեք ցուցադրել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Նյարդային բեռնվածություններից հեռու մնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Լուսաբացը դժվար թե ուրախություններ բերի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրը կարող է ձեզ համար հագեցած անցնել: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Կարողացեք ճշմարիտ լուրերը բամբասանքից զանազանել: ԿԱՐԻՃ

ՃԱԿԱՏԱԳՐԻՑ

ՃԱԿԱՏԱԳՐԻՑ ՉԵՍ ՓԱԽՉԻ Երեկ Շվեյցարիայի Մոնտրե առողջարանային քաղաքում անցկացվեցին ֆուտբոլի Եվրոպայի մեծահասակների 2008 թ. առաջնության ընտրական եւ մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնության նախնական եւ որակավորման փուլերի վիճակահանությունները: 50 ազգային հավաքականները (Շվեյցարիան եւ Ավստրիան որպես կազմակերպիչներ միանգամից հանդես են գալու եզրափակիչում) բաժանվեցին յոթ խմբերի: Ասես ճակատագրի հեգնանքով Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվեցին միեւնույն «A» խմբում: «A» խումբ.

Հանգամանքների զորությունը

Հանգամանքների զորությունը Հրանուշ Հակոբյանն առաջարկեց ԵՊՀ ռեկտորի «անցողիկ թեկնածու» Երեկ ԵՊՀ խորհրդի նիստում բուհական խորհրդի նախագահի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը՝ այդպիսով թերեւս ցրելով իր՝ նախագահ դառնալու հավակնությունների մասին տարածված լուրերը։ Բուհի դեկաններից մեկի կողմից առաջադրվել էր նաեւ Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը։ Սակայն վերջինիս մնում էր ինքնաբացարկ հայտնել։ «Առավոտը» Սերժ Սարգսյանին

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ՝ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՎՐԱ Ի՞նչ է կատարվում, երբ «ակտիվ բեզդելնիկները» սկսում են հարցեր լուծել Երեկ «Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդը» հրավիրել էր համաժողով՝ քննարկելու գիտության ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ներկայացնելու իր նախագիծը։ Միջոցառման սկզբում խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սոնա Մարդանյանը հայտարարեց, որ նախօրեին Ակադեմիայից զանգեր են եղել ԳԱԱ ինստիտուտներ, ԶԼՄ-ներին, որոշ գերատեսչությունների՝

Կրկին

Կրկին «կերտվեց» մշակույթի ապագա նախարարի կերպարը Իսկ Սարգիս Ասատրյանը խորհուրդ տվեց փորփրել նախկին նախարարների «մութ» անցյալը «Օրինաց երկիր» կուսակցությանը, իր օրեցօր ընկնող վարկանիշը փրկելու համար, խորհուրդ եմ տալիս թաթը հանել մշակույթի նախարարի պաշտոնից»,- հորդորեց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ (ՀԵԿ) Սարգիս Ասատրյանը, երեկ «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի կազմակերպած «Արդյո՞ք մշակույթի նախարարի պաշտոնը պետք է լինի քաղաքական»

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏԱԿԱՆ ԽԱԼՏՈՒՐԱ»

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏԱԿԱՆ ԽԱԼՏՈՒՐԱ» Մշակույթի գործիչների տպավորությունները՝ Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման համերգից Ռուսաստանում Հայաստանի տարվա անհաջող մեկնարկի շուրջ կրքերը դեռ շարունակվում են բորբոքված մնալ: Մտավորականներն ու մշակույթի գործիչները մտահոգված են, որ գավառական մակարդակի միջոցառումները եւ մոսկովյան նախադեպը կարող են կրկնվել Ֆրանսիայում եւ Իտալիայում Հայաստանի տարին կազմակերպելիս: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն «Առավոտին» ասաց, որ քաղաքից

21-րդ,

21-րդ, բայց Քարի դար Բացառիկ ժայռապատկերները ոչնչացվում են Հայաստանում Նախիջեւանում վերջերս կատարված հերթական բարբարոսությունը, երբ ադրբեջանցիներն անխնա ջարդում էին հայկական խաչքարերը, Հայաստանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց. հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվում էին խաչքարերը ջարդուփշուր անելու կադրերը, մտավորականների խումբը՝ անկոտրում Ֆադեյ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստվում էր դիմել միջազգային պատկան կառույցներին՝ արդար դատաստանի ակնկալիքով: Սակայն տեղական պատմամշակութային հուշարձանների հանդեպ տեղի

«ԱՌԱՋԻՆ

«ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԸ» ՎԵՐՆԻՍԱԺ ՉԷ Այստեղ «նախշուն գործերը» չեն անցնում «Առաջին հարկը» մասնավոր պատկերասրահների մեջ առաջիններից էր, որ 6 տարի առաջ բացվեց Հայաստանում: Այժմ այն տեղացի եւ օտարերկրացի արվեստասերների սիրած վայրերից մեկն է դարձել: Պատկերասրահի տնօրեն Անահիտ Մարտիրոսյանը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Ի՞նչ նկարիչներ են ցուցադրվում ձեր պատկերասրահում: – Սկսենք Ռոբերտ Էլիբեկյանից, որ ողջ Երեւանում

Գեղանկարիչները

Գեղանկարիչները կայցելեն Արեւմտյան Հայաստան Իսկ ակցիայի խորագիրն է՝ «Արվեստագետներ առանց սահմանների» Արդեն տեղեկացրել ենք, որ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը մի խումբ գեղանկարիչների, այդ թվում՝ Հրանտ Թադեւոսյանի, Խաչիկ Ղարաբեկյանի, Լորիկ Մինասյանի հետ գարնանը պատրաստվում են մեկնել Արեւմտյան Հայաստան: Նրանք որոշել են շուրջ 1 ամիս անցկացնել Ավետյաց երկրում ու վրձնին հանձնել գեղեցիկ պատկերները: «Իսկ նյույորքաբնակ ընկերոջս՝ Արթուր Բերդի

«ԴԱ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԿԻՐ ԷՐ»

«ԴԱ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԿԻՐ ԷՐ» Ըստ գորգագետ, երգահան Վահրամ Թաթիկյանի՝ հենց այդ պատճառով էլ կորցրինք Արեւմտյան Հայաստանը Վահրամ Թաթիկյանը ամիսներ առաջ ուսումնասիրությունների նպատակով այցելել էր Արեւմտյան Հայաստան: Նա եղել է բոլոր այն գավառներում ու անգամ ամենախուլ գյուղերում, որտեղից, իր խոսքով՝ հայկական գորգի հոտ էր գալիս: Շուրջ 3000 լուսանկար է արել՝ գորգեր, մարդիկ, հայկական ավերված հուշարձաններ:

Ոստիկանությունից

Ոստիկանությունից մինչեւ նկարչություն մեկ քա՞յլ է Կոտայքի մարզի Արա գյուղի 65-ամյա բնակիչ Ֆրունզիկ Գրիգորյանը նկարում է, գրում հինգ լեզվով, օգտագործելով մարմնի տարբեր մասեր, այդ թվում նաեւ այն անդամը, որին այլ «առաքելություն» է վերապահված: 26 տարի ներքին գործերում աշխատած նախկին օպեր-լիազորը միայն վերջերս է որոշել ասել այդ մասին: Իր խոսքերով՝ ողջ գիտակցական կյանքում լռել է, խորհրդային

«ՍԵՔՍ՝

«ՍԵՔՍ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Հայաստանի «հագո՞վ» է այն, թե՞ ոչ Ժամանակին «Թելեպլաս» ընկերությունը Հայաստանում «սեքս՝ հեռախոսով» ծառայություն մատուցելու անհաջող մի փորձ արեց, որի արդյունքում հեռախոսային մեծ պարտքեր կուտակած բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին դատարաններում: Այժմ նման ծառայություններ մատուցվում են ավելի «զգուշորեն»: Ինտերնետային հանգույցներում Հայաստանում «սեքս՝ հեռախոսով» ծառայություն որոնելիս մի անգամ զվարճալի պատասխան ստացանք. «Արդյո՞ք մարդիկ սիրում են Հայաստանում

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ

«Դատարանում էի իմանում, որ զոհս աղքատ է»

«Դատարանում էի իմանում, որ զոհս աղքատ է» Ասում է գիշերային զրուցակիցս՝ գրպանահատ Վրեժը Աբովյան փողոցում երկուսը կտրեցին ճանապարհս: Ուշադրությունս գրավեց, որ երկուսն էլ մուգ ակնոցով էին: Գիշերվա 12-ն էր, իսկ ձյունը ծածկել էր ողջ ճանապարհը: «Ձեն հանես՝ վատ կլինի,- սպառնաց նրանցից մեկը, պահանջելով.- ինչ կա-չկա՝ տուր»: Նկատեցի, որ նրանցից մեկի ձեռքը շարունակ գրպանում էր, ջղաձիգ

ԻՆՉՈ՞Ւ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵՑ ԲԱՆԱԿՈՒՄ

ԻՆՉՈ՞Ւ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵՑ ԲԱՆԱԿՈՒՄ Հարցնում է «Զինվորի մայր» հ/կ նախագահ Գրետա Միրզոյանը – Տիկին Միրզոյան, դուք հաճախ եք շրջայցեր կատարում Պաշտպանության բանակի տարբեր զորմասեր եւ առնչվում բանակում առկա հիմնախնդիրներին: Վերջին այցերի ժամանակ ի՞նչ խնդիրների եք հանդիպել: – Այո, մենք պարբերաբար շրջայցեր ենք կատարում զորամասեր, ստանում ենք բազմաթիվ նամակներ, գնում ենք դրանց հետքերով եւ աշխատում ենք

«Ձյունեմ

«Ձյունեմ գլուխդ» Հավանաբար, այդ «բարեմաղթանքով» ինչ-որ մեկը դիմել է երեւանյան արձաններին Երեւանի համար առատ ձյունը անանցանելի պատնեշ է ստեղծել փողոցից մայթ կամ հակառակը: Այսինքն՝ արգելքը ստեղծել են ձյուն մաքրող մեքենաները՝ փողոցի ողջ սպիտակ պարունակությունը մեջտեղից «քշելով» դեպի եզրերը: Տարածքներ կան, որտեղ մի ոտքի տեղ անգամ բացված չկա, որ այդ «արահետով» գոնե հնարավոր լինի հասնել մայթ

ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾՆԵՐԻՆ Գյումրիում խիստ մոդայիկ դարձած անօթեւանների վտարման գործողությունը սկսել են իրականացնել «Տեքստիլ»» ԲԲԸ թիվ 1 հանրակացարանում: Որքան էլ զարմանալի թվա՝ այս անգամ բնակիչներին «փողոց հրավիրելու» հեղինակային իրավունքը մարզպետարանին չի պատկանում: Մեր թերթին ուղղված բողոք-նամակում Գ. Նժդեհի թիվ 26 հասցեի հանրակացարանի 54 բնակիչներ դժգոհում են, որ մի քանի սենյակներ ապօրինաբար վաճառվել են քաղաքի որոշ

5%-ի

5%-ի մասին չեն ասում Ապառիկով ապրանք գնելուց առաջ գնորդները, բացի ապրանքի սահմանված գնից, պետք է նախօրոք վաճառողների «փայն» էլ ճշտեն՝ հետագայում փաստի առաջ չկանգնելու համար: Վերջին տարիներին հայաստանյան խանութներում վաճառքը խթանելու համար բիզնեսմենները, կիրառվող զեղչերից բացի, գնորդներին սկսեցին առաջարկել ապառիկ վաճառքի տարբերակը: Սա առաջին հայացքից բավականին գրավիչ առաջարկ է հատկապես աշխատավարձով ապրող ընտանիքների համար. կարելի

ԾԽԱԽՈՏԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

ԾԽԱԽՈՏԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է Իսկ ծխախոտի դեմ պայքարողները դրա «դեմն առնելու» համար, ըստ էության, քայլեր չեն ձեռնարկում Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից Հայաստանում տարեկան մոտ 2000 մարդ է մահանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածաշրջանում ծխախոտի տարածվածությունն ուսումնասիրելիս այսպիսի եզրակացության էր եկել: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպական տարածաշրջանում Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում՝ Մոլդովայից եւ

«Փյունիկն» ու հերթական համազգային խարակիրին

«Փյունիկն» ու հերթական համազգային խարակիրին «Փյունիկի» ֆուտբոլիստները հրաժարվեցին խաղալ ադրբեջանցիների հետ: «Ազգային խայտառակություն», «Համազգային ողբերգություն», «Համահայկական ամոթ», «Ազգային արժանապատվության ոտնահարում». այդպիսի բացականչություններ հնչեցին այդ առթիվ: 1998-ից տոտալ դաշնակցականացած մեր համազգային միտքը, բնականաբար, այլ մոտեցում ունենալ չէր կարող: Վաղուց արդեն մեզ անհասկանալի են ազգային արժանապատվության իրական ըմբռնումները: Արդեն երկու տարի «Փյունիկի» ֆուտբոլիստները հայտնվում են փակուղային իրավիճակում:

ՆՈՐ

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ ԳԾԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՈՒԺԵՐԸ Այս կարծիքին է ՀԴԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ խորհրդարանական ընտրությունների շեմին փորձում են իրենց համար նոր «օդանավակայաններ» գտնել՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տաքուկ վայրէջք կատարելու համար: Խոսվում է նաեւ այն մասին, որ «Արդարություն» խմբակցության

ՀԱՎԵԼՅԱԼ

ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵԽԽՎ-ԻՑ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հունվարի 23-ի քննարկման ժամանակ ոչ միայն կեղծիքների պատասխանատվությունն անուղղակիորեն վերագրել է ընդդիմության բոյկոտին, այլ նաեւ կշտամբանքներ է ուղղել ԵԽԽՎ պատվիրակությանը՝ նշելով, թե նրանց զեկույցը հիմնված չէ ստույգ փաստերի վրա: Նաեւ հայտարարել է, որ զեկույցը բնույթով քաղաքական է ու ոչ վերլուծական: Արմեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031