Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում պաշտոնների նշանակումները կատարվելու են ՔՊ-ի եւ «Հանրապետություն» խմբակցության փոխհամաձայնությամբ․ Ավինյան

Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հուշագիր ստորագրելուց հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց՝ պետական պաշտոնները կարկանդակ չեն, դա ծառայություն է, ծանր աշխատանք

Քանի դեռ նրանք բանտարկված են, Հայաստանն ու Արցախը ոչ մի շանս չունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Եթե ուզում ենք հետագայում Արցախի համար պայքարելու իրավունք ստանալ, առավել ևս կարգավիճակ պահանջել, ուրեմն այդ պայքարը պետք է ոչ մի վայրկյան չդադարի

«Արցախի ԱԺ պատգամավորները պետք է դիմեն Գերագույն դատարան՝ նախագահի հրամանագիրն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու դիմումով»․ Վարդան Այվազյան

Ըստ Վարդան Այվազյանի՝ եթե լինի Արցախի Գերագույն դատարանի որոշումը, դրանով հնարավոր կլինի կանգնեցնել այս հակասահմանադրական ակտը։

Արդի մոտեցումներ ու գործիքակազմ՝ մանկապատանեկան գրականության ոլորտի մասնագետների և գրադարանավարների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ն անցկացվել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը: Վերապատրաստման դասընթացը վարել է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, «IBBY Asahi reading promotion award»-ի մրցանակակիր, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված եռօրյա տեսագործնական դասընթացը միտված էր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև

Անհաշվելի են ԵԽ կոնվենցիաները, օրենքները, որոնք խախտել է Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Այս կառույցը չունի՞ բավականաչափ գործիքներ, թե՞ չկա բավարար քաղաքական կամք: Անհաշվելի են Եվրոպական խորհրդի այն բոլոր կոնվենցիաները, օրենքները, որոնք խախտել է Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը:

ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել «Գորշ գայլեր»-ի հիմնադրի ավագ որդին

Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, որը «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության հիմնադիր առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի ավագ որդին է, եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր։

Հանրային քրեական հետապնդում՝ Վայոց ձորի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Տ.Մ.-ն, 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Սերս համայնքի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի հուլիսի 6-ին, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող՝ 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին: Թ.Հ.-ն ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա»

Երեւանի ավագանիում «Հանրային ձայնը» մեկ հանձնաժողովում փոխնախագահի պաշտոն կունենա

Ավագանու նիստում ընտրեցին մշտական հանձնաժողովների նախագահներին եւ տեղակալներին

ՄԻՊ-ն արտահերթ նախնական զեկույց է հրապարակել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ

Պաշտպանը հրապարակել է արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։ Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել

«Վտարանդի կառավարության շրջանակներում պետք է վերականգնենք Արցախի սահմանադրական կարգը»․ Սուրեն Պետրոսյանը՝ նոր նախաձեռնության մասին

«Եթե մենք հրաժարվում ենք Արցախից, ապա վերջնականապես հրաժարվում ենք մեր անվտանգային համակարգից, ինչպես նաեւ վերականգնման ներուժից»։

«Մանդատ չունես». Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց է ընթանում ընդդեմ Տիգրան Ավինյանի

Ցուցարարները դեմ էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի առաջադրմանը՝ հայտարարելով, որ այսօրվա նիստով փորձում են լեգիտիմացնել նրա ընտրությունը։

Երեւանի ավագանիում չորս հանձնաժողովներից երեքը կգլխավորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները

«Հանրապետություն» խմբակցությունը Երեւանի ավագանիում կգլխավորի Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը

«Տեսնում ենք՝ որքան շատ են տուժել այս երեխաները». ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների մոտ սուր հոգեբանական սթրեսի նշաններ են նկատվում. ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 30,000 երեխաներ ստիպված են եղել փախչել իրենց տներից երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ առանց անհապաղ աջակցության, նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:

«Չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին». պահանջագիր ծանուցումներ են ուղարկվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել

Բրյուսելը և Վաշինգտոնն ապակայունացնում են Հարավային Կովկասը․ Լավրով

Ըստ Լավրովի՝ այժմ Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացնելով Հարավային Կովկասում։

Շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը, և վճռական ենք տրամադրված այն պաշտպանելու ԱԺ-ում. Ավետիք Չալաբյան

Վաղը մեր նախաձեռնող խումբը պաշտոնապես մուտք կանի օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով, և դրանով կշարունակի իր բաժին պայքարը՝ Արցախը ազատագրված, և Հայաստանը նորից հզոր և անվտանգ տեսնելու համար:

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ

Նրա օգտին քվեարկել է ավագանու 32 անդամ

Հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը պետք է պաշտպանված լինեն պետության կողմից. Արսեն Թորոսյանն ակնկալում է, որ կբացահայտվի Արթուր Չախոյանի վրա հարձակումը

Իրավապահ ամբողջ համակարգից ակնկալում եմ, որ կբացահայտվի տեղի ունեցածի ողջ եղելությունը և բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն

Խաչանովը Շանհայում չհաղթահարեց երրորդ շրջանը

Դիմակայությունը տեւեց 2 ժամ 50 րոպե, որի ավարտին Դիմիտրովը երկու սեթում հաղթանակ տարավ 7։6, 6։4 հաշվով։

50 տարի առաջ այս օրը «Արարատ»-ը նվաճեց ԽՍՀՄ գավաթը

50 տարի առաջ այս օրը գրվեց հայկական ֆուտբոլի ամենափառավոր էջերից մեկը՝ «Արարատն» առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Մոսկվա. Լենինի անվ. կենտրոնական մարզադաշտ. 10 հոկտեմբերի. 60 000 հանդիսատես: Եզրափակիչ։ «Արարատ» – «Դինամո» Կիև 2:1 (0:1) (լ․ժ․) Գոլեր՝ 0:1 Կոլոտով (61՝ 11-մետրանոց), 1:1 Լևոն Իշտոյան (89), 2:1 Լևոն Իշտոյան (103): «Արարատ»՝ Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Սարգսյան, Ալեքսանդր

«Այո, մերժել ենք». «Մաշտոց» հյուրանոցը հրաժարվել է վճարովի հիմունքներով սենյակ տրամադրել արցախցիներին. «Հրապարակ»

Հայրն ու որդին առաջարկում են՝ գոնե միայն մորն ու երկու աղջկան ընդունել հյուրանոցում, ասելով, որ իրենք կշարունակեն քնել ավտոմեքենայի մեջ, սակայն կրկին հյուրանոցի կողմից մերժում են ստանում

Արոնյանը, Սեւյանը եւ Աբրահամյանը ԱՄՆ առաջնությունում միջին դիրքեր են զբաղեցնում

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում խաղացվել է չորս տուր։ Առաջին հանգստյան օրվանից առաջ Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը վաստակել են 2,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում 12 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 6-րդ եւ 8-րդ հորիզոնականներում։ Կանանց առաջնությունում կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը ունի 2,5 միավոր եւ վեցերորդ տեղում է։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Արցախբանկ»-ի կառավարիչը մասնաճյուղի գումարը դրել էր մեքենայի մեջ՝ ԼՂ-ից ՀՀ մեկնելու նպատակով. առավոտյան նկատել է, որ գողացել են. կատարվում է նախաքննություն

Կոտրել են մեքենայի ապակին և սրահից գողացել «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը

Մասիսի գործարարներն արցախահայերի համար շենք են կառուցում. «Հրապարակ»

Գնել Սանոսյանը ասել էր, որ կառավարությունը տեղահանված արցախահայերին հիմնական բնակարաններով ապահովելու ծրագրեր է մշակում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031