Օրվա լրահոսը

Իսրայէլեան հեղինակաւոր օրաթերթին յօդուածին մէջ հրատապ կոչ կ՛ուղղուի՝ Երուսաղէմի Հին քաղաքի Հայկական թաղամասը պաշտպանելու. «Ասպարեզ»

Իսրայէլեան The Jerusalem Post հեղինակաւոր օրաթերթին մէջ 27 Օգոստոսին լոյս տեսաւ ուշագրաւ յօդուած մը՝ Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան դիմագրաւած հարցերուն մասին։ Նատաւ Թամիրի ստորագրութեամբ յօդուածին մէջ հրատապ կոչ կ՛ուղղուի՝ Երուսաղէմի Հին քաղաքի Հայկական թաղամասը պաշտպանելու։ Հեղինակը յօդուածի մուտքին կը յիշեցնէ, որ Երուսաղէմը համաշխարհային բնոյթով մշակութային կեդրոն մըն է եւ անոր յատկութիւնը միաստուածեան երեք կրօններու օրրանը ըլլալն

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: ՀՀ պաշտպանության նախարարություն  

Այժմ արցախցիների վերադարձի իրավունքի մասով ենք զեկույցներ պատրաստում` միջազգային ատյաններ ներկայացնելու համար. Անահիտ Հարությունյան. «Հրապարակ»

ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեն արձագանքել էր և անդրադարձել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքին

Մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածը

Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված 65-ամյա Աշոտ Կնյազյանը։ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը», – հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։   2003

ԿԸՀ-ն չի ընդունում ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե սկսելու փաստաթղթերը. Խզմալյան. «Ժողովուրդ»

Մեր թիմերի ղեկավարները 44 հոգի են ընդհանուր առմամբ, իսկ ԿԸՀ-ն պահանջում է, որ այդ թղթերը լիազորված լինեն մի նոտարի փաստաթղթով, այլ ոչ թե 44 առանձին։

Հա՛մ ավելի կախված ես, հա՛մ էլ կոտոշներ ես ցույց տալիս. ՌԴ-ից 2 անգամ ավելի ենք կախված, քան 2017-ին. Բագրատյան. «Հրապարակ»

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը, վարվող տնտեսական քաղաքականությունը, արտաքին նպաստավոր գործոնների նվազման միտումը։ – Արտաքին միջավայրը, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ դրական` ռուս-ուկրաինական պատերազմից Հայաստանը գերշահույթներ է ստանում, ռուսական ապրանքների՝ հատկապես ոսկու վերաարտահանման գործառույթները հանգեցրել են նրան, որ այս տարի կունենանք 40-43 միլիարդ դոլարի

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել Նախիջևանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որտեղ նշում է, որ հայկական կողմը Երասխի շրջանում տեղակայված դիրքերից կրակ է բացել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։        

Իլոն Մասկը աջակցում է Դուրովին և Telegram-ին, քանի որ նա նույն կերպ է դիրքավորում իր սեփական սոցիալական հարթակը՝ X-ը

[Բովանդակությունը մոդերացնելու գործում] մասնավոր ընկերությունների պատասխանատվության հարցը արդիական է և միայն կբարդանա արհեստական բանականության զարգացմամբ: Չեմ կասկածում, որ առաջիկայում նույն խնդրին կբախվի ChatGPT-ին, և այն, ինչ կատարվում է Դուրովի հետ, միայն սկիզբն է

Հերթական ժամանակավոր միաձուլումը

Գերատեսչությունների միաձուլումն ու բաժանումը հին հայկական ավանդույթ է, որը հատուկ է մեր նման չկայացած պետություններին: Ժամանակին, եթե հիշում եք, իշխանական վերնախավում ինչ-ինչ վերադասավորումների արդյունքում, միավորվել էին ՆԳ եւ ԱԱ նախարարությունները: Դա, կարծում եմ, սխալ որոշում էր՝ ոստիկանության ու հատուկ ծառայության գործառույթները խիստ տարբեր են՝ դրանք պետք է նաեւ հավասարակշռեն ու վերահսկեն իրար: Ոչ ժողովրդավարական ռեժիմներում

«Ես այստեղ, դու ինչ որ գողական երգ ես պատվիրում». «Hayat Project»-ի համերգի ժամանակ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետի և օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկի միջև. shamshyan.com

Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։ Դա դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ «խաղաղ հավաքների ազատության իրավունքը Հայաստանում այլևս պաշտպանված չէ»

Մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ՀՀ հանձնառություններին հակասող քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը շարունակում է ուժի մեջ մնալ և կիրառվել բացառապես ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր ցուցարարներին ձերբակալելը և կալանավորելը դարձել է ուժային կառույցների համար հիմնական ներգործության միջոցներից մեկը։ Միևնույն ժամանակ 2020 թ․-ից մինչ օրս ընդդիմադիր հավաքների մասնակիցներին ծեծի և բռնությունների ենթարկելու, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու և նրանց աշխատանքը խոչընդոտելու համար որևէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության։

Թուրքական դասագրքերը լվանում են աշակերտների ուղեղները՝ ժխտելով փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները

Հարութ Սասունյան  www.TheCaliforniaCourier.com Թուրք հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը «Գեյթսթոուն» ինստիտուտի կայքում հրապարակել է մի հոդված՝ «Թուրքական դասագրքեր. շրջելով պատմությունը գլխիվայր» վերնագրով։ Բուլութը գրել է. «Թուրքիայի պետական մարմինները թիրախավորել էին Անատոլիայի իրենց բնիկ ժողովուրդներին, մասնավորապես՝ պոնտացի հույներին և հայերին: 20-րդ դարում Օսմանյան Թուրքիան մեծամասամբ բնաջնջեց այդ ժողովուրդներին ցեղասպանության միջոցով»: Բուլութը պարզաբանել է. «Թուրքիայի կառավարությունը, սակայն, ցեղասպանությանը

Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցու տեղը՝ մզկիթ

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդն ահազանգում է՝ Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո, նրա տեղը Ադրբեջանի իշխանությունները կառուցում են մզկիթ։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական խորհուրդը դեռեւս 2022 թվականի սեպտեմբեր ամսում է հայտնել Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական վարչախմբի մտադրության մասին։ «Ապառաժ»

Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ տնակներում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Գ-7» թաղամասում տնակներ են այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 10-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից

«Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկը». Կարեն Գիլոյանը` Ռոման Բերեզովսկուն

Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: Պարգևը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնել է ծննդյան 50-ամյակը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դարպասապահին հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլին նվիրած

Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ. Հենրիխ Դանիելյան

Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով վերջին իրադարձություններով պայմանավորված հարկ ենք համարում մի քանի  շեշտադրումներ անել` խուսափելու անհիմն շահարկումներից: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է: Այդ քաղաքական հետապնդումը որևէ ավելորդ լավատեսություն չի ներշնչում: Այդ լավատեսությունը ոչ  տեղին ու  ոչ էլ  փաստարկված է: Ընդհակառակը` անհրաժեշտ է զուսպ լինել: Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված

Հողն էր մեզ ուժ տալիս, Արցախի հողը, որի վրա, անկախ ամեն ինչից, միշտ պինդ էինք կանգնած․․․

Սերյոժա և Ժաննա Բալայանները Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից են տեղահանվել Հայաստան։ Այս ընտանիքը պատերազմի աղետաբեր հետևանքներն իր վրա զգացել է դեռևս 90-ականներին, երբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրետակոծության հետևանքով 12 հոգանոց ընտանիքից զոհվել են 5 հոգի, իսկ երկուսը՝ վիրավորում ստացել։ Այդ ժամանակ Ժաննան երիտասարդ հարս էր, երկու փոքրիկ երեխաների մայր։ Աչքի առաջ կատարված ողբերգությունը երբեք

ՔՊ-ում հաստատել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։ Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական

Եթե մենք Արցախի հարցով չզբաղվենք, Արցախի հարցն է մեզանով զբաղվելու․ Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանը Նարեկ Սահակյանի հետ խոսել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունների, միջազգային մեխանիզմների կիրառման և դա հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ բերելու անհրաժեշտության մասին:   Արցախի հեռուստատեսություն

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հանձին հայերի փնտրել թշնամիներ. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. Ադրբեջանցի հետազոտողի, լրագրողի և Հայաստանի հետ հնարավոր հաշտեցման օգտին հանդես եկող Ջավիդ Աղան X-ի իր էջում գրառում է արել, որ ինքը հարցաքննվել է Բահրուզ Սամադովի գործով։ Հիշեցնեմ, որ Սամադովը մեղադրվում է պետական դավաճանության ու հայերի օգտին լրտեսություն անելու մեջ։ Ինքը՝ Ջավիդ Աղան, պատրաստվում էր ուղևորվել Լիտվա՝ ուսումնառության

Գնահատել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Բայրամովի հետ հանդիպման մասին․ Վերահաստատել ենք Հրվ․ Կովկասում մնայուն խաղաղության և կայունության պահ առաջ հաստատման ուղղությամբ մեր համատեղ ցանկությունը։ Այս շրջանակում գնահատել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ։   Region Monitor

«Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է. «Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։ Վարույթն

«Սխալվես, պատուհանդ բացես, առնետները ներս են ընկնում»․ կրծողները «գրոհել են» Գյումրու Անի թաղամասը

Մինչ գյուղացիներն ու գյուղատնտեսներն ահազանգում են կրծողների կողմից չհավաքած բերքն ամբողջովին ոչնչացնելու մասին, առնետների ու մկների «գրոհի» մասին ահազանգում են նաև Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասի՝ Անիի բնակիչները։ Նրանք չեն պատկերացնում՝ ինչպես կարելի է պայքարել կրծողների դեմ, որոնք արդեն տներն են ներխուժում։ Այս թաղամասի Արամ Խաչատրյանի փողոցի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ չեն կարողանում

2022թ. դրությամբ, Հայաստանում 335,000 մարդու սննդակարգի 70%-ից ավելին բաժին է ընկնում հացին և կարտոֆիլին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2022թ. դրությամբ, Հայաստանում 335,000 մարդու սննդակարգի 70%-ից ավելին բաժին է ընկնում հացին և կարտոֆիլին։ 2021թ. այդ ցուցանիշը եղել է 186,000 մարդ»։

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով

Փաստաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (№15028/16)), որով բավարարել է իմ և գործընկերոջս՝ Արայիկ Ղազարյանի, գանգատը: ՄԻԵԴ-ն վճռել է, որ Հայաստանը խախտել է Դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4500 եվրո բարոյական

Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի գործով քրեական վարույթ կնախաձեռնվի. ՀՔԱՎ

2024թ․-ի հունվարին «Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ  Գևորգ Քոթանջյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ   2022 թվականի դեկտեմբերի 14-ին Վանաձորի ավագանին հաստատել է Վանաձորի թիվ 4 տնակային մանկապարտեզի կառուցման սուբվենցիան, իսկ  2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլի հայտը։ Քոթանջյանը  նշել է, որ Վանաձորի Համայնքապետարանի պաշտոնական կայքէջում  որոշումների արձանագրությունների մեջ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումներում

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդը ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի իրավապահ կառույցների միջև փոխգործակցության հույս է հայտնել

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե. քննարկվել են հետագա գործակցության հարցեր

«Ամենայն հարգանքով Բագրատ սրբազանի հանդեպ և մեծ ցանկությամբ, որ նա հաջողության հասնի, ես այդտեղ որևէ ծրագիր չեմ տեսնում. Ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող մտքեր են»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Բագրատ սրբազանի ներկայացրած՝ Սրբազան պայքարի մոտեցումների առիթով ասաց․ «Այն, որ պետք է հավասարակշռված քաղաքականություն լինի, չմտնենք միջազգային կոնֆլիկտների մեջ, դաշնակիցներ ձեռք բերենք, շատ առողջ միտք է, սակայն առաջանում է հարց, եթե Բագրատ Սրբազանի կողքին հայտնվում են «Սասնա ծռեր» կազմակերպության անդամները, ապա այդ ամբողջ խոսքերը դառնում են իմաստազուրկ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031