Օրվա լրահոսը

«Ազատի զինվորական կացարանի գործով ընդհուպ մինչեւ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ենթակա են պատասխանատվության»․ Նորայր Նորիկյան

«Կարեւոր հարցը հետեւյալն է՝ հրդեհին հաջորդող ժամանակահատվածում ինչո՞ւ զոհված զինծառայողները չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ այդ տարածքից դուրս գալու համար»։

Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան

Այսօր աշխատանքի ու աշխատավորի տոնն է: Մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել  աշխատասիրությամբ ու աշխատանքի հանդեպ հարգանքով: Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում հայը պահանջված ու հմուտ մասնագետ է, ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ: Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի  հաջողության յուրատեսակ երաշխավորն  է: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա արժանապատիվ աշխատանքով պատշաճ կենսամակարդակ

Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ ՀՀ-ում. Անահիտ Մանասյան

Կարևոր եմ համարում նաև մասնավոր հատվածում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը

«Աշխարհի մի տարածք, որով անձամբ Բլինքենն է զբաղվում: ԱՄՆ-ն հավատում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է». Վեդանտ Պատել

«Ազատություն». ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով՝ «դա մի բան է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»: «Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքեն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել է ունեցել երկու

Ազգային պետականութեան վերականգնման համար անհրաժեշտ է ամբողջական համախմբում. կարգախօսը, ուրեմն, կը վերաձեւակերպուի` «Հայեր բոլոր երկիրներուն, միացէ՛ք». «Ազդակ»

Հայկական մայիս 1-ը ոչ միայն աշխատաւորներու իրաւունքներու, աշխատանքի ժամերը յարգելու, զանոնք չշահագործելու, արդար վարձատրութիւն ապահովելու կամ քաղաքացիական իրաւունքները լիարժէք յարգելուն կը վերաբերի, այլեւ ամբողջ ժողովուրդի մը իրաւազրկումին ահազանգը կը հնչեցնէ: Արցախի ժողովուրդը իրաւազրկուած է: Ցեղային զտումի ենթարկուած է, բռնի տեղահանուած է, զրկուած է բնօրրան դառնալու իր իրաւունքէն: Իրաւազրկումը այս պարագային ոչ միայն անվտանգ, ազատ ու

Արդեն փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, նոր վառել, երեխեքին մի բանի դիմաց զոհ տվեցին, ոնց որ հիմա Տավուշի հողերն են տալիս. բողոքի ցույց

«Այդ 5 լիտրանոցով լցված բենզինն իրենց ի՞նչ էր ներկայացնում, որ հրդեհ եղավ, առաջին վայրկյաններին այդ տղերքը տեղներից չհելան, ո՞ւմ են հիմարի տեղ դրել»։

Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան

2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են Հայաստանում դատական համակարգը խեղաթյուրելու, իրենց ամբողջական իշխանությունը համակարգի վրա տարածելու, ինչպես նաև անկախ դատավորներին համակարգից դուրս մղելու համար։ Այսօր էլ կան դեռևս անկախ դատավորներ, որոնք երբեմն-երբեմն դիմադրում են գործող ռեժիմի բռնաճնշումներին, բայց իրական արդարության հասնելու համար Հայաստանում հարկավոր է փոխել դատական ամբողջ համակարգը, էլ

Դիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում

Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ – Տիկին Պետրոսյան, համացանցից տեղեկացանք, որ «Բալետ 2021»-ը հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» բալետը եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան: Ինչո՞ւ հենց Մարզահամերգային համալիրում: – Բալետային արվեստը մշտական զարգացման մեջ է եւ այս պնդման լավագույն օրինակներից է

Freedom House-ը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ վարչական ռեսուրսի կիրառման է դիմել. «Ժողովուրդ»

Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է, որ ավագանու 2023 թվականի ընտրությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած երբեւէ ամենաշատ վարչական ռեսուրսի կիրառումով ընթացած ընտրություններն են եղել: Կազմակերպությունը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ հստակ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ

Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական

Ոչ մի երկրում առանց պայքարի ու դիմադրության հող չեն հանձնում, թշնամուն զիջումների չեն գնում` բացառապես մի խնդիր լուծելով. աթոռը պահելով. «Հրապարակ»

Մի երկրում քաղաքական գործչի կողմից արտաբերված մեկ անմեղ սուտը կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ, մեկ այլ երկրում` մարդիկ չհասցնեն պետության առաջին դեմքերի ստերը հաշվել, իսկ երբ դրանք մատնացույց անեն` պարզվի, որ դա ընդամենը «աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին հարմարվել է նշանակում» եւ ոչ մի ողբերգական բան չկա նրանում, որ 1-2 տարի առաջ իշխանության եկած, որոշակի ծրագրող

Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվել դատական համակարգի հանդեպ ճնշումները, դատական համակարգի կողմնակալությունը. «Ժողովուրդ»

2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված 2 խոշոր կազմակերպությունների՝ Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվել դատական համակարգի հանդեպ ճնշումները, դատական համակարգի կողմնակալությունը եւ ոչ անկախ գործունեությունը։ ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում արձանագրվում է, որ դատական համակարգը, մի շարք թերությունների շտկվելուց հետո, գուցե կարողանա եվրոպական ստանդարտներին

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է. Նիկոլ Փաշինյան

Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:

Հայկական բոլշեւիզմի հերթական պոռթկումը

Շատ տարիներ առաջ այցելել էի Մալբորո դուքսերի պալատը (ըստ էության, թանգարանը), որը գտնվում է Լոնդոնից ոչ հեռու: Այնտեղ մի ամբողջ դահլիճ նվիրված է Հոխշտադտի (անգլիական տարբերակով՝ Բլենհեյմի) ճակատամարտին: Դա մի քաղաք է Դանուբ գետի ափին (ներկայիս Գերմանիայում), որտեղ անգլիական զորքերը դուքս Մալբորոյի ղեկավարությամբ 1704 թվականին ջախջախիչ հաղթանակ են տարել ֆրանկո-բավարական զորքերի նկատմամբ: Ո՛չ ֆրանսիացիները, ո՛չ

Առաջին անգամ երիկամի հյուսվածք են փոխպատվաստել մի պտղից մյուսին

Ճապոնիայում վիրաբույժները երիկամի հյուսվածք են փոխպատվաստել առնետի մի պտղից մյուսին, որը ևս գտնվել է մոր արգանդում։ Հետազոտության հեղինակը՝ Տոկիոյի համալսարանի նեֆրոլոգ Տակասի Յոկոն նշել է, որ այդ վիրահատությունն առաջին քայլն է, որը թույլ կտա հասնել մարդու՝ երիկամների գործառույթներից զրկված, բայց զարգացող պտղին խոզի պտղի երիկամ փոխպատվաստելուն։ «Այս նախագիծն առաջինն է իր տեսակի մեջ։ Հետազոտողները նախկինում

«300-400 հայ մարդ, կներեք էդ բառը պիտի ասեմ, ղժժում էին մեր ազգային արժեքի վրա»․ Տեր-Աբելը Կիրանցում՝ երեկոյան զրույցի ժամանակ

Անդրադառնալով խաղաղասիրությանը՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նկատեց․ «Խաղաղասեր միայն կարող են լինել ուժեղն ու հզորը, քանի որ խաղաղասիրությունն ընտրություն է»։

«Բարևում են սահմանամերձից»

Կութ և Սոթք համայնքների մասին Կութ տանող ճանապարհն է․ կիսաքանդ, կիսաքա՞նդ․ ցանկության դեպքում դժվար չէ այն գտնելը։ Գյուղ մտնելիս, բացի ձյունից, որը սառն է փչում, մի բան էլ կա, որ տխրություն է հաղորդում․ մաշված ցնցոտիավոր տներն են։ Որոշ տներ կտուր չունեն, որոշ տներ էլ՝ պարզապես չորրորդ պատ կամ հերթական քարը, որ պիտի ամբողջացնի շինությունը։ Հատուկենտ

Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։ Սկզբում Փաշինյանը նսեմացրեց Արարատ լեռը՝ հայոց ամենակարևոր խորհրդանիշը։ Այնուհետև ծաղրեց Հայաստանի զինանշանը՝ հարցադրելով, թե ինչու է այնտեղ առյուծ պատկերված՝ պնդելով, որ Հայաստանում առյուծներ չկան։ Այս հայտարարությամբ Փաշինյանը երեք փաստական սխալ թույլ տվեց․ 1) Նա կարծես չէր հասկանում, որ

Աշխատում ենք խաղաղության ճանապարհով ընթանալ՝ կայուն եւ երկարատեւ խաղաղություն ունենալու համար. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 30-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի ու Եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամ Ռոնան Լը Գլյոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Կողմերն ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու կարեւորել դրանց

Ոստիկանությունը նախնական տվյալներով բերման է ենթարկել 100-ից ավելի քաղաքացու, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանին եւ Գարեգին Չուգասզյանին

Ազգային ժողովրդավարական Բեւեռի կայքէջը տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակել անհնազանդության խաղաղ երթը ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից ուժի կիրառմամբ ցրելու տեսարաններով։ Կայքը նաեւ  տեղեկացնում է, որ այսօր ըստ նախնական տվյալների բերման է ենթարկվել շարժման 100-ից ավելի անդամ եւ աջակից։ Տեսանյութ կա տեղադրված, ոստիկանության «Կենտրոն» բաժնի առջեւից, ուր մոտեցել են շտապօգնության երկու մեքենաներ, որոնցից առնվազն մեկը թիվ

Լիլիթ Մակունցը ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Ս․թ․ ապրիլի 29-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում  տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները: Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Հանդիպման ավարտին դեսպան Մակունցը պատասխանել է

Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ Արթուր Սուքոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով՝ Սուքոյանի արարքում հանցակազմը բացակայում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքը: Հարցի բարոյական կողմը թողնելով այդ հարթության վրա և ընդունելով Արթուր Սուքոյանի թեզերի արդարացիությունը՝ ցանկանում ենք

Եթե Հայաստանի մի հատվածում բռնի տեղահանված արցախցիների համար թաղամաս կառուցվեր, քչերը դուրս կգային երկրից․ Ասկերանի քաղաքապետ. «Ա1+»

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ասկերանում լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Քաղաքում երեք բարձրահարկ շենք կառուցվեց՝ բնակարանները բաժանվեցին, հիմնականում, Արցախի այլ բնակավայրերից բռնի տեղահանված բնակիչներին։ Քաղաքում աշխուժություն էր տիրում, բնակիչների շրջանում արտագաղթի միտումներ չկային։ Նույնիսկ 9 ամսյա շրջափակման ժամանակահատվածում ոչ ոք ծննդավայրը լքելու մտադրություն չուներ,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի քաղաքապետ Հայկ

Հայ խորհրդարանականներն արժեւորել են ՀՀ-ում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` նշելով, որ դրանք կարեւոր են երկրի կայուն զարգացման  եւ կյանքի որակի բարելավման տեսանկյունից

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հետ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ապրիլի 30-ին հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա

Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը ամուր պահելու հրամայականը

Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ: Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղութեամբ հայ եկեղեցւոյ անխախտ յանձնառութիւնը:

Փաշիկ Ալավերդյան. «Անցած տարի դեկտեմբերին ստացել եմ 26 միլիոն դրամ պարգեւավճար, որից 20 միլիոնը արդեն ծախսել եմ ծանրամարտի վրա»

Պատասխանելով հարցին, թե մարզումներն ինչպես է կազմակերպում, եթե սպորտի պետական կառույցի հետ արդյունավետ համագործակցության վիճակը վատ է, ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասաց. «Ես դեկտեմբեր ամսին Եվրոպայի, աշխարհի առաջնություններից հետո ստացել եմ 26 միլիոն դրամ պարգեւատրում։ Դա պետականորեն որոշված, օրինական բան է, որից արդեն ծախսել եմ 20 միլիոնը

«Մեր նպատակն է, որպեսզի մենք հեշտացնենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի գործունեությունը: Առաջին անգամ ԵՄ պատմության մեջ նրանք աջակցություն են ցուցաբերելու Հայաստանին». Ռոնան Լը Գլյո

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը վերցրել է ուղեգիծ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հասնելուն. Անդրանիկ Քոչարյան

Թարմ հարցում Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան

Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հարցում՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը)։ Հարցման արդյունքները վկայում են, որ թշնամական երկրում պետական քարոզը այնքան մեծ ծավալների է, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ։ Առանց հավելյալ մեկնաբանության տեղադրում եմ հետազոտությունից մի քանի

Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության

Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ: Իրավապահ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930