Օրվա լրահոսը
Հրդեհ ավտոտնակում. Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան
Օգոստոսի 19-ին, ժամը 16:24-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է
«Իմ ազնիվ, աշխատավոր ու հերոս ժողովուրդ. դու արժանի ես մեծարանքի․․․», Մանվել Փարամազյան (Ֆոտոշարք)
Քաջարանը նշեց իր տոնը
«Suzuki» ավտոմեքենայում հայտնաբերվել է «Ազգային լեգիոն» կամավորական ջոկատի մարտական հրամանատարի մարմինը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրախտիկ բնակավայրում գործող «Ժայռ»
«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացին և հաշվապահություն սովորել
19 տարեկան էր Վոլոդյա Հարությունյանը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կրտսեր սերժանտ էր, հրանոթի հրամանատար։ 2020-ի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է՝ ձախ ոտքի, թոքի, ձեռքի ու գլխի լուրջ վնասվածքներ։ 5 վիրահատություններից հետո արդեն իրեն լավ է զգում։ Վոլոդյա Հարությունյանը մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին, անցել է մասնագիտական վերապատրաստման և բիզնեսի պլանավորման
Էդգար Ղազարյան. «Սուրմալուի» պայթյունի համար ԱԻՆ-ից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից ոչ ոք պատասխանատվություն չի կրել, հրաժարական չի տվել, պաշտոնից չի հեռացվել, այլ եղել է ծառայողական առաջխաղացում»
Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ երկու տարի առաջ այս օրերին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում մարդկային զոհեր պատճառած պայթյունին, որն այսօր ըստ էության մոռացության է մատնվել եւ որի համար մինչեւ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: «Ես ուզում եմ մեր հասարակության հիշողությունը թարմացնել մի քանի փաստերով: Այդ ողբերգությունից մի քանի
Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք
Օգոստոսի 19-ին, ժամը 14:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի խաչքարերի մոտակա տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի
Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները
Թուրքական մամուլում տարածվում են լուրեր, համաձայն որոնց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու մասին օրենքը: Տեղեկատվության սկզբնաղբյուր հրեական «Yedioth Ahronoth» օրաթերթում նշվում է, որ Նեթանյահուն գնացել է այդ քայլին երկրի ֆինանսների նախարարության ճնշման ներքո: Օրենքի չեղարկումը պատճառաբանվել է իսրայելական պետությանն անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ: Թուրքական ապրանքների նկատմամբ իսրայելական կողմի որդեգրած բոյկոտի
«Ժողովուրդը կասի՝ մնալ Ռուսաստանի հետ նույն ուղեծրո՞ւմ, թե՞ գնալ դեպի Եվրոպա»․ ԵՄ անդամակցության հարցով սկսվում է ստորագրահավաք
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ ներկայացնելով Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկն ու խոսելով դրա անհրաժեշտությունից։ Նրանք հարցնելու են ժողովրդի կարծիքը, այդ նպատակով սկսելու են ստորագրահավաք։ 50 հազար
Անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանը և Սերգո Գալստյանն արդարացվել են
Դատարանը արդարացրեց ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանին և Սերգո Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։ «Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահող դատավոր Անի Դանիելյանին մասնագիտական բարձր պատրաստվածության և արդար դատաքննության համար»,- գրել է նա:
ՀՀ ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Ն. Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը Սյունիքի մարզով հաղորդակցությունների հարցով. Լավրով
«Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», նկատել է Լավրովը:
ԿԳՄՍ նախարար. «Մեր յուրաքանչյուր վրիպումն ավելին է, քան պարզապես աշխատանքային բացթողում: Դա անդրադառնում է բազմաթիվ գործընթացների վրա»
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են 2024-25 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության
Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով
🌊Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 12-18-ը (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակն օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.65մ (18.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 48սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.358մլն.մ³, իսկ 2024 թվականի
Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների հիմնարար շահերին. Պուտին
Sputnik Արմենիա. «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների հիմնարար շահերին: Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական փոխգործակցության կարգավորմանը և եռակողմ համաձայնագրերի վրա հիմնված խաղաղության պայմանագրի կնքմանը»,- Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք պատրաստ ենք նաև աջակցել սահմանագծմանն ու սահմանազատմանը, նկատի ունեմ, որ
«ՀՀ վարչապետի գավաթ»-ին մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ընթանում է ուսումնասիրություն. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի այս տարվա մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, և առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: Միաժամանակ նշենք, որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
Օտարերկրացիները, որոնք կիսում են ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքները, կկարողանան դիմել ՌԴ-ում ժամանակավոր բնակության համար. Պուտինը հրամանագիր է ստորագրել
Sputnik Armenia. Օտարերկրացիները, ովքեր կիսում են ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքները, կկարողանան դիմել Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր բնակության համար. Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել: Այս դեպքում հարկավոր չէ կցել ռուսաց լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ:
Հայտնի է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: 21 օգոստոսի՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 22 օգոստոսի՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 23 օգոստոսի՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման Դպրոցը
Արցախում վառելիքի պայթյունից տուժած ընտանիքների բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան. «Ապառաժ»
«Ապառաժ». Ստեփանակերտի բենզինի պայթյունից տուժած 218 ընտանիքներ առայսօր որեւէ կարգավիճակ չունեն, նրանք պահանջում են ՀՀ Կառավարությունից հստակեցնել իրենց կարգավիճակը եւ ըստ դրա՝ խնդիրներին լուծում տալ։ Հարազատները պարբերաբար դիմում են ՀՀ համապատասխան մարմինների, սակայն առայսօր որեւէ դրական տեղաշարժ չկա։ Նրանք անհնարին են համարում ՀՀ Կառավարության բնակարանային ծրագրից օգտվելը, պահանջում առանձին մոտեցում ցույց տալ նման ընտանիքներին։ Այս
Հայաստանի ՏՏ ոլորտը. ռազմավարական առաջնահերթությունից մինչև հնարավոր անկում. Աղասի Թավադյան
Վերջին տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը եղել է տնտեսական աճի շարժիչներից մեկը: Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս ռազմավարական ճյուղը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Այս հոդվածը կուսումնասիրի ՏՏ ոլորտի ներկայիս վիճակը, նրա առջև ծառացած խնդիրները և հնարավոր լուծումները: ՏՏ ոլորտի վերելքը և անկման նշանները Գծապատկեր 1. 2022 թվականից սկսած Հայաստանի
Մոտակա ժամանակներս վկաների հարցաքննություն է լինելու, որպես վկա կգա նաեւ Գյուրջինյանը. Ցոլակ Ակոպյան
Մայիսից գործը դատարանում է, մի քանի նիստ է եղել
Ղրղըզական MBank-ը դադարեցրել է փոխանցումները ռուսական բանկերի հետ
«Ազատություն». Ղրղըզական MBank-ը դադարեցրել է փոխանցումները ռուսական բանկերի հետ: «2024 թվականի օգոստոսի 16-ից ռուսական բանկերի, այդ թվում՝ Սբերբանկի, Տինկոֆֆ և ՄՏՍ բանկերի միջոցով գումարային փոխանցումները դադարեցվել են երկու ուղղություններով», – հայտնում է ղրղըզական բանկը, նշելով, որ ծառայությունը դադարեցվել է անորոշ ժամկետով։
Հայաստանյան շուկա․ գնաճի արագացում և դրամական միջոցների հոսք բանկային հատված
Հայկական ServiceTitan ընկերությունը, որը հիմնադրվել է 2013 թվականին, Forbes Cloud 100 Rising Stars ցուցակում զբաղեցրել է վեցերորդ տեղը Forbes-ի ամենամյա վարկանիշում։
«Ճիշտ է, կորցրել ենք ամեն ինչ, սակայն ձեռքերը ծալած նստելը լուծում չէ․ մարդը պետք է ստեղծի մի բան». «Մարդը կարիքի մեջ»-ի թիմը ամփոփում է վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները
«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության թիմը մարդասիրության համաշխարհային օրվա շրջանակում ամփոփում է վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները Օգոստոսի 19-ին` Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ, «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունն իր երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր կանգնած են կարիքի մեջ գտնվող համայնքների կողքին, և մեր պատրաստակամությունն ենք հայտնում միասնական ջանքերով աջակցել նրանց՝ չանտեսելով պատերազմների և
Դաշնակահար Արմեն Պուչինյանը Սոչիում հանդես է եկել Роза Хутор. Классика միջազգային փառատոնին
Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում օգոստոսի 12-18-ը անցկացված Роза Хутор. Классика փառատոնին։ Փառատոնին ամեն տարի հանդես են գալիս օպերայի և բալետի աստղեր, արտասահմանցի արտիստներ և Սանկտ Պետերբուրգի լեգենդար պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսեյ Ասլանովի ղեկավարությամբ։ Ասլանովի հետ համագործակցությամբ կայացել է համերգ, որի նմանակը ներկայացվել է Երևանում՝ Առնո
Թերահավատորեն ենք վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին, հատկապես՝ այդ երկրի ռազմական ներկայությանը. Իրանի ԱԳՆ
Ազգային ճակատ. Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին չի մեկնաբանել հայ-ամերիկյան հարաբերություններն ու ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին լուրերը, ընդգծել, որ թերահավատորեն են մոտենում տարածաշրջանում ԱՄՆ դերին․ «Դա վերաբերում է պատմական իրողությանը՝ տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը»։
Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը
Ermenihaber. Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում գտնվող միակ հայկական գյուղում նշվել է «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը: Վաքըֆլըի հայկական եկեղեցում անցկացված միջոցառմանը մասնակցել են մեծ թվով հայեր, այդ թվում՝ Սամանդաղից, Անթաքյայից, Իսքենդերունից և արտերկրից: Տոնակատարությանը ներկա է գտնվել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոսպոս Մաշալյանը: Նշենք, որ «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը հայկական 5 տաղավար տոներից
Ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը հաղթել է ադրբեջանցի Աբդուլլա Հասանովին
Նշենք, որ Կիրակոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության գործող փոխչեմպիոնն է։
ՌԴ-ն «անցանկալի է» համարել Քլունիի հիմնադրամի գործունեությունը
«Ազատություն». Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է համարել «Հանուն արդարության Քլունի հիմնադրամի» (Clooney Foundation for Justice) ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ «Հանուն արդարության Քլունի ֆոնդը» հիմնադրվել է 2016 թվականին Նյու Յորքում՝ կինոաստղ Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ամալ Քլունիի կողմից։ Այն գործում է ավելի քան չորս տասնյակ երկրներում։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը
«Ընտանիքի հիմնասյունը երեխան է»․ ծրագրեր սփյուռքից՝ հայրենիքի համար
Օրինակ՝ եթե մենք տվյալ ընտանիքին տրամադրել ենք կով (ի դեպ, տրամադրում ենք միայն այնպիսի կովեր, որոնք օրական առնվազն 20 լիտր կաթ են տալիս), ապա այդ կենդանու կաթի վաճառքից կայուն եկամուտ ունենալով՝ ընտանիքը պարտավորվում է յուրաքանչյուր տասներորդ օրը կթած կաթը, ինչպես նաև առաջին հորթը տալ կարիքավոր հարևանին։
Լոռում և Տավուշում հեղեղումների հետևանքով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքները աջակցություն կստանան նաև ոչ բնակելի շինությունների վնասման դեպքում
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքներին պետության կողմից կտրամադրվի սոցիալական աջակցություն նաև նրանց պատկանող ոչ բնակելի, սակայն կենսապահովման և կենսագործունեության նպատակով փաստացի օգտագործված շինությունների (անասնաշենքեր, հացատներ, մառաններ, անհատական օգտագործման ավտոտնակներ, այգետնակներ և այլն) վնասման դեպքում։ Ըստ այդմ՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան
Վահրամաբերդի եկեղեցու տարածքում գյուղապետի եղբոր մասնակցությամբ սպանության վայրում հայտնաբերվել են դանակներ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մարմաշեն» վանքի տարածքին հարակից հատվածում լրացուցիչ տեղազննութուն են կատարել և հայտնաբերել 2 հատ ծալովի դանակ՝ բացված վիճակում: Ոստիկաններն ու քննիչներն ունեն հիմնավոր կասկածներ, որ օգոստոսի 9-ին


















































