Օրվա լրահոսը
«Բարեխիղճ հարկ վճարողն անհամեմատ ավելի քիչ գումար է վճարում պետությանը, քան այն անձը, որը ենթադրյալ հարկերից խուսափելու համար բռնվում է և քրեական պատասխանատվությունից ազատվում այդ հիմքով»․ փաստաբան
Փաստաբանը վստահ է՝ «նորմը խստացնելով հաստատ խնդրի դեմը չենք առնելու․ պետք է դա ծնող պատճառներն ու պայմանները գտնենք»։
Երերույքի տաճարում պահպանության աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աջակցությամբ
Իսկ դուք գիտեի՞ք, որ Երերույքի տաճարում իրականացվող պահպանության աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աջակցությամբ։ Շիրակի մարզի Անիպեմզա բնակավայրի հարևանությամբ գտնվող 4-5-րդ դարի այս տաճարը վաղ քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության և մշակութային ժառանգության եզակի կոթողներից է։ Ի հեճուկս բնական և մարդկային գործոններով պայմանավորված դժվարությունների՝ այս հուշակոթողի պահպանությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։
«Սադրանքը հուշում է, որ կուլիսների հետեւում որոշակի բանակցություն է գնում, եւ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին զգուշացումներ է ուղարկում»․ Տիգրան Աբրահամյան
«Հայաստանի այս իշխանությունների կողմից օրակարգում դրված առանցքային դրույթների պարագայում խաղաղության հարցում որեւէ արդյունքի հնարավոր չէ հասնել»։
Շատերի համար սա ապրուստի միակ միջոցն է։ Բազմաթիվ արցախցիներ ևս իրենց օրվա հացի խնդիրը լուծում են այս աշխատանքի միջոցով. Գառնիկ Դանիելյան
ՊԵԿ որոշման հետևանքով կավելանա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը. Գառնիկ Դանիելյան
Հայաստանը, չգիտես ինչի դիմաց, զիջել է COP 29-ը. Լարիսա Ալավերդյան
Դա կոպիտ քաղաքական սխալ է, որովհետեւ ՀՀ-ն այնքան խնդիրներ ուներ. Լարիսա Ալավերդյան
Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպես է տարածվում և ինչպես պաշտպանվել
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ
Ջեյհուն Բայրամով. Երևանի «անհիմն պահանջները» պետք է վերացվեն
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով. Բաքուն նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն Երևանի «անհիմն պահանջները» (Արցախը Հայաստանի մաս համարելը) պետք է վերացվեն: Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ բանակցային գործընթացի համար: Ռուսաստանի Դաշնության հարթակը միշտ էլ ընդունելի է եղել նման բանակցությունների համար»: «Ազգային ճակատ»
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 105, զոհվել՝ 8 մարդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Օգոստոսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 608 դեպք, որից 254-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, փլուզման` 17, վայրի կենդանիների հարձակման՝ 3, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, պայթյունի, երկրաշարժի՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 33, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային
Բյուլբյուլօղլուն կոչ է արել «չքաղաքականացնել» ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով նոր ճանապարհ ստեղծելու հնարավորությունը
«Ազատություն».Պուտինի՝ Բաքու այցի ֆոնին ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին հարց է ուղղել Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ։ «ԱՄՆ-ն դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ Բաքվում մտահոգություն կա՞, որ Վաշինգտոնը կրկին փորձում է խարխլել հարավկովկասյան տարածաշրջանը», – հարցրել է
«Ալիեւն անհանգստացած է Մինսկի խմբի առկայությամբ, քանի որ շատ լավ հասկանում է՝ միջազգային իրավունքով արցախյան կոնֆլիկտը լուծված չէ»․ Խոսրով Հարությունյան
«Սա հերթական դեպքերից մեկն է, երբ եւ Ալիեւի, եւ Փաշինյանի դիրքորոշումը համընկնում են, եւ դրանք իրենց արմատում, խորքում հայանպաստ չեն»։
Իզմիրլյանի գործունեությունը Հայաստանի հանդեպ սիրո ցայտուն դրսևորում էր. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի արժանավոր զավակ և բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին: Պարոն Իզմիրլյանի և «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններն ու բարեգործական ծրագրերը իրենց ուրույն դերն ունեն մեր երկրում կրթության, առողջապահության, տնտեսության և բազմաթիվ այլ բնագավառների զարգացման գործում:
Մոր սպանության համար մեղադրվող 25-ամյա երիտասարդը կալանավորվել է
Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական
ԵՄ դիտորդական առաքելությունը 3000-րդ պարեկությունն է նշել՝ Ջերմուկի տարածքում բարձրանալով 3000 մ
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 3000-րդ պարեկությունը. տեղեկանում ենք առաքելության X-ի միկրոբլոգից: «Կիրակի օրը պարեկային խումբը Ջերմուկի տարածքում բարձրացել է 3000 մետր՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,- նշված է գրառման մեջ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի
Նոր քանդակներ, օպերայի գեղարվեստական լուսավորում, հայտնի նվագախմբերի այց. Մանրամասներ՝ քաղաքապետարանի գործակարգավարականից
Շառլ Ազնավուրի արձանը կբացվի 2025թ մայիսի 22-ին
«Երևան կլասիկ ֆեստ». կկայանա սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային առաջին փառատոն
Համաշխարհային բանկի հետ քննարկվում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը: Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունների փուլը, որից հետո հաջորդ տարի կհայտարարվի կառուցման մրցույթը
Ալիև. «Շատ գոհ ենք Ադրբեջան-Ռուսաստան փոխգործակցության մակարդակից»
Regionmonitor . «Ցանկանում եմ նշել, որ մենք շատ գոհ ենք մեր երկրների փոխգործակցության մակարդակից։ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը մենք ստորագրել ենք 2022 թ. փետրվարին, հաջողությամբ իրականացվում է, և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում մենք տեսնում ենք շատ դրական դինամիկա և լավ թվեր։ Եվ, իհարկե, մենք համագործակցում ենք էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում, հատուկ ուշադրություն ենք
Մեր երեխեքին որպես խաղաքա՞րտ են պահում, հողերը հանձնելու խաղաքար՞տ են, մեկ է հանձնել է, ինչի՞ մասին է խոսքը. անհետ կորած զինվորի մայր
Բայց էդ երեխեքը գնացել են մարտի դաշտ, բոլորիս համար են կռվել, իրենց կյանքն են բոլորիս համար նվիրաբերել: Այս հարցը մենակ էդ ծնողների հարցը չէ. Անաստաս Իսրայելյան
Մոսկվան ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։ ՌԴ նախագահը նշել է՝ Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար: Պուտինի խոսքով՝ «Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի կարգավորմանը այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը»:
«Հայկական ժառանգության ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանը վարում է նաև Արցախի իսլամացման քաղաքականություն»
Ուղիղ 11 ամիս առաջ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմը, հերթական անգամ լայնածավալ պատերազմ սանձազերծեց ամբողջովին շրջափակված և հումանիտար ծանր իրավիճակում գտնվող Արցախի դեմ, ինչի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախի Հանրապետությունը: Պատերազմի ընթացքում թիրախավորվեցին բազմաթիվ քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ: Առկա բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդ ընթացքում ադրբեջանական օկուպացիոն ստորաբաժանումների իրականացված հանցանքները, մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություններ են: Արցախի
«Իմ պաշտոնեական դիրքը չեմ չարաշահել: Ինձ համար միևնույն է՝ քրեական գործ կհարուցվի, թե ոչ». Հովիկ Աբրահամյանի ցուցմունքը. «Հետք»
«Հետք»-ը կարողացել է ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։ Տարիներ առաջ հրապարակել էինք պաշտոնյաների կողմից Ծաղկաձորի անտառները 2007-2009 թվականին ապօրինի սեփականաշնորհելու մասին հետաքննությունը։ Պարզել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ
«Սա արվում է, որպեսզի գործարարներն, ըստ էության, ցանկացած պահի կարողանան պատասխանատվության ենթարկվել»․ Արսեն Սարդարյան
Արսեն Սարդարյանը վստահ է՝ նույնիսկ այն գործարարները, որոնք ասում են՝ նորմալ է մեզ մոտ ամեն ինչ, ներքուստ ուրախ են, որ իրենք այս մասին խոսում են։
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի` Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։ Մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
ՀԴՄ չտալու համար ՊԵԿ–ը տուգանել է «Ֆլեշ», «Ռան օիլ», «Էվրիկա» և այլ ընկերությունների
Հուլիսին 294 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 137 մլն դրամ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք և շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ
Կոչ ենք անում ՄԱԿ-ին վերանայել COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը. բողոքի ցույց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց
Ադրբեջանի բանտերում շարունակում են անօրինական պահվել հայ գերիներ, իսկ սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու մարդու իրավունքներին. ցույցի մասնակից
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: ՀՀ ՊՆ
«Խաղաղության պատրանք դրսում և սանձարձակ թշնամանք ներսում». Արմեն Աշոտյան
Այս վերջին լկտիությունը լցրեց Կարթագենի անպատվության կերակրատաշտակը, և նրանք ոտքի կանգնեցին։ Սակայն արդեն ուշ էր, շատ ուշ…
Տիգրան Ավինյանը՝ Կոնդի եւ գործընթացների սխալ կազմակերպման մասին
Այն ժամանակ, երբ սկսում էինք՝ մի բան էր, հիմա մեկ այլ բան է ենթադրվում, սպասելու ռեսուրս չունենք
Ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման
Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում ձեռք են բերել 4 անշարժ գույք, Թուրքայի քաղաքացիները՝ 42. JAMnews
JAMnews. Պաշտոնական վիճակագրության համաձայն`օտարերկրացիների կողմից հայաստանյան անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Ոլորտի դերակատարները, սակայն, համարում են, որ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական վիճակը: Հաշվի չեն առնվում այն բնակտարածքները, որոնք արդեն գնված են՝ օրինակ, նորակառույցներում, որտեղ շինարարությունը դեռ ավարտված չէ։ Ամեն դեպքում, փորձագետները համակարծիք են՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումները դրական ազդեցություն ունեն


















































