Օրվա լրահոսը

Ովքե՞ր են խորհուրդ տալիս Բագրատ սրբազանին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգող խորհրդում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել

Էդգար Ղազարյան. «Եթե Հայաստանը նորմալ դիվանագիտություն ունենար, Ալիեւի դիվանագիտական կիքսերը կվերցներ ու կօգտագործեր ի շահ Հայաստանի»

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում Հայաստանի իշխանություններին մեղադրեց նրանում, որ չեն կարողանում Իլհամ Ալիեւի, իր կարծիքով դիվանագիտական կիքսերը օգտագործել ի շահ Հայաստանի: «Հիշո՞ւմ եք, քանի դեռ Լաչինի միջանցքը գոյություն ուներ, Ալիեւը հայտարարեց՝ ասելով, որ Հայաստանը Սյունիքի մարզով այն կարգավիճակի միջանցք պետք է տրամադրի Ադրբեջանին, ինչպես Լաչինի միջանցքն է: Եթե Հայաստանն

ԱՄՆ-ից՝ հեռավոր Ողջի գյուղ․ Շիրակի մարզը կանցնի խեցգետնաբուծության

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղում «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակում խոշոր խեցգետնաբուծական համալիր են կառուցում։ Ներդրումային ծրագրի արժեքը 300 մլն ՀՀ դրամ է,նախատեսում են տարեկան բուծել 18 տոննա ավստրալիական կապույտ գույնի կարմրաչանչ խեցգետին։ Ներդրողն ամերիկաբնակ անհատ ձեռներեց Կարինե Թորոսյանն, որը Ողջի գյուղից է։ Ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի

«Այստեղ փրկիչներ չկան». Գառնիկ Դանիելյան

Ընդդիմադիր պատգամավորը զգուշացնում է

Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են՝ ավտոմեքենայի վթարման հետևանքով առաջացած վնասի՝ պահանջված գումարը չտալու պատճառով. Հայաստանի մեկ և Հնդկաստանի վեց քաղաքացի է կալանավորվել

2024թ. օգոստոսի 23-ին՝ ժամը՝ 00։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության  ծառայողներն Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։ Անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Ոստիկանության բաժանմունք է տեղափոխել  Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 6 անձ՝ նրանցից մեկի կողմից վարած նշված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, և նրանց կողմից նշված

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշի բեռնատարը. Կա երկու զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 15։04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1980 թ․)

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Նարեկ Սարգսյանն ավտոսպասարկման կետ է հիմնել

22-ամյա Նարեկ Սարգսյանն արդեն հասցրել է ավտոմեխանիկի 6 տարվա փորձ ձեռք բերել։ Մեքենաներ է նորոգում 14 տարեկանից։ Իր հիմնական աշխատանքով չի զբաղվել միայն բանակում ծառայելու և վիրավորումից հետո վերականգնողական կուրսեր անցնելու շրջանում։ Նարեկ Սարգսյանը ծնվել և ապրում է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր։ Նարեկը հրազենաբեկորային վիրավորում է

Էդգար Ղազարյան. ՌԴ զինվորականությունն ու դիվանագիտությունը չեն կարողացել ապահովել իրենց նախագահի ստորագրության իրագործումը

Դու լինես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ ու քո թշնամին գնա քո դաշնակցի հետ միութենական համագործակցության համաձայնագիր կնքի ու քեզ վերաբերող հարցերը քննարկի առանց քե՞զ: Դե, դու քեզ հեռու պահիր, քո ռազմակցին, դաշնակցին դարձրու քեզ թշնամի: Տես թշնամիդ ինչ է անում, իր հետ բարեկամություն է անում:

Իսկ եթե ժամկետն է իրենց «անհանգստացրել», ապա համեմատության համար թող հիշեն, որ Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման մեջ է. Գևորգ Դանիելյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկադրված է եղել Երկրի ծանր կացությունը հաղթահարելու գործին ամեն գնով աջակցելուն զուգահեռ, ինչը չնախատեսված հսկայական ներուժ է պահանջել և պահանջում, ավարտին հասցնել այդ խիստ կարևոր գործը:

ՄԱԿ-ը հումանիտար օգնություն ուղարկել չկարողանալո՞վ է պայքարում ահաբեկչության դեմ. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Մի՞թե ահաբեկչություն չէր 1918 թ․ Բաքվի հայության, 1920 թ․ Շուշիի հայության կոտորածը, 1988 թ․ Սումգայիթի հայության ջարդը կամ 1990 թ․ Բաքվի հայության կոտորածը

Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը և այլ ըմբիշներ զորակոչվել են բանակ

Զորակոչի վերջին օրը 10 ըմբիշ զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, հայտնում է ՊՆ-ն։ Նրանց թվում աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ։

«Գործ ունենք ընտրովի արդարադատության ակնհայտ փաստի հետ, և որ օրենքը չի կիրառվում համախոհների նկատմամբ, բայց կիրառվում է ընդդիմադիրների կամ հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ»․ Արթուր Սաքունց

Միևնույն ժամանակ Արթուր Սաքունցը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանին մեղադրանք ներկայացնելուն, կարծիք հայտնեց՝ այն, որ Ալեն Սիմոնյանի կողմից այդ գործողությունը կատարելը պատասխանատվության չենթարկվեց, դա դեռ չի նշանակում, որ նույնանման գործողությունները չպետք է պատասխանատվության ենթարկվեն։

Փաշինյանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին: Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա

«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնը Եղեգնաձորում

Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնը։ «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։ Փառատոնի շրջանակներում Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև կազմակերպել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի

«Պահանջում եմ, որպեսզի ՀՀ-ն դուրս գա նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանավորվածություններից»․ Հրանտ Տեր-Աբրահամյանը կոչ է անում միանալ «Չեղարկել նոյեմբերի 9-ը» շարժմանը

Ըստ նրա՝ Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, եւ մեզ պարտադրված այդ պատերազմում կենսական է պայքարը բոլոր հնարավոր միջոցներով շարունակելը։

Օձուն համայնքում վաճառվել են օտարման ոչ ենթակա համայնքապատկան հողամասեր. պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ի հայտ են բերվել ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում 2018-2020թթ. կատարված առերևույթ պաշտոնեական հանցագործության դեպքեր։ Մասնավորապես, նախաքննությամբ իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Օձուն համայնքի՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի,  ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը, ունենալով համայնքապետարանի աշխատանքերը

Հրապարակվել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

Հայաստանի սուվերեն վարկանիշը մնացել է անփոփոխ «BB-/B» մակարդակում

Թշնամու թիրախում հայտնված մարզերում ժողովրդագրական իրավիճակը վատթարանում է․ ինչո՞ւ է նվազում սահմանային մարզերի բնակչության թիվը

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ավելի քան 120 հազար արցախցի է տեղափոխվել Հայաստան, ինչի շնորհիվ բնակչության թվի որոշակի աճ է ապահովվել մի շարք մարզերում։

2020թ.-ի նոյեմբերի 9-ի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը հակապետական, որով Հայաստանի դեմ ագրեսիան ամենևին կանգ չի առել. Արամայիս Աղաբեկյան

Արամայիս Աղաբեկյան. Արցախի ներկայիս բռնազավթումը վերջնական չէ, նրա ազատագրումը հայ ազգի իրավունքն ու նպատակն է

Երբ մի մասը արձակուրդ էր գնացել, այնքան խաղաղ էր Հայաստանը, պատկերացրեք, որ լրիվ հեռանան, ինչ երկիր կդառնա. Խաչիկ Մանուկյան

Հարուստը Երվանդ Քոչարն է, որ կարողանում է հրեղեն հեծյալներով, ձիերով ապրել ու ապրեցնել, Հրանտ Մաթեւոսյանն է՝ իր անմահական գրով, նաեւ այն պատգամով, որ ասում էր՝ Արցախը հանձնողին անգամ թուրքը չի ների:

Աշոտյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքները բավարարվել են. կալանքը կրճատվել է մեկ ամսով

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:  

Բայրամովը Ֆիդանի հրավերով կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով վաղը՝ օգոստոսի 27-ին, պաշտոնական այց կկատարի Անկարա. տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ Բայրամովը և Ֆիդանը կանդրադառնան նաև Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը:  

Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների

Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 19-25-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.63մ (25.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.185մլն.մ³, իսկ 2024 թվականի

Հայաստանի երիտասարդ ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Որպես մրցավար, Հայաստանը ներկայացնելու է Գուրգեն Սահակյանը:

Լուկաշենկո. Բարձր եմ գնահատում Մինսկի և Բաքվի միջև գործընկերության մակարդակը

«Ազատություն». Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի առաջին տիկին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած ծննդյան շնորհավորական ուղերձում հայտարարել է՝ բարձր է գնահատում Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն «առանձնանում է փոխվստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարն՝ արխիվային

Դատախազությունը ներկայացրեց հաշվարկները. Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը ՀԿԴ-ում շարունակվում է

Պատասխանող կողմը առաջարկեց հաշվարկներին ծանոթանալու համար նիստը հետաձգել եւ դրանց բովանդակային անդրադառնալ հաջորդ նիստերին, ինչին դատախազության ներկայացուցիչները առարկեցին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031