Օրվա լրահոսը

Ուկրաինացի թենիսիստուհին հրաժարվեց սեղմել Էլինա Ավանեսյանի ձեռքը՝ խախտելով սպորտում արդար մրցակցության կանոնները

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող 21-ամյա Էլինա Ավանեսյանը 4:6, 3:6 հաշվով զիջեց Էլինա Սվիտոլինային:

Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. օգոստոսի 11-17-ը (2024թ․) ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 6-ին։ ◾️Գյումրի քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ◾️ Արարատ և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 11-ին, ◾️ Հրազդան քաղաքում օդում

Վահե Դոլմազյան, դու գիտես՝ Արմեն Աշոտյանն ինչու է եկել այստեղ, քեզնից ակնկալիքը ոչ թե արդարադատությունն է, այլ Արմեն Աշոտյանի կալանքի որոշումները ստանալն է. Աննա Մկրտչյան

Չեկավ, լա՛վ, Աշոտյանին հետ տարեք Նուբարաշեն: Երեք ամիսը անցավ, վայ, ոչ մի բան չհասցրինք անել, նորից երկարացրեք Աշոտյանի կալանքը երեք ամիս. Աննա Մկրտչյան

Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվեց նոր հասցեում: Մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Աշտարակ» մասնաճյուղի նոր հասցեն է՝ Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 1: Հաճախորդների բարձր որակով սպասարկում ապահովելու համար Յունիբանկը փուլ առ փուլ արդիականացնում է մասնաճյուղային ցանցը: Հարմարավետ և ժամանակակից սպասարկման սրահը հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ ավելի արագ և որակյալ սպասարկում: Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող

Սուրեն Պապիկյանը զորամիավորման շտաբում հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը: Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարություն

Լուկաշենկոն, երբ Նիկոլին գովում էր ու Նիկոլը դրանից ընկնում էր օրգազմի մեջ, այդ ժամանակ պետք էր մտածել, թե ինչ գին է վճարելու Նիկոլը. Աշոտյան

ՀՀ անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար. Աշոտյան

Արգելվում է կրծողների և պրիմատների ներմուծումը ՀՀ՝ Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումների կանխարգելման նպատակով. ՍԱՏՄ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ և ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հրապարակումը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին  

Արամ Օրբելյան. «Հրայր Թովմասյանի նկատմամբ գործը հարուցվել է անոնիմ գրության հիման վրա, ինչը բացարձակապես անընդունելի է: Դա 1937 թվականն է»

Սույն քրեական գործի շրջանակներում ներկայացվել է առնվազն երկու միջնորդություն ՍԴ գործող նախագահի, հետո՝ գործող դատավորի անձեռնմխելիության հաղթահարված չլինելու հետ կապված: Եվ դատարանը ոչ թե արձանագրել է, որ հաղթահարվել է, ոչ թե արձանագրել է, որ չկա անձեռնմխելիություն եւ հաղթահարելու կարիք չկա, ոչ թե արձանագրել է, որ Հրայր Թովմասյանը չունի կարգավիճակ, անձեռնմխելիություն, այլ նախապես ասել է, որ այս քննությունը չենք անում՝ վերջում կանդրադառնանք:

Փարիզի Օլիմպիական խաղերի երկու մեդալակիրները Յունիսպորտ ակումբի անդամներ են 

Յունիսպորտ ակումբն ամփոփել է 2024թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին աջակցելու իր ծրագրի արդյունքները։ Յունիսպորտ ակումբի երկու անդամներ՝ գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը և ըմբիշ Մալխաս Ամոյանը, դարձան Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Յունիսպորտ ակումբը միավորում է տարբեր մարզաձևերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների և աջակցություն ցուցաբերում նրանց: Ակումբը նպաստում է տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, սպորտի

Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք՝ արտաքին քաղաքականություն չէ, դա փոքր ժամանակ հեծանիվ չունեցածի պահվածք է. Մամիջանյան

Այդ հեծանիվ չունենալու սինդրոմը փորձում է պրոյեկտել ե՛ւ ընդդիմախոսների, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ. Հայկ Մամիջանյան

Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքների վարչության տնօրենի տեղակալ

Սուրեն Մելիք-Իսրայելյանը ծնվել է 1974 թ. Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2001-2024 թվականներին աշխատել է Հայաստանի մաքսային ծառայությունում՝ ավագ տեսուչից դառնալով միջազգային համագործակցության վարչության պետ։ 2021-2024 թվականներին եղել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդը։

«Շարունակել հայրենանպաստ գործունեությունը». Գարեգին Երկրորդն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սրբոց  Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանի։ Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչը լավագույն առիթ

Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքագետի են ձերբակալել՝ Հայաստանի հետ կապերի մեղադրանքով

Factor. Օգոստոսի 21-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է երիտասարդ քաղաքագետ Բահրուզ Սամեդովը։ Նրա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան Turan-ին պատմել է, որ 16։00-ի սահմաններում Սամեդովը տանից դուրս է եկել՝ ընկերոջ հետ հանդիպելու։ «Կես ժամից 5-6 հոգի եկան մեր տուն՝ ներկայանալով որպես Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ, ասելով, որ Բահրուզի դեմ բողոք կա, նա թմրանյութերի հետ է կապված։ Նրանք խուզարկեցին

«Մարաթուկ մշակութային կենտրոն»-ի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է

Չորս անձի, այդ թվում՝ տնօրենին, ներկայացվել են մեղադրանքներ: Մյուս երկու անձանց նկատմամբ, որոնք բացակայում են հանրապետությունից, հայտարարվել է հետախուզում, և նրանց մասով առանձնացված վարույթով նախաքննությունը շարունակվում է:

2 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։ Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4

Քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման վերաբերյալ հարցեր

Հանդիպման մասնակիցները ողջունել են լավարկված բժշկական և ֆիզիկական պահանջները, այդ թվում՝ հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցումը, ինչը շատերին հնարավորություն է տվել համալրել ծառայության շարքերը։

Կապանում բացվող ՌԴ հյուպատոսության ներկայացուցիչները ներկայացրել են «Բացահայտեք Ռուսաստանը» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել կապը հետխորհրդային երկրների երիտասարդների միջև

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը երեկ՝ օգոստոսի 21-ին, հյուրընկալել էր Կապանում բացվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Անատոլևիչ Չաշիխինին, Հայաստանում ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Դմիտրի Կրասնովին, Լյուդմիլա Աղախանյանին, համայնքի ակտիվ երիտասարդներին։ Հանդիպմանը Խ․ Անդրեասյանը համառոտ ներկայացրել է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացիկ աշխատանքները, որոնց իրագործումը նախատեսվում է առաջիկայում։ Ս․ Անատոլևիչը, Դ․

Վահե Դոլմազյանի ինադու` օդային համբույր եմ ուղարկելու Արմեն Աշոտյանին. Նաիրա Զոհրաբյան

Այլընտրանքային էներգիայի տարբերակների ձեւերը գիտեմ, այլ երեւույթների շատ տարբերակներ կան, բայց համբույրի այլընտրանքային տարբերակը կարծում եմ, դատավոր Դոլմազյանը պետք է պարզաբանի՝ որն է:

Ծաղկաձորում հողակտորները պետք է աճուրդ–վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր. «Հետք»

Գնորդները պատահական մարդիկ չեն․ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը եւ այլք։

Ծրագրերը հասանելի կլինեն նաեւ երևանյան բնակչությանը» մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը օգոստոսի 21-ից օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվեց օգոստոսի 21-ին Վանաձորում։ Տեղի ունեցան վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։ «Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք

«Այդպես էլ չենք կարողանում մեր քաղաքացիներին քաջալերել, որ մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա». պետական աջակցություն կցուցաբերվի անասնաբուծության զարգացումը խթանելու նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման  ծրագրերը: «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման  ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունումը պայմանավորված է հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման  ծրագրերը հաստատելու

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները երեք մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանում անցկացվող ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը: 16-ամյա ըմբիշը եզրափակչում գոտեմարտել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել

«Ծրագրի հիմքում հայրենասիրությունն է». Արցախի նախագահը զրուցել է բանակումի մասնակից երիտասարդների հետ

«Ապառաժ». ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ամենամյա բանակումն այս տարի տեղի է ունենում Աղավնաձորում, որին մասնակցում է 100-ից ավելի երիտասարդ։ Բանակումին մասնակցում են նաեւ արցախցի երիտասարդներ։ 5-օրյա ծրագրի հիմքում հայրենիքն եւ հայրենասիրությունն է։ Նախատեսված են բանախոսություններ, քննարկումներ, ֆիզիկական վարժություններ, մարզախաղեր, խմբային աշխատանքներ, մարտական պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր, ազգային երգ ու պար։ Օգոստոսի 21-ին Աղավնաձորում անցկացվող ՀՅԴ

Պուտինին ցուցադրվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ վերցված ռազմավարը, որի մեջ նաեւ եղել են թուրքական արտադրության զինատեսակներ

Հատկանշական է, որ նախքան Պուտինի այցը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ պահանջել էր, որ թուրքական կողմը հրաժարվի «Արևմուտքի ապակառուցողական քաղաքականության» մասնակիցը լինելուց։

«Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում հոսանքի հաճախակի անջատումները Երեւանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով են»․ Գարեգին Բաղրամյան

Հանձնաժողովի նախագահը նաեւ նշեց, որ ջրի սակագների հետ կապված քննարկումներն այս պահին շարունակվում են։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով դատական նիստը չկայացավ նիստից դատախազի ուշանալու պատճառով

Վիգեն Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը նույն դատարանում կարճ ժամանակ անց մեկ այլ նիստի պետք է մասնակցի, ուստի ուշացող դատախազին սպասելը այլեւս նպատակահարմար չէ, եւ միջնորդեց նիստը հետաձգել մեկ այլ հարմար ժամանակ:

«Կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է»․ կառավարությունը փաստահավաք խումբ կստեղծի՝ ուսումնասիրելու 1991-2023թթ․ խախտումները

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է, որ գործող Հանրային խորհուրդը պետք է ցրվի, իսկ նոր Հանրային խորհրդի կազմում կգործի փաստահավաք հանձնաժողովը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031