Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 22-23-ին և 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-27-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-ին և 26-ին կեսօրից հետո, 23-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և
«Վարդենուտցիները 1000 դրամով են ուզում վաճառել իրենց հողերը, եթե ես լինեի վճարողը, մեծ սիրով կվճարեի, բիզնեսին երկու շաբաթ ժամանակ ենք տվել»․ Պապոյան
Այսօր կառավարության շենքի մոտ դարձյալ բողոքի ցույց էին անում Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները։
Կենսաթոշակը հասանելիից ավելի ձևակերպելու դիմաց Գավառի սոցապահովության բաժնի նախկին պետը ևս 12 անձից մինչև 240․000 դրամ կաշառք է վերցրել
Բազմադրվագ քրեական հերթական վարույթն է ուղարկվել դատարան
«Ոստիկանը կանգնեցնում է շտապօգնության մեքենան, որ Փաշինյանը անցնի». ArmLur.am
Շտապօգնության մեքենայի լույսերը վառվում են, ինչը նշանակում է, որ մեքենայում կա մարդ, ում վիճակը ծանր է, սակայն այս ամենը հաշվի չի առնվում Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ, հայկական կոնյակը բրենդ է»․ Պապոյանը չպատասխանեց՝ քաղաքական միտում կա՞
«Մենք այս պահին եւ արտահանման, եւ իրացման հետ կապված որեւէ խնդիր չունենք, որեւէ ահազանգ չենք ստացել»։
Մշտադիտարկվել է Սյունիքի մարզի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի աշխատակիցներն այցելել են Սյունիքի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 8.89.5, հանրապետական նշանակության) Սյունյաց թեմի առաջնորդի և Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովվի հետ քննարկվել են համալիրի վնասված
Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել
Առանձնակի ուշադրության է արժանի Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը. Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել են մի շարք ծրագրեր
Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելուների թիվը կազմել է 24324: Ամառն առանձնացել է նաև մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է Հայաստանի ազգային գրադարանի
«Պետության կայացման համար այդ թվում՝ մեր հարգելի տաքսու վարորդները պետք է մասնակցություն ունենան հարկերի վճարմանը»․ Փաշինյան
Ռուստամ Բադասյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է գործելու տաքսու վարորդների հարկման մեխանիզմը։
Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ
«Հեռու չէ ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստան և կխնդրեք աջակցություն և օգնություն, բա էլ ո՞ւմ եք դիմելու»
«Պետությունը պետք է անասնապահությա՞մբ զբաղվի, ո՞վ անի դա, ԱԳՆ-ն վստահեցնում է, որ կանի՞, դուք ձեր գործով զբաղվեք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արարատ Միրզոյանին
«Պարոն Միրզոյան, պետությունը ձեռք բերեց, հետո տանի այդ գլխաքանակը որտե՞ղ պահի, դա ինչքա՞ն կտեւի, կսատկեն կեսը»։
«Ադրբեջանական լրատվամիջոցներին վախեցրել է պատմական իրականությունը, որը խնամքով թաքցվում և կեղծվում է իշխանությունների կողմից»
Ադրբեջանական մամուլում շրջանառվում է, թե իբր Ռուբեն Վարդանյանի Ստեփանակերտի գրասենյակում հայտնաբերվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 2012 թ. հրատարակած Nakhijevan Atlas
Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռում թույլատրելիից երկու մարդ ավել է եղել
Իրանի ԶՈւ ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուղղաթիռի քաշը թույլատրելիի սահմաններում է եղել:
Երեւանի 17-րդ թաղամասը եւ «Հայֆիլմ»-ի տարածքը փոխանցվեցին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով
Կառավարությունը հաստատեց որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։
25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ
Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ
ԱՄՆ-ն հաստատում է` Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար
Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ
Սերժ Սրապիոնյանը ոչ միայն ազգային արժեքների կրող էր ու փոխանցող, այլեւ այդ արժեքների համար անձնազոհաբար պայքարող առաջամարտիկ. Վազգեն Մանուկյան
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Գրականագետ Սերժ Սրապիոնյանը մեր իրականության եզակի մտավորականներից էր։ Նա ոչ միայն ազգային արժեքների կրող էր ու փոխանցող, այլեւ այդ արժեքների համար անձնազոհաբար պայքարող առաջամարտիկ, Հայաստանի ու հայ ժողովրդի ցավով տառապող հայ, որ երբեք չլռեց ու ցավոք մեծ ցավը սրտում հեռացավ։ Վստահ եմ, որ մեր հասարակության գիտակցության մեջ տարիների
Մտքի ծայրով անգամ չէինք անցկացնում, որ կարող է ստիպված լինենք լքել մեր հայրենիքը: Շարունակում ենք ապրել հետվերադարձի ճանապարհը բռնելու հույսով. «Ա1+»
«Ա1+». Արցախցի Լուսիկ Սարգսյանը գրադարանավարի երեսուներեք տարվա գործունեությունը մի կողմ է դրել։ Պետական համակարգում աշխատելու հնարավորություն դեռևս չունի՝ քաղաքացիություն չի ստացել։ «Այն ապրումները, որ ունեցանք արցախցիներս 2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով, դժվար է բառերով փոխանցել։ Արցախի մեծ մասի կորստից հետո մտքի ծայրով անգամ չէինք անցկացնում, որ մի օր կարող է ստիպված լինենք լքել
Կառավարությունն այնպիսի նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնք նոր խոչընդոտներ են առաջացնում բիզնեսի համար. «Փաստ»
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել մոտ 1 տրլն 188 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Բայց կառավարությունը պլանավորել էր այս ժամանակահատվածում հավաքագրել 1 տրլն 305 մլրդ դրամ։ Ստացվում է, որ 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել։ Ու այս խնդիրը լուծելու համար կառավարությունը կարող էր նոր գործիքեր գործարկել տնտեսական աճը խթանելու համար,
«Եթե Տիգրանաշենն ու իր ճանապարհներն անցնեն Ադրբեջանին, Սյունիքի հարցն ինքնաբերաբար է լուծվելու». Սուրեն Զոլյան. «Հրապարակ»
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով, Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի գլխավոր նպատակն Իրանի հետ հաղորդակցական ուղղությունների վերաբերյալ էր, ոչ թե Զանգեզուրի միջանցքի։ «Խնդիրն Իրանի հետ հաղորդակցական ուղիների վերաբերյալ է, որն անցնում է Ադրբեջանով․ մեկը՝ Կասպից ծովով, մյուսը` հենց Ադրբեջանով։ Ես գիտեմ, որ կոնկրետ խոսակցություն է գնում այդ ճանապարհի հնարավորությունները կրկնապատկելու վերաբերյալ։ Իսկ Լավրովի անդրադարձը նոյեմբերի 9-ի
Մեզ անընդհատ ուզում են համոզել, թե մենք խեղճուկրակ, ստամոքսամիտ կենսաբանական էակներ ենք. «Փաստ»
Թե՝ թուրքը մեր թշնամին չէ, այլ ամենահարազատ «ախպերը», թե՝ մենք երբեք էլ պետություն և պատմություն չենք ունեցել, թե՝ մենք անզոր ենք, թույլիկ, ընդունակ միայն հեծանիվ քշելու և լոբի մաքրելու
Գնում եք դրսում 1000 դոլար աշխատում, գալիս եք էստեղ 50 դոլարն ուզում եք մի միլիոնի տեղ ծախեք. Փաշինյանը՝ ուկրաինահայ գործարարին
Գործարար- Մի րոպե, լսենք իրար…Ես համ Ամերիկա, համ Կանադա ապրելու հնարավորություն ունեմ, բայց ես չեմ գնում իմ գյուղից:
Փաշինյան-Եղբայր, ուզում ես, գնա՝ ապրի, էդ էլ մի ծախեք մեր վրա, ուզում ես գնա ապրի, եղբայր…
Քույրը փոխմարզպետ, եղբայրը կառավարության աշխատակազմում. կեղծիքներ՝ հայտարարագրերում. «Ժողովուրդ»
Ուշագրավ է քույր ու եղբոր փոխկապակցված անձի՝ նրանց հոր` Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի` նա չունի ոչ մի լումա դրամական միջոց, ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջի փաստերը արձանագրում են` փոխմարզպետի եւ եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է:
«Մենք ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, եթե մի կողմում հեծանվորդն է ու իր խաշլաման, իսկ մյուս կողմում՝ հեծանիվն ու խաշլաման քննադատողները». «Հրապարակ»
Բայց եկեք վերհիշենք, թե ինքներս մեզ, մեր ձեռքով քանի անգամ ենք արել ծայրահեղ վատություններ ու մեզ դրել այսօրվա վիճակում։ Երբ կար հայկական Արցախ, երբ կար կենսական Լաչինի միջանցք, կային հնարավորություններ (ու նաեւ պարտավորություններ)՝ առաջ շարժվելու, գտնելու բարդ լուծումներ, որոնք կապահովեին մեր ազգային շահերը, մենք չարեցինք։
Տարբեր համոզմունքներն ատելության հիմք չեն
Անգլիացի գրող եւ փիլիսոփա Չեսթերտոնը գրում էր, որ ֆանատիկոսները նրանք չեն, ովքեր կրքոտ ձեւով պաշտպանում են իրենց համոզմունքները կամ վիճարկում են այն, ինչ այդ համոզմունքներին չի համապատասխանում: Մոլեռանդը նա է, ով ընդունակ չէ տեսնել ուրիշի համոզմունքը որպես համոզմունք, ուրիշի գաղափարը որպես գաղափար, որի հնարավոր անորակությունը զուտ մտավոր երեւույթ է: Նա է, ով ենթադրում է, որ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում է՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին
Դեսպանը երիտասարդներին է ներկայացրել իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ ՀՀ պետական քաղաքականությունը, անդրադարձել է խաղաղության օրակարգին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին։
Անահիտ Քնարյան. Միանում եմ Հայաստանի այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր դատապարտում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին
ինչպես նաև խրախուսում եմ նրա հանդեպ բարոյական ու իրավական բոլոր մեղադրանքների իրականացման պահանջները։
Ինչպես է Կոտայքի մարզպետի կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում. «Ժողովուրդ»
Ճշտող հարցին, թե իր կինը միայն այնտե՞ղ է աշխատում, մարզպետը պատասխանեց. «Պայմանագրով՝ չէ, կարծեմ` պայմանագրային այլ ծառայություններ էլ է մատուցում»:
Կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ (2013-2018 թթ.) Սերժ Սրապիոնյանը: Կրթություն 1977-1983 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ 1983-1986 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։ Աշխատանքային գործունեությունը 1973-1974 թթ. –
Տարօրինակ է, որ Հայաստանի՝ սպառողների շահերի պաշտպանության ՀԿ-ները չեն փորձում ՌԴ կողմից որակազրկված ապրանքների լրացուցիչ ստուգումներ նախաձեռնել. «Փաստ»
Չնայած, հարց է, թե կարելի՞ է կոնյակ անվանել այն, ինչը չի ստացվել խաղողի որոշակի տեսակների սպիրտի հնեցման եղանակով: Իհարկե, հակված չենք «հալած յուղի» տեղ ընդունել ցանկացած տեղեկություն: Կան հարցեր. օրինակ՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ թույլ տրվել, որ նման վիճակ լինի, ինչո՞ւ ավելի վաղ այդ խնդրին անդրադարձ չի արվել, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ նույն ռուսական շուկայում հայկական կոնյակը կամ դրա մի շարք տեսակներ «ջրի գնով» են վաճառվել և այլն: Հարկավ, չի կարելի բացառել նաև այս պատմության մեջ «քաղաքական բաղադրիչը»՝ հաշվի առնելով, թե ինչ ինտենսիվությամբ է Փաշինյանը փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ:


















































