Օրվա լրահոսը

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Քսավյե Բետելը ծաղկեպսակ է տեղադրել հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում: ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Տոկաև. «Ղազախստանը պատրաստ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար»

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկանում ենք Ղազախստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Տոկաևն Ալիևին, մասնավորապես, ասել է. «Ղազախստանը պատրաստ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»:        

«Իմ մեծագույն երազանքն է ՀՀ-ի համար, որ երիտասարդներն այնպիսի իրավիճակում ապրեն, որտեղ վախ չկա հարևանի վարքագծից»․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը նկատեց՝ ասել, որ մուտքի արտոնագրերի ազատականացումն ամեն ինչ կփոխի, սխալ է, բայց դա խորհրդանշական է։

Ո՞վ պետք է պայքարի Արցախի համար, եթե ոչ Արցախի իշխանությունները, եթե ոչ Սփյուռքը, եթե ոչ ամբողջ հայությունը. «Ապառաժ»

Սեպտեմբերի 2-ին նույնիսկ ծաղկեպսակ չխոնարհեցին Արցախի պետականության ստեղծման ճանապարհին իրենց կյանքը զոհած նվիրյալների շիրիմներին, այդքանն ուրանա՞լ․․․

Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը

«Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը»,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ բանակցությունների համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ամրապնդելու ՀՀ-ԵՄ գործընկերությունը և մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը»,- նշել է դեսպանը։ ԵՄ հաղորդագրության

«Երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական 3-րդ կողմի, ոչ մասնավոր ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չէ»․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում։

Զանգեզուր, Իրանի կարմիր գիծը. Ադրբեջան, թե Իրան, ո՞րն է Ռուսաստանի ընտրությունը

Տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման փորձագետն ասել է. «Հաշվի առնելով, որ Իրանի տարածքով Ադրբեջանի Հանրապետությանը հասանելիություն ունի Նախիջևանին՝ այդ տարածք Բաքվի՝ մուտք գործելու անհրաժեշտությունը լուծվել է, և միջազգային տրանսպորտային ուղիները նույնպես ակտիվ են»։

Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկները սեպտեմբերի 6-ի ժամը 21-ին ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ փայտանյութ: Կապանի բնակիչ 44-ամյա վարորդը հայտնաբերվածի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Երիցվանք բնակավայրում ապօրինի հատել է բոխի: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ազատավանի մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (Արարատի մարզի, Ազատավան գյուղ) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ

ՀՅԴ-ին մեղադրել «երկիրը գավառ դարձնելու մեջ, ցինիզմ է»․ Իշխան Սաղաթելյան

«Այս կուսակցությանը մեղադրել երկրի անկախությանը վնասելու, անկախության համար չպայքարելու, երկիրը գավառ դարձնելու մեջ` ցինիզմ է եւ սրբապղծություն։ Եվ այս ամենը միայն բառերով չէ. երեք պատերազմներին Դաշնակցության մասնակցությունը ձեր աչքի առաջ էր։ Այս կուսակցության գաղափարախոսությունը Հայաստանի անկախությունն ու ազատությունն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հատկապես 96թ.-ի նախագահական ընտրությունները թիկունքից հարված էին քաղաքացու քվեով իշխանություն ձևավորելու ինստիտուտին ու Հայաստանի ժողովրդավարության ապագային. Ռուբեն Հակոբյան

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը հիմնականում պայմանավորված էր ոչ այնքան Արցախի հարցի հետ կապված իր հրաժարականի դիմումում նշված քաղաքական հիմնավորումներով, որքան նախագահական կեղծված ընտրությունների պատճառով հասարակության շրջանում իր հեղինակության զգալի անկումով։

Ջրանջատում Ավան վարչական շրջանում

 «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի՝ Իսահակյան, Թումանյան, Դ.Վարուժան թաղամասերի, Խուդյակովի 2, 3 նրբանցքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Վեոլիա ջուր» ՓԲԸ

Իրանը վերստին հայտարարում է՝ ԻԻՀ-ն դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության

«Ազատություն». «Իրանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում», – այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում։ «Մենք նաև հստակորեն մեր անհամաձայնությունն ենք հայտնում միջազգային սահմանների փոփոխությանը», -ասել է իրանցի դիվանագետը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Սկսել են այրել ու ոչնչացնել մեր պլակատները»․ ահազանգ Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահից

«Այստեղ մարզական կազմակերպություն բացելու իմ նպատակը ոչ թե մարզական նվաճումներն են, որոնք մենք բավական շատ ունենք, այլ մեր ինքնատիպությունը պահելը»։

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել. «Փաստինֆո»

մեղադրյալներ Վիգեն Գրիգորյանը, Արտակ Բեյբությանը, Վիգեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը և Հրաչյա Երեմյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում։ Արա Յաղջյանն արդարացվել է, Աշոտ Հակոբյանը հոդվածներից մեկով արդարացվել է, մի մասով՝ դատարանը մեղադրանքը վերաորակել է

Երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. Արդարադատության նախարարի տեղակալ

Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

«Զանգեզուրի միջանցքի» մասին Իրանի հստակ եւ կտրուկ դիրքորոշումը շատ կարեւոր է․ Իշխան Սաղաթելյանը եւ Ալեն Սիմոնյանը ողջունում են Իրանի ակտիվությունը

Հայաստանի տարածքային ամբողջականության եւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», մասին Իրանի հստակ և կտրուկ դիրքորոշումը շատ կարեւոր է․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, իրանցի պաշտոնյաները վերջին օրերին կրկին վերահաստատում են այդ առումով իրենց պետության դիրքորոշումը ։ «Իրանը մեզ համար իսկապես բարեկամ երկիր է եւ ռազմավարական գործընկեր։ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանի

Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդն Էրդողանին պատվի չի առնում

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է արել սոցհարթակներում, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առնչվող լուրերի տարածմանը: Հայտարարության մեջ ասվում է. «Որոշ սոցիալական էջերում տարածվող լուսանկարների հետ կապված այն պնդումները, թե «Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը պատվի չի առնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին» չեն արտահայտում ճշմարտությունը»: Բացի այդ,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 9-ին, 11-12-ին կեսօրից հետո, 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է

«Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է»․ Ալեն Սիմոնյան

Չգիտեմ՝ ինչո՞վ է ավարտվելու, բայց ես մեճ հաճույք եմ ստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը․ Արմեն Գրիգորյանը՝ դեսպան Սոբհանիին

Մեհդի Սոբհանին Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծեց Իրանի դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։

«Ուզենանք, կբացենք ու մենք էլ կկառավարենք. ՀՀ-ի՝ այս դիրքորոշումը հարյուր տոկոսով կպաշտպանի Իրանը, նրանք մեր մեջքին կկանգնեն»

Ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի՝ գուցե «Զանգեզուրի միջանցքի» բացումը հետագայում վնասի ՌԴ-ին, բայց այսօր ՌԴ-ի մարտավարական շահերը պահանջում են, որ այդ ճանապարհը բացվի։«Դրանք՝ այսպես ասած՝ հաճոյախոսություններ են դիվանագիտական եւ ոչ դիվանագիտական»,-«Առավոտի» հիշեցմանը՝ Իրանի այն հայտարարություններից հետո, որ Թեհրանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը սահմանների եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է,

Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին Ալեն Սիմոնյանը չի մասնակցի

«Ցավոք սրտի, այստեղ չեմ գտնվելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում ու չեմ կարող մասնակցել»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ իրեն հրավիրե՞լ են Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին։ Նա հավելեց՝ եթե լիներ Հայաստանում՝ անպայման կգնար արարողություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրե՞լ են, թե՝ ոչ, ԱԺ նախագահն ասաց, որ տեղյակ չէ։

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ արևմտյան վեկտոր. Սամվել Բաբայան

Հավաքական Արևմուտքը, այս ամենին զուգահեռ, պետք է որոշումներ կայացնի ՀՀ-ի արտաքին պարտքի կապակցությամբ՝ զրոյացնելով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերը։

Արմավիրի մարզում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին՝ Արցախի նախագահից որպես պարգև ստացած ատրճանակը. Shamshyan.com

Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն ինքնասպան է եղել:

«Փաշինյանին թվում է՝ եթե այդպիսի փաստաթուղթ լինի, Ադրբեջանն ագրեսիայի չի դիմի, մինչդեռ դա իրականության հետ բացարձակապես կապ չունի»

«Փաշինյանին թվում է՝ եթե այդպիսի փաստաթուղթ լինի, Ադրբեջանն ագրեսիայի չի դիմի, մինչդեռ դա իրականության հետ բացարձակապես կապ չունի» «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ – Պարոն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանին առաջարկում է «խաղաղության պայմանագրի» նախագծում համաձայնեցված դրույթների հիման վրա ստորագրել այդ փաստաթուղթը, իսկ չհամաձայնեցված հարցերը շարունակել քննարկել։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը

Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում

Nokia-ն օգնում է Team Telecom Armenia-ին՝ դառնալու 25G PON տեխնոլոգիայով ծառայություններ ներդնող առաջին օպերատորը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Nokia-ի օպտիկամանրաթելային լուծումը օպերատորներին հնարավորություն է տալիս 2,5, 10 և 25 Գբիթ/վրկ թողունակությամբ արագություն ապահովել իր գործող օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Nokia-ն միակ մատակարարն է, որն առաջարկում է հաջորդ սերնդի PON տեխնոլոգիայի բոլոր տարբերակները՝ թույլ տալով օպերատորներին ճիշտ

Օդանավակայանը կորած ճամպրուկներ չի վաճառում. զերծ մնալ ֆեյսբուքյան էջի գրառումների հրահանգները կատարել. Ermenihaber

Թուրքական անուն-ազգանուններով մարդիկ հայերեն գրառումներ են կատարում՝ փորձելով վստահություն ձևավորել տարածվող լուրերի նկատմամբ:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ․ Ալեն Սիմոնյան

Նա վստահեցրեց, որ գերիների հետ կապված բանակցությունները Հայաստանը վարում է բոլոր հնարավոր հարթակներում եւ բոլոր հնարավոր ձեւաչափերով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031