Օրվա լրահոսը

«Թևեր» ծրագիրն այսուհետ «թևեր» է տալու նաև Գյումրիում ապաստանած արցախցիներին

Գյումրու Բարեկամության այգում օգոստոսի 25-ին մեկնարկեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնած՝ «Թևեր-Գյումրի» եռամսյա վերականգնողական ծրագիրը, որը նախատեսված  է Արցախից բռնի տեղահանված 4-18 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։   Ծրագրի նպատակն է արտթերապիաների, սպորտի և ոչ ֆորմալ կրթության միջոցով վերականգնել արցախցի երեխաների ու դեռահասների ֆիզիկական, հոգեբանական և մտավոր ռեսուրսները, նպաստել նոր բնակավայրում նրանց

Հռոմի պապը դատապարտել է Ուկրաինայի՝ ռուսական ուղղափառ եկեղեցու հետ կապված որոշումը

«Ազատություն». Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը: «Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա աղոթքի ժամանակ: «Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքի մասին՝ ես վախենում եմ աղոթողների

Բորիս Նավասարդյան. Խոսքի ազատությունը նույնիսկ քաղաքակիրթ, ամենաառաջադեմ իրավական համակարգերում երբեք չի դասվել բացարձակ, անվերապահ ազատությունների շարքին

Երեւանի մամուլի ակումբը եւ նրա հետ սերտ համագործակցող կազմակերպությունները մեկ տարուց ավելի է, ինչ առաջ են քաշում «թվային դեսպանի»՝ ազգային տեղեկատվական միջավայրի հավաքական ներկայացուցչի գաղափարը՝տեղական իրավազորությունից դուրս գտնվող խնդիրների լուծման համար։

Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը. AFP

«Ազատություն». Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը, հայտնում է AFP-ն։ Գործակալությունը նշում է, որ կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

«Աշխատում եմ չկոտրվել, որ կարողանամ որդիներիս ճիշտ ուղի ցույց տամ՝ իրենց երազանքներին հասցնելու համար». զոհվածի այրին մասնագիտությամբ աշխատանք է փնտրում. «Ա1+»

Մեր տան պատշգաբից անզեն աչքով տեսնում էի, ինչպես է թշնամին արկակոծում մեր տղաների դիրքերը։ Երեկոյան 5-ի կողմերն ասացին, որ գյուղում մնալն այլևս անվտանգ չի։

Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ և ինչո՞ւ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց

Փաշինյանի կենցաղը, հոբբին, անիմաստ ժամանցն ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում է, սակայն այն, ինչ վերաբերվում է պետության կարևորագույն հարցերին, ապա դրանք մակերեսային անդրադարձ են ստանում և հասարակությունն իր մաշկի վրա դա զգում է, երբ այն իր ծանր հետևանքներն է ունենում երկրի ու ժողովրդի վրա:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա է եղել Դեմոկրատական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին

Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Քամալա Հարիսի և փոխնախագահի՝ Թիմ Ուոլցի թեկնածությունները:

Քամու հետևանքով Երեւանում եւ Աբովյանում ծառեր են կոտրվել

Օգոստոսի 25-ին, ժամը 21:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ծառը քամուց կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը. shamshyan.com

Նա գտնվելիս է եղել արձակուրդում և Սևանի լողափերից մեկում ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում, և Ա. Սահակյանը հորդորել է նրանց դադարեցնեն նման անհարգալից պահվածքը:

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է. նրա աղջիկներին ու թոռնուհուն էլ էին տեղափոխել ոստիկանություն

Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։

«Հաղորդակցությունը շատ կարևոր է, թե ինչ մեսիջներ ենք մենք հղում արտաքին աշխարհին Ջերմուկի վերաբերյալ»

Օգոստոսի 23-24-ը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչների, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների հետ, իրականացրեց «Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորում և մեդիաարշավ» միջոցառումը Ջերմուկ համայնքում։ Օգոստոսի 23-ին անցկացվեց Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորումը, որին մասնակցում էին համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, գյուղատնտեսներ, մեղվապահներ, ֆերմերներ, զբոսաշրջության ոլորտի աշխատողներ, տարբեր ոլորտների փորձագետներ և

Կիսակառույց շինության պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա․ կա զոհ

Օգոստոսի 25-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական

Ընդամենը մեկ բրոնզ՝ Մ 17 աշխարհի առաջնությունում

Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղից Հայաստանը վերադառնում է ընդամենը մեկ բրոնզե մեդալով: Այն Հայաստանի հաշվարկին բերեց 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը, որը միավորների 5:2 տարբերությամբ պարտության մատնեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Դանուշ Ջովկարին: Այսօր պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու հնարավորություն ունեին նաեւ 45 կգ քաշային Մհեր Հակոբյանը, որը երրորդ տեղի համար

Հեծանիվով Սեւանի շուրջ ամբողջական շրջան արեցինք 213 կմ․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով Սևանա լճի շուրջ կազմակերպված հեծանվավազքը, ֆեյսբուքում գրառում է կատարել․ Հեծանիվով Սեւանի շուրջ ամբողջական շրջան արեցինք 213 կմ: Երկրորդ օրը քշեցինք 121 կմ։

Միանում եմ Ալբերտ Բազեյանի կոչին՝ միաժամանակ առաջարկելով խմբագրել այն․ Ստեփան Հասան-Ջալալյան

Ի պատասխան Ալբերտ Բազեյանի կոչին «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանը 2024 թ. օգոստոսի 25-ին հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս բերելու կոչ-պահանջով՝ ընդգծելով, որ Արցախի հարցը լուծված չէ, իսկ դրա լուծմանը հասնելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու ճանապարհը ուժային եղանակն է: Միաժամանակ, Ա. Բազեյանը դիմել է մի շարք գործիչների՝

Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների

Լույս աշխարհ են եկել պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը

Լույս աշխարհ են եկել պատերազմում զոհված Ավագ Ավետիսյանի երկվորյակ քույրերը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տարեց տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդը արգելանքից ազատ է արձակվել, սակայն` կշարունակվի հետապնդման ենթարկվել: Այսօր «Փաստինֆո» -ին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎ-ում պահվող տարեց տղամարդուն, սակայն ՁՊՎ-ում հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Տարեց տղամարդը, պարզվեց, ազատվել է արգելանքից: ՔԿ-ից «Փաստինֆո» -ին հայտնեցին, որ նրան մեղադրանք է ներկայացվել

Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների` Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63մ է, 4 սմ-ով բարձր՝ 2022 թվականի նույն օրվա մակարդակից, 21 սմ-ով բարձր՝ 2023 թվականի նույն օրվա մակարդակից, 4,31 մ-ով բարձր՝ երբևիցե դիտված նվազագույն մակարդակից (2002 թվական),  Սևանա

Ալբերտ Բազեյանը «Չեղարկել նոյեմբերի 9-ը» շարժմանը միանալու կոչով դիմել է մի շարք ազգային գործիչների

Երևանի նախկին քաղաքապետ,« Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, «Հայոց Աշխարհազոր» ռազմաքաղաքական կառույցի ղեկավար Ալբերտ Բազեյանը միացել է «Չեղարկել նոյեմբերի 9-ը» շարժմանը։ Պարոն Բազեյանը շարժմանը միանալու կոչով դիմել է մի շարք ազգային գործիչների։ Մասնավորապես. Վարդան Խաչատրյանին, Թաթուլ Մանասերյանին, Ռազմիկ Մարտիրոսյանին, Գրիշա Սարգսյանին, Դավիթ Շահնազարյանին, Արման Թաթոյանին, Աբրահամ Գասպարյանին, Ստեփան Հասան-Ջալալյանին։ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պուտինի` Ադրբեջան կատարած այցի պատճառները

Իրանական փորձագիտական iras.ir կայքում Թուրքիայի և Կովկասի հարցերով քաղաքական վերլուծաբան դոկտոր Հասան Սադեղյանը գրում է․ «Այս հանդիպման ժամանակ առաջին թեման, որին անդրադարձել է ՌԴ նախագահը, «Զանգեզուր»-ի միջանցքի վերաբացումն էր»։ Կարծես թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքը և վերջին օրերին Ուկրաինայի առաջխաղացումները Ռուսաստանի տարածքում և քաղաքների գրավումն ու նավթավերամշակման գործարանների ռմբակոծումը վերջապես ստիպեցին Վլադիմիր Պուտինին

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառված են «անցանկալի անձանց» ցուցակում․ «Ազատություն»

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները, այդ թվում՝ վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներառված են «անցանկալի անձանց» ցուցակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Եթե այդ անձինք Ադրբեջան ժամանեն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումից առաջ, նրանց թույլ չեն տա մուտք գործել երկիր», – ասել է նա՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։

Առայժմ առանց մեդալի

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը: Երկու օրվա պայքարից հետո Հայաստանի հավաքականը առայժմ մեդալ չի նվաճել, սակայն այսօր դրա հնարավորությունը կա: Բրոնզե մեդալի համար պայքարելու է 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը, իսկ Մհեր Հակոբյանը՝ 45 կգ քաշային կարգ եւ Աշոտ Գյուլնազարյանը՝ 51 կգ, դեռ պետք է անցկացնեն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-ին, 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ին սպասվում

«Յուրաքանչյուրիդ կողմից իրականացվող աշխատանքն ինքնին արժեքների ձևավորման ու փոխանցման իրական ծառայություն է»․ Անահիտ Մանասյան

Հանրօգուտ աշխատանքը, այդ թվում՝ կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն է. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի

Սասունիկ գյուղում քաղաքացին հոսանքահարվել ու մահացել է

Օգոստոսի 25-ին, ժամը 09։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սասունիկ գյուղի 1-ին փողոցում քաղաքացի Ս․ Ա․-ն (ծնված 1958

Ձերբակալվել է Տելեգրամ հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը

Շաբաթ երեկոյան Փարիզի մերձակայքում գտնվող Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է Տելեգրամ հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը, հաղորդում է TF1 հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին։ Դաշնային հետախուզման մեջ գտնվող Դուրովն իր անձնական ինքնաթիռով Ադրբեջանից Ֆրանսիա էր մեկնել։ Վկայակոչելով Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Դուրովի թիմից որևէ դիմում չի եղել դեսպանատանը, սակայն այն ակտիվորեն

Իսկական արցախցու հայկական գենը սերնդեսերունդ փոխանցել է պետք․ «Հայացք Երևանից»

Արցախից բռնատեղահանվելուց հետո հասկացա, որ հայրենիքում մնաց իմ ուսուցչությունը: Այն մանկավարժի պատվաբեր գործունեություն էր Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այն ճանապարհ էր, որ տարիներով անցա մի մանկավարժական եւ բազմաթիվ աշակերտական կոլեկտիվներում, որտեղ մեծ հարգանք ու սեր կար Ուսուցչի հանդեպ: Այն պատվաբեր ճանապարհ էր, որով անցնողը հպարտություն է զգում, որ իրեն բախտ է վիճակվել անուն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031