Օրվա լրահոսը
30 մլն դրամով մանկապարտեզը հանձնել եմ իրենց, այսօր այդ աշխատող մանկապարտեզը փակել են՝ անունը դնելով վթարային. Ուրցաձորի նախկին գյուղապետ. «Հրապարակ»
«Պարույր Սեւակ համայնքում նոր կառուցվող բնակարաններ պետք է լինեն, նոր կառուցվող դպրոց: Բոլորը խոստումնալից բաներ են, որ 30-40 տարի չենք տեսել»
Հարձակվել են Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի վրա. կոտրել են գլուխը
Թե ով է եղել հարձակվողը, դեռ հայտնի չէ, կասկածյալ չկա, գործը գտնվում է Ախուրյանի ոստիկանությունում։
Հակահայ ընթացք մը առած է Թաշկենտի այս գիտաժողովը, զանազան դասախօսներ ներկայացուցած են ճշդուած նիւթեր. «Հայրենիք»
«Արեւմտեան Ատրպէյճան» թուրք-ազերիական յանկերգը արդէն անցած է մեր թշնամի դրացիներուն սահմաններէն անդին, մտած է միջազգային բեմ, հասած է Կեդրոնական Ասիա: Փաստօրէն, քանի մը օր առաջ, Օգոստոսի կիսուն, Իւզպեքիստանի մայրաքաղաքին՝ Թաշկենտի մէջ կազմակերպուեցաւ ուղղակիօրէն այս նիւթը արծարծող՝ «Վերադարձ դէպի արեւմտեան Ատրպէյճան եւ թրքական աշխարհ» խորագրեալ գիտաժողով մը։ Կազմակերպող հիմնարկը, Թաշկենտի «ատրպէյճանա-թրքական տուն»-ն էր։ Նմանօրինակ «տուն»-եր սկսած
Գնացի նիստի, փողկապս մոտը հանեցի, ասացի՝ հրաժարվում եմ կուսակցությունից։ Փաշինյանը հետեւիցս գոռաց, թե ինչու մարզպետարան, համայնքապետարան չես գնում աշխատես. «Հրապարակ»
«Քաղպայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արթուր Խոջոյանը Բագրատաշենի մաքսատանը տեսուչ է աշխատել, իսկ հիմա տաքսի է վարում։ Արթուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կյանքն անգամ չի խնայել, նույնիսկ անարդարացիորեն աշխատանքից ազատվելուց հետո է ՔՊ-ի համար շարունակել աշխատել, ընտրություններին ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ տեսուչից դարձավ տաքսու վարորդ, այն էլ՝ ՔՊ կուսակցության անդամատոմսը
Թրամփի հաղթանակի պարագայում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը ետին պլան են մղվելու. Սուրեն Սարգսյան. «Ազգ»
Ինչ վերաբերում է Քամալա Հարրիսին, պետք է նշել, որ նա բավական ակտիվ կերպով համագործակցել է հայկական լոբբիստական խմբավորումների հետ սենատոր եղած ժամանակ եւ պաշտպանել է մի շարք հայամետ նախաձեռնություններ: 2019-ին եւ 2020-ին Հարրիսը ստորագրել է Արցախի ականազերծման աշխատանքների պահանջագիրը: 2020-ին նա ստորագրել է Կոնգրեսի գրադարանին ուղղված մի նամակ, որով աշխատակիցներից պահանջում է պատշաճորեն վերադասակարգել Հայոց
Անհանդուրժողականությունը մտավոր բանտ է
Վերջերս կարդացի Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» պատմվածքների ժողովածուն (2018): Այստեղ «իրար հարեւանությամբ» երկու պատմվածք կա ՝ «Ընտրությունները բանակում» (խոսքը, բնականաբար, 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին է) եւ «Բիձեն»՝ բանտից դուրս եկած խեղճուկրակ մարդու մասին: Թեման, կարելի է ասել, «շարունակական է»՝ քրեական բարքերը բանակում – նույն բարքերը բանտում – նույն բարքերը հարաբերական ազատության մեջ: Չնայած նկարագրված
Վազգեն Սաֆարյան. Հանրային խորհուրդն անխափան է գործել, պարբերաբար նիստեր են անցկացրել, այլ հարց է, որ կառավարության հետ համագործակցությունն է խզվել. «Հրապարակ»
Ակնհայտ է, որ նման փաստերի հավաքման նպատակն առաջիկա նախընտրական զարգացումներն են, Փաշինյանը տեղեկատվա-քարոզչական նոր գործիքներ է փնտրում, որպեսզի նորովի թմբկահարի նախկինների «ապօրինությունները»։
Փաշինյանի շնորհավորական ուղերձը. «ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի»
Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով եւ բոլորիդ հղում վերջերս իմ գրած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը․
Բեռլինում Ադրբեջանի դեսպան. «Նա Հայաստանի կառավարությունից տարեկան մինչեւ 499,000 եվրո է ստանում, իսկ «Թագեսշփիգելը» նրան ներկայացնում է միայն որպես ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյայի». «Ազգ»
Դեսպան Աղաեւը ընթերցել ու վերընթերցել է սույն հոդվածը, անընդհատ նոր առարկություն ներկայացրել իր միկրոբլոգում: «Ըստ երևույթին տարեկան 500,000 եվրոն նպաստում է, որ թվաբանությունը ստեղծագործական դառնա: Պարոն Ռասմոսւսենը պնդում է, որ 140000 հայ լքել է Ղարաբաղը, նույնիսկ Հայաստանի պաշտոնական թիվն է ընդամենը 100000», նույն օրն ավելի ուշ գրեց դեսպան Նասիմի Աղաեւը:
«Տենց լավն եք, գնացեք, ուրիշ երկրներում Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանությունների առջև ձեր բողոքը ներկայացրեք»․ Վահագն Մելիքյան
Վահագն Մելիքյանն ասաց՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը ոչ թե մեկնաբանելու խնդիր կա, այլ օրվա իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության խնդիրն է, որ նման հայտարարություններ կարող են լինել։
Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում հանդես է եկել զեկույցով
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող գործունեությունն ու դրա արդյունքները։ Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր»
Ապամոնտաժվել է Կիրանցի «Արծիվ» խաչքար-հուշարձանը
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման արդյունքում Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին են անցել կամուրջն ու մայրուղուն կից հատվածները։ Կառավարության կողմից նախաձեռնած նոր ճանապարհը շրջանցում է կամուրջը, հասնում Կիրանցի Սբ․ Երրորդություն եկեղեցուն, ապա միանում հիմնական ճանապարհին: Ճանապարհի Ադրբեջանական կողմին անցած հատվածում (նկ. 1) դեռևս 2020 թվականին Արմեն
Սուրեն Պապիկյանը խարույկի շուրջ հանդիպել է ճամբարականների և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր ընդունված կուրսանտների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ավարտին խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր ընդունված կուրսանտների հետ: Սուրեն Պապիկյանն աշակերտներին ներկայացրել է զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման
Ի՞նչ է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հարցազրույց է տվել Ադրբեջանի «Ictimai TV» հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անհեթեթություն է անվանել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող «Caliber.az» կայքի հրապարակումներն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն ռազմաբազա է կառուցում Սյունիքում։ Դեսպանը իր խոսքում հիշեցնում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արդեն անդրադարձել է այդ թեմային։
Երևանում փոշու և ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մի քանի վարչական շրջաններում
Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 15-21-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 15-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին, Նոր-Նորքում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին, Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային
Եթե Լուկաշենկոն հրապարակային ներողություն չխնդրի, ապա Հայաստանում Բելառուսի դեսպանն այլևս անելիք չունի այնտեղ. Պավել Լատուշկա
Բելառուս քաղաքական գործիչ, Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկան X-ի գրառմամբ դատապարտել է Բելառուսի նախագահ Ա․ Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված վերջին հայտարարությունը․ «Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ վիրավորում է Հայաստանին ու հայ ժողովրդին։ Եթե Լուկաշենկոն հրապարակային ներողություն չխնդրի, ապա Հայաստանում Բելառուսի դեսպանն այլևս անելիք չունի այնտեղ: Որոշումը Հայաստանի իշխանություններինն է»։
«Այս պայքարը շատերիդ կենդանություն, կերպար է տվել, այս պայքարն էլ կարող է շատերիդ թաղել»․ Բագրատ սրբազանը՝ քաղաքական որոշ գործիչների մասին
Բագրատ սրբազանը, դիմելով նրանց, ասաց․ «Ես շատ հստակ ասում եմ, հայրական սրտով եմ ասում՝ ասելիք, անելիք ունեք, դուրս եկեք փողոց, հրապարակ, ձեր ասելիքներն ու անելիքներն արեք, մենք էլ ձեզ հետ»։
Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները
Օգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին, ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։ Դեպքի վայր ենք մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։ Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ
Սուրեն Պապիկյանը բարձր դասարանների աշակերտներին խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները
Օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը: Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին: Պաշտպանության նախարարը ողջունել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին,
«Առաջին արտաքին մարտահրավերը Թուրանին ինտեգրվելու մարտահրավերն է․ դրա համար բոլորս միավորվել ենք»․ Բագրատ սրբազան
Գարեգին Չուգասզյանն ահազանգեց․ «Մեր գլխավոր մարտահրավերը ինքնության պառակտման վտանգն է»։
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական աշխատանքային հերթական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմակոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։ Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու
«Գնում են Ադրբեջան ի՞նչ անեն, գնան այնտեղ ստորանալո՞ւ»․ Բագրատ սրբազան
«Յուրային ասացիք՝ անշուշտ յուրային է»․ Բագրատ սրբազանը՝ Առուշ Առուշանյանի մասին։
Քննարկվել են 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում դպրոցների, մանկապարտեզների շենքերի շինարարության ընթացքի և գույքով ապահովելու հարցերը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ
Ժամային փոփոխություն. Ալավերդու համայնքապետարանը հայտնում է, թե երբ կբացվի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի ավտոճանապարհը
Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքների ընթացքում առաջացած բարդությունների պատճառով օգոստոսի 23-ին` ժամը 08:00-ի փոխարեն նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը կբացվի նույն օրը երեկոյան 20։00֊ին։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը և խնդրում լինել համբերատար։ Ալավերդու համայնքապետարան
«Սա քաղաքական ճնշում է՝ նենգ վրեժխնդրությամբ»․ գյումրեցի ակտիվ ընդդիմադիր գործչի կալանքը 3 ամսով երկարացրել են
Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեք ամսով երկարացրել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տնային կալանքի ժամկետը՝ անփոփոխ թողնելով 2000000 դրամ գրավը։ Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրա փաստաբանները՝ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը, պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ որևէ իրավական հիմք
Նպատակը` մեղմել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի աճող կոնֆլիկտը Հայաստանում
Քննարկումներ Վայոց ձորում՝ կլիմայի փոփոխության հետևանքների և արջերի խնդրի շուրջ
Սկսել քննարկումներ՝ խնդրի կարգավորման համար լավագույն լուծումներ գտնելու ուղղությամբ. Ճյուղային հանրապետական արհմիության խորհրդի ուղերձը՝ հանրային ծառայողների վարձատրության մասին
ՈՒ Ղ Ե Ր Ձ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության Խորհրդի Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին Հայտնի է, որ պետական և համայնքային միջին և ցածր օղակների ծառայողների վարձատրությունը շարունակում է մնալ ցածր և չի բավարարում կենսաապահովման բազային կարիքները հոգալու համար։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը (մինչև
ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց անցկացված ակցիայի պատճառով ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել. Արման Բաբաջանյան
Ավելի ուշ Արման Բաբաջանյանը հայտնել է. «Շատ արագ որոշվեց, որ վարույթ չկա հարուցված…»:
Կալանավորների համար անվճար «սիթի տուրեր» են կազմակերպում փլված մեքենաներով. Արմեն Աշոտյան
Կալանավորներին ուղեկցող գումարտակի աշխատանքային պայմանները խայտառակություն են՝ աշխատակազմ չունեն, մեքենաներ չունեն. Աշոտյան
Առուշ Առուշանյան. Չեմ կիսում փաստաբանի տեսակետը, թե պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել
Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ պրոբացիոն ծառայության միջնորդությունն ապօրինություն է


















































