Օրվա լրահոսը

«Երեմյան Փրոջեքթս»-ը կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել

2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հզ լիտր կաթի մշակման ներուժ․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մայիսի 24-ին Երևանում պաշտոնապես գործարկել է «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթի վերամշակման գերժամանակակից գործարանը։

Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ (ձայնագրություն)

ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում,

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ՍԴ-ն որոշեց՝ ենթակա է վերանայման

Դատարանն արձանագրեց, որ սահմանափակվել է դատավորի լսված լինելու իրավունքը

200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ էին փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն Յան Բորջին

Սույն բաց հայտարարությամբ նրանք պահանջում են պատասխանել Բաքու կատարած իր այցից հետո ծագած հարցերին

Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ  մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։

Նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

Արտակարգ իրավիճակ Աբովյանում. նռնակով զինված տղամարդը մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել: Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության:  Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները

2023թ. ամառային եւ ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչիկների, զինվորական հաշվառման ենթակա եւ պահեստազորում հաշվառված անձանց իրավունքների վիճակի մասին զեկույց. ՀՔԱՎ գրասենյակ

Սույն զեկույցում ներկայացվում է 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքում արձանագրված զորակոչիկների, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում սկսեցին անցկացվել պարբերական վարժական հավաքներ, Զեկույցում անդրադարձ է կատարված նաև դիտարկվող ժամանակահատվածում (2023 թ ապրիլի 17-ից մինչև

Կառավարությունում շարունակվել են 2025-2027 թթ. ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի քննարկումները: Ներկայացվել են մանրամասներ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններով 2025-2027 թվականների ծախսերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերին և ընդհանուր հարկաբյուջետային շրջանակին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ վերոնշյալ թեմաների

Փաշինյանը չի մասնակցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի վարչապետները չեն մասնակցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Աշխաբադում, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ Հայաստանը հանդիպմանը ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Ադրբեջանի և Ուզբեկստանի դեպքում՝ փոխվարչապետները։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել գալ ԱՊՀ կառավարությունների

Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է

Նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով

Կիրանցում ստորագրահավաք է, ընտանիքներով հրաժարվում են փոխհատումներից

Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։  Նրանք իրենց ընտանիքներով հրաժարվում են փոխհատումներից: Ասում են՝ ստորագրած անձանց շարքում 9 սեփականատեր կա, որոնք գույք են կորցնում:

Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի

Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Դիարբեքիր նահանգում ավերված վիճակում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի:Նշվում է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարվա հուլիսի 13-ին: Եկեղեցու վերականգնման համար երկար ժամանակ ծրագիր է մշակվել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը, որն էլ հաստատվել է Թուրքիայի հուշարձանների խորհրդի կողմից: Ծրագրի շրջանակներում Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից 5

Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները: Անդրադառնալով

Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի հետ կարգավարման գործընթացի մեջ լինելու մասին

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող Տրանսպորտի միջազգային ֆորումին (ITF)։ Նա նշել է, որ այս ֆորումի նման միջազգային հավաքները «համատեղ գործ անելու համար» շատ արժեքավոր են, սակայն դրա կողքին անպայման անհրաժեշտ է, որ լինեն տարածաշրջանային համագործակցություններ։ Նա մասնավորապես նշել է.«Մենք անմիջապես մեր արևելքում Վրաստանի, Ադրբեջանի հետ ենք

«Կրեմլից շատ ավելի բարձր պաշտոններ են խոստացել». Սուրեն Պետրոսյանը՝ իրեն փոխվարչապետի պաշտոնը խոստանալու մասին

Սուրեն Պետրոսյանը բացատրեց, որ Փաշինյանն ինքը սկզբից ասում էր 29.800 քկմ, հետո եկավ, ասեց՝ կլորացված էր դա, իրականում 29 հազար 743 է. «Հետո կարող է դա դառնալ 29.500 կամ 20 հազար, որ ավելի կլոր թիվ լինի: Իմ խոսքից ուղղակի հանվել է այդ մասը, որը կտրվել է կոնտեքստից»:

Համարձակորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից և վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Այսօր հանրակրթական ուսհաստատությունների ավարտական դասարանները նշում են վերջին դասը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը ներկա է եղել շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Դպրոցականները ներկաներին ողջունել են երաժշտական կատարումներով և ասմունքով: «Վերջին դասի

Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմը ռազմաճակատի ներկայիս գծով․ Reuters

«Ազատություն». Reuters գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի հետ նախկինում աշխատած 4 աղբյուրների, գրում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը և համաձայնել հաշտության, եթե զորքերը մնան ռազմաճակատի ներկայիս գծում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքանով կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

«Դժվարությունների հանդիպելիս երբեք չվհատվեք». Ժաննա Անդրեասյան

Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: Նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը: Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, որը նախարարի առաջին կանգառն էր, այս տարի  190

Նախկին նախարարին դիտել են, որպես օժանդակողի՞, հանցագործության մասին չհայտնողի՞, թե՞

ՀՀ հակակառուպցիոն դատարանում (դատավոր Տիգրան Դավթյան) շարունակվեց «Անդրանիկ Փիլոյան +10» կոչվող` Անդրանիկ Փիլոյանի, Աշոտ Հակոբյանի, Վիգեն Մկրտչյանի, Արթուր Օհանյանի, Վիգեն Գրիգորյանի, Գոռ Համբարձումյանի, Արտակ Բեյբությանի, Թաթուլ Գևորգյանի, Տիգրան Գասպարյանի, Միհրդատ Մաթևոսյանի և Գագիկ Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը: Դատարան էին ներկայացել պաշտպաններ Վ. Հովհաննիսյանը, Կ. Ղոնյանը, Տ. Աբրահամյանը, Գ. Մարգարյանը, Ա. Մանուկյանը, Հ. Կարապետյանը, Վ.

Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է

Այլ անձի ավտոմեքենան ապօրինի օտարել է իր պապին. փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն համար նրան մեղադրանք է ներկայացվել

ԵՄ-ն ողջունում է սահմանների սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը, որը հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի համաձայնագրի, ավելի կոնկրետ` մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրության վրա, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի։ «ԵՄ-ն խրախուսում է կողմերին հետագա վճռական քայլեր ձեռնարկել այլ երկկողմ չկարգավորված նշանակալի խնդիրների լուծման համար եւ

«Դատարանը որոշեց Երվանդ Զախարյանի նկատմամբ կիրառված՝ երկրից բացակայելու արգելքը փոխարինել գրավով»․ փաստաբան

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց՝ դատարանը բովանդակային հարցեր չի քննարկել։

Մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին․ Բագրատ Սրբազան

Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ դպրոցական կրթությունն ամբողջացնելու և ավարտելու կապակցությամբ և մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին։ Ինչպես միշտ ասել ու շեշտել եմ՝ ՄԵՐ ԻՂՁԵՐԸ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՆ, ՔԱՆ ՄԵՐ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ։ Ես մաղթում

Ցույցերի ընթացքում հանցավոր դեպքերի քրեական վարույթներով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք

«Միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են ներկա եղել, խոսակցություն է եղել շարժման տրամաբանության, անելիքների մասին»․ Բագրատ սրբազան

Երեկ Բագրատ սրբազանն ասել էր, որ Էջմիածին է այցելելու ու մամուլում լուր էին տարածել, որ նա գնացել է Վեհափառի հետ հանդիպելու: Բագրատ սրբազանը պարզաբանեց:

Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում անցկացվում է սեղանային վարժանք

կարող է ազգային արձագանքման պլանի ստեղծման հիմք հանդիսանալ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031