Օրվա լրահոսը
ՏՈՆԻՑ ՓՈՂ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ
ՏՈՆԻՑ ՓՈՂ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ «Նախկին ամեն ինչը այսօր վերցրել-ժխտում են, բայց այն ժամանակ էլ, չէ՞, լավ բաներ կային՝ կազմակերպված մասսայական միջոցառումներ, կարգուկանոնով տոնակատարություններ»,- հիշում է Հայհամերգի նախկին գլխավոր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանը։ Նրա կարծիքով, մերօրյա մասսայական միջոցառումների կազմակերպիչներին առաջին հերթին հետաքրքրում է փող գրպանելը։ Ոչինչ չծախսած, միանգամից ուզում են շահույթ ստանալ եւ հայտնի
Փոսից դուրս գալու ժամանակը
Փոսից դուրս գալու ժամանակը Փոսի մեջ ընկած մարդուն կամ օգնում են, կամ էլ անտարբեր անցնում, մանավանդ որ ընկածը օգնություն չի խնդրում ոչ մեկից։ Ես փոսի մեջ էի եւ հաշտվել էի այն մտքին, որ իմ նկատմամբ կվարվեն անարդարացի եւ մի քանի տարով կպատժեն ինձ՝ զրկելով ազատությունից, կթողնեն փոսի մեջ։ Սակայն գտնվեցին մարդիկ, ովքեր ինձ ձեռք մեկնեցին
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍՕՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴՊՐՈՑ ԳՆՈՒՄ
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍՕՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴՊՐՈՑ ԳՆՈՒՄ Դպրոցներն էլ են կանխավճարով աշխատում Վերջերս անցնում էի դպրոցներից մեկի բակով, հանկարծ ականջս ընկավ առաջին հարկի բաց պատուհանից լսվող մի ուսուցչուհու ձայն. «Մի րոպե ընդհատեք աշխատանքը, երեխաներ,8230ո՞վ չի բերել իր հազար դրամը»: Նախ փորձեցի պարզել, թե ինչ 1000 դրամի մասին է խոսքը: Դպրոցներում, ինչպես հայտնի է, գործում են շրջանառու
Վարորդը հաղթեց պետավտոտեսուչին
Վարորդը հաղթեց պետավտոտեսուչին Օգոստոսի 11-ին պետավտոտեսուչը կանգնեցրել է երթուղային տաքսու վարորդ Սլավիկ Մովսիսյանին եւ պահանջել փաստաթղթեր: Վարորդը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, բայց տեսուչը գտել է, որ լիազորագիրը անօրինական է՝ այսինքն տեսուչների ասելով՝ «էս չի անցնում»: Հետո վարորդին մեքենայի հետ տարել են պետավտոտեսչության ստորաբաժանմունք: Օգոստոսի 16-ին ՆԳՆ Պետավտոտեսչության քաղաքային բաժնի պետի տեղակալ Հ. Սարգսյանը որոշում է
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ Հայաստանի սննդամթերքի, հագուստեղենի (կոշկեղենի) եւ էլեկտրոնային ապրանքների շուկաները ողողված են արտասահմանյան եւ տեղական հանրահայտ ընկերությունների պիտակավորումն ու փաթեթավորումը կրող, ինչպես նաեւ արտաքինը նմանակող անորակ, նույնիսկ մարդկանց առողջության համար վտանգավոր ապրանքատեսակներով։ Մինչեւ այժմ այդ մասին միայն ահազանգում էին հանրապետությունում գործող սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունները։ Սակայն տարիներ ի վեր ահազանգերը բացարձակապես ոչ մի ազդեցություն
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ
Խոսրով Հարությունյան ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ Կամ մեր պետականաշինության մի քանի անհետաձգելի հարցերի մասին Հեղափոխության մեջ ոչ ոք մեղավոր չէ, հեղափոխության մեջ բոլորն են մեղավոր: Թալեյրանի այս խոսքերը արդիական են բոլոր ժամանակներում եւ նշանակում են, որ հեղափոխական անցումային շրջաններում հասարակական- քաղաքական զարգացումներում պատասխանատու են ոչ միայն առաջնորդները կամ լիդերները, այլեւ հասարակությունն` ընդհանրապես եւ յուրաքանչյուրը`
Ո՞Վ ԷՐ ԱՆՀԱՅՏ ԱՆՀԱՏԸ
Ո՞Վ ԷՐ ԱՆՀԱՅՏ ԱՆՀԱՏԸ «Էս գարաժները կառուցվել են ոչ թե Գագիկ Բեգլարյանի, այլ հարեւանների դաբրոյով, էդ խեղճ մարդը դրա հետ հեչ կապ չունի»,- լսեցինք Քոչարի 9 եւ 11 շենքերի բակում հավաքվածներից այն պահին, երբ էքսկավատորը հողին էր հավասարեցնում մի քանի օրում բակում հայտնված ավտոտնակները։ Տարօրինակորեն որպես բնակիչներ ներկայացածներին առաջինը ցնցել էր ոչ թե ավտոտնակ ունենալու
ԲԱՐԻ ԱԿՆԹԱՐԹ
ԲԱՐԻ ԱԿՆԹԱՐԹ Հոկտեմբերի 20-ին Հայաստանում ձեւավորվեց հերթական ոչ լեգիտիմ իշխանությունը՝ ի դեմս «Կենտրոնի» համայնքապետ Գագիկ Բեգլարյանի: Դրանում համոզվելու համար պարտադիր չէ տիրապետել ընտրակեղծիքների տեխնոլոգիաներին, քանի որ ընտրությունների կեղծված լինելը ակնհայտ է դառնում անգամ ամենապարզ թվաբանական հաշվարկի դեպքում: Բանն այն է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրողների մասնակցության դինամիկայի վերաբերյալ տվյալներով ստացվում է, որ ընտրողները քվեարկել են կայծակնային
Հատուկ ոճ
Հատուկ ոճ Մոսկվայի Թատերական տանը շուրջ 57 ժամ ծավալված դրամատիկ իրադարձությունները հանգուցալուծում ստացան, երբ Ռուսական հատուկ ծառայությունները «Ալֆա» ջոկատի մասնակցությամբ դիմեցին կտրուկ գործողությունների՝ գրոհելով շենքն ու ոչնչացնելով ահաբեկիչներին: Գործողության արդյունքում, ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ գրոհից առաջ դահլիճում բաց թողնված գազից խեղդվածների թիվն առաջիկա օրերին կարող է 200-ից ավելի լինել: Որ պատանդների ազատ արձակելու գործողությունն ուղեկցվել
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է Ինձ հայտնի չէ՝ արդյոք իրոք մոնտաժվե՞լ է այն տեսագրությունը, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարվել էր ԱԺ նիստերի դահլիճում: Բայց վստահաբար կարող եմ պնդել՝ բավականին աղճատված է իմ ձայնագրության սղագրությունը, որը միացվել է քրգործի նյութերին: Հիշեցնեմ, որ դա մինչեւ ժամը 18:15-ը կատարվածի միակ իրեղեն ապացույցն է: Ահաբեկչության օրն արված շուրջ մեկ ժամանոց ձայնագրությանս
ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Կիրակի հոկտեմբերի 27-ն էր: Երեք տարի առաջ այդ օրն աշխարհի ուշադրությունը սեւեռված էր ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած աննախադեպ սպանդի վրա, ինչն ավելի ուշ գնահատվեց իբրեւ պետական հեղաշրջման փորձ, հայրենիքի դավաճանություն: Այս գնահատականներն, իհարկե, ուղիղ անհամեմատական էին Հանրային հեռուստատեսության շաբաթվա վերլուծականին: «Օրակարգն» 99-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածին անդրադարձավ հպանցիկ, մինչդեռ ասելիքի հիմնական մեխը «27»-ն ու
Աշխարհաքաղաքական բազմակարծությունը եւ
Աշխարհաքաղաքական բազմակարծությունը եւ Հարավային Կովկասի ապագան Կախա Կացիտաձե – Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Վրաստան) Եթե չեմ սխալվում, «աշխարհաքաղաքական բազմակարծություն» տերմինը շրջանառության մեջ դրեց Զբիգնեւ Բժեզինսկին: Նա նկատի ուներ մի վիճակ, երբ հետխորհրդային տարածքը չի բաժանվում ազդեցության ոլորտների, այլ դառնում է ազատ մրցակցության առարկա: Այդ մրցակցությունում յուրաքանչյուր սուբյեկտ զբաղեցնում է այն տեղը, որը կարող է զբաղեցնել,
Թումանյանի ընտանիքի նամականին
Թումանյանի ընտանիքի նամականին Վերջերս «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից լույս ընծայվեց հույժ արժեքավոր մի ժողովածու՝ «Թումանյանի ընտանիքի նամականին», որը բանաստեղծի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է։ Սա մի բացառիկ աշխատություն է, որն իր նախօրինակը չունի։ Գոնե մեզ հայտնի չէ որեւէ հայ գրողի ընտանիքի նամականու հրատարակություն։ Մյուս կողմից, այս գիրքը շահեկան է բազմաթիվ
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում Ստեփան Գրիգորյան- «Արմատ»՝ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն անցնում է աշխարհում իր տեղը գտնելու ծանր ճանապարհ: Մի կողմից, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը եւ քաղաքական վերնախավը հայտարարում են ժողովրդավարական սկզբունքներին, տնտեսական ազատ շուկայական հարաբերություններին իրենց հավատարմության մասին (ընդունվել է «Հողային կոդեքսը», որը գործնականում օրինականացրել է Ռուսաստանում
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Երեք հայացք Հարավային Կովկասին Աշխարհաքաղաքական ինչ շահեր են այսօր բախվում, հատվում կամ գուցե զուգորդվում Հարավային Կովկասում: Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը ներկայացնում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերլուծաբանների կարծիքները: Այսօրվա թեման է՝~«Աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում»: Աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում Ռաուֆ Ռաջաբով – Ադրբեջանի «Սիմուրգ» մշակութային ընկերակցություն (Ադրբեջան) Սեպտեմբերի 11-ից հետո Հարավային Կովկասում ԱՄՆ
ԳՆԱՑԵՔ ԿՐԿԵՍ ԵՎ ՄԻ ԽՈՐԱՑԵՔ
ԳՆԱՑԵՔ ԿՐԿԵՍ ԵՎ ՄԻ ԽՈՐԱՑԵՔ «Ավանդաբար կրկեսն իր նոր խաղաշրջանը սկսում է սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը։ Այս տարի շեղվեցինք ավանդույթից։ Պատճառը՝ Օսեթիայի սառցաժայռի փլվելն էր»,- ասում է պետկրկեսի տնօրեն Հմայակ Խասխազյանը։ Ըստ նրա՝ թատերաշրջանը պետք է բացվեր հոկտեմբերի 5-ին, սակայն մոսկովյան դերասանները, լսելով Օսեթիայի աղետի մասին, հրաժարվեցին նույն ճանապարհով ավտոբուսով գալ։ Արտիստներն արդեն ժամանել
Հողի «գողը» Սասնիկը չէր
Հողի «գողը» Սասնիկը չէր Այգեզարդցի Ռադիկ Մարգարյանը, որին գյուղում Նանիկ են ասում, վաղուց էր իր «շապիկը» հագցրել համագյուղացի Սասնիկ Հակոբյանին։ Նրա անօրինական բանկային գործունեության, տոկոսադոլարների զոհերից մեկի՝ Սիլվա Մուրադխանյանի ու ամուսնու սեփականաշնորհված հողին տիրանալուց հետո, դարձել էր Սասնիկի հողակից հարեւանը։ Նանիկը իր հողային բոլոր գործողությունները նոտարով էր հաստատում։ Գնված հողատարածքը եղել է 8200 քմ եւ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԵՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԵՆ Ուսանողները կներգրավվեն քարոզարշավում Մինչ ինտերակտիվ շփումներին անցնելը եւ մինչ հասկանալը, թե ուսանողներն ինչպես են վերաբերվում քաղաքականությանը, որ այսօր վարում են իշխանությունները, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բժշկական համալսարանում հավաքված ուսանողներին հավաստիացրեց, որ վերջին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ակնհայտորեն տարբերվում էին մյուսներից՝ ճնշումների բացակայության, ուժային կառույցների չեզոքության առումով, որ դրանք ամենաթափանցիկն էին եղած
Ո՞ւր է մեր արտադրությունը
Ո՞ւր է մեր արտադրությունը «Հայաստանի «էքսպորտը» գեշ ու այլանդակ կառուցվածք ունի»,- համոզված է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, նկատի ունենալով այն, որ մեր երկրից արտահանվող ապրանքանիի մեջ մեծ տոկոս կազմողները ալկոհոլային խմիչքն է, ծխախոտը, մետաղի ջարդոնը։ Արտահանման «այլանդակ» կառուցվածքը չի գեղեցկանում նաեւ 54% կազմող թանկարժեք մետաղյա իրերի տեսականուց։ Իր այս մտահոգությունը նա հայտնեց երեկ, Ռազմավարական եւ ազգային
ԲԱ ՁԵՐ ԳՈՐԾԻ ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ Է
ԲԱ ՁԵՐ ԳՈՐԾԻ ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ Է «Ջրիկ» մարդու մասին չարժե խոսել, իսկ ջրիկ կարագի մասին, կարծում ենք, ավելորդ չի լինի։ Մանավանդ որ, դժվար չէ այն ձեռք բերելը, եթե, իհարկե, չես վախենում սեփական ստամոքսը փորձության ենթարկելուց։ Դիցուք, այցելելով «Փեթակ» կամ «Սուրմալու» տոնավաճառներ (եւ ոչ միայն), կարող ես ձեռք բերել փնտրածդ ջրալի կարագը։ «Բրիկետ ա, քուր ջան,
Պատշարը մեղավոր չէ, որ երգիչ չէ
Պատշարը մեղավոր չէ, որ երգիչ չէ Կոչումների մասին ՀՀ գործող օրենքի համաձայն, ժողովրդականի, վաստակավորի կոչում ունեցող բոլոր անձինք պետք է ստանան ամենամսյա լրավճարներ։ Եւրախորհրդին անդամակցող երկիր ենք եւ չգիտենք էլ, որ հենց Եվրախորհուրդն է կտրականապես դեմ այս երեւույթին։ Ընդհանրապես, որեւէ վճար կամ արտոնություն դիտվում է իբրեւ պետության կողմից միջամտություն ստեղծագործական գործունեությանը եւ ստեղծագործողների միջեւ ստեղծում
«ԱՆՈՂՈՔ» ԼՌՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 1
«ԱՆՈՂՈՔ» ԼՌՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 1 Վերջերս իշխանական թերթերը հաճախ են անդրադառնում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր172Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածին: Առիթը համարում են հոդվածի 5-րդ տարին լրանալը: 5-րդ տարին լրանում է ավելի ուշ, սակայն ահա շտապում են: Ինչո՞ւ: Շտապելն ունի շատ կարեւոր եւ առարկայական պատճառ: Վերջին մեկ-երկու տարում անակնկալ, իսկ ավելի ճիշտ՝ ակնկալելի, մեծացել է
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ԱՄՆ-ը Հայաստանին վերջին 10 տարվա ընթացքում հատկացրել է շուրջ 1,1 միլիարդ դոլարի ֆինանսական գնություն՝.հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը։ Դեսպանը տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում մեր երկրին հատկացվող օգնությունը տրվում էր սննդի, վառելիքի, կացարանների տեսքով, այսինքն՝ այդ օգնությունը ավելի շատ մարդասիրական բնույթ ուներ։ Տարիների ընթացքում այդ օգնությունը վերաճեց զարգացման
ԿԵՑՑԵ՛Ն «ԱԶԱՏ», «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԵՑՑԵ՛Ն «ԱԶԱՏ», «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մենք շարունակում ենք հրապարակել ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումները, որոնք, մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ լրագրողները պեղել, պեղել ու այդպես էլ «չեն գտել»: Ընտրակեղծիքների թեման շարունակենք Կենտրոն համայնքի թիվ 15/37 ընտրատեղամասում արձանագրված խախտումներով: Թիվ 15/37 տեղամաս Թվով վեց վստահված անձինք այս տեղամասում իրենց դիմում-բողոքում հայտնել են, որ այդ տեղամասի հանձնաժողովի նախագահ
Օրենսդիրը նախատեսել է
Օրենսդիրը նախատեսել է Իսկ իրավապահները չեն կատարում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բացահայտեցին «Ընտրական օրենսգրքի» մի շարք թերություններ, որոնց օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների իրավունքների սահմանափակմանը: Ի տարբերություն նախորդ «ԸՕ»-ով ընձեռված հնարավորությունների, այս անգամ նրանց թույլ չէին տալիս հետեւել ձայների հաշվման գործընթացին:
ՍԳՈ ԵՐԹԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ «ԴՈՒԲԻՆԿԱՆԵՐՈՎ»
ՍԳՈ ԵՐԹԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ «ԴՈՒԲԻՆԿԱՆԵՐՈՎ» «Հոկտեմբերի 27»-ի 3-րդ տարելիցը որոշակի ուղղվածություն էր հաղորդել 15 կուսակցությունների երեկվա հանրահավաքին, որին չէր մասնակցում միայն «Ազգային միաբանությունը»: «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի փետրվարի 19-ի՞ց», «Վարչակարգն է խոչընդոտում «27»-ի բացահայտմանը», «Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը՝ արդար դատավարության երաշխիք», «Մարդասպաններին հովանավորողները նույն մարդասպաններն են», «Դատական ֆարսին՝ ոչ». ահա կարգախոսների ոչ լրիվ ցանկը, որոնք երեկ պարզել էին
ԱԲԱՍՈՎԻ ԽԱՂԸ ՉԱՆՑԱՎ
ԱԲԱՍՈՎԻ ԽԱՂԸ ՉԱՆՑԱՎ Սեպտեմբերի 23-28-ը ԵԽ ԽՎ նստաշրջանն էր։ Ինչպես հայտնի է, բացի նստաշրջանի բուն աշխատանքներից, պատվիրակությունների անդամները տարբեր հանձնաժողովների են անդամակցում։ Այդ օրերին անցկացվում էր Եվրախորհրդի մշակույթի, կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստը։ 2001թ. հոկտեմբերին այս հանձնաժողովի արտագնա նիստ կայացավ Երեւանում, որն իր օրակարգում ուներ նաեւ մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ընդհանուր իրավիճակի խնդիրները։ Երեւանում քննարկվեց
Նոր հանգամանք «27»-ի գործում
Նոր հանգամանք «27»-ի գործում Երկրորդ դատական նիստն էր, ինչ ցուցմունքներ էր տալիս տուժող, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։ Նա ծանր վիրավորվել էր թեւից, վիրահատությունը տեւել էր 3,5 ժամ։ Ոճրագործության օրը ներկայացնելով, նա հետաքրքիր մի հանգամանք բացահայտեց դատարանի համար։ Մինչեւ երեկ լսելով թե՛ ամբաստանյալների ցուցմունքները, թե՛ դատարան ներկայացած 81 տուժողներին, տպավորություն էինք ստացել, որ ահաբեկչական խմբից ամբաստանյալ
Հայաստանում շոու-բիզնես չկա
Հայաստանում շոու-բիզնես չկա «Որքան շատ եմ առնչվում արտասահմանյան շոու-բիզնեսի հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ մեր երկրում այն պարզապես գոյություն չունի»,- ասում է պրոդյուսեր, երաժիշտ-ռեժիսոր Զարուհի Պետրոսյանը։ Վերջինս վեց տարի շարունակ Երգի պետական թատրոնի ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարի օգնականն էր, սակայն նա լքեց Երգի թատրոնը՝ զբաղվածության պատճառով, թեեւ լուրեր էին պտտվում, որ իբր Զարուհին իրականում
ԵՍ, ԻՄ-Ը, «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»
ԵՍ, ԻՄ-Ը, «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ» Պարույր Հայրիկյանի ավանդական մեծամտությունը նրան թույլ տվեց անգամ Աստվածաշունչը սրբագրել։ Առիթը ԱԻՄ-ի պաշտոնաթերթ «Անկախության» 15-ամյակն էր։ Իբրեւ ազատ խոսքի ռահվիրա որակելով այս պարբերականը, Պ. Հայրիկյանը քրիստոնեաբար հայտարարեց, որ «ի սկզբանե բանն էր, այսինքն՝ ազատ խոսքը»։ Հիասթափված կառավարությունից եւ Գիտությունների ազգային ակադեմիայից, որոնք «ազատ մամուլի առաջնեկի հիմնադրման հետ կապված խոստացված ծրագրերը չեն իրականացրել»,


















































