Օրվա լրահոսը

Քննարկվել են տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարները

Օգոստոսի 28-ին Դիլիջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարներին, այդ նպատակով արդեն իսկ իրականացվող և հնարավոր նոր նախաձեռնություններին։ Քննարկվել են նաև արտերկրում

Հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հրաձիգ Գոհար Հարությունյանը Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Գուցե մի օր նորից կշարունակեն Արցախում սկսածը

Մեծ Հայքի 10-րդ նահանգը՝ ուշադրության կենտրոնում: Տիգրան Մեծից մինչեւ ժամանակակից եվրոպացի գիտնականներ: Այստեղ հնագետները դեռ նոր-նոր էին սկսել բացահայտել պատմության գաղտնիքները, դեռ նոր-նոր էին հողի գերությունից ազատվում բազմաթիվ հուշարձաններ ու հնավայրեր: Այդ ծրագրերի մասին արդեն խոսում են անցյալ ժամանակով, բայց նաեւ՝ չթաքցված հույսով. գուցե մի օր նորից կշարունակեն Արցախում սկսածը:   Արցախի Հեռուստատեսություն

«Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը: Քննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 և 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության

Գլխավոր դատախազությունը, Երևանի պետական համալսարանն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն

Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա

Այն երթուղին, որը կարող է Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի ինքնավարության հետ Հայաստանի տարածքով, քննարկվում է ի թիվս այլ երթուղիների. Մարիա Զախարովա

Այն երթուղին, որը կարող է Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի ինքնավարության հետ Հայաստանի տարածքով, քննարկվում է ի թիվս այլ երթուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ, պարզաբանումների համար պետք է դիմել Թեհրան: Իսկ Մոսկվայի

Թեժ զրույց՝ Գյումրի այցելած ՆԳ նախարարի և Ախուրյանի նախկին փոխհամայնքապետի միջև

Դեռ 20 օր առաջ ՀՀ Ներքին գործերի  նախարար Վահե Ղազարյանն այցելել  էր Գյումրի՝ ոստիկանության «Կումայրի» բաժնում ընդունելություն կազմակերպելով քաղաքացիների համար։ Քանի որ նախապես հայտարարություն էր տրվել այս մասին, մեծ թվով քաղաքացիներ էին գնացել նախարարի մոտ՝ մեծ մասամբ անձնական խնդիրներով, նաև իրենց աշխատանքի ընդունելու առաջարկով։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Ախուրյանի համայնքապետի նախկին տեղակալ Վարդան Իկիլիկյանը,

«Հպարտանում ենք քեզանով և առանձնակի գնահատանքի է արժանի, որ կարողանում ես համատեղել ուսումն ու սպորտը».

Շիրակի մարզպետն այսօր հյուրընկալել է բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն Մարիամ Սարգսյանին

«Ռուբեն Վարդանյանը ինչ հիմնադրել է, ապրում, աշխատում է այնպես, ինչպես ինքն էր ցանկանում եւ տալիս է իր պտուղները». Գլեբ Գրոշենկո

Լեգենդար դարպասապահ, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր Դիլիջանի քաղաքային ստադիոնում ֆուտբոլի ակադեմիայի սաներին վարպետության դաս տվեց, պատանի ֆուտբոլիստներին պատմեց սպորտի կարեւորության, ֆուտբոլի միջոցով կրթվելու մասին, կիսվեց իր հարուստ փորձով: Պատանի ֆուտբոլիստները նրա մասնակցությամբ նաեւ սիրողական ֆուտբոլային հանդիպում անցկացրին: Միջոցառման նախաձեռնողը Ռուբեն Վարդանյանի բարեգործական հիմնադրամներից «Դիլիջան քաղաքի զարգացման հիմնադրամն» էր, որի վարչության անդամ

Ռուսաստանը վերահաստատում է իր մտադրությունը հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգում ներառել Մեծ Հայրենականի հուշարձանների պահպանման թեման-Մարիա Զախարովա

Ռուսաստանը վերահաստատում է իր մտադրությունը հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգում ներառել Մեծ Հայրենականի հուշարձանների պահպանման թեման, դա քննարկվում է և Բաքվի, և Երևանի հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արցախում հայ հերոսների հուշարձանների ոչնչացման մասին հարցին: Մենք մեր սկզբունքային դիրքորոշումն ենք հայտնել հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին, որտեղ էլ որ դա տեղի ունենա, այդ թվում՝

Արարատի մարզի կրթական էքսպոյում ներկայացվել են 13 դպրոցի նախագծային աշխատանքներ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզում անցկացվել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ Նախքան խորհրդակցությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջել են կրթական էքսպոյում, որին

Առաջնորդը պետք է լինի հավասարակշռված ռազմա-քաղաքական գործիչ՝ շրջապատված առողջ, գործունյա ու բանիմաց անհատներով և պատրաստ ինքնազոհության

Չպետք է թույլ տալ, որպեսզի օրը երեք լրատվական տաղավարներից քաղաքական բամբասանքներով զբաղվող «գիտունիկներ» առաջնորդի հավակնություններ ունենան։

Սյունիքի մարզային գրադարան է այցելել դեսպան Քվինը, հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Դեսպանատան և «Ամերիկյան անկյան» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

4 հոգի ցանկանում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դառնալ՝ ովքե՞ր են նրանք

Սեպտեմբերի 6-ին պարզ կդառնա, թե ով է տնտեսագիտական համալսարանի ռեկտորը

Հաստատվել է 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ հաստատվել է 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի

Մոսկվայի ռիսկային ցանկությունը Բաքվի նկատմամբ

Իրանական փորձագիտական irdiplomacy.ir կայքում Եվրասիայի փորձագետ և դիվանագետ Ալի Բաման Էղբալի Զարեչն գրում է․ «Հարավային Կովկասի երկրների ղեկավարները պետք է իմանան, որ 20-21-րդ դարերի պատմական փորձի հիման վրա մեծ տերությունները դժվար իրավիճակներում համաձայնության են գալիս և սովորաբար զոհաբերում են փոքր երկրների շահերը հանուն իրենց նպատակների և շահերի»։ Քաղաքական աշխարհն անցնում է բազմաթիվ ճգնաժամերի միջով, իսկ

Զանգում են՝ հայտնում, թե հարազատը իբր վթարի է ենթարկվել. Երևանում նման եղանակով խարդախության 143 դեպք է գրանցվել

Խարդախության միջոցով քաղաքացիներից գումար հափշտակելու նոր միջոց․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Էկրանների առջև անցկացված ժամանակը կարող է բերել բացասական հետևանքների

Տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ քնի, տեսողության, կեցվածքի խանգարումներ, նոր ընկերներ ձեռքբերելու, շփման խնդիրների, էկրանից կախվածության և այլն: Գաջեթների օգտագործման ուղեցույց ընտանիքների համար` Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի (AAP) խորհուրդներ: Մինչև 2 տարեկան երեխաներն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Ուղեղը լավագույնս զարգանում է, երբ նա շփվում է,

«Այն, որ պատվիրատուների սպասելիքները կարողանում ենք արդարացնել, արդեն մեծ ձեռքբերում է». արցախցի երիտասարդ ընտանիքը Երևանում թթվի արտադրությամբ է զբաղվում. «Ա1+»

«Ա1+». Վիկտորյա Պետրոսյանի ընտանիքն Արցախից բռնի տեղահանվելուց հետո Երևանում է հաստատվել։ Արդեն երկու բնակարան են փոխել։ Ընտանիքում երեք անչափահաս է մեծանում։ Միայն տան հայրն է աշխատում։ Բախվելով բազում խնդիրների ու ֆինանսական դժվարությունների հետ՝ Վիկտորյան ամուսնու առաջարկով սկսել է թթուներ պատրաստել՝ այդպիսով պահպանելով արցախյան ավանդական թթվի համն ու հոտը՝ միաժամանակ ընտանիքի համար լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծելով։

Ապագա քրեական ոստիկանների կրթությանը կմասնակցի նաև ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն

Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև նրա պաշտոնավարման ընթացքում: Անդրադառնալով իրավապահ համակարգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառության արդիականությանը՝ փոխնախարարը մատնանշել է Բյուրոյի հետ

«Համալիր գործողություններ են եղել Հրայր Թովմասյանի դեմ, իրավական բաղադրիչ չկա»․ Էդգար Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին

Էդգար Ղազարյանը նշեց՝ կարող է ականատեսի վկայություն տալ, թե ինչ շարժում է սկսվել Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իմաստով։

Ինչ գնեցիր, ում հետ քնեցիր. Հայաստանը տոտալ վերահսկվելու է. Արմեն Մարտիրոսյան

44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերն ու ադրբեջանցիները մտնում, կոտրում էին Հայաստանի տեսախցիկները և տեղեկությունը դնում ինտերնետում։ Իսկ հիմա ինչո՞ւ պիտի չկոտրեն։

Իրավապահները փնտրում են Նոյեմբերյանի բ/կ ինֆեկցիոն մասնաշենքը վերակառուցողին

Ինֆեկցիոն մասնաշենքը հանդիսանում է 4-րդ աստիճանի ռիսկայնության շենք, որի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման նախագծերը պետք է ենթարկվեին համալիր փորձաքննության, սակայն թույլ է տրվել համապատասխան իրավական ակտի խախտում և մասնաշենքը ենթարկվել է պարզ փորձաքննության

Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերն անկում են գրանցել. Աղասի Թավադյանն ահազանգում է

Ըստ բանախոսի, Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի կախված ժամանակավոր և արհեստական գործոններից

ԱՄՆ պատժամիջոցների ցանկում Մոսկվային աջակցած 400 անհատների և ընկերություններ են ավելացվել

«Ազատություն». ԱՄՆ Առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում ավելացվել է 400 անհատների և ընկերությունների անուն, որոնք աջակցել են Մոսկվային էլեկտրոնային բաղադրիչներ ձեռք բերելու հարցում։ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը պարզել, է որ ցանկում ներառված են Ռուսաստանում գրանցված Display Component-ը և Aspectrium-ը, ինչպես նաև նույն անունով երկու ընկերություն՝ Eksiton: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Դա ավելի նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի»․ Արամ Օրբելյանը՝ դատավորի հայտարարությունների մասին

Արամ Օրբելյանն ասաց, որ նաև իր խնդրանքն է եղել, որ դատավորն ամեն օր նշանակի նիստերը, որ տպավորություն չլինի՝ ձգձգում են։

«Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի». Արմեն Փամբուխչյան

Աշխատանքային քննարկում՝ մարզադպրոցների տնօրենների հետ

Տարեվերջին Հայաստանը կունենա 8,5% տնտեսական աճ. Թաթուլ Մանասերյան

Եվրասիական փորձագիտական ակումբի կանխատեսումները ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ ամենալավատեսականն են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031