Օրվա լրահոսը
«Այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք պետությանը վնաս են տալիս տասնյակ միլիոններ, պետք է հատուցեն իրենց պարգեւատրումների հաշվին». Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյանն ասաց, որ վերջին տարիներին աշխատանքից անօրինական ազատումների հարյուրավոր դեպքեր են եղել, աշխատողները դիմել են դատարան, վճիռներից հետո նրանց վճարվել է 5-6 տարիների աշխատավարձ: Եթե պետական մարմինները առաջին ատյանի վճիռներից հետո հասկանային, գիտակցեին, որ խախտումներ են թույլ տվել ու չդիմեն Վերաքննիչ դատարաններ, պետությունը կտուժեր 2-3 մլն, բայց համառորեն դիմում են Վերաքննիչ, Վճռաբեկ ու մարդիկ վճարվում են տասնյակ միլիոններ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 29-ի և 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ին
Հրդեհը
Երկրաշարժից հետո Այծեմնիկ մորաքրոջս ընտանիքը Գյումրիից տեղափոխվեց Ջաջուռ։ Ես ամեն տարի այցելում էի նրանց։ Ինձ համար Ջաջուռը միշտ կապակցվել է Մինաս Ավետիսյանի անվան հետ։ Ամեն անգամ այցելում էի նրա տուն-թանգարան եւ ամեն անգամ տպավորվում, մտածմունքների մեջ ընկնում։ Հետո բռնում էի մորաքրոջս տուն տանող ճանապարհը։ Այդ նեղ ճանապարհն անցնում էր Մինասի հայրական տան մոտով։ Ես երբեք
ՌԴ-ն հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թ. համաձայնագրում ամրագրված սկզբունքների հիման վրա
Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի համաձայնագրում ամրագրված սկզբունքների հիման վրա. նշվում է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: Փաստաթուղթը սահմանել է քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համակողմանի համագործակցության սկզբունքները: Երկրները պարտավորվել են փոխգործակցել Անդրկովկասյան տարածաշրջանում
Այ, եթե ես Հովհաննես Թումանյանի ինչ-որ մի հեքիաթ կարդամ, այդ ժամանակ ինձ չեք թողնի, այ դա չարաշահում է. Հրայր Թովմասյանի պաշտպան
Նիստը նախագահող դատավորը դեռեւս ճառի բովանդակությունը չլսած՝ կանխակալ վերաբերմունք ունի: Ճառին անդրադառնում է որպես միջնորդություն, այլ ոչ թե որպես ճառ. Արամ Օրբելյան
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի՝ կառավարությանը կատարվելիք 12,5 %-ի բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է
Civilnet. Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությանը կատարվելիք 12,5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է։ Սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվում է։ Նվիրատվության պայմանագրի կնքումը պետք է կայանար մինչ այս տարվա մարտի 22-ը, սակայն այն այդպես էլ չկնքվեց։ Հունիսի 14-ին կառավարությունը որոշեց նոր վերջնաժամկետ
Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա և անենք քայլեր, որոնցով, անգամ Թրամփի ընտրության պարագայում, կփոքրացնենք Ադրբեջանի՝ մեզ վրա ազդելու հնարավորությունները. Արամ Սարգսյան
Օր առաջ ՀՀ-ն պետք է հստակեցնի իր ուղղվածությունը և պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ ընտանիքին անդամակցելու ՀՀ բնակչության որոշման մասին
«Մարալիկի գործով» հօգուտ համահայցվորների հատուցել 1 ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Մարալիկի նստավայր) շարունակվում է քննվել ընդդեմ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործը: Աշխատակիցներից Հ.Շ.-ն, օրինակ, ազատվել է աշխատանքից աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու հիմքով։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի, Հ. Շ.-ն եւ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը գտնվել են աշխատանքային հարաբերությունների
«Եղբայր, քո տան դռան դեմը դու պիտի մաքրես». Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցների ժանգոտ ցանկապատերի եւ հին ինտերիերի մասին
Սեպտեմբերի 1-ին շահագործման կհանձնվի 7 նորակառույց դպրոց
Փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու. շենքի շքամուտքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Օգոստոսի 29-ին, ժամը 06:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի շքամուտքում։ Հրդեհը մեկուսացվել է
Եթե վարժական հավաքները ռազմական ունակությունները կատարելագործելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյա պատերազմի մասնակիցները. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Զինված ուժերում իրականացվող վարժական հավաքների նպատակների և դրա առանձնահատկությունների մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ: Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է: Եթե խնդիրը սահմանագծի պահպանության իրականացումն է և ուսուցման, հմտությունների կատարելագործման ժամանակի
Ամերիկյան բացված խաղաքարտեր՝ Երեւանի ու Բաքվի համար
Սկիզբը՝ այստեղ: Վաշինգտոնից բացեիբաց ասացին, որ օգնում են Հայաստանին Ռուսաստանից հեռանալու հարցում, եւ որ Բաքուն եւս «հիասթափված էր կարգավորման գործընթացում ՌԴ-ի ներգրավվածությունից» Այն, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին հետեւողական աշխատանք տարավ Բաքվի հետ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման ուղղությամբ` հրապարակային հանդիպումների մասին տեղեկատվությունների առատությունից էլ էր նկատելի: Վերջին ամիսներին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հույս հայտնեց, որ Երեւանին ու Բաքվին
Ուսուցիչների վերապատրաստման կարգը կփոխվի. Ժաննա Անդրեասյան
Կառավարության նիստի օրակարգում 42 հարց էր, որից 39-ը՝ չզեկուցվող:
Էդգար Ղազարյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ՀՀ նախագահի նկատմամբ վարույթ նախաձեռնելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ
2024 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին ընդառաջ այսօր գրավոր դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի կամ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոններից որևէ մեկից հրաժարական ներկայացնելու պահանջով, քանի որ նա այդ պաշտոնը զբաղեցնելով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ուղղափառությունը պետական կրոն հռչակել
JAMnews. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ուղղափառությունը պաշտոնապես երկրի պետական կրոն հռչակել։ Այդ մասին հաղորդում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ֆորմուլայի» փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիինն է: Աղբյուրները պնդում են, որ «Վրացական երազանքն» արդեն այս հարցը քննարկում է Վրաստանի պատրիարքարանի հետ: Օգոստոսի 21-ին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կա չորս պատճառ,
Շատերու համար հայ գիրքը աւելորդ պերճանք է. «Ազդակ»
Տպագրութեան գիւտը տեղի ունեցաւ Գերմանիոյ Մոգունտիա (Mainz) քաղաքին մէջ, 1455-ին, Յովհաննէս Կիւթենպերկ անունով մէկու մը կողմէ: Այդ թուականէն 57 տարի ետք` 1512-ին, հրատարակուեցաւ հայերէն «Ուրբաթագիրք» վերտառութեամբ գիրքը` իբրեւ հայերէն առաջին տպագիր գիրք: Տպագրութեան պատմութեան մէջ բազմաթիւ ազգերու շարքին, հայ ժողովուրդը ժամանակագրական կարգով 15-րդ տեղը կը գրաւէ: Մեզի պէս փոքր ազգի մը համար ասիկա նշանակալից եւ
Մենք կիրառում ենք «էթնիկ զտում» եզրույթը, Օկամպոն խորհուրդ տվեց բացառապես «ցեղասպանություն» բառը կիրառել. Արմինե Մարտիրոսյան. «Հրապարակ»
Օկամպոն խորհուրդ տվեց, որ արցախցիներն ավելի ակտիվ լինեն, չսպասեն՝ ՀՀ կառավարությունը կամ որեւէ մեկը մեր փոխարեն ակտիվ լինի
Դոկտ. Դաւիթ Զաքարեան նշանակուեցաւ Ֆրեզնոյի հայագիտական ուսմանց դասախօսի պաշտօնին. «Ասպարեզ»
Դոկտ. Զաքարեան նախապէս կը դասաւանդէր Օքսֆորտ համալսարանի Ասիական եւ միջինարեւելեան ուսմանց բաժանմունքին մէջ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 222 միլիոն դրամ, 1 տրանսպորտային միջոց. պահանջում է գլխավոր դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 17 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 2 իրավաբանական անձանցում մասնակցություն. 4 մլն 496
Ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը՝ franceinfo ռադիոյի տնօրեն. «Ազգ»
Ֆրանսահայ լրագրող Ագնես Վահրամյանը նշանակվել է Ֆրանսիայի հանրային հեռարձակող France Télévisions–ի կազմում գործող franceinfo ռադիոյի տնօրեն՝ օգոստոսի 27-ին հայտարարել է Radio France-ի գործադիր տնօրեն Սիբիլ Վեյլը։ Նա իր պարտականություններին կանցնի սեպտեմբերի 16-ին: Մինչև վերջերս նա եղել է France Télévisions-ի Մերձավոր Արևելքի թղթակիցը և ռազմական թղթակիցը Ուկրաինայում։ Նաիր Յան Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
«Կարևոր է ճշմարտությունը հասցնել մեր հարևան ոչ բարեկամ երկրի դաշտ». «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն. «Փաստ»
Ճշմարտությունը մեր կողմում է, պետք է առավելագույնս դա օգտագործենք
Ադրբեջանցի սահմանապահը գյուղից չի երեւում՝ հատկապես դպրոցի տարածքի մոտից, բայց դա չէ գերակա խնդիրը. Գեղամ Նազարյան. «Հրապարակ»
Այդ մարդիկ փորձում են հարմարվել նոր իրավիճակին՝ երջանիկ չեն, ուրախությունից ուշքները չի գնում, վախից էլ չեն սարսափում` տակները չեն միզում։ Այդքան բան, որ ավելի պարզ ասեմ։
Արցախցիները վստահեցնում են` անիրատեսական ծրագիր է. պետության տված՝ յուրաքանչյուր շնչին 3 մլն դրամով գրեթե անհնարին է լինելու նորմալ բնակարան ձեռք բերելը. «Հրապարակ»
Արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագիրը շուրջ երեք ամիս է՝ գործում է, սակայն մինչ այս պահը տեղահանված որեւէ ընտանիք դեռ բնակարանատեր չի դարձել։ Այդքան թմբկահարված ծրագրով ընդամենը 30 ընտանիք հավաստագիր է ստացել, բայց դեռեւս չեն իրացրել, բնակարան չեն գնել կամ կառուցել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էինք՝ քանի արցախցի է օգտվել ծրագրից, եւ որ տարածքներում
Փաստաթղթի ընդունումը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ. «Փաստ»
Հայաստանի համար միշտ էլ լուրջ խնդիր է եղել ժողովրդագրական պատկերը։ Մեր երկրում հատկապես սուր է ծնելիության տեմպերի նվազման հարցը՝ չնայած որոշակի կարճ պահերի հնարավոր է հավելաճ։ Իսկ կառավարության կողմից էլ ծնելիությունը խթանող քաղաքականությունը դեռևս մեծ արդյունքներ չի տալիս։ Ծնելիության թեման ավելի շատ համակարգային մոտեցում է պահանջում՝ սոցիալական-տնտեսականից սկսած, ամուսնության տարիքային շեմի բարձրացումով վերջացած։ Բնակչության աճի
«Ինքնահաստատման կամքի» բացակայությունը
Վերջերս «թարմացվել են» խոսակցություններն այն մասին, որ 1991 թվականին մենք՝ հայերս «պետություն ենք ստացել» պատահաբար, բացառապես այն պատճառով, որ փլուզվեց Խորհրդային Միությունը, որ մեր ժողովուրդն առանձնապես խանդավառ չէր այդ հարցում՝ պարզապես այդպես է ստացվել: Այդ խոսակցությունները նոր չեն՝ 1990-ականների առաջին կեսին այդպես էին մտածում նրանք, ովքեր կարծում էին, որ խորհրդային կայսրությունը հնարավոր է վերականգնել եւ
Պավել Դուրովը դատական հսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը
Պավել Դուրովը դատական հսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը, հայտնում են լրատվամիջոցները: Դուրովը նաև պետք է 5 միլիոն եվրոյի չափով գրավ մուծվի, հայտնում է Փարիզի դատախազությունը։
Ինչքան պատգամավոր կա, որ պարգևավճարներ է ստանում պետբյուջեից, բայց ժողովուրդը չգիտի ոնց է այդ մարդը հայտնվել պառլամենտում. Անի Սամսոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Այսօր առիթ կար խոսելու պատգամավորների պարգևավճարներից: Ուզում եմ ասել, որ պատգամավորին ԱԺ կողմից պարգևավճար տալը սկզբունքորեն սխալ է, որովհետև պատգամավորի գործատուն ըստ էության Ազգային ժողովի վարչակազմը չէ, որ մի բան էլ գնահատի, թե պատգամավորը լավ է աշխատում կամ վատ ու պարգևատրի: Պատգամավորին գործ ու մանդատ տվողը հանրությունն է,
Պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպելու գործով դատարանում որպես վկա հարցաքննվել է Օնիկ Գասպարյանը. «Փաստինֆո»
44-օրյա պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպելու դրվագով մեղադրվող Սևակ Աբրահամյանի գործով շուրջ 2 տարի տևող դատավարության ընթացքում դատակոչված 51 վկաներից միայն չորսն են հարցաքննվել։ Գործով դատաքննությունը ձգձգվում է՝ տարբեր պատճառներով, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արման Թամրազյանը՝ ոչ պաշտպանության կողմի մեղքով։ Այս ընթացքում դատարանում հարցաքննվել են Օնիկ Գասպարյանը, Կարեն Շաքարյանը։ Փակագծեր չբացելով՝ փաստաբանը հայտնեց․ որ
Արցախի հանձնումը սկսվել է 2018թ. Սերժ Սարգսյանին մերժելով. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հանձնումը սկսվել է 2018թ. Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023թթ. արցախահայության գաղթով։ Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է։ 1991-ից հետո սա առաջին սեպտեմբերի 2 է առանց փաստացի Անկախ ու Ազատ Արցախի ։ Ակնհայտ փաստ է,որ 1988-2018թթ. հայության նոր Ոսկեդարն էր։ Եվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին


















































