Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ ՀՀ պաշտպանության

Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում. Ռուբեն Հակոբյան

Գրաչովն իր անթաքույց զարմանք էր արտահայտում մեր իսկ կողմից այդ փաստաթուղթը ստորագրելու առիթով։ Ակնհայտ էր Բանակի գեներալի զարմանքի պատճառը՝ պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակն արդեն ապացուցել էր, որ ինքը շատ ավելի հզոր եւ կազմակերպված է, քան հակառակորդինը։

Կա՛մ բոլորս միասին պիտի բարձրանանք, կա՛մ բոլորս միատեղ պիտի իյնանք: Ինչո՞ւ իրարու հետ չգործակցինք. «Ասպարեզ»

Բայց վարչակարգերը հայրենիք չեն, անոնք կու գան ու կ՛անցնին: Հայրենիքը մնայուն եւ տիրական իրականութիւն է:

«Նոր ենք գլխի ընկել, գյուղատնտեսության ոլորտում մասնագետին ժամը 700-800 եվրո են վճարում»․ ագրարային մասնագիտությամբ կրթաթոշակները կբարձրացվեն

Որոշման կարգավորումները տարածվելու են 2024-2025 ուսումնական տարվանից այս ուղղություններով առաջին կուրս ընդունված սովորողների վրա։

Թիւերու խաբկանքը չի կրնար ծածկել տիրող կացութիւնը. «Ազդակ»

Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի միջեւ կնքուելիք խաղաղութեան պայմանագիրի նախագիծը անվերջ կ՛ենթարկուի վերախմբագրումներու: Պաշտօնական լրահոսէն պարզ դարձաւ, որ Երեւանը Պաքուին յղած է պայմանագիրի նախագծային բովանդակութեան 10-րդ տարբերակը: Պաքուի արձագանգը ուշ չէր: Իրենց հերթին անոնք յայտարարեցին, որ խաղաղութեան համաձայնագիրի նախագիծէն Երեւանը դուրս բերած է որոշ կէտեր եւ թէ Պաքուն իր պատասխանը կը խմբագրէ յառաջիկային: Ըստ պաշտօնական Երեւանի,

«Տիգրան Թորոսյանին ևս ազատել են աշխատանքից: Ե՛վ ԵՊՀ-ում, ե՛ւ Բրյուսովում դասախոսները ենթարկվում են քաղաքական հետապնդումների». Ցոլակ Ակոպյան. «Հրապարակ»

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում վերջին երկու տարիներին մեծ թվով դասախոսներ են աշխատանքից ազատվել, եւ դա հասարակությունը շատ նորմալ է համարում: Նրանք՝ բոլորը, ուղղակի «պատահականության» սկզբունքով ընդդիմադիր դաշտից են, քննադատել են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ռեժիմին: Նախորդ տարի Բրյուսովից ազատվեցին դաշնակցական Լիլիթ Գալստյանը, Ցոլակ Ակոպյանը ու էլի մի շարք դասախոսներ, օրենքների ու կարգերի բազմաթիվ խախտումներով ռեկտոր նշանակված

Սիմոն Մաղաքեան՝ Ֆրեզնոյի հայագիտականին «Գազան»-ի այցելու դասախօս. «Ասպարեզ»

Հենրի Գազանճեան-Գազան հիմնարկութեան հաստատած հիմնադրամին շնորհիւ, Քալիֆորնիոյ նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճիւղին մէջ գործող Հայագիտական ծրագիրը հիւր դասախօսներ կը հրաւիրէ, իւրայատուկ դասախօսութիւններու հետեւելու առիթը ընծայելով համալսարանի ուսանողներուն եւ համայնքին։ Հայագիտական ուսմանց ծրագիրը կը հաղորդէ, թէ 2024-2025 համալսարանական տարեշրջանի աշնանային կիսամեակին, «Գազան»ի այցելու դասախօսը պիտի ըլլայ դոկտ. Սիմոն Մաղաքեան, որ մասնագիտացած է բնիկ ժողովուրդներու մշակոյթները բնաջնջելու ջանքերուն

Կա՛մ ոչինչ չենք անում, կա՛մ շատ քիչ բան ենք անում, որ կարողանանք Հարավային Կովկասում ինքնուրույնության, ինքնիշխանության հիման վրա արտաքին քաղաքականություն վարել. Աշոտ Ղուլյան. «Հրապարակ»

Բայց միայն Հայաստանը չկարողացավ գտնել իր այն քայլերի, գործողությունների ճիշտ մոդելը, որը մեզ թույլ կտար, ինչպես նախորդ բոլոր տարիներին, դիմակայել այսպիսի վտանգավոր տարածաշրջանում։

Արցախի նախկին պաշտոնյաների գործի նյութերը մոտ ժամանակներս կուղարկվեն դատարան. Ադրբեջանի դատախազ

«Ազատություն». Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է այդ երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։ Նա նշել է, որ նյութերը մոտ ժամանակներս կներկայացվեն դատարան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Փաշինյանի 6 տարվա պաշտոնավարումը ձեռնարկ է այն մասին, թե ինչպես չի կարելի հարաբերվել ռազմավարական դաշնակցի հետ. «Փաստ»

Արևմուտքին կամ Վաշինգտոնին հետաքրքիր չէ, որ Արցախը հայաթափվեց, իրենց համար բացարձակապես միևնույնն է, թե վաղն ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց պարզապես պետք է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում չլինի:

«Այո, շարժման թափն ընկել է նաեւ այն պատճառով, որ դերակատարումների ճիշտ բաշխում տեղի չի ունեցել». Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Ամեն մարդ պետք է իր հնարավորությունների շրջանակում գործի, կրկնում եմ՝ անգնահատելի է Բագրատ սրբազանի գործունեությունը, բայց ամեն ինչ իր բանն ունի։ Ճիշտ է՝ մենք գտնվում ենք դրամատիկ իրավիճակում, բայց անդունդի եզրին գտնվող ժողովուրդներին առաջնորդողները կամ նման հավակնություններ ունեցողները պետք է լինեն ազնիվ, եւ այդ դերակատարումները պետք է վերաբաշխվեն։

«Շենքն ընդամենը մի անշունչ առարկա է և դուք եք, որ պետք է ապրեցնեք շենքը». Փաշինյանը ծանոթացել է Վայոց ձորի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:   Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ջերմուկ քաղաքը, որտեղ ծանոթացել է Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 232 մլն դրամ: Արդյունքում՝ կլինի 1,6 կմ բարեկարգ

«Ոչ մի միջանցք»-ից դեպի «Կեցցե՛ միջանցք»-ը

«Մենք երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի գնով թույլ չենք տա, որ Հայաստանի տարածքով որեւէ «միջանցք» անցնի, որը չի գտնվում մեր ինքնիշխանության ներքո: «Միջանցքի» թեման փակ է, պահանջում ենք դադարեցնել «միջանցքային» տրամաբանությամբ բոլոր խոսակցությունները», – ավելի քան երկու տարի կուրծք էին ծեծում ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները: Ճիշտ նույն ձեւով նրանք կուրծք էին ծեծում Արցախի՝ բանակցությունների սեղանին

Կառավարությունը Սուրբ Աթոռին Երեւանի կենտրոնում դիվանագիտական առաքելության նստավայր կհատկացնի

Վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի տարեկան վարձավճարը կազմում է 1 ամերիկյան դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չկան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի պատվիրակության կազմում. «Ժողովուրդ»

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանից առաջ գրավոր տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որ Ասպրամ Կրպեյանը մերժել է մասնակցել կառույցի վերաբերյալ քննարկումներին, ինչով պայմանավորված էլ նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին նպատակահարմար չէ

Կառավարությունն այսօր կհաստատի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը․ նախագիծը չզեկուցվող հարցերի թվում է

Նախատեսվում է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Մենուա Սողոմոնյան. «Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին». «Փաստ»

Արայիկ Հարությունյանն այդքան բացակայում էր, «հեղափոխություն» էր անում, ռեկտորի հրաժարականն էր պահանջում և այլն, շարունակում էր դասավանդել: Կամ ԵՊՀ այժմյան ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում իր ընդդիմադիր ժամանակ, գործուղումների էր գնում երկար ժամանակով, բայց նրան «պահում» էին: Ինչո՞ւ հիմա այսպես եղավ»,-ասում է  զրուցակիցը:

Էկոնոմիկայի փոխնախարարը 126 հազար դրամ արժողությամբ նարդի էր նվիրել բարձրաստիճան պաշտոնյայի. ծախսված գումարը վերադարձվել է պետբյուջե. «Ժողովուրդ»

Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո՝ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։

Արամ Ա. Կաթողիկոս, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, ընդունեց Լիբանանի մօտ Գանատային դեսպան Սթեֆանի ՄըքՔալըմ

Երէկ երեկոյեան՝ Երեքշաբթի, 4 Սեպտեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, ընդունեց Լիբանանի մօտ Գանատային դեսպան Սթեֆանի ՄըքՔալըմ։ Հանդիպումը առիթ եղաւ ընդհանուր գիծերով անդրադարձ կատարելու Կազայի պատերազմին, Լիբանանի նախագահական ընտրութեան, Հայաստանի ու Գանատայի յարաբերութեան, Ազրպէյճանի մէջ տեղի ունենալիք կենսոլորտի նուիրուած համագումարին եւ Գանատայի հայ համայնքին շուրջ։ Դեսպանը ընթրիքի հիւրը եղաւ Վեհափառ

Խաղաղության մասին խոսելով՝ Բաքուն հետապնդում է պատերազմին դեմ արտահայտվողներին. «Ազատություն»

Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում

«Ինչ եկել են իշխանության, բերել են միայն թանկացումներ»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել նախագիծ, որով առաջարկվում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը լինի անվճար։ Փոխարենը ՔՊԿ-ն հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման

«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մի օր չեն լինի իշխանության, բայց նրանց տված վնասները մեր պետությանը անդառնալի են՝ շատ առումներով». Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. Երեկ գրառում էի արել այս թեմայի շուրջ։ Այս նյութը տեղադրում եմ, որ հենց ադրբեջանական աղբյուրներից լսեք, թե ինչ նպատակներ են հետապնդում իրենց քաղաքականությամբ։ Նրանք դրա մասին շատ պարզ են խոսում։ Իմ կողմից կասեմ հետևյալը՝ սա Արցախից հրաժարվելու, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը չկանխելու,

Խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ–ում «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները

Խորհրդակցություն՝ «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված քայլերը քննարկելու համար

Փորձ է արվում կարգավորել Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտի ֆիսկալ մասը կանոնակարգելու հնարավորությունները

Հանձնաժողովը քննարկել է ճանապարհային հարկի արտոնություն սահմանելու գործընթացը դյուրացնող նախաձեռնությունը

Նիկոլ Փաշինյանը թող հարցնի Արարատ Միրզոյանից եւ Սարգիս Խանդանյանից. Սյուզաննա Ավետիսյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյանը գրում է. «Օտարերկրյա պետությունների շահերը սպասարկող  Նիկոլ Փաշինյանը «լավ չի հիշում» Ռուբեն Վարդանյանի Հայաստանում և Արցախում 30 տարվա գործունեության մասին։ Թերևս կարող է այդ մասին հարցնել 2013-2015թթ. Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանից և 2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր, այժմ

«Նիկոլի շուլերությունը ծուղակ է. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը»

Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի, իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով: Այդ, առաջին հայացքից ինքնանպատակ մեդիաակտիվության մյուս շարժառիթը երկրի քաղաքական

Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ

Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս տեսնել ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում: Հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։ Այժմ արդեն հնարավոր

Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։   ՀՀ

Հայաստանը մեկ արծաթ եւ մեկ բրոնզ նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ 20 աշխարհի առաջնությունում

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկան երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: Նախ Յուրիկ Հովեյանը 63 կգ քաշային կարգում 2:1 հաշվով հաղթեց թուրք Էնես Ուլկուին ու դարձավ երրորդ մրցանակակիր, ապա 72 կգ քաշային Աշոտ խաչատրյանը չեմպիոնության համար համառ գոտեմարտում մեկ միավորի տարբերությամբ զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031