Օրվա լրահոսը

ԲԱ ՁԵՐ ԳՈՐԾԻ ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ Է

ԲԱ ՁԵՐ ԳՈՐԾԻ ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ Է «Ջրիկ» մարդու մասին չարժե խոսել, իսկ ջրիկ կարագի մասին, կարծում ենք, ավելորդ չի լինի։ Մանավանդ որ, դժվար չէ այն ձեռք բերելը, եթե, իհարկե, չես վախենում սեփական ստամոքսը փորձության ենթարկելուց։ Դիցուք, այցելելով «Փեթակ» կամ «Սուրմալու» տոնավաճառներ (եւ ոչ միայն), կարող ես ձեռք բերել փնտրածդ ջրալի կարագը։ «Բրիկետ ա, քուր ջան,

Պատշարը մեղավոր չէ, որ երգիչ չէ

Պատշարը մեղավոր չէ, որ երգիչ չէ Կոչումների մասին ՀՀ գործող օրենքի համաձայն, ժողովրդականի, վաստակավորի կոչում ունեցող բոլոր անձինք պետք է ստանան ամենամսյա լրավճարներ։ Եւրախորհրդին անդամակցող երկիր ենք եւ չգիտենք էլ, որ հենց Եվրախորհուրդն է կտրականապես դեմ այս երեւույթին։ Ընդհանրապես, որեւէ վճար կամ արտոնություն դիտվում է իբրեւ պետության կողմից միջամտություն ստեղծագործական գործունեությանը եւ ստեղծագործողների միջեւ ստեղծում

«ԱՆՈՂՈՔ» ԼՌՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 1

«ԱՆՈՂՈՔ» ԼՌՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 1 Վերջերս իշխանական թերթերը հաճախ են անդրադառնում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր172Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածին: Առիթը համարում են հոդվածի 5-րդ տարին լրանալը: 5-րդ տարին լրանում է ավելի ուշ, սակայն ահա շտապում են: Ինչո՞ւ: Շտապելն ունի շատ կարեւոր եւ առարկայական պատճառ: Վերջին մեկ-երկու տարում անակնկալ, իսկ ավելի ճիշտ՝ ակնկալելի, մեծացել է

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ԱՄՆ-ը Հայաստանին վերջին 10 տարվա ընթացքում հատկացրել է շուրջ 1,1 միլիարդ դոլարի ֆինանսական գնություն՝.հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը։ Դեսպանը տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում մեր երկրին հատկացվող օգնությունը տրվում էր սննդի, վառելիքի, կացարանների տեսքով, այսինքն՝ այդ օգնությունը ավելի շատ մարդասիրական բնույթ ուներ։ Տարիների ընթացքում այդ օգնությունը վերաճեց զարգացման

ԿԵՑՑԵ՛Ն «ԱԶԱՏ», «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԵՑՑԵ՛Ն «ԱԶԱՏ», «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մենք շարունակում ենք հրապարակել ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումները, որոնք, մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ լրագրողները պեղել, պեղել ու այդպես էլ «չեն գտել»: Ընտրակեղծիքների թեման շարունակենք Կենտրոն համայնքի թիվ 15/37 ընտրատեղամասում արձանագրված խախտումներով: Թիվ 15/37 տեղամաս Թվով վեց վստահված անձինք այս տեղամասում իրենց դիմում-բողոքում հայտնել են, որ այդ տեղամասի հանձնաժողովի նախագահ

Օրենսդիրը նախատեսել է

Օրենսդիրը նախատեսել է Իսկ իրավապահները չեն կատարում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բացահայտեցին «Ընտրական օրենսգրքի» մի շարք թերություններ, որոնց օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների իրավունքների սահմանափակմանը: Ի տարբերություն նախորդ «ԸՕ»-ով ընձեռված հնարավորությունների, այս անգամ նրանց թույլ չէին տալիս հետեւել ձայների հաշվման գործընթացին:

ՍԳՈ ԵՐԹԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ «ԴՈՒԲԻՆԿԱՆԵՐՈՎ»

ՍԳՈ ԵՐԹԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ «ԴՈՒԲԻՆԿԱՆԵՐՈՎ» «Հոկտեմբերի 27»-ի 3-րդ տարելիցը որոշակի ուղղվածություն էր հաղորդել 15 կուսակցությունների երեկվա հանրահավաքին, որին չէր մասնակցում միայն «Ազգային միաբանությունը»: «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի փետրվարի 19-ի՞ց», «Վարչակարգն է խոչընդոտում «27»-ի բացահայտմանը», «Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը՝ արդար դատավարության երաշխիք», «Մարդասպաններին հովանավորողները նույն մարդասպաններն են», «Դատական ֆարսին՝ ոչ». ահա կարգախոսների ոչ լրիվ ցանկը, որոնք երեկ պարզել էին

ԱԲԱՍՈՎԻ ԽԱՂԸ ՉԱՆՑԱՎ

ԱԲԱՍՈՎԻ ԽԱՂԸ ՉԱՆՑԱՎ Սեպտեմբերի 23-28-ը ԵԽ ԽՎ նստաշրջանն էր։ Ինչպես հայտնի է, բացի նստաշրջանի բուն աշխատանքներից, պատվիրակությունների անդամները տարբեր հանձնաժողովների են անդամակցում։ Այդ օրերին անցկացվում էր Եվրախորհրդի մշակույթի, կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստը։ 2001թ. հոկտեմբերին այս հանձնաժողովի արտագնա նիստ կայացավ Երեւանում, որն իր օրակարգում ուներ նաեւ մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ընդհանուր իրավիճակի խնդիրները։ Երեւանում քննարկվեց

Նոր հանգամանք «27»-ի գործում

Նոր հանգամանք «27»-ի գործում Երկրորդ դատական նիստն էր, ինչ ցուցմունքներ էր տալիս տուժող, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։ Նա ծանր վիրավորվել էր թեւից, վիրահատությունը տեւել էր 3,5 ժամ։ Ոճրագործության օրը ներկայացնելով, նա հետաքրքիր մի հանգամանք բացահայտեց դատարանի համար։ Մինչեւ երեկ լսելով թե՛ ամբաստանյալների ցուցմունքները, թե՛ դատարան ներկայացած 81 տուժողներին, տպավորություն էինք ստացել, որ ահաբեկչական խմբից ամբաստանյալ

Հայաստանում շոու-բիզնես չկա

Հայաստանում շոու-բիզնես չկա «Որքան շատ եմ առնչվում արտասահմանյան շոու-բիզնեսի հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ մեր երկրում այն պարզապես գոյություն չունի»,- ասում է պրոդյուսեր, երաժիշտ-ռեժիսոր Զարուհի Պետրոսյանը։ Վերջինս վեց տարի շարունակ Երգի պետական թատրոնի ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարի օգնականն էր, սակայն նա լքեց Երգի թատրոնը՝ զբաղվածության պատճառով, թեեւ լուրեր էին պտտվում, որ իբր Զարուհին իրականում

ԵՍ, ԻՄ-Ը, «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

ԵՍ, ԻՄ-Ը, «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ» Պարույր Հայրիկյանի ավանդական մեծամտությունը նրան թույլ տվեց անգամ Աստվածաշունչը սրբագրել։ Առիթը ԱԻՄ-ի պաշտոնաթերթ «Անկախության» 15-ամյակն էր։ Իբրեւ ազատ խոսքի ռահվիրա որակելով այս պարբերականը, Պ. Հայրիկյանը քրիստոնեաբար հայտարարեց, որ «ի սկզբանե բանն էր, այսինքն՝ ազատ խոսքը»։ Հիասթափված կառավարությունից եւ Գիտությունների ազգային ակադեմիայից, որոնք «ազատ մամուլի առաջնեկի հիմնադրման հետ կապված խոստացված ծրագրերը չեն իրականացրել»,

Նախադպրոցական դաստիարակությունն այստեղ չի կարեւորվում

Նախադպրոցական դաստիարակությունն այստեղ չի կարեւորվում Տավուշի մարզի Բերդի թիվ 2 մսուր-մանկապարտեզն Արցախյան պատերազմի տարիներին հրետակոծվել է 2 անգամ։ Ըստ որում, երկու անգամ էլ իրար հաջորդող թվականների նույն օրը՝ դեկտեմբերի 29-ին, ամանորյա հանդեսների ժամանակ։ Սակայն, ի հեճուկս ազերիների, մանկապարտեզը չավերվեց, կանգուն է մինչ այսօր եւ ծառայում է իր նպատակին։ Այն թեեւ իր շահագործման ընթացքում չի նորոգվել,

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԷԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԷԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց թուրքագետ, ճանաչված լրագրող Մուրադ Բոջոլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախագահող դատավորն էր Մնացական Մարտիրոսյանը, մեղադրանքը պաշտպանում էին Գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը, Գլխավոր դատախազության վարչության դատախազներ Ավագ Ավագյանն ու Արամ Ամիրզադյանը։ Տեղեկացնենք, որ Մուրադ Բոջոլյանի պաշտպանն է Հայաստանի փաստաբանների միության

Տաքսի, տաքսի՝ երթուղային

Տաքսի, տաքսի՝ երթուղային Մայրաքաղաքի բնակչությունը եւ մարզերից Երեւան ժամանող քաղաքացիները օգտվում են տրանսպորտի միջոցներից (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ)՝ չդժգոհելով ոչ սպասարկման եւ ոչ էլ իշխանափոխությունից հետո ուղեվարձի բազմապատիկ թանկացումից: Վերջին տարիներին քաղաքում սկսեցին երթեւեկել երթուղային տաքսիները, որոնց թիվը արագ մեծացավ։ Այժմ քաղաքը եւ քաղաքամերձ տարածքները 118 երթուղիով սպասարկում է 2350 միկրոավտոբուս։ Ըստ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ

ՁԵՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ

ՁԵՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ Կառավարությունը (կամ պետեկամուտների նախարարությունը) մինչեւ հիմա չի էլ վերլուծել, հաշվարկել, թե հայտարարագիր ներկայացրած շուրջ 6000 պաշտոնյաները միասին վերցրած ինչքան հարստություն ունեն։ Սա «ամենաանշառ» թիվն է, որ լավագույն դեպքում գաղտնի է պահվում։ Իրականում, մեր պաշտոնյաների մտքով անգամ չի անցել հաշվել այդ, ինչպես նաեւ՝ միլիոնատեր պաշտոնյաների թիվը կամ որոշել, թե նրանցից ով է ամենահարուստը։ Մինչդեռ

ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ԱԿՆՈՑՆԵՐԸ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՆ

ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ԱԿՆՈՑՆԵՐԸ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՆ Քաղաքական շրջանակներում ՏԻՄ ընտրությունների թեման, իհարկե, շարունակում է մնալ գերակշռող: Քաղաքական գրեթե բոլոր ուժերը դրանց անդրադարձել են, ընտրություններին ակտիվ մասնակցած իշխանամետ կուսակցություններն էլ հատկապես սեփական կշիռն ընդգծելու համար հասցրել են շեշտել իրենց հաջողություններն այդ «արդար», «ազատ» ընտրություններում: Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ կրկնեց յուր կուսակցության

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ ՀԱՍՆԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ ՀԱՍՆԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1999-ի հոկտեմբերի 27-ին իրագործված ահաբեկչության երրորդ տարելիցի շեմին՝ զոհվածների հարազատները ցանկացել էին լրագրողներին փոխանցել կուտակված ասելիքը: Ներկայացնում ենք նրանց խոսքը՝ կրճատումներով: Ռիմա Դեմիրճյան. 3 տարին լրացել է, եւ հանցագործությունը ոչ միայն չի բացահայտվել, այլ ստեղծվել է ծանրագույն իրավիճակ թե՛ հասարակության մեջ, թե՛ մեր՝ հարազատներիս համար: Ես դա զգում

ՇԱԲԱԹՎԱ 2 ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

ՇԱԲԱԹՎԱ 2 ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Երեկ ԱԺ խմբակցությունների եւ խմբերի ներկայացուցիչները ճեպազրույցի ժամանակ «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Մարկ Գրիգորյանի դեմ տեղի ունեցած ոտնձգության առնչությամբ մտահոգություն հայտնեցին: Նախ «ՕԵ» խմբակցությունը միայն վերջերս համալրած Մհեր Շահգելդյանը կուսակցության անունից դատապարտեց լրագրողի նկատմամբ իրականացված բռնարարքը եւ համոզմունք հայտնեց, որ սկսված հետաքննությունը «կտա կատարվածին եւ դրա դրդապատճառներին առնչվող պատասխանները»:

70% ստվեր

70% ստվեր ՀՀ պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանի վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակած թվերը տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին, մեղմ ասած, զարմանքի առիթ են տվել։ Մասնավորապես, նախարարը տեղեկացրել էր, որ անցած ինը ամիսների ընթացքում (հունվար-սեպտեմբեր) Հայաստանում հավաքագրվել են 75,5 մլրդ դրամի հարկեր։ Հարգելի պարոն նախարարը նաեւ իր հրապարակած սույն թիվը կառուցվածքային վերլուծության ենթարկեց՝ ասածն առավել հիմնավոր եւ պատկերավոր

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Աշակերտների շրջանում մարզական ամենատարբեր բնույթի միջոցառումներն ավանդական են մայրաքաղաքի Բելինսկու անվան հանրակրթական դպրոցում։ Իսկ տարեկան երկու անգամ կրթօջախում կազմակերպվում են Սպորտլանդիաներ, որոնց որպես մրցակից մասնակցելու են հրավիրվում Շենգավիթի համայնքի տարբեր դպրոցներ։ Այս անգամ շարժական համալիր խաղերից միմյանց հետ մրցեցին Բելինսկու անվան թիվ 38 եւ թիվ 46 դպրոցների «Արծվիկ» եւ «Փյունիկ»

Կանայք շատ են ու քիչ

Կանայք շատ են ու քիչ Մեր իրականության մեջ վաղուց է հաստատվել այն մտակաղապարը, որ կնոջ գործունեության վայրը տունն է, իսկ տղամարդունը՝ աշխատավայրը։ Խորհրդային տարիներին կնոջ դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում մեծացավ, նրան հնարավորություն տրվեց ակտիվորեն ներգրավվել արտադրության եւ ադմինիստրատիվ, կրթական, առողջապահության, մշակութային ոլորտներում, որն էլ թույլ տվեց ձեռք բերել տնտեսական ինքնուրույնություն։ Նախկին հասարակարգի փլուզումը Ռուսաստանում շատ քիչ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից 2 օր առաջ իր աշխատանքային զենքերը վայր դրեց Ա. Զուրաբյանը՝ Ճարտարապետների միության նախագահը։ Վերջին հարցազրույցը նախագահական պաշտոնում ճարտարապետների առաջին դեմքը տվեց «Առավոտին», ճարտարապետների հերթական համագումարից մեկ ժամ առաջ, առանց տեղեկացնելու, որ մտադիր է իր թեկնածությունը չդնել ընտրություններին։ Ինչո՞ւ. որովհետեւ «բավական է, որքան ղեկավարել է», ինչպես հետո պարզեցինք։ Ասենք, որ

Դասագրքերը քննությունն անցել են

Դասագրքերը քննությունն անցել են Չորրորդ ուսումնական տարին է, ինչ դպրոցի միջին դասարանները հայոց լեզու են անցնում նոր դասագրքերով՝ պրոֆեսոր Ֆ. Խլղաթյանի հեղինակությամբ։ Արդեն կարելի է ավարտուն կարծիք կազմել դպրոց մուտք գործած նոր դասագրքերի մասին։ 5-8-րդ դասարանների դասագրքերը կազմում են մի ամբողջական եւ միասնական շարք։ Նորը հաճախ դժվարությամբ է ընդունվում, մանավանդ այն դասագիրքը, որի նախորդը երեսուն

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԻԺ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏԻԺ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործով դատական հերթական նիստը։ Իր ցուցմունքն ավարտեց Սուրեն Խաչատրյանը, որը հայտնեց, որ ԱԺ նիստերի դահլիճ է մտել երրորդ դռնից եւ այդ ընթացքում ընդհանրապես որեւէ մեկը չի տպավորվել իր մեջ։ Տուժողը նաեւ հայտնեց, որ լինելով Արմենակյանի մտերիմներից մեկը, կարող է պնդել, որ ընդհանրապես նա իր մոտ

Ո՞վ արեց՝ Քոչարյա՜նն արեց

Ո՞վ արեց՝ Քոչարյա՜նն արեց «Ընդհանրապես, ամեն մարդ տեսնում է ա՛յն, ինչը ուզո՛ւմ է տեսնել»։ Սա առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի մտքի հանճարեղ փայլատակումներից է, որով նա երեկ լույս սփռեց իր ներկայացրած տնտեսական ցուցանիշների գաղտնիքի վրա։ Հետեւաբար, եթե իշխանությունները տարբեր նախարարների բերաններով պատմում են ճշմարտանման հեքիաթներ տնտեսության աննախադեպ աճի, ժողովրդի եկամուտների բարձրացման եւ այլ

ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ Օգոստոսի վերջին ՀՀ տնտեսական դատարանը Արմավիրի մարզի տարածքային հարկային տեսչության հայցի պահանջով անվճարունակ ճանաչեց էներգետիկայի համակարգում գործող «Հայատոմէներգամոնտաժ» ԲԲԸ-ին (մինչեւ 2001 թվականի սկիզբը՝ ՓԲԸ): Վճռի հրապարակումից հետո հատուկ լիազորագրով նշանակված կառավարիչ Տիգրան Հարությունյանը կուսումնասիրի ընկերության ֆինանսական վիճակը, կպարզի սնանկացման պատճառները, կկատարի գույքագրում, կգումարի պարտատերերի ժողով եւ, բավարար միջոցների առկայության դեպքում, ըստ օրենքով

Վարչապետը չի ուզում դառնալ նախագահ

Վարչապետը չի ուզում դառնալ նախագահ Թեեւ բազմաթիվ են ընտրախախտումների վերաբերյալ փաստերը, երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այսպես գնահատեց, թե դրանց ընթացքում որեւէ խոչընդոտ չի հարուցվել որեւէ թեկնածուի առջեւ իշխանությունների կողմից: Նրան խնդրեցին մեկնաբանել այն տեսակետը, թե այս ընտրություններում ՀՀԿ ջախջախիչ հաղթանակից ծնված ինքնավստահությունը կարող է հիմք դառնալ, որ կուսակցությունը մարտահրավեր նետի Ռոբերտ

Կյանքը շարունակվում է

Կյանքը շարունակվում է Կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բացի թերթերում արդարացիորեն նշված «տակտիկական» արդյունքներից, հնարավորություն են տալիս կանխատեսելու Հայաստանի քաղաքական զարգացման հիմնական ուղղությունը: Այն, իմ կարծիքով, պայմանավորված է երեք գլխավոր գործոնով: 1. Մոտակա 50 տարում Հայաստանում արդար ընտրություններ չեն լինելու: 2. Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես նախագահի թեկնածու երբեք չի առաջադրվելու: 3. Ռոբերտ Քոչարյանը նախագահի

ՏԵՂ ՉՀԱՍԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂ ՉՀԱՍԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մենք շարունակում ենք հրապարակել հոկտեմբերի 20-ին մայրաքաղաքի Կենտրոն համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումները փաստող տեղեկություններ: Սկիզբը՝ նախորդ համարում Դրանք քաղվածքներ են առայժմ միայն Կենտրոնի թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոհար Քյալյանին ուղղված դիմում-բողոքներից եւ թեկնածուների վստահված անձանց կազմած արձանագրություններից: Դրանք ներկայացնում ենք ՏԻՄ ընտրություններին «հետեւած», մասնավորապես՝ ԵԽ

ՀՀԿ-Ն ԼԾԱԿՆԵՐԸ ԼՐԻ՞Վ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

ՀՀԿ-Ն ԼԾԱԿՆԵՐԸ ԼՐԻ՞Վ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր Տիգրան Թորոսյանը Հանրապետական կուսակցությունը՝ ՏԻՄ ընտրություններում 80 տոկոսանոց «ջախջախիչ» հաղթանակ տանելով, թերեւս մի կրակոցով մի քանի հարց լուծեց։ Նախ՝ կուսակցական ինքնավստահության հասավ իշխանական լծակների օգտագործմամբ։ Երկրորդ՝ «ՕԵ»-ին եւ ՀՅԴ-ին հասկացրեց, որ ինքն ունի եւ կարող է օգտագործել լծակները։ Երրորդ՝ նախագահ Քոչարյանին ակնարկեց, որ ինքն է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930