Օրվա լրահոսը

Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Քամալյանը մինչ այս զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի պաշտոնը։

Մոնղոլական դրամ, խեցեղեն ու տապանաքարեր՝ պեղվում է Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրը, որը մտադիր են վերականգնել

Պեղումներին մասնակցում են նաեւ Մասյացոտնի թեմում ծառայող հոգեւորականները

Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Դիլիջանում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

Օգոստոսի 27-ին Դիլիջանում շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության

«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է». Ամիրբեկով

«Ազատություն». «Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է». Ամիրբեկով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «մենք պետք է վստահ լինենք, որ դա հարատև խաղաղություն է լինելու», հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ կրկնելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի նախապայմանը։ Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև

Հայաստանի Հանրապետությունը վարում է ռազմական տեխնիկայի ձեռքբերման  դիվերսիֆիկացման ռազմավարություն՝ էապես նվազեցնելով ՌԴ-ից ձեռք բերվող ռազմական տեխնիկայի քանակը. ՀՔԱՎ

ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների գնահատման  ՏԵՂԵԿԱՆՔ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն չորրորդ տարին է՝ (2021, 2022, 2023, 2024) իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ կառավարության 2021-2026 թթ.ծրագրով նախատեսված  Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքները։ Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է ռազմական տեխնիկայի ձեռքբերման  դիվերսիֆիկացման ռազմավարություն՝

Նախկին փոխնախարարն իր աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի տեսել, որ կոմբայնը մոտենա դաշտին հնձելու եւ չկարողանա, քանի որ մուկն ամբողջովին կերել է բերքը

Եվ քանի որ 2024 թվականին ավելի քիչ են ցորեն ցանել, դրան գումարելով նաև մկնանման կրծողների գործոնը, նախկին փոխնախարարը եզրահանգում է՝ հացի խնդիր ենք ունենալու. «2024 թ.ի համար աշնանացան ցորենը եղել է 55030 հա, որից մոտ 54800 հեկտարը գնացել է բերքահավաքի, 2023 թվականին 70000 հա է եղել հնձված ցանքատարածքները։ Այսինքը՝ այս տարի 30000 տոննա ավել պակաս է լինելու բերքը, քան նախորդ տարի, եթե հեկտարից ենթադրենք, որ 25.5 ցենտներ կստացվի։ Եթե սրան գումարենք կրծողների գործոնը և չհնձած հեկտարները, ապա շատ ավելի քիչ է լինելու ցորենը»:

Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ Դեբեդի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։ ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ

Կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի. Փաշինյան

Քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

«ԵՄ երկրները ՀՀ քաղաքացիների ապաստանի դիմումների 96 տոկոսը մերժում են»․ Արմեն Ղազարյանը՝ վիզաների ազատականացման մասին

«Ներկա իրավիճակում բավական խնդիրներ կան Հայաստանում ներկայացված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում»։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ հարցուպատասխան

ՀԱՐՑ 1։ Եթե նույն ամսվա ընթացքում ՀՀ-ից բացակայել եմ 10 օր, արդյոք դա կարող է ազդել աջակցության վճարման գործընթացի վրա։ ՊԱՏԱՍԽԱՆ։  Եթե բացակայել եք ՀՀ–ից, ապա ինքնին բացակայության հիմքով տվյալ ամսվա աջակցությունը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիս, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե  Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10

Վանաձորի բնակչի կողմից հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու, առցանց եղանակով խուլիգանություն կատարելու դեպքերի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչին առնչվող այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և վերցվել են

Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները

Հայկական ալիք. Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ – թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացները։

Ադրբեջանցի ակտիվիստն ահազանգում է Հայաստանի հետ հաշտեցման օգտին հանդես եկող Ջավիդ Աղայի անհետանալու մասին

Թիրախում հայերի հետ խաղաղության օգտին հանդես եկող հատուկենտ ադրբեջանցի լրագրողներն ու ակտիվիստներն են

Գառնիկ Դանիելյան. «Այս անպատվությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտերում կտտանքների է ենթարկվում, ուղիղ ապտակ է բոլոր հայ մարդկանց»

Չկա ավելի կարեւոր հարց, քան նրանց օր առաջ Ադրբեջանի բանտերից ազատ արձակելը: Եվ COP 29-ին ընդառաջ մեր արտաքին եւ ներքին ամբողջ գործունեությունը պետք է լինի մեկը. անել ամեն ինչ, որպեսզի ճնշում գործադրվի բռնապետական ռեժիմի վրա, որպեսզի մեր գերիները ազատ արձակվեն

«ԱՄՆ-ն Երևանին մահաբեր զենք չի մատակարարել». երկրորդ անգամն է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ժխտման տեքստով հանդես գալիս

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «ԱՄՆ-ն Երևանին մահաբեր զենք չի մատակարարել ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով», – այսօր ադրբեջանական «Report» գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան «Caliber.az»-ի հերթական ապատեղեկատվության։ Դեսպանատնից նշել են, որ ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կայունությունը ու Ադրբեջանի և

Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո Զարիֆը շարունակելու է կատարել ԻԻՀ նախագահի ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները

Հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել։

«Փաստացի` նախագծով առաջարկվում է հերթական անգամ թուլացնել ԱԱԾ-ն»

168.am. Օգոստոսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակն Արտաքին հետախուզական ծառայությունն է: Ըստ այդմ՝ Արտաքին հետախուզական ծառայությունը ցանկանում է. • Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, • Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում

ԿԲ-ն համաձայնություն է տվել «Արդշինբանկ»-ի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի բանկ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Խորհուրդը հաստատել է նաև «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)»: ՀՀ կենտրոնական բանկ

«Ըստ կառույցի` անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանին. Արցախից տեղահանված մեր հայրենակցի կենսաթոշակային ստաժի հաշվարկման պահանջը մերժվել է»

Ըստ միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքային գրքույկում առկա գրառումները բավարար ապացույց չեն ստաժը հաշվարկելու համար

1600 գրամ «մարիխուանա»՝ ՀՀ ուղարկված միջազգային առաքանուց

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման  և հսկողության վարչության և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ

Հորաքրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

Նրա նկատմամբ բժշկական հսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվել

Էլինա Ավանեսյանն այսօր US Open-ում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Կորտում լինելու է նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակից Կարեն Խաչանովը, որը մասնակցում է որպես չեզոք թենիսիստ:

Միակ խնդիրը շուկայում ճանաչված լինելն է. մրցակցությունը մեծ է, մեզանից կրկնակի աշխատանք է պահանջվում. արցախցի գործարար. «Ա1+»

Ցանկության դեպքում հաճախորդները կարող են տեղում համտեսել իրենց նախընտրածը

Մտահոգություններ արտահայտվեցին, որ Հայաստանը կարող է օգտագործվել որպես ցատկահարթակ Իրանի դեմ պայքարում, ՌԴ-ին ու Չինաստանին զսպելու հարցում. Ալեքսանդր Ռար

Հարցազրույց գերմանացի լրագրող, քաղաքագետ, Գերմանիայի կառավարության նախկին խորհրդական, Բեռլինում Եվրասիական ընկերության նախագահ Ալեքսանդր Ռարի հետ։  – Ալեքսանդր Գլեբովիչ, Բրատիսլավայում կայացել է «Մեծ Բրիտանիա – ԵՄ – Ռուսաստան – Մեծ Մերձավոր Արևելք. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով միջազգային սիմպոզիումը։ Դուք մասնակից էիք այդ սիմպոզիումին: Պատմեք մեզ դրա մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք։ Արդյո՞ք արդարացան դրանք։ -Սիմպոզիումը կազմակերպել էր

Հայաստանում ինտերնետը Հարավային Կովկասի երկրներից ամենաթանկն է

Ադրբեջանում նույն փաթեթի արժեքը 14 դոլար է, իսկ Վրաստանում՝ գրեթե 18 դոլար։

Պարեկներին տեսնելով՝ կուլ է տվել թմրանյութը. բաժնում երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է

Երևանի պարեկները օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7.20-ին Գայի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, 2,20 գրամ դեղնականաչավուն զանգված և տարբեր տեսակի 42 դեղահաբ: Ժամը 08.25-ին Երևանի պարեկները

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է Սրբազան պայքարի մոտեցումներն ու առաջնահերթությունները

Սրբազան պայքար. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հավաքի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին ևս մեկ անգամ ներկայացրել է տարբեր ուղղություններում և ոլորտներում Սրբազան պայքարի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Սրբազան հոր ելույթի կարևոր դրույթները. Արտաքին քաղաքական նոր հայեցակարգ. ՀՀ-ն պիտի հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին: Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դարձնելն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031