Օրվա լրահոսը

«Շեհիդների պուրակ», ծնկաչոք հարգանքի տուրք ադրբեջանական գերեզմաններին. Պուտինի «ցնցող» այցը Բաքու

Սկիզբը՝ այստեղ: Ուկրաինայի կողմից ՌԴ ներխուժումն ու Պուտինի այցը Բաքու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր: Բանակցությունների օրակարգում` «ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերն էին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները»: Կրեմլը այցի նախաշեմին ազդարարեց, որ ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը,

Անահիտ Մանասյանն ու Արթուր Հովհաննիսյանը երեխաների հետ զրուցել են բուլինգի, խտրականության դեմ պայքարի, խոսքի ազատության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:  Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության,

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը պատրաստ է կորցնել երկու տասնյակ ուսանող, միայն թե վրեժ լուծի կոնկրետ դասախոսից. «Հրապարակ»

Իրենց հեղափոխական ու դեմոկրատ հռչակած իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կատեգորիկ տանել չեն կարողանում իրենց հասցեին հնչող քննադատական խոսքը, եւ հաշվեհարդար են տեսնում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ` մի մասի դեմ գործեր են հարուցում, մյուսներին` աշխատանքից ազատում: Հատկապես թիրախավորվում են այն դասախոսները, ովքեր համարձակվում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի

Բեռնատարը հայտնվել է չգործող ջրատարում

Օգոստոսի 24-ին, ժամը 01:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տափերական – Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տափերական – Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք

Իշխանությունը ելքը գտել է «բիզնեսին քերելու» մեջ․ «Հրապարակ»

Հարկային ոլորտում նախատեսվող փոփոխություններն առաջիկայում կարող են Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի փակման պատճառ դառնալ։ «Այսօր Հայաստանում բիզնես պահելը շատ մեծ պրոբլեմ է»,- «Հրապարակ»-ին ասում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը։ Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր ունի, քանի որ ձախողել է հավաքագրումները։ Առհասարակ, նման պայմաններում օրինաչափ է, որ իշխանությունը գնա ծախսերի կրճատման ճանապարհով, բայց ծախսերի կրճատման

Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհին այրվել է բեռնատար ավտոմեքենա

Օգոստոսի 23-ին, ժամը 23:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում: Հրդեհը

Եթե ՏՏ ոլորտի անկումը շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք ուղղակի կորցնել տնտեսության այս ճյուղը․ «Փաստ»

Հայաստանի հարկային դաշտը ևս միտված է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բեռն ավելացնելուն։ Շրջանառության հարկը ՓՄՁ-ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %: Իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները 2024 թվականի ընթացքում աստիճանաբար դադարել են, նվազեցված 10 % եկամտահարկն էլ 2025-ի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում Հայաստանում վերացվում են

Ո՞վ է հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ռուսական մամուլն օրերս մեծ ակտիվությամբ տեղեկություն տարածեց, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Ուսումնասիրությունը, ըստ նույն ռուսական աղբյուրների, իրականացրել են «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիան և Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը՝ համատեղ։ «Արարատ սարի վրա խաղող չի աճում․ 10 հայկական կոնյակից 9-ը վտանգավոր են»,- կարդում ենք «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում։

Թադևոս Ավետիսյան․ Ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել․ «Փաստ»

Իշխանությունները հերթական անգամ իրարանցում են առաջացրել ներկայացրած նոր նախագծով: Գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Սակայն այժմ ուզում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի: ՊԵԿ-ն ասում է, թե այս կերպ

Հայկական «Ռուհնաման»

2001 թվականին լույս է տեսել «Ռուհնամա» գիրքը (թարգմանաբար` «Հոգու գիրքը»), որի հեղինակն է համարվում Թուրքմենստանի այն ժամանակվա նախագահ Սափարմուրադ Նիյազովը: «Թուրքմենբաշին» այն կոչում էր «թուրքմենների բարոյական սահմանադրություն»: Գիրքը պարտադիր էր դպրոցներում եւ բուհերում ուսումնասիրելու համար: Երկրի բոլոր հաստատություններում պաշտոնների հավակնորդները պարտավոր էին «Ռուհնամայից» քննություն հանձնել: Դա ոչ այնքան սահմանադրություն էր, որքան յուրահատուկ Աստվածաշունչ կամ Ղուրան:

Իրավապահները շենքի բնակիչներից հարցուփորձ են անում, թե ինչ են նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով իրավապահները մտնում են շենքի բնակիչների տներ և հարցուփորձ անում, թե ինչ պայթուցիկ են նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, կամ արդյո՞ք դա պայթուցիկ էր, թե ոչ։ Բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ իրավապահները հիմա էլ, հավանաբար, խնձորը, միրգն ու բանջարեղենը սառը զենք կհամարեն։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, արտառոց դեպք է տեղի ունեցել

Ժողվարչապետը չունի զգացողություն, որ իրեն լսում են. «Փաստ»

Խորհրդային միության ժամանակ ասում էին՝ սառնարանն էլ բացում ես, Բրեժնևն է խոսում (մյուս ղեկավարներին նույնպես դա վերաբերում էր): Հիմա մարդ կա, այդ բոլորին անցել է: Այնպես որ, մի շտապեք բացել սառնարանի դուռը, առավել ևս, որ մեծ մասի սառնարանի պարունակությունը գնալով տխուր է դառնում: Չի բացառվում, որ այնտեղից մեկ էլ, հոպ, Նիկոլ Փաշինյանը սկսի բացականչել. «Շնորհավորում

Պերճ Սեդրակյան. Բաքվում COP29-ի անցկացումը, առավել ևս այն «խաղաղության COP» ներկայացնելու Ադրբեջանի նկրտումները, լրջորեն կխաթարվեն, եթե բանտարկյալները շարունակեն մնալ կալանքի տակ

Մեծարգո Էնթոնի Ջ. Բլինքեն Պետքարտուղար ԱՄՆ Պետական դեպարտամենտ   ՀԲԸՄ նախագահը կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարին ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանից Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն, Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության (կենտրոնատեղին՝ Նյու Յորք) նախագահ՝ նախ և առաջ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին

«Գիտակցական մի ամբողջ կյանք անկազմակերպ կերպով մի ճամպրուկի մեջ ենք տեղավորել ու բռնել գաղթի ճանապարհը». «Ա1+»

Արցախցի Իրինա Սարգսյանը 30 տարի շարունակ Ասկերանի շրջանի դատախազությունում էր աշխատում։ Շրջդատախազության գրասենյակի պետն էր։ Մասնակցել է նաև Արցախյան առաջին ազատամարտին, քույրական աշխատանք էր իրականացնում։ «Շատ էի սիրում իմ աշխատանքը ու մեծ նվիրվածությամբ էի աշխատում։ Ամուսնուս հետ այստեղ եմ հանդիպել։ Ստեղծել ենք մեր հայկական ավանդական ընտանիքը, ունեցել երեք երեխա։ Տղաներս ծառայել են Արցախի ՊԲ շարքերում,

Գնել Սանոսյանը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր  այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար  շնորհել  ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։ Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։ Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։

Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում այրվել է «Hyundai» ավտոմեքենա

Օգոստոսի 23-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.

Լոռու մարզում «Դաբաղ» հիվանդության վիրուսի տարածման պատճառների վերաբերյալ ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ստացել

Ճոճկանի համայնքապետ Արա Սիրադեղյանը չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը: «Խնդրում եմ առանց մեկնաբանությունների»,- ասաց Սիրադեղյանը:

Կայացել է խմբավար, երաժշտագետ, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերի շնորհանդեսը

Օգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ խմբավար, երաժշտագետ, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերի շնորհանդեսը։ Գրքերից երկուսը` «Ստեղծող մանկանց», «Տաղք Տաղավարաց» հոգևոր երգասացությունների մշակումներ են ձայնի և երգչախմբի համար, իսկ մյուսը` «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում», ուսումնական ձեռնարկ է` գրված միջին մասնագիտական և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատությունների

Կարո Եղնուկյան․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ալիեւի պատվերը կատարել՝ Անկախության հռչակագիրը փոխելով կամ չեղարկելով»

«Անկախության հռչակագիրը պետության ծննդականն է, իսկ Սահմանադրությունը՝ անձնագիրը։ Հնարավոր չէ, անձնագիր ստանալ, եթե չունես ծննդական։ Հետեւաբար, Սահմանադրության հիմքում գտնվում է Անկախության հռչակագիրը»,-այսօր ԱԺԲ գրասենյակում Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի առիթով հրավիրված ասուլիսում ասաց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Կարո Եղնուկյանը։ Նրա խոսքով, Անկախության հռչակագիրը, երբ դեռ նոր էր ընդունվել, իր համար այնքան էլ կատարյալ չէր, քանի

«Քննչականը գործը փակուղի է տանում»․ հարևանն՝ ընդդեմ վարչապետի կնոջ մորաքրոջ ընտանիքի

Գյումրու Մայակովսկի փողոցի 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը, որն 9 ամիս առաջ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից (նա համասեփանակատեր է) կեղծ համաձայնագիր են սարքել, որով իր տան հիմնական պատն անցնում է հարևանին, նորից դիմել է  Aravot.am-ի խմբագրություն՝ իր դժգոհությունը հայտնելով իրավապահ մարմիններից։

«Վերջը պարզվեց, որ վարչական իրավախախտում եմ թույլ տվել՝ Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի մասին ոստիկանությանը չտեղեկացնելով». Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջը պարզվեց, որ վարչական իրավախախտում եմ թույլ տվել՝ Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի մասին ոստիկանությանը չտեղեկացնելով: Այդ ընթացքում դեսպանատան պահպանությունը ստանձնած ԱԱԾ աշխատակիցները ներկա էին ակցիային, գրեթե մեզ հետ հավասար մասնակցում էին, եթե մի ձու էլ նրանց տայի, երևի իրենք էլ կհարվածեին: Ամեն դեպքում, երեկ երեկոյան

Արա Պապյան․ «Այսօրվա իշխանությունների համար անօրինականությունը, հակասահմանադրականությունը սովորական բան է դարձել, եւ նրանք սահմանադրական դրույթները ոտնահարելով գնում են առաջ»

«Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամներ Արա Պապյանը եւ Կարո Եղնուկյանը այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում խոսեցին Անկախության հռչակագրի խորհրդի եւ նշանակության մասին։ Արա Պապյանը արձանագրեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ, ինչը յուրօրինակ խորհրդանիշ է, Բելի դեմ Հայկը  ճակատամարտել է օգոստոսի 12-ին, այսինքն նոր տոմարով՝ օգոստոսի 23-ին, եւ որ ըստ էության, Հայկ Նահապետը մեր

Մահացել է Հովհաննես Պապիկյանը

Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Նա 79 տարեկան էր: Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում, եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:   Հոգեհանգիստը տեղի կունենա oգոստոսի 24-ին, ժ. 17:00-ից, «Գոռ» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 37)։ Հուղարկավորությունը՝ օգոստոսի 25-ին, նույն

Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները

ՃՏՊ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

Հայի այն տեսակը, որը բերեց մեզ հաղթանակներ, ազգային գաղափար ու միասնություն, այսօր էլ կա. Մարդկային գործոն․ Իրինա Գրիգորյան, Անահիտ Հարությունյան

Հայի այն տեսակը, որը բերեց մեզ հաղթանակներ, ազգային գաղափար ու միասնություն, այսօր էլ կա։ Այդ տեսակն է հենց ձևավորել բարձր արժեքներ, որոնք սկիզբ են հանդիսացել սերնդեսերունդ ձգվող ընկերության, ընկերություն, որ խոստանում է դառնալ նաև ազգային միասնության հիմք։ «Մարդկային գործոն» շարքի հերթական հերոսներին միավորել է հենց այդպիսի ընկերություն։    

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները

Կարապետ Պողոսյանին ազատությունից զրկելը իրականացվում է ոչ իրավաչափ նպատակներով

2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Ընդ որում, դատարանն արգելել է Կարապետ Պողոսյանին ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր

Փաշինյանին են ներկայացվել պետական գնումների գործընթացում արհեստական բանականության գործիքի ներդրման հնարավորությունները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք

Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությունը՝ որպես իր անօտարելի իրավունքների ապահով և երաշխավորված իրացման վայր տեսավ Հայաստանի անկախ Հանրապետությունը»

1990թ․ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին՝ դրանով իսկ իրականություն դարձնելով անկախ պետականության վերստեղծման բազմամյա ձգտումը։ Հայաստանի անկախության հռչակագիրն իր դրույթներում ամփոփում է համայն հայության հավաքական կամքն ու ձգտումը՝ ապրելու ազատ և ինքնիշխան երկրում՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներով և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և զարգացնելով 1918 թ. մայիսի 28-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031