Օրվա լրահոսը

Էլեկտրիկ Հայաստան․ ցանցի խոցելիությունից մինչև արևային հեռանկարներ. Աղասի Թավադյան

Պետք է որոշակի պլան ներդրված լինի, որ մի քանի տարում Հայաստանի էլեկտրական ենթակառուցվածքները պատրաստ լինեն ապահովել տարեկան 18 000 մլն կՎտ ժամ հոսանք:

«ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Ալեն Սիմոնյանը գտնում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված Հայաստանին պատասխանելու բան ունեն։

«Հիշիր, որ ընկնելիս աղոթք պիտի ասես». Վ. Ստուս

39 տարի առաջ Ռուսաստանի Պերմի մարզի Կուչինո ավանում տեղակայված ԳՈՒԼԱԳ-ի մահվան ճամբարի մենախցում, 47 տարեկանում, ավարտվեց ուկրաինացի բանաստեղծ, խորհրդային տարիների այլախոհ, այժմ` Ուկրաինայի ազգային հերոս Վասիլ Ստուսի կյանք-նահատակությունը: Զարմանալի զուգադիպությամբ` նրա քաղաքական գործունեությունը սկսվել էր 20 տարի առաջ նույն օրը` Կիեւի «Ուկրաինա» կինոթատրոնում Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված միտինգին ունեցած մասնակցությամբ:

«Կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ  վրա ահռելի մեծ ճնշումներ են»․ Ալեն Սիմոնյանը գաղտնազերծում է իր եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցները

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամանակին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս ասել է՝ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական ներկայացնել։

Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 2-8-ը.(2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.58մ (08.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 41սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի

«Դուետ արեցիք եկեղեցականի հետ, էդ դուետն էլ ոնց որ լավ չի վաճառվում»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Հայտարարեց, որ ՀՀ որեւէ իշխանություն՝ Արցախի համար այնքան շատ բան չի արել՝ լավ իմաստով, որքան ՔՊ-ական իշխանությունը։

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն

Մայրաքաղաքում շարունակվում է ճանապարհների միջին նորոգման ու ճաքալցման գործընթացը: Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են տարածքի ընդլայնման և բարեկարգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում կառուցվում են այնպիսի ազատավանդակներ, որոնք կենդանիների համար կապահովեն բնական միջավայրին մոտ պայմաններ: Բաղրամյան պողոտայում տեղադրվել են 3000 կելվին հզորությամբ նոր լուսատուներ։ Նախատեսվում է քաղաքի որոշ հատվածներում դիտարկել 2700 կելվինի հնարավորությունը, որը մի փոքր լույսն

Խմբագիր բառի փոխարեն՝ ընթերցող

Հարցազրույց արձակագիր Արամ Պաչյանի հետ՝ Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքի վերահրատարակման առիթով: – Հարգարժան Արամ, դուք այն մարդն եք, ով հայտնաբերեց ու ընթերցողին ներկայացրեց մոռացված գրող Ռուբեն Ֆիլյանին։ Ինչո՞ւ եք կարեւորում, որ այսօր եւ հատկապես երիտասարդները կարդան այս հեղինակին։ – Եկեք այս հարցը մեկընդմիշտ փակենք: Ամենեւին ես չեմ հայտնաբերել Ռուբեն Ֆիլյանի արձակը, ես չեմ ընթերցողներին

Մամուլից եմ տեղեկացել, որ մեր ֆակուլտետում փակվել է իմ ղեկավարած մագիստրոսական ծրագիրը. Աստղիկ Ավետիսյան

Ստացվում է՝ սուրճի սեղանի շուրջ նստած են քննարկում՝ ինչը հանեն եւ ինչը թողեն

«Հայաստանի Հանրապետությունում հաց, Հայաստանի Հանրապետությունում կաց» կարգախոսը կարող է լինել այն բանաձեւը, որը կմիաձուլի ժողովրդական և պետական պատկերացումները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը նյութական է, բայց ոչ զուրկ հոգեւոր, էմոցիոնալ, մշակութային ինքնությունից: «Այստեղ հաց, այստեղ կաց» հնարավոր կարգախոս-գործելակարգը վերաբերվում է նաեւ

«Եզրույթը՝ «ԼՂՀ նախագահ», ինձ համար այլեւս գոյություն չունի»․ Ալեն Սիմոնյան

Վեճ ՀՅԴ-ական պատգամավորների եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ՝ Արցախի հանրապետության լուծարման մասին

Մարուքյան. Կրկին միակողմանի զիջումների չգնալու նպատակով պետք է մյուս կողմերից պահանջել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մնացյալ կետերի կատարումը

Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ։ Ելույթով հանդես են եկել կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ Խորհրդի անդամները տեսակետներ են հնչեցրել արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։ Էդմոն Մարուքյանը իր ելույթում անդրադարձել է սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի

«ՌԴ դիրքորոշումը նման է թիկունքից հարված հասցնելուն: Միջանցքը սպառնալիք է Իրանի համար»

Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն այդ սահմանները:

Փաշինյան. «ՀՀ կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»:

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ

Սեպտեմբերի 9-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ նախորդ նստաշրջանի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին ԱԺ որոշումները չեն ընդունվել: Ուստի, ԿԿՀ երկու անդամի ընտրության համար պետք է ձեւավորվի

ՏՏ ոլորտի հարկ վճարողների և աշխատողների թիվը պակասել է, խոշոր հարկատուներն՝ ավելացել․ JAMnews

«Այս պարագայում ոլորտի խաղացողները գայթակղված կլինեն վերադառնալ ստվեր»

ԱԺ նստաշրջանը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կենդանի կատարմամբ

ՔՊ-ական նոր պատգամավոր Արմենուհի Ղազարյանն էլ երդվեց։

Պապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման

Ալեն Սիմոնյան. Այսօրվանից Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը

Արից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները:

Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը

«Անի» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 8-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ». ArmLur.am

Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ:

Ամբողջ մարմինս ցնցվում էր, երբ պատարագի ձայնն ամբողջ կղզով լսվում էր. Աղթամար կղզու հայկական եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը

Բայց հետադարձը ամենավատն էր․ փշաքաղվում էի, կարծես երեխայիս թողած լինեի այդ կղզում։ Երեխան իմ եկեղեցին էր, որը մենք թողնում ենք նորից թշնամու ձեռքում ու գնում․․․

Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Գլխավոր թեման երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ամենակարևոր ուղղություններից է: Ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են: Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ

«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին: – Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Նոայի» կազմում հանդես գալուց: Կոնֆերենցիաների լիգայի փուլում Լոնդոնում խաղալու եք «Չելսիի» հետ: – Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Սպասում

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

83 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։

«Կարծում եմ՝ այս անգամ իրենց խոստումը կկատարեն ու սեպտեմբերի 22-ին այդ տարածքը կտրամադրեն Շարժման ակտիվի հավաքի համար»․ Գառնիկ Դանիելյանը՝ Մարզահամերգային համալիրի ղեկավարության մասին

Գառնիկ Դանիելյանն ասաց՝ շատ կարևոր է, որ սեպտեմբերի 22-ին ընդառաջ այդ համախմբումն ապահովենք, նաև այդ օրը մեծ առումով ասելիք կա և ուղերձներ։

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:58-ից սկսած Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով, վատ ինքնազգացողությամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ունեն փրկարարների օգնության կարիքը: Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031