Օրվա լրահոսը
Մթնոլորտային օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 22-28-ը (2024թ.) ✅Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 22-ին, ◾️Շենգավիթում՝ օգոստոսի 24-ին և 25-ին, ◾️Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին։ ✅Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոնում՝ օգոստոսի 23-ին, ◾️Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ չի գերազանցել։ ✅Ազոտի երկօքսիդի պարունակությունը
Առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները… ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
«Աբառոտկեն» ակադեմիայից խլեց․․․
«Ակադեմիական քաղաք» դատարկաբանության մասին զառանցանքին ի պատասխան ակադեմիայի քար լռությունը բերելու էր նման վախճանի։ Հեծանվորդի «ծիծիկներ»-ը ու նրա կնոջ «օլոր ոսկոռ»-ը ինտենսիվ քննարկող հասարակության մեջ «սուտի գողականն ա ճիշտ»․․․
Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը: Նիստն անցկացվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 2.108.1.3, հանրապետական նշանակության) և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) տարածքներում: Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրում քննարկմանը մասնակցել են նաև համալիրի
Նախատեսվում է ներդնել անապահովությունը գնահատող նոր համակարգ, որը կլինի ավելի հասցեական, թիրախային և արդյունավետ
Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:
«Եթե մենք Արցախը կորցրած չլինեինք, վատթարագույն մակարդակում չգտնվեինք մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների համատեքստում, ես թքած կունենայի՝ Փաշինյանը հեծանիվ է քշում, թե՝ «սամակատ»․ Հայկ Մամիջանյան
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Փաշինյանի հեռացման համար անհրաժեշտ է հանրության լայն՝ շատ լայն կոնսոլիդացիա․ դրան հասնելու համար ընդդիմությունը պետք է օգտագործի օրենքով թույլատրված բոլոր միջոցները»։
Ուրուգվայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին. Անա Օլիվերա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանին: Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ու հայ
Գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով հանձնաժողովը անարդյունավետ է գործել. Լարիսա Ալավերդյան
Այս խումբը եկել է օր առաջ Արցախը հանձնելու՝ միանգամից կամ մաս-մաս, ինչը արել է։ Եվ երկրորդ խնդիրը, որ իրականացնում է, Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ, որն իր հերթին Թուրքիայի կցորդն է։ Եթե խոսենք այդ թիմի մասին, պետք է խոսենք միջազգային իրավունքի նորմերի ներքո, ՀՀ քրեական օրենսգրքի նորմերի ներքո։ Բայց ինձ վրդովվեցնում է հասարակության արձագանքը, որը տեսնում ենք կամ չենք տեսնում։
«Թիրախում կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ եւ ընտանիքներ են» կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ամբողջությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում քննարկվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների
Արծաթե և բրոնզե մեդալներ՝ վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության երիտասարդների թիմային պայքարում
Վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է փոխչեմպիոն։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիա
ԱՄՆ դեսպանը և ՆԳ նախարարի տեղակալները հետևել են Ջրային պարեկների ցուցադրական հնարքներին
Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։ Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ
Վերանայելով «հաշմանդամ», «հաշմանդամության կարգ» բառերը. օրենքներով սահմանվել են նոր հասկացություններ, որոնք համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը
Հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում գործող օրենսդրության մեջ առաջացել են անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական, ընտանեկան, վարչական իրավախախտումների վերաբերյալ, հարկային օրենսգրքերում եւ յոթ օրենքներում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներով
72-ամյա կնոջ քրոջ թոռն ու նրա ընկերը բնակարանից 500 000 ԱՄՆ դոլարի զարդեր և 4000 ԱՄՆ դոլար էին հափշտակել
Չբացահայտվելու, քննությունը շեղելու նպատակով, մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականին հարող փայտե մակերեսը և, մետաղյա ձողը թողնելով բնակարանում, հեռացել:
Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն
Հայաստանում խողովակների արտադրությամբ զբաղվող «Տանիք Վայք» ընկերությունը հիմնադրել է ավազապոլիմերային սալիկների արտադրություն, որի հումքը վերամշակված պլաստիկն է ու ավազը։ Ընկերության արտադրած սալիկներն ամուր են և երկարակյաց, օգտագործվում են քաղաքային ու բակային տարածքներում։ Գաղափարը բիզնես դարձնելու գործում ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել արտադրական հաստոցներ: «Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր սալիկներ:
Փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը. Ժաննա Անդրեասյան
Փաշինյանը նաև նշել է, որ հանձնարարական է տվել աշխատել Լեզվի տեսչության հետ՝ արգելոց բառն այլ բառով փոխարինելու համար. «Իմ համոզմունքն է, որ այս լեզվամտածողության շերտերին մենք շատ ուշադրություն պետք է դարձնենք»:
Հերթական անգամ վարկային ծանր պարտավորությունների հետ գյուղացին մնում է մեն-մենակ. Գառնիկ Դանիելյան
Նրանց մտահոգում է, որ «Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ՝ արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններ հետ համագործակցելու համար։
Էլազըղի Սբ․ Նշան հայկական մատուռում նշվել է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը
Ermenihaber. Թուրքիայի արևելյան հատվածի հայկական համայնքների վերահսկող և Հաթայի եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր հայր Ավետիս Թաբաշյանը օգոստոսի 25-ին այցելել է Էլազըղ (Խարբերդ): Էլազըղի հայկական գերեզմանատանը գտնվող Սուրբ Նշան մատուռում Թաբաշյանն Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված պատարագ է մատուցել: Հոգևորականը պատարագի ընթացքում ներկաներին պատմել է Մարիամ Աստվածածնի վերափոխման և Գաբրիել հրեշտակապետի հանդիպման մասին:
«Ստեղծագործական իմ աշխատանքն ինձ համար թերապիա է». Արցախում Լիաննա Գալստյանի պատվիրատուների մեծ մասը Հայաստանից էին, հիմա հակառակն է. «Ա1+»
Ինչքան էլ փորձենք ինտեգրվել, մեկ է մենք մեր տեղում չենք
Վլադիմիր Գասպարյանի արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է. պաշտպաններ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը Վլադիմիր Գասպարյանի գործով հայտարարություն Ինչպես արդեն հայտնել էինք Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվել էր պատժի կրումից։ Հանրության համար այսպիսի դատավճիռը դրական ընկալվեց, սակայն այն պաշտպանական կողմի համար բավարարող լուծում չէ, քանի որ մեղադրանքը առարկայորեն հիմնավորված չէ, գործում առկա չէ գեթ մեկ փաստարկ, որը համոզիչ
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը և փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան եւ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ օգոստոսի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա անմար կրակի մոտ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Անա Օլիվերան եւ Պեդրո Խիսդոնյանը ծանոթացել են
2024 թ. հունվար–հունիս տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%
Հայաստանը 2024 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%: Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ Առավել մանրամասն՝ այստեղ: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ուրուգվայը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը. Անա Օլիվերա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ուրուգվայի` հայ ժողովրդին վերաբերող զգայուն թեմաների շուրջ
«Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը». Նիկոլ Փաշինյանը՝ պատմամշակութային ժառանգության մասին
«Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը. սա կարեւոր բան է եւ մտածողության հայեցակարգային հարց է»,- կառավարության նիստում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատմամշակութային ժառանգության մասին: Կառավարության որոշմամբ, Հայաստանում կստեղծվեն «Երերույք» (լուսանկարում), «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» եւ «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: «Ներկայումս այս հուշարձանների տարածքում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները: Շատերը
Տեսախցիկները ինչ-որ պահի կարող են «կոտրվել» և ծառայեցվել լրտեսական նպատակների. Արթուր Պապյան
Հայաստանյան IP հասցեների վրա այս պահին տեսանելի է ավելի քան 6000 անվտանգության տեսախցիկ
Քաղաքացին պետք է հասկանա՝ բիզնեսն իր ռիսկն է. Նիկոլ Փաշինյան
Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական եւ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման 80 տոկոսը
«Հրազդան» մարզահամալիրը կմասնավորեցվի և տեղում «Յուվենտուս»-ի ծրագրով ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի
Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1
«Նկատելի է, որ կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ»․ Տիգրան Աբրահամյան
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև գլխավոր խնդիրը չէ։
Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Կիրանց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները: ՀՀ արտաքին գործերի նախարարություն
«Հայկական լոգիստիկ ընկերությունները անձնական շահ հետապնդելով` հիմա տեղափոխվում են վրացական շուկա». հայ բեռնափոխադրողներ
Պետությունը այստեղ իր գործարարի համար պետք է առաջնահերթություններ սահմանի, ինչպես Վրաստանն է անում, երբ, օրինակ, իր գինին, որը արագ փչացող չէ, առաջնային է արտահանում, իսկ հայկական միրգը, որը արագ փչացող է, ոչ»,-ասաց բեռնափոխադրողը:
Միջազգային առաքանուց 233 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ ԻԻՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։


















































