Օրվա լրահոսը

Շինարարության աճի տեմպը սկսել է դանդաղել. «Ժողովուրդ»

Շինարարության աճի տեմպը սկսել է դանդաղել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով: Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ շինարարական բումը, որին հաջորդեց եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանների ձեռքբերումը,

Արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից՝ 2015թ.-ին խոստանում էր Փաշինյանը. «Հրապարակ»

Որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո դրժել է նախկինում տված գրեթե բոլոր խոստումները, դրանում արդեն բոլորն են համոզվել: Ամենավառ օրինակներից մեկը Փաշինյանի եւ նրա թիմի կողմից հանրության շրջանում թեւավոր դարձած «Սաշիկի արագաչափերից» հրաժարվելու խոստումն էր։ Վարչապետ դառնալուն պես Փաշինյանն արագաչափերը ոչ միայն պահելու որոշում կայացրեց, այլեւ տարեցտարի դրանց թիվն ավելացրին՝ սերժսարգսյանական հիմնավորմամբ, թե դրանք նպաստում

«Հոկտեմբերի 27»-ի գործով այդ «առեղծվածային» վարորդը «նադյոժնի տղա» էր բնութագրվել Կարենի, Էդիկի, Դերոյի կողմից

Օգոստոսի 26-ին քրեակատարողական հիմնարկում մահացավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը: Նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանի խոսքով, դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով, որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, դիակի արտաքին զննությամբ մարմնի

Հատել ենք պետական պարտքի թույլատրելի շեմը. որքան վարկ ունի Հայաստանը. «Ժողովուրդ»

ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը 2024 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4,718.9 մլրդ դրամ (12.2 մլրդ ԱՄՆ դոլար), որից 2,424.4 մլրդ դրամը (6.3 մլրդ ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 2,294.6 մլրդ դրամը (5.9 մլրդ ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի

Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ»

Փաստորեն, թեման պահել են, որ քրեական գործ հարուցելու առիթ ունենան, ինչ-որ պահի աղմուկով առգրավեն մեքենաները

Նրանց պահանջները պարզ են, իսկ մե՞ր

Բոլոր կոնֆլիկտների ժամանակ եւ դրանցից հետո շահագրգռված կողմերը բանակցություններ են վարում՝ արդյունավետ կամ ապարդյուն: 44-օրյա պատերազմի ընթացքում, օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը պարբերական դիվանագիտական շփումների մեջ էին, եւ նույնիսկ երեք անգամ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ զինադադարի մասին փաստաթղթեր են ստորագրել, որոնք կյանքի չեն կոչվել: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու այդպես եղավ: Տվյալ դեպքում

«Հուսով եմ, որ Մայր Աթոռից անպայման կուղարկվեն այդ հրավերները և վարչապետը չի զլանա իր ներկայությամբ ապահովել աշխարհին ուղղած ուղերձը»

Սրբալույս Մյուռոնի օրհնության ու Մայր Տաճարի վերաօծման արարողությունները ազգային-եկեղեցական նշանակություն ունեն, պետք է աշխարհին ուղերձ հղել, որ Հայաստանում Եկեղեցի-Պետություն հարաբերությունները վերականգնվելու ճանապարհին են և հարկ եղած դեպքում միասնական ուժերով մեր առջև դրված խնդիրները կլուծվեն ի շահ հայոց պետականության

Դատարանը փոփոխել է արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը. Արսեն Բաբայան

«Legist Advocates Team–ի փաստաբան Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ դատարանը փոփոխել է 11-ի գործով մեր պաշտպանյալ արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը։ Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում։ Մանվելը շուտով կմեկնի Բուլղարիա և, համոզված եմ, կվերադառնա մեդալով», հայտնում է փաստաբան Արսեն

«Վաղը Բակո Սահակյանի ծննդյան օրն է, որպես հայ ներողություն եմ խնդրում իրենից, որ մինչև հիմա նստած է»․ ոստիկանը Արմեն Աշոտյանին հրելով դուրս հանեց դահլիճից

Արմեն Աշոտյանն ասաց․ «Որքանով որ հասցնում եմ հետևել քաղաքական դաշտին, ցավոք սրտի ընդդիմության ներսում որոշ շրջանակներ եմ տեսնում, որ կարծես թե ծանր հիվանդ Հայաստանի մոտ ավելի շատ սգո պահակ են ուզում լինել, քան ռեաբիլիտացիոն բժշկական բրիգադ։ Մեզ պետք է ընդդիմության ներսում ռեանիմացիոն բրիգադ, ոչ թե սգո պահակներ»։

«Բաքուն ռուսների միջոցով Բարդուղիմեոսին է գողանում». գիտնականների ահազանգը՝ Մայր Աթոռին. «Ազատություն» ռ/կ

«Ազատություն» ռ/կ. Բաքուն ռուսների միջոցով գողանում է Բարդուղիմեոս առաքյալին՝ Հայ առաքելական եկեղեցու երկու հիմնադիրներից մեկին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ամենաթարմ օրինակն է ներկայացնում, որ Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած պետական այցի օրերին էր. Պուտինն ու Ալիևը Բաքվի ռուսական եկեղեցի են մտնում: Եպիսկոպոս Ալեքսին պատմում է՝ այստեղ են Բարդուղիմեոս առաքյալի մասունքները, Բաքվում է նա նահատակվել։ Առաքյալը Բաքվի, Ադրբեջանի

Նախատեսվող Ֆուտբոլային ակադեմիայի հիմնադիրը 20 տարեկանում օֆշորում գրանցված ընկերություն էլ էր հիմնել

Ո՞վ է ֆուտբոլային ակադեմիայի հիմնման հետեւում կանգնած Ալֆրեդ Սադոյանը

ՔՊ-ում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և տարվող աշխատանքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր»

Վեհափառ Հայրապետը իր արժեւորումը ներկայացուց Լիբանանի ներքին ներկայ կացութեան գծով

Հինգշաբթի, 29 Օգոստոս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան դոկտ. Ֆարիտ Ալ-Խազէն: Այս առիթով, դեսպան Ալ-Խազէն Հայրապետին պարզեց Վատիկանի կողմէ տարուող աշխատանքները՝ Լիբանանը դիմագրաւող մարտահրաւէրներուն լուծում տալու ճիգերու շուրջ: Դեսպանը նաեւ Վեհափառ Հայտապետին փոխանցեց Վատիկանի մէջ վերջերս Նորին Սրբութեան տուած դասախօսութեան դրական արձագանգներուն մասին տեղեկութիւններ։ Վեհափառ Հայրապետը, իր կարգին, իր

Կարեւորվել են բարեկամ երկրների կողմից հստակ եւ հասցեական գնահատականների հնչեցումը, ինչպես նաեւ հնարավոր խողովակներով եւ միջոցներով հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար քայլերի իրականացումը

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար այսօր ընդունել եմ Ուրուգվայից ժամանած պատվիրակությանը։ Օգոստոսի 29-ին հանդիպելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիի հետ նախ շնորհակալություն եմ հայտնել Ուրուգվայի գործադիր եւ օրենսդիր մարմիններին՝ Հայաստանի համար շատ զգայուն հարցերում մշտապես օբյեկտիվ գնահատականի եւ վերաբերմունքի համար։ Բարձր

Կայացել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի հերթական նիստը

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում  գումարվեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների շրջանակներում ստեղծված Համակարգող հանձնախմբի հերթական նիստը։ Հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ տակավին նախորդ տարվանից ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

ԵՄ-ի կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր»  ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի  ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Քննարկվել է «Համայնային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։ Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր»  ընկերության սպասարկման

«Մեզ ասացին՝ դին տարեք, գոնե լաց լինելու տեղ կունենաք, ես ասացի՝ ինձ իրականությունն է պետք, ոչ թե լաց լինելը»․ անհետ կորածների հարազատները չեն կորցնում հույսը

«Սկսած 1990-ական թվականներից պատերազմի հետեւանքով անհետ կորած է համարվում 1000 հայ, նրանցից մոտ 300-ը անհետ կորած են համարվում 2020- 2023 թվականների ռազմական գործողությունների հետեւանքով»։

Կարեն Խաչանովը US Open-ի ռեկորդ է սահմանել, իսկ Էլինա Ավանեսյանը իմացել է, թե ինչու ուկրաինուհի Սվիտոլինան չի սեղմել իր ձեռքը

Չնայած Us Open-ի հենց առաջին շրջանում կրած անհաջողությանը, Կարեն Խաչանովը այդ հեղինակավոր մրցաշարի նոր  ռեկորդ է գրանցել։ Նրա ու մեծբրիտանացի Դենիել Էվանսի միջեւ դիմակայությունը տեւել է 5 ժամ 36 րոպե, ինչը թենիսի ԱՄՆ բաց առաջնության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Նախկին «բարձրագույն նվաճումը» գրանցվել էր 1992 թվականին։ Ստեֆան Էդբերգը եւ Մայքլ Չանգը կորտում անցկացրել էին

«Պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը համամարդկային պարտականություն է». Միջազգային գիտաժողովի մասնակիցներ

Այսօր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը։ Այն 2024 թվականին հիմնադրամի կազմակերպած թվով երկրորդ գիտաժողովն է, որն առանձնացավ իր արդիականությամբ և կարևորությամբ՝ վերհանելով պատմամշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրները։ Միջոցառման բացմանը մասնակիցներին և հյուրերին ողջունեցին հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել

Աննա Հակոբյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողների

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 29-ին ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներ Բելա Գևորգյանին, Թերեզա Չիբուխչյանին, Արմինե Մուրադյանին։ Ծնողները տիկին Հակոբյանին են ներկայացրել իրենց որդիների կենսագրական տվյալներ, կիսվել իրենց հույզերով և ապրումներով։ Լսելով ծնողների ներկայացրած պատմությունները՝ վարչապետի տիկինը կիսել է նրանց մտահոգությունները, տոկոնություն է մաղթել և հորդորել է վստահել այն տեղեկություններին,  որոնք նրանց փոխանցում

Էլինա Ավանեսյանն ու Կարեն Խաչանովը պարտվել են US Open-ի առաջին շրջանում

Օգոստոս ամսից Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը եւ ռուսաստանաբնակ մեր հայրենակից Կարեն Խաչանովը, որը Նյու-Յորքում հանդես էր գալիս չեզոք դրոշի ներքո, պարտություն են կրել Ամերիկայի բաց առաջնության՝ US Open-ի, մեկնարկում։   Էլինան 6։4, 0։6, 2։6 հաշվով զիջել է բրազիլուհի Բեատրիս Հադդադ Մայային, իսկ Կարենը հինգ սեթում տանուլ է տվել մեծբրիտանացի Դենիել Էվանսին՝

«Ժամանակակից պատերազմները հենց առաջնագծում տեղի չեն ունենում, այլ որոշակի խորության վրա»․ Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանն ասաց․ «Եթե ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածում, դրա հաջորդ քայլը պետք է լիներ մեր բոլոր բնակավայրերում, գյուղերում, շրջաններում առաջին անհրաժեշտության գործողություններ իրականացնելը, դրանցից մեկը ապաստարանները կարգի բերելն է, որ համապատասխան ժամանակ մեր բնակչությանը կարողանանք ապաստարաններում տեղավորելը և հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»։

Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման, դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն

«Անհոգ շարունակում են վաճառել ՀՀ-ն այն գունավոր ժեշտով, որը պատրաստել են և անունը դրել ՀՀ»․ Աննա Մկրտչյան

Ըստ Աննա Մկրտչյանի՝ ՀՀ-ում միայն անվտանգային խնդիրներ չեն, այլ գոյություն չունի ներքին կայունություն, չկա ներքին համերաշխություն։

Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր: Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը՝ անդրադարձ կատարելով

Կառավարության հավանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի փողերով․ կփրկվի Գյումրու «Վառեմ-մարեմի» շենքը

Այսօր կառավարությունը հաստատել է Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքի վերականգման նախագիծը։ Այն ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Օր-օրի փլուզվող պատմական շենքի վերականգման աշխատանքները տևելու են երկու տարի, նախատեսված է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը։ Դրանից հետո շենքը փոխանցվելու

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. օգոստոսի 18-24-ը (2024թ․) ◾️Գյումրի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 22-ին, ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 19-21-ը, ◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 18-ին և 20-ին, ◾️ Ալավերդի քաղաքում օդում

Ամառային զորակոչի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 145 գրավոր և բանավոր բողոք

ՄԻՊ-ին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031