Օրվա լրահոսը
«Քցող» տնօրենը՝ հանրապետությունից դուրս
«Քցող» տնօրենը՝ հանրապետությունից դուրս 2001թ. մայիսի 17-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը լսեց Նիկոլ Բաղդասարյանի, Հունիս Ավետիսյանի, Վոլոդյա Ղազարյանի հայցն ընդդեմ «Մալանչ» ձեռնարկության տնօրեն Միշա Դավթյանի «գումարի պահանջի մասին»։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր 2 հազար 300 հատ սեփականաշնորհման սերտիֆիկատների արժեքի՝ 46 մլն 4000 դրամ գումարին։ Դատարանը հայցը բավարարեց լիովին, վճռելով Միշա Դավթյանից բռնագանձել 46 մլն
ԱՐՑԱԽԻՑ ՀԵՏՈ՝ ԷԼԻ ԱՐՑԱԽ
ԱՐՑԱԽԻՑ ՀԵՏՈ՝ ԷԼԻ ԱՐՑԱԽ Արցախի գյուղերում բնակվողների հիմնախնդիրները սկսվում են գյուղերը շրջկենտրոններին կապող անբարեկարգ ճանապարհներից։ Այս անգամ ազատագրված տարածքներ այցելությունը ԵԿՄ վարչության նախաձեռնությամբ էր։ Տարեվերջին նշվելու է 5-րդ մոտոհրաձգային բրիգադի տասներորդ տարելիցը, ինչի առիթով բրիգադի մարտիկներն անցան այն վայրերով, որտեղ մարտնչել էին, իսկ պատերազմի ավարտից հետո նահատակված ընկերների հիշատակին հուշաքարեր տեղադրել։ Արցախ ուղեւորվող խումբն իր
Առաջնեկ բժիշկները քննարկում են
Առաջնեկ բժիշկները քննարկում են Այն բժիշկներն ու բուժքույրերը, որոնք առաջինն են ընտանեկան բժշկության խմբային պրակտիկան հիմնելու Հայաստանի չորս փորձարարական վայրերում, հոկտեմբերի 17-19-ը հավաքվել էին Ծաղկաձորում: «Դա կլինի բժիշկներին ուղղված շատ հատուկ համաժողով»,- մեկնաբանեց համաժողովի կազմակերպիչներից Նենսի Ֆիտչը: Վերջինս աշխատում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրում (USAID/PADCO): Այն աջակցում է ՀՀ
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ ՄԵՋ Է
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ ՄԵՋ Է Վրաստան-Ռուսաստան հարաբերության սրումը ուղղակի եւ շատ վատ է անդրադառնում Ջավախքի բնակչության վրա թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով։ Որպես հետեւանք՝ այսօր դրված է ռուսական զորքի դուրսբերման հարցը։ Ազգաբնակչությունը անհանգստացած է եւ վրդովված։ Իշխանական ամենատարբեր մակարդակների հանդիպումներ են լինում եւ տրվում են խոստումներ՝ իրականացնելու այն ծրագիրը, որն իբրեւ թե մշակվել է Ջավախքի
ՀԱՅԵՐԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ԺՈԵԼ ԲՈՒՏՐՈՒԻՆ
ՀԱՅԵՐԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ԺՈԵԼ ԲՈՒՏՐՈՒԻՆ Պաշտոնյային սպասելը լրագրողի աշխատանքի մի (եթե չասեմ՝ մեծ) մասն է կազմում։ Երբ պայմանավորված ժամից 4 րոպե առաջ ՄԱԿ172ում հայտնեցին, որ ղեկավարը նախորդ հանդիպումից դեռ չի վերադարձել, ես մտածեցի, որ սկսվում է իմ աշխատանքի «սպասման» փուլը։ ՄԱԿ172ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Ժոել Բուտրուն հանդիպման եկավ նշանակված ժամից մեկ
Աշխարհաքաղաքական խաչմերուկներ
Աշխարհաքաղաքական խաչմերուկներ Որ ազդեցության ոլորտների բաժանմանն ուղղված գերտերությունների ծրագրերն անուղղակի եւ հաճախ՝ նաեւ ուղղակի կերպով ազդում են մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունների վրա՝ հստակ է: Այդ իմաստով նոր հեծանիվ հայտնագործելու կարիքն անգամ չկա: Բայց որ մեր տարածաշրջանի պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունն էլ կարող է ազդել գերտերությունների «ախորժակի» վրա՝ դա էլ է
ՀԱՅ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ
ՀԱՅ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ Միայն հարցեր եւ տարիների պարտքեր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում երեկ հերթական սեմինարն էր «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման հեռանկարները» թեմայով, որին մասնակցում էին Ազգային ավիացիոն միության նախագահ Դմիտրի Ադբաշյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի Տնտեսագիտական վարչության խորհրդատու Արտաշես Բախշյանը, տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը, ՀԱՈՒ մարկետինգի բաժնի պետ Սամվել Յավրյանը, ՔԱԳՎ ներկայացուցիչ Ռուբեն
Ինչո՞ւ Երեւան
Ինչո՞ւ Երեւան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն առաջինն է, որ ամենաշատն է բնակեցված հայերով (2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնում են Մոսկվան եւ Լոս Անջելեսը), ցավոք, ի տարբերություն Բեյրութի, որը մի ժամանակ համարվում էր Սփյուռքի մայրաքաղաք։ Երեւանն այդ կարգավիճակը ձեռք բերեց վերջին ութսուն տարում։ Մինչ այդ՝ եղել է հովեկների հանգստավայր, վկա՝ «Երեւան բաղ եմ արել» բառերը համապատասխան երգի
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ ՉԷ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ ՉԷ Պատմում են, ժամանակին, երբ Սարտրը Հայաստան է այցելել, սովորականի պես նրան ուղեկցող խումբ են կցել՝ գրողներ, արվեստագետներ, կուսակցական աշխատողներ։ Էկզիստենցիալիզմի հիմնադրին, որին Հայաստանում դեռ լավ չէին ճանաչում, հյուրասիրել են հայկական խոհանոցով, այդ թվում՝ խորովածներով… Ասում են, Սերո Խանզադյանը տեսնելով Սարտրի համեստ հյուրասիրվելը, զարմացել է՝ «Սրա կերածն ի՞նչ է, որ գրածն
Ճշմարտությունների արյունալի վերաիմաստավորում
Ճշմարտությունների արյունալի վերաիմաստավորում Իբրահիմ Բայանդուրլու- Անկախ քաղաքագետ (Ադրբեջան) Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների նմանությունը մոդելային է, տրաֆարետային են նաեւ դրանց ֆաբուլաները: Դառնանք, օրինակ, ցխինվալյան սինդրոմին: Ինչպես հայտնի է, հարավային օսերը, որոնք իրենց մենթալիտետով տարբերվում են «հյուսիսցիներից» (ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղի հայերն են տարբերվում իրենց «մայրցամաքային» ազգակիցներից), Վրացական ԽՍՀ կազմում ունեին ինքնավար մարզի կարգավիճակ: Այդպիսի կարգավիճակ ունեին
Հակամարտությունները Հարավային Կովկասում
Հակամարտությունները Հարավային Կովկասում Ով, ինչպես եւ ինչի համար Նուգզար Գոգորիշվիլի- Բախումնաբան, պաշտոնաթող փոխգնդապետ (Վրաստան) Պանկիսի կիրճի գործոնը կարելի է համեմատել մի քանի ջոկերների կիրառմամբ թղթախաղի հետ: 1. Միջազգային բոլոր կառույցներում (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ) իրավաբանորեն ամրագրված է, որ Վրաստանում հակամարտությունները հրահրվել եւ ուղղորդվում են արտաքին գործիչների կողմից (ներմուծված են): Մինչդեռ ի սկզբանե Պանկիսի գործոնը նպաստում էր
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Երեք հայացք Հարավային Կովկասին Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերլուծաբանների տեսակետները Հարավային Կովկասի համար արդիական խնդիրների շուրջ: Այսօրվա թեման է՝ «Հակամարտությունները Հարավային Կովկասում»: Նույն հիմքով տարբեր հակամարտություններ Սերգեյ Շաքարյանց- Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն (Հայաստան) Հարավային Կովկասում ներկայումս առկա բոլոր հակամարտությունների հիմքում ընկած
«Մուժիկին ի՞նչ էր հարկավոր …»
«Մուժիկին ի՞նչ էր հարկավոր …» ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը Հայաստան էր եկել ոչ միայն շրջագայելու, այլեւ երկու խիստ կարեւոր հայտարարություն անելու։ Նախ՝ նա հայտարարեց, թե Հայաստանի նախագահի իր համար ընդունելի թեկնածուն Ռոբերտ Սեդրակովիչն է։ Հետո էլ, իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը, հերթական հայտարարությունն արեց այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը։ Մինչ
«ՊԵՏՔ Է ՆՎԱՃԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՈՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
«ՊԵՏՔ Է ՆՎԱՃԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՈՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ» Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ -Պրն Մանուկյան, վերջին շրջանում կարծես առավել ուշադրության կենտրոնում է «16»-ի արտաքին քաղաքականությունը։ Կարծես մի տեսակ խուլ պայքար է սկսվել ընդդիմության եւ իշխանության միջեւ՝ «ով ավելի ռուսամետ» նշանաբանով։ Դուք որպես քաղաքական ճանապարհ անցած գործիչ, ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։ – Նախ ասեմ, որ
Ընտրությունները Եհովայի վկաների համար չեն
Ընտրությունները Եհովայի վկաների համար չեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մոտենում են, սակայն այդպես էլ անհայտ է մնում՝ գյումրեցիները օրենքի ուժի՞ն են ենթարկվելու, թե՞ ուժի օրենքին: Գյումրիի քաղաքապետի նախկին 4 թեկնածուներից (Վարդան Ղուկասյան՝ անկուսակցական, ներկա քաղաքապետը, Մարտին Զիլֆիմյան՝ անկուսակցական, «Հանրապետական» կուսակցության նախկին անդամ, Լեւոն Գալստյան՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ եւ Հովսեփ Սիմոնյան՝ ՀՅԴ-ից (վերջինս ամսի
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՏՀՏ-ի զարգացման ծրագրեր. իրականությո՞ւն, թե՞ միֆ Այսպիսով, կարծես տեղի է ունեցել ՏՀՏ-ին վերաբերող խնդիրների, հասարակության եւ տնտեսության համար դրանց նշանակության աստիճանական որոշակիացում պետության, մասնավոր սեկտորի եւ այլ դերակատարների մոտեցումներում եւ հասարակական գիտակցության մեջ։ Թվում է, թե Հայաստանում ոլորտի զարգացման վերաբերյալ ձեւավորվել է որոշակի տեսակետ, ամրագրվել են գերակայություններ եւ ազդարարվել ծրագրեր
Ինչ-որ բան պակասում էր
Ինչ-որ բան պակասում էր Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ խմբում Հունաստան-Հայաստան հանդիպումը երկու երկրների համար բացառիկ կարեւորություն ուներ։ Հոկտեմբերի 16-ին կայացած Հունաստան-Հայաստան խաղում, որ տեղի ունեցավ Աթենքի «Պանատինաիկոս» ակումբի նորաբաց ստադիոնում, հարկ է անպայման նշել, որ նախապես հայտնի էր, որ մեր ընտրանուն ծանրագույն փորձություն էր սպասվելու։ Հունաստանի ազգային հավաքականը, որ առայժմ Եվրոպական գրանդների
Վստահ է՝ կհաղթի
Վստահ է՝ կհաղթի Առաջին անգամ Լիլիթին լսել էի ոչ պաշտոնական հավաքույթի ժամանակ. «Ավե Մարիա»-ն կատարեց: Չնայած երգի արվեստից այնքան էլ չեմ հասկանում, բայց պարզ էր, որ այս դժվար գործը, այն էլ՝ առանց երաժշտական նվագակցության, Լիլիթը շատ լավ ու կարեւորը՝ ճաշակով կատարեց: Համբարձումյանց Լիլիթը դեռ մանկուց էր որոշել, որ երգչուհի է դառնալու, երբ հինգ տարեկան հասակում
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ 30-ական թվականների «ցուրտ ու մութ» տարիներին շատերի նման Հայաստանը լքեց եւ մի օր Հայրենիք վերադառնալու կարոտը սրտում, իրանական իրականության մեջ հայտնվեց Մոսկվայի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, արդեն ճանաչված նկարիչ Գրիգոր Վահրամյան-Գասպարբեկյանը։ Վաղվա օրն ու ճակատագիրը կապելով չորս զավակների /Գասպար, Վարդան, Սաթենիկ եւ Գեւորգ/ հայեցի կրթության ու դաստիարակության հետ, նկարիչ ամուսիններն իրենց հավատքի ու
Ընդդեմ ապօրինությունների
Ընդդեմ ապօրինությունների Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսը մի քանի նպատակաուղղվածություն ուներ, որոնցից մեկն էլ նախընտրական էր՝ կապված հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, թե քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հզորության առջեւ մյուս մրցակիցները «խաղից դուրս» վիճակում են (ընդգծումը մերն է), եւ
ՏՈՒԺՈՂԸ ՎԱՏԱՑԱՎ
ՏՈՒԺՈՂԸ ՎԱՏԱՑԱՎ Հրաչիկ Հունանյանին մերժեց դատարանը «Հոկտեմբերի 27» քրգործով տուժող ճանաչված Հրանուշ Հակոբյանը երեկ վատացավ, եւ նրա ցուցմունք տալն ավարտվեց բուժօգնությամբ։ ԱԺ պատգամավորի ճնշումը կտրուկ իջել էր, իսկ արցունքները վկայում էին այն հոգեվիճակի մասին, որը նա ապրել էր ոճրագործության օրը։ Նախաքննության մարմնին տված իր ցուցմունքները տուժողը պնդեց։ Իսկ նա հայտնել էր. «Տեսա սոսկալի, սահմռկեցուցիչ մի
Օրինական մեկնեք, օրինական աշխատեք
Օրինական մեկնեք, օրինական աշխատեք Աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ֆիրմաները բնավ հետաքրքրված չեն՝ իմանալու, թե ինչպես են կարգավորվելու իրենց կողմից արտասահմաններ իբրեւ թե աշխատելու ուղարկված հայաստանցիների խնդիրները դրսում։ Օրենքով նրանք պարտավորված էլ չեն հետաքրքրվելու։ Այն օրից, երբ նման ծառայություններ մատուցելու համար կազմակերպություններին դադարեցին լիցենզավորել, համարելով, որ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, վերջիններիս գործունեությունը մնաց անվերահսկելի։ ՀՀ
ՀԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
ՀԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Ամսի 20-ին սպասվելիք ՏԻՄ ընտրություններին առավել ակտիվ մասնակցությամբ աչքի են ընկնում ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն։ Ընդ որում, երկու կուսակցությունների տարածքային կազմակերպությունների ակտիվության հիմնական դրսեւորումներն էլ կապված են ընտրապայքարի կոպիտ խախտումներով եւ ընտրակաշառքների բաշխմամբ։ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի պարագայում անհեթեթությունն իր գագաթնակետին է հասել։ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի պաշտպանյալ Բյուրեղավանի քաղաքապետի թեկնածու Շավարշ Սեդրակյանը
Տարբերություն չկա
Տարբերություն չկա Թվում է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցինիկ հայտարարությունը՝ ՀՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, անցած փուլ է։ Համենայն դեպս, այսօր դրա վրա կենտրոնացած չենք, ինչպես հայտարարության առաջին օրերին էր։ Բայց ո՞վ իմանա՝ Ն. Հունանյանի հավակնություններն ի՞նչ զարգացում կունենան արդեն թեկնածությունների առաջադրման փուլում։ Այդ է, թերեւս, պատճառը, որ հայտարարության առնչությամբ շարունակում
ԲԱՔՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ԱՉՔԵՐՈՎ
ԲԱՔՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ԱՉՔԵՐՈՎ Հոկտեմբերի 10-11-ը ԵԱՀԿ շրջանակներում Բաքվում տեղի ունեցավ «Կրոնական ահաբեկչության դեմ պայքարին» նվիրված խորհրդաժողով, որին մասնակցում էին Եվրախորհրդի անդամ երկրների պաշտոնական եւ ոչ կառավարական պատվիրակություններ: Հայաստանն այդ խորհրդաժողովին պաշտոնապես ներկայացված չէր, որով հետեւ ավելի վաղ հայտարարել էր, թե նպատակահարմար չի գտնում խորհրդաժողովն անցկացնել Ադրբեջանում: Պատճառն այն է, որ երբ վերջին անգամ Հայաստանի պատվիրակությունը
ԱՐԺԵ ԿՐԿԻՆ ՎՍՏԱՀԵԼ
ԹՈՂ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԲՈԼՈՐԻՍ Ամուր պետության եւ քաղաքացիական հասարակության հիմքն առաջին հերթին բարոյականությունն է։ Պետական բարոյականության կրող եզակի գործիչներից է Կենտրոնի թաղապետ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ։ Նա նախընթաց գործունեությամբ ապացուցել է իր անդավաճանությունն ու պահի թելադրանքով դիրքերը չլքելու, ճամբար չփոխելու իր ուժն ու կամքը։ Համոզված ենք, որ կենտրոնցիները միարժեքորեն կընտրեն բարոյականությունը՝ օրինակ դառնալով Հայաստանի մյուս համայնքների համար։
«16»-ի հիմնախնդիրները շարունակ ճշտվում են
«16»-ի հիմնախնդիրները շարունակ ճշտվում են Երեկ «16»-ի միավորման քաղխորհրդի հերթական նիստը քննարկեց միավորման առաջիկա անելիքները։ Միակ նորությունը մինչ այժմ քննարկված հարցերից «Ֆիզիոթերապեւտիկի» մասնավորեցման եւ վերապրոֆիլավորման խնդիրն էր, որով հիմնարկի աշխատակիցները դիմել էին միավորմանը։ Քաղաքական խորհուրդը որոշեց հապճեպ որոշումներ չկայացնել եւ մարդկանց պատասխանել հարցը մանրամասն ուսումնասիրելուց հետո։ Հիմնական, քաղաքական ուշադրություն գրավող հարցերը կարծես թե կրկին մնացին
ԱՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԱՐՎԱԾ Է ԱՆՑՆՈՒՄ
ԱՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԱՐՎԱԾ Է ԱՆՑՆՈՒՄ Արթիկի քաղաքապետի թեկնածու, ՀՀՇ վարչության անդամ 1995-1999 թվականներին ԱԺ պատգամավոր Սերգեյ Բաբոյանը, 1991-1996-ն Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր, 1996-1999-ը՝ քաղաքապետ: – Հաշվի առնելով այն բոլոր որակումները, որ վերագրվում են ՀՀՇ-ի հանդեպ ժողովրդի վերաբերմունքին, այդ կուսակցությանն անդամակցությունը չի՞ խանգարում Ձեր ընտրարշավին: – Նախ, իմ կարծիքով, ժողովուրդը ապագայում դեռ պիտի
ԵՐՐՈՐԴԸ ԷԼ ՉԻ ԱՍԻ՝ «ՍՏՈՊ»
ԵՐՐՈՐԴԸ ԷԼ ՉԻ ԱՍԻ՝ «ՍՏՈՊ» Ավարտվեց Բորիս Ելցինի այցը Հայաստան: Նրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով, պատշաճ հարգանքով եւ հյուրասիրությամբ: Այդպես էլ պետք է լինի՝ մեր հյուրն էր բարեկամական երկրի առաջին նախագահը: Պաշտոնական քարոզչությունը նրան հենց այդպես էլ անվանում էր՝ «ՌԴ առաջին նախագահ»: Այսինքն՝ ընդգծվում է այն հանգամանքը, որ Ելցինը, իր բոլոր արժանիքներով եւ թերություններով հանդերձ, ժամանակակից
«Վարչապետի ասածն ի՞նչ է, որ»
«Վարչապետի ասածն ի՞նչ է, որ» Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Աբգարյանի պապը «Ալլահյոխ» (անաստված) մականունը իր ժամանակակիցներից վաստակել է սեփական վարքի շնորհիվ։ Բանն այն է, որ նա եղել է ներքին գործերի ժողկոմի անդամ եւ մեծ լումա է ունեցել Էջմիածնում աքսորի իրագործման գործում։ Հրաչյա Աբգարյանին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցուցումով, պաշտպանում են Էջմիածնի «հեղինակությունները»՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ԱԺ


















































