Օրվա լրահոսը
Հերացու փողոց տանող թունելում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ
Օգոստոսի 25-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական
Ողջ աշխարհում «վակխանալիան» չի հանդարտվում․ «Հայացք Երևանից»
Հուլիսի 26-ին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի թեմայով մի տեսարան, որը սուր ժխտողական արձագանք է առաջացրել։ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պնդում էին, որ տեսարանի հեղինակը ոգեշնչվել է հունական դիցաբանության գինու աստված Դիոնիսոսի մասնակցությամբ տոնական խնջույքից։ Շատերի կողմից որպես «վակխանալիայի» հաղթանակի ցուցադրություն ընկալված արարողությունը վերագրվել է «քաղաքակրթության ավարտի»
Գագիկ Ղազարյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Մ17 ԱԱ. 55 կգ Գագիկ Ղազարյանը 1:2 հաշվով պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում։ Կիսաեզրափակչում պարտվեց 60 կգ քաշային Ավանեսյանը։ Այս գոտեմարտում ևս մրցավարական անհասկանալի որոշում եղավ։ Սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն 45 կգ քաշային Հակոբյանն ու 51 կգ քաշային Գյուլնազարյանը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հրաձգության դասընթաց` ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ
Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։ Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները: Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության
Բաքվում ձերբակալել են գրող, ակտիվիստ Սամադ Շիխիին, որը Հայաստանի հետ խաղաղության կողմնակից է․ «Ազատություն»
Բաքվի օդանավակայանում ձերբակալել են գրող, ակտիվիստ, OC Media հրատարակության աշխատակից Սամադ Շիխիին: Այդ մասին հաղորդում է OC Media-ն՝ վկայակոչելով լրագրող Նուրլան Լիբրեին: Ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին սոցցանցերում գրել է, որ Շիխին, ով Բաքվից օդանավով մեկնելու էր Թբիլիսի, իրեն հաղորդագրություն է ուղարկել ձերբակալության մասին: Սամադ Շիխին, ինչպես և նախօրեին կալանավորված լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովը, հանդես է
Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում և դուրս է բերվել ափ․ անհրաժեշտ է շտապօգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղում գտնվող
Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցուView Postթյամբ։ «Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը, միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Մտադրություն ենք արտահայտում հետագայում ևս գործադրել բոլոր ջանքերը Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար աջակցություն և օգնություն ցուցաբերելու
Ադրբեջանն ու Ուզբեկստանը Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու․ «Ազատություն»
Ադրբեջանն ու Ուզբեկստանը Ստեփանակերտում (որն ադրբեջանցիները Խանքենդի են կոչում) թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու։ Այդ մասին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ուզբեկստանն իր միջոցներով Ֆիզուլիում միջնակարգ դպրոց է կառուցել, գովաբանել է երկու երկրների բարեկամությունը և ասել, թե Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր
ՀՀ ԱԳՆ-ն շնորավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: «Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
Շենքի բնակիչը վերցրել է խնձորն ու նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ խնձոր նետելը հանցանք է, լոլիկ նետելը՝ ո՞չ
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ըստ շենքի բնակիչների՝ պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանն, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։ Երեւանի տարեց բնակչի կողմից 9-րդ հարկից
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վոլոդիմիր Զելենսկիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը: Լիահույս եմ, որ մեր համատեղ
Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը․ Monument Watch
Monument Watch – Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային
Կոնգրեսում անցկացվելու է միջոցառում՝ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով
«Երկիր» – Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA-ն) ԱՄՆ կոնգրեսում անցկացնում է «Հաշվետվություն 2024թ.». Կապիտոլիումի Հիլլի ժողով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության դեմ՝ արդարության պահանջով։ Կոնգրեսի առաջնորդները, համայնքային ակտիվիստները և կոալիցիոն գործընկերները սեպտեմբերի 19-ին կհավաքվեն Կապիտոլիումի Հիլլի մոտ․ հավաքը նվիրված է լինելու 2020-2023 թվականներին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և դրան ուղղված ծրագրին,
Մանրամասներ բենզալցակայանի պահեստարանում բռնկված հրդեհից
Օգոստոսի 24-ին, ժամը 11:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ
Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել X-ում՝ շնորհավորելով Ուկրաինայի ժողովրդին անկախության օրվա առթիվ Սրտանց շնորհավորում եմ մեր ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք մեծապես կարևորում ենք բարեկամության և փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները: Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում:
Երևանի քաղաքապետը Հրազդանի կիրճում միացել է «Green Green»-ի մաքրահավաքին
Երևանի քաղաքապետարանը միացել է «Green Green» թիմի հերթական նախաձեռնությանը: Մաքրահավաքի 102-րդ ակցիան Հրազդանի կիրճում էր: Ընտրվել էր կիրճի ամենաաղտոտված հատվածներից մեկը, որը մոտ 1 կմ երկարությամբ զբոսանքի ուղի է։ Շաբաթօրյակի շուրջ 700 մասնակիցներին Երևանի քաղաքապետարանն ապահովել էր անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով, իսկ կուտակված աղբի տեղափոխման համար ներգրավել կանաչապատման ու սանմաքրման հատուկ տեխնիկան: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը
2024 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը 7 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Փառատոնային առաջին օրերն անցկացվում են Վանաձորում՝ ներառելով ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, վարպետության դասեր, ներառական ճամբար։ Օգոստոսի 23-ին համերգային ծրագրով հանդես եկավ «Թմբաթա» ֆոլկ –
«Մենք եկել ենք ասելու, որ փորձելու ենք լինել իրական այլընտրանք, որին բնակչության մեծամասնությունը փնտրում է»․ «Ազգային առաջընթացը» անցկացրեց 7-րդ համագումարը
«Ազգային առաջընթաց» կուսակցություն այսօր անցկացրեց 7-րդ համագումարը։ Կուսակցության խորհրդի նախագահ է ընտրվել Հայկ Գրիգորյանը։ Իր ելույթում Հայկ Գրիգորյանն ասաց, որ գործող կառավարությունը չունի ո՛չ ժամանակի սղության գիտակցումը, ո՛չ էլ հստակ ծրագիր, թե ինչպես է Հայաստանը դուրս բերելու այս ստեղծված իրավիճակից։ Գործող իշխանության քաղաքականությունը նա որակեց հարմարվողական ու զիջողական եւ ասաց, որ դա չի բերել ու
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկի տանիքում
Օգոստոսի 24-ին, ժամը 11:48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին: Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի
«Երեւան պարկի համար գծվող «զեբրան» թող թանկով մեզ վրա չծախեն»․ «Վերածնունդ» թաղամասի երեխաները կավիճով գծեցին հետիոտնային անցումը
Թաղամասն ունի նաեւ հանրային տրանսպորտի խնդիր, այս տարածքով տրանսպորտային գծեր չեն գործում, չկան կանգառներ։ Բնակիչները բարձրաձայնում են նաեւ տրանսպորտի հարցը։
Քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ընկերներ, Օրերս, ի զարմանս ինձ, Քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։ Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության։ Վճռական եմ, որ քննություն տարվի ու պատժվի արդեն տարիներ շարունակ մեր հայրենակիցների, պայքարի ընկերների համար
Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի
12 տարի տեւած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի։ Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճաների և Արևմտյան խորանի որմնանկարները: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Գագիկ Ղազարյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին եւ մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցու հետ
Հորդանանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի հինգ ներկայացուցիչներից միայն 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանն է այսօր գոտեմարտելու բրոնզե մեդալի համար: Սկսելով որակավորման փուլից՝ Գագիկ Ղազարյանը 7:10 հաշվով պարտվել էր պուերտոռիկացի Ժոզեֆ Բաշմաննին: Եվ քանի որ վերջինը հետագայում հասել է եզրափակիչ, մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտի իրավունք էր ստացել,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի
Անդրանիկ Մանուկյանը դեռ զրկված է իր հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակության՝ «բնակելի կառուցապատման» իրավունքից
ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) օգոստոսի 21-ին շարունակվեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը: Երեւանի քաղաքապետարանն ընդհանրապես դատական նիստերին չի մասնակցում: Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, հայցվոր Անդրանիկ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչներ Վահե Սեդրակյանն
Հայաստանի ու Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ համագործակցության օրակարգը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել
Նախադեպային դիրքորոշման հիմքում հաշտարարի վճռաբեկ բողոքն էր
Ապահովագրական ընկերությունում պատասխանատվությունն ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական պատահարի մասին հայտնելու առանձնահատկության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նախադեպային դիրքորոշում է ձեւավորել: Այս տարվա հուլիսի 19-ին գրավոր ընթացակարգով քննվել է ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի վճռաբեկ բողոքը, վերաքննիչ դատարանի 2023թ. դեկտեմբերի 14-ի որոշման դեմ: Մինչ այդ, գործը լսվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որը բավարարել
Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի դիզվառելիքի պահեստում. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 30 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկաներից ժամանած հրշեջները պայքարում են Այնթափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող բենզալցակայանների տարածքում առաջացած կրակի դեմ: Կրակն ու ծուխը տեսանելի են մի
«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի առաջատար մենապարողը կտեղափոխվի՞ Երեւանի թատրոն
Հարցազրույց բալետի արտիստ, մենապարող Անդրո Ղուկասյանի հետ – Հարգարժան Անդրո, «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի երեւանյան հյուրախաղերն ավարտվեցին համաշխարհային բալետարվեստի գանձարանից չորս ներկայացումներով՝ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ», «Կարապի լիճը», Ադանի «Ժիզել», «Շոպենիանա» եւ «Կարմեն սյուիտ»։ Դուք հանդես եկաք «Կարմեն սյուիտ»-ում Ցլամարտիկի եւ «Կարապի լճում»՝ Ռոտբարտի՝ իրարից տարբեր եւ, բնականաբար, տարբեր հոգեվիճակներ պահանջող կերպարներով։ Կարծում ենք՝ մեր հանդիսատեսի՝ կոնկրետ
Քննարկվել են ՊԵԿ- ՀԿ երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ՝ քննարկելու կոմիտեի և պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները։ Հանդիպմանն ընդգծվել է, որ կոմիտեի նախաձեռնությունները ենթադրում են նաև մասնավոր հատվածի կողմից ազդեցությունների պրոֆեսիոնալ գնահատում։ Այս առումով հասարակական կազմակերպության նախագահն առաջարկել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ-ի հնարավորություններն օգտագործել՝ ի


















































