Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե Գորիսի ուղղությամբ հայտնաբերել է հայկական կողմին պատկանող հետախուզական կվադրոկոպտեր

Ապատեղեկատվությունների քանակի աճին զուգահեռ նաև լայնանում է աշխարհագրությունը` Նախիջևանի, Ջերմուկի, Սյունիքի ուղղություններ։

Yandex Go-ն օգտատերերին կփոխհատուցի ուղևորությունների արժեքը՝ ապրիլի 24-ին իրականացրած ակցիայի շրջանակում

«Ստարտ» սակագնով ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային 1 դրամ: Որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը:

Թուրքիայում երկրաշարժից վնասված հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերաբացվել է

Հաթայի Մուսա Լերան Վաքըֆգիւղի Ս. Աստուածածին եկեղեցին, որ Հաթայի երկրաշարժէն վնաս կրած էր, նորոգութեան եւ բարեզարդման աշխատանքները աւարտած ըլլալով, Ս. Աստուածածնի Վերափոխման տօնի նախօրեակին՝ 17 Օգոստոս 2024, Շաբաթ, Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր ձեռամբ պաշտամունքի վերաբացուեցաւ։ Արարողութեան մասնակցեցան Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յովակիմ Եպս. Մանուկեան, Աթոռոյս Լուսարարապետ Արժ. Տ. Տրդատ Ա.

Հուսամ՝ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի ներկայացուցչություն. Թևան Պողոսյան

Աշխարհին պետք է ապացուցենք, որ Արցախը իրական է և այն պարտավոր ենք վերականգնել։

«Անկարելի բառը ընդունելի չէ: Հայոց պատմութիւնը վկայ է, որ մի՛շտ ալ յաջողած ենք անկարելին կարելի դարձնել». «Հայրենիք»

Ուսումնական նոր տարեշրջանի սեմին, Հայոց պատմութեան (կամ «Հայաստանի պատմութեան») դասագիրքը դարձեալ տագնապ ստեղծած է մեր հայրենիքին մէջ, ինչպէս եղած էր մօտաւորապէս տարի մը առաջ: Եւ յանկարծ… կարմիր լոյս մը վառեցաւ Մոսկուայէն: Ռուսերը անճիշդ նկատեցին գործածուած բառ մը, այն՝ որ ռուսերու դէպի Կովկաս տարածման օրերուն, 1828-ին, Հայաստանը «բռնակցուած է» ռուսական կայսրութեան: Սա զուգադիպեցաւ այն պահուն, երբ

Ադրբեջանն ունի ՌԴ-ի առջև ստանձնած պարտավորություն՝ չստորագրել կամ ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արեգ Քոչինյան. JAMnews

JAMnews. Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և Հայաստանի Զինված ուժերին մեղադրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություն էր հրապարակել նաև նախօրեին։ Պաշտոնական Երևանը հերքել է այս լուրերը։ Համանշանակ է, որ երկու դեպքում էլ խոսքը նախիջևանյան ուղղության մասին է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար Նախիջևանի հետ կապող ճանապարհ է պահանջում ՀՀ-ից, նշում,

Ադրբեջանը ԲՐԻԿՍԻ հայտ է ներկայացնում, մենք ոտանավոր ենք արտասանում. ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում.  Վահե Հովհաննիսյան

Ինչո՞վ ենք մենք հակադարձում Մերձավոր Արևելքում ու մեր անմիջական տարածաշրջանում նոր լարվածության և պայթյունի վտանգին, բոլոր հարևանների ու հակառակորդների ակտիվ շփումներին, նրանց անդադար բաց ու ստվերային բանակցություններին, Պուտինի այցին Բաքու. հեծանվով, խաշլամայի և բանաստեղծության ֆեստիվալով, արձակուրդից դանդաղ հետ եկող (կամ չեկող) ընդդիմությամբ, և ընդհանրապես անելիքի տոտալ չիմացությամբ։ Հարավային Կովկասի անիմաստ ու անհեռանկար կույրաղիքի մեր դերին

Փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ տանող ճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն, փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից

Հայ ժողովրդի հանդեպ Ալեն Դելոնի զգացմունքային վերաբերմունքը հավերժ կմնա մեր սրտերում. ԿԳՄՍՆ

Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե իբր, հայկական կողմը Քարվաճառի ուղղությամբ խախտել է հրադադարը

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, իբր, հայկական կողմը Քարվաճառի ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Երեկ նաև տեղեկություններ էին շրջանառվում Հայաստանի արևմտյան սահմանների ուղղությամբ հետախուզական թռիչքներ իրականացնող անօդաչու թռչող սարքերի մասին։ Հավանական սադրանքը չի կարելի բացառել։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք        

Պարգևավճարները լավն են, որովհետև պարգևավճարների մեջ են. Առաջիկայում վարչապետից կլսենք նաև հետևյալ թևավոր խոսքերը. «ՉԻ»

Իշխանությունը լավ է, երբ իշխանության մեջ է:

Ընդդիմությունն էլ ավելի լավ է, երբ ընդդիմության մեջ է:

Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Սոֆիան 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Աղավնատուն գյուղի սկզբնամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել կամարի սյանը և բռնկվել. կա երկու զոհ

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Ալեքս Սահակյանը` Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն

Հայ շախմատիստը ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջևանի ուղղությամբ՝ սուտ է

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել

Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Ժամանակավորապես բռնազավթված Արցախում համաքրիստոնեական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանը զուգահեռ` Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Օգոստոսի 15 -ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի X-ի պաշտոնական էջում հրապարկված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի պետական ցեղասպան քաղաքականության հերթական զոհն է դարձել

Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի ու նրա կնոջ հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով գտնվում է Ադրբեջանում: Վլադիմիր Պուտինին Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան իրենց Զուգուլբայի նստավայրում ոչ պաշտոնական միջավայրում ընդունել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։

Արա Աբրահամյանը խնդրել է ՌԴ նախագահին Ալիևի հետ քննարկել բռնի տեղահանված, գերեվարված հայերի ճակատագիրը

Sputnik Արմենիա – ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ազգությամբ հայ միլիոնավոր ռուսաստանցիների անունից խնդրել է ՌԴ նախագահին Ալիևի հետ քննարկել հարյուր հազար բռնի տեղահանված հայերի ճակատագիրը, Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության պահպանման, ինչպես նաև ապօրինի պահվող մի քանի տասնյակ գերեվարված հայերի ճակատագրի հարցը։

Աստվածամոր Վերափոխման խորհուրդը երեք շերտ ունի. Բագրատ սրբազան

«Ահավասիմ կամ և մնամ Տիրոջ աղախինը» (Ղուկաս 1:38) Այսօր Աստվածամոր Վերափոխման տոնին մենք ավանդության համաձայն խաղող ենք օրհնում՝ որպես առատության խորհրդանիշ և, միևնույն ժամանակ, որպես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդը։ Ինչպես խաղողի ճմլվելուց հետո ստացված գինին քաղցրություն է հաղորդում մեզ, այնպես էլ մեր Տերը, թեպետ դառն ճանապարհով, Իր արյան քաղցրությամբ գնեց մեզ։ Աստվածամոր Վերափոխման խորհուրդը

Կխնդրեմ վերադարձնել մարդկանց հիշողությունը՝ միակ բանը, որը նախիրը հասարակություն է դարձնում. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տելեգրամյան գրառումը Ժողովուրդների վերաբերմունքը «Աստված» հասկացության նկատմամբ բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել։ Աստծուն սպանել են, կուրորեն երկրպագել, սպանել են նրա անունից։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում քրիստոնեության դեմ պայքարի պոռթկման մեջ որոշեցին փոխարինել Աստծուն և հորինեցին Գերագույն Էակի պաշտամունքը: Նիցշեն հայտարարեց Աստծո մահվան մասին, իսկ պոստմոդեռնի գործիչները, զարգացնելով այս թեզը, դրա

Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն․ Գրետա Թունբերգ

«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք․ Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն․ այս մասին հայտարարել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի և քաղաքական ակտիվիստ շվեդ Գրետա Թունբերգը։

Ո՞ւր է այդ «իրական» Հայաստանը, ինչո՞ւ ես կադաստրի թղթեր փնտրում Ալիևի դարակներում․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Իրական ու պատմական Հայաստանի կեղծ խոսույթը հորինել է Փաշինյանը, դա իր ընտրազանգվածի համար սպառման հարմար նյութ է։ Ինքը հորինել է, ինքը շրջանառում է, ինքը ստեղծագործում դրա շուրջ ու փորձում դարձնել քննարկման թեմա, մինչդեռ այդտեղ քննարկելու բան չկա։ Ավելի վաղ այդ թեմայով մանրամասն

«Գրիգոր Մինասյանը չի ուզում առաջնորդել այս ռեֆորմը»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը՝ իշխող քաղաքական ուժի մասին․ «Հայտարարությունների մակարդակում իրենք համակարծիք են, բայց հայտարարություններով չի փոխվում Սահմանադրությունը․ պետք է սկսել քայլեր անել, որն իրենք դեռևս չեն անում»։

Անկախ կյանքում առկա իրողությունների՝ մենք պետք է հնազանդվենք Տիրոջ կամքին․ Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնական օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ներկայացնելով տոնի

Փոխանակ քննադատելու, մեղադրելու եւ ողբալու, հարկ է միասնաբար գործել ու պայքարիլ․ Արամ Ա

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄ՝ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ ԵՐԵՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐ • ԱՂՕԹՔԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ • ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ • ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔ Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը Ուխտի Օրն է Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին, որ ամէն տարի յատուկ հանդիսաւորութեամբ կը նշուի՝ ժողովրդային լայն մասնակցութեամբ։ Այս տարի, Շաբաթ 17 Օգոստոս 2024-ի երեկոյեան, հաւատացեալներ հոծ բազմութեամբ բարձրացած

Հայաստանի Մ 17 տարեկան ըմբիշները մասնակցում են աշխարհի առաջնությանը

Օգոստոսի 19-ին Ամմանում (Հորդանան) մեկնարկում է Մ 17 տարեկանների հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մասնակցության հայտ ներկայացրած 576 ըմբիշների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ավագ մարզիչները հրապարակել են հավաքականների կազմերը: Ազատ ոճ․ 45 կգ՝ Մհեր Հակոբյան, 48 կգ՝ Արմեն Պապիկյան, 51 կգ՝ Աշոտ Գյուլնազարյան, 55 կգ՝ Գագիկ Ղազարյան, 60 կգ՝ Հայկ Ավանեսյան, 65

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենաներ, կա զոհ

Օգոստոսի 18-ին, ժամը 13։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ս. Հ., ծնված

Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. «Ազատություն»

Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասված է ՌԴ նախագահի՝ Բաքու այցի մասին նյութերում։ Նշվում է, որ «առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031