Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 3սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (01.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 43սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի

Աբրահամ Գասպարյան. ԵՊՀ ղեկավարությունն ինձ հեռացրեց իմ հարազատ համալսարանից

Հեռացման հիմնավորումների քողի տակ ներկայացված պատրվակներն անհիմն են, տգետ, անարժանապատիվ, եթե չասեմ՝ լերկ՝ վարչապետի աթոռն զբաղեցնողի ու նրա ղեկավարած ոհմակի հոգեմտավոր տիրույթի նման

Միջնորդությունը բավարարվել է. Ուզբեկստանին է հանձնվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվողը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը և hետախուզվող Ա.Ա.-ին հանձնել Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

«Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեին ինձ, ոնց որ տեսնում եք՝ ոչ»․ Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանն ասաց՝ նպատակահարմար չի համարում դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով խոսել։

Միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի Հանրապետության ժողովրդի՝ հայրենիք հավաքական կերպով վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ

ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ օրինական մանդատ ունեցող կառույց, վճռական կեցվածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում։

«Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»․ Արցախի ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։

Թուրքիան ևս ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 

«Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, քանի որ Էրդողանը ձգտում է նոր դաշինքներ ստեղծել Արևմուտքից անդին»,- գրում է Bloomberg-ը: «Թուրքիան ձգտում է ամրապնդել իր գլոբալ ազդեցությունը և նոր կապեր հաստատել իր ավանդական արևմտյան դաշնակիցներից դուրս: Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի տեսակետն այն է, որ աշխարհաքաղաքական ձգողականության կենտրոնը հեռանում է զարգացած տնտեսություններից», – նշել են Bloomberg-ի հոդվածագիրները:

Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում ոգին․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան

«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ակումբի՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ (նախկին խմբային փուլ) դուրս գալուն։ «Մեր վերջին խաղն իսկական ճակատամարտ էր: Մենք կռվում էինք, փորձում էինք, բայց չէր ստացվում, հաջողությունը մեր կողմ չէր թեքվում։ Բայց մենք որևէ պահի չհուսահատվեցինք, չնահանջեցինք։ Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում

Պետք է աշխարհին փոխանցենք, որ Արցախի հարցի հետեւից գնալու ենք. Թեւան Պողոսյան

Աշխարհի տարբեր երկրներում հայության վերաբերմունքը Արցախի հանդեպ ունենալու է իր անդրադարձերը միջազգային հանրության վրա

Բագրատ Սրբազանը գրառում է կատարել Արցախի ներկայացուցչությունում բացված մատյանում

«Սրբազան պայքար». «Ոսկեպարով Արցախ». Բագրատ Սրբազանը գրառում է կատարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում բացված մատյանում:  

Հայաստանը եւ հայ ժողովուրդը ձեռք մեկնեց Արցախին, ՀՀ իշխանությունը չմեկնեց. Աբրահամ Գասպարյան

Ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքական, բարոյական եւ իրավական ընկնում է հենց ՀՀ իշխանության վրա

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, հաղորդում է կառավարությունը: Փաստաթուղթը ենթադրում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի ընդունում, ներառյալ՝ համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում։ Նշվում է, որ այս փաստաթղթով կարգավորվում են երկու երկրների միջև ընթացակարգային հարցերը ապագայում պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումից հետո: Կանոնակարգը պետք է

Արցախցիների տուն վերադարձի միակ խոչընդոտը ՀՀ իշխանություն կոչվածն է. Բագրատ Սրբազան

Մեր սիրելի հայրենակիցների տունդարձը պետք է լինի միջազգային երաշխավորությամբ

Սամխարաձե. Գնում ենք ճիշտ ճանապարհով: Ակտիվացել են Հայաստան-Վրաստան միջգերատեսչական կապերը

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը: Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը: Կողմերն

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 6,1 % անկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի նվազումով

Ըստ նրա, 2024 թ․ հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ապրանքների արտահանման 2,3 անգամ աճ, սակայն հայկական արտադրության ապրանքների, ոսկին չհաշված, արտահանումը շուրջ 4 % նվազել է

Բայրամով. Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետ է դուրս թողել

«Ազատություն». Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Բաքվի վերջին խմբագրումից 70 օր անց՝ վարչապետ Փաշինյանի ասուլիսից մի քանի ժամ առաջ է Հայաստանն ուղարկել իր կողմից խմբագրված տարբերակը։ «Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր տարբերակը փոխանցեց Ադրբեջանին։ Նրանց ներկայացրած տեքստի նախագծից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր։ Համաձայնագրի նախագծում կարևոր

Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Նիկոլոզ Սամխարաձե

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական

«Արցախը հանձնվել է Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից, երբ ինքը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է». Հայկ Մամիջանյան

«Պիտի գենետիկ մակարդակով ցինիկ ու անհայրենիք լինես, որպեսզի սեփական սրիկայությունը վերագրես Արցախն իրենց մարտական ընկերների հետ շահած ու պահած մարդկանց»։

Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժը կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները

«Ազատություն». Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք հերթական հաղթանակն են շնորհել նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած ուժին։ Վերջին տարիներին Ադրբեջանում անցկացվող համապետական ընտրությունները բոյկոտող ընդդիմադիր կուսակցությունը պնդում է՝ երեկվա քվեարկությունն ի սկզբանե անօրինական էր: «COP 29-ը կամ որևէ այլ միջազգային իրադարձություն չի կարող հիմք

«Երբեք ոչինչ կորսված չէ, Արցախի էջը փակ չէ, հակամարտությունը լուծված չէ». Սեյրան Օհանյան

Ըստ Օհանյանի՝ ովքեր այսօր Արցախի վրա խաչ են քաշել, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն։

Հանուն Հայոց Արցախի պայքարը նոր դժվարին ոլորանում է, սակայն ելքեր կան. «Միասին» շարժում

Արցախի հարցը տարածքի բռնազավթմամբ և ցեղասպանությամբ չի լուծվել և մոռացության չի տրվելու Արցախի հայությունը պահանջում է միջազգայնորեն ճանաչված իր իրավունքների վերականգնումը 33 տարի առաջ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որն ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի

«Մենք Հայաստանի լեգիտիմ իշխանություն այլեւս չունենք, քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում». Րաֆֆի Հովհաննիսյան

Ձեւականություն է հղում կատարել Արցախի լուծարման որեւէ փաստաթղթի, պարզ է, որ ինքն ի սկզբանե իրավական ուժ չունի։

Կոբախիձեն ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը: Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն

«Արցախի խնդիրը փակված չէ այնքան ժամանակ, քանի մենք ինքներս չենք փակել»․ Ձյունիկ Աղաջանյան

Ձյունիկ Աղաջանյանը շեշտեց՝ թվերը մի նվազեցրեք․ Արցախից դուրս է եկել 150 հազար մարդ՝ անկախ նրանից 44-օրյա պատերազմից հետո են դուրս եկել, թե 2023-ի բռնի տեղահանման ժամանակ։

Զատուլին. Աղոթում եմ Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի

Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում ողջույնի տեսաուղերձներ էին հղել աշխարհի տարբեր խորհրդարաններ ու կազմակերպություններ ներկայացնող Արցախի բարեկամները՝ ԱՄՆ Կոնգրեսից, Եվրոպառլամենտից, Միացյալ Թագավորության խորհրդարանից, և այլք։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը թարգմանաբար ներկայացնում է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի ուղերձը: Լեռնային Ղարաբաղի hարգելի բնակիչներ՝ չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող

Ուրիշի վրա հույս չդնելով՝ վերականգնելու ենք մեր ազատ ապրելու իրավունքը, Արցախի անկախությունը. Վահրամ Բալայան

Բոլոր հիմքերը կային, որ ԼՂ ինքնավար մարզը ամրագրեր ու ձեւավորեր առանձին պետականություն. Արցախի պատգամավոր

Լավրով. Եթե Երևանը ցանկանում է ուղիղ պայմանավորվել Բաքվի հետ՝ ի սեր Աստծո

«Ազատություն». «Ճիշտ նույն կերպ մենք հիմա անհանգստանում ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրեր նույնպես առկախված են։ Ահա ես հիշատակեցի տրանսպորտային կապերի վերսկսումը և նշեցի նաև եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր այդ հարցով և այն այժմ արդեն գրեթե չի հավաքվում։ Երևանը համարում է, որ դա պետք է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 🟧Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում սեպտեմբերի 2-ին և 5-ին` 14-17մ/վ, 3-4-ին՝ 10-13մ/վ արագությամբ։ 🟧Մարզերում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝

Ի հեճուկս Ադրբեջանի ջանքերի, արցախյան հիմնախնդիրը շարունակում է մնալ օրակարգային, չլուծված, արդար գնահատականի կարոտ. «Մենք կանք»

Քանի դեռ մենք կանք և կան մեր քույրերն ու եղբայրները Հայաստանում ու Սփյուռքում, դու ապրելու ես, Արցախ:

Վրեժի շարժառիթով` դարանակալած սպասել է. Այգավանում սպանության դեպքով կալանավորվել է նույն գյուղում հաշվառված 29-ամյա երիտասարդ

Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, որը, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031