Օրվա լրահոսը
«Պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել. որեւէ հիմք որեւէ միջնորդ չունի, որ նման տեսլականները հնարավոր լինի կյանքի կոչել». Սերգեյ Ղազարյան
Ի՞նչ կարող է անել, օրինակ, ԱՄՆ-ն՝ կանխարգելելու ցեղասպանությունը Արցախում՝ Սերգեյ Ղազարյանն ասաց, որ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ՄԱԿ-ը ունեն այդ գործիքակազմը, կարող են հստակ գնահատական տալ ու երբ դա անեն, գործիքակազմն ի հայտ կգա. «Ե՛վ պատժամիջոցների մասին է խոսքը գնում, ե՛ւ դիվանագիտական, քաղաքական այլ քայլերի մասին»:
Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը
Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։ Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ
Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը խոսի ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ քայլեր ձեռնարկելու վերջ տալու հայերի հանդեպ ցեղասպանությունը. Հաագայի նախկին դատախազ
«Փաստինֆո». Կարևորագույն խնդիրն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է ենթարկվել Միջազգային դատարանի որոշմանը՝ Լաչինի միջանցքը բացելու մասով։ Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ աշխարհի տարբեր քաղաքներում հեռարձակվող հրատապ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ «ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հետամուտ լինի այդ հարցին։ Իմ համոզմամբ՝ ադրբեջանական ժխտումը ցույց է
Սպիտակի բժշկական կենտրոնին Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ կտրամադրվեն բժշկական կարեւորագույն սարքավորումներ
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» շրջանակում Սպիտակի բժշկական կենտրոնին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարեւորագույն սարքավորումներ: Դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է «Սպիտակ Ֆերմեր» ՀԿ-ի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջեւ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մաշանորին, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահական եւ ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ: Ծրագրի ընթացքում նախատեսվում է
Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 13 մլն. ՀՀ դրամի գույքային վնաս. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավար Յ.Բ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերից մինչև 2021թ. դեկտեմբեր ամիսը զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, նախապես իմանալով, որ նույն համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցական
«Կարևորում ենք նաև արտերկրի մեր գործընկերների փորձը». Խնկո Ապոր անվան գրադարանը վարպետության դասընթացներ է իրականացնում
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության
Պատանիների վիճաբանությունը, որին մի կողմից մասնակցել է 8, մյուս կողմից՝ 19 անձ, ավարտվել է դանակահարությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ, որոնցից երկուսը 17, մեկը՝ 18
Դավիթ Իշխանյանը և Գուրգեն Ներսիսյանը քնարկել են պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր
Օգոստոսի 17-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Պետնախարարը ներկայացրել է Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձել պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք, ավելի կլավարկենք. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցության սկզբում` մինչ հաշվետվության քննարկումը, վարչապետը նշել է, որ ցանկանում
«Օրենքն ուսումնասիրել եմ, մինչեւ 100 հոգանոց հավաքների դեպքում իրազեկման կարիք էլ չկա, բայց ոստիկանները որոշեցին, որ այդպես չէ». Սուրեն Սահակյան
Մենք նախատեսել ենք սկսել զրույցներ քաղաքացիների հետ: Պետությունն ընդհանրապես զրույցներից է սկսվում, քաղաքացիների միջեւ, իրենց նպատակների, արժեքների, իդեալների մասին զրույցներից: Կարող է թվալ՝ անկապ բան է, զրույցը ոնց կարող է պետություն դառնալ, բայց չէ, էդպես է, բացառապես էդպես է, ուրիշ տարբերակ չի լինում
«Հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ձևավորման բարդ գործընթացը»
Վստահության ամրապնդման միջոցները հակամարտությունների լուծմանն ուղղված ցանկացած ռազմավարության անհրաժեշտ տարր են: Վստահության ամրապնդման միջոցների հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսություն սկսելու համար՝ փորձագետներ, լրագրողներ, գործարարներ, երիտասարդներ և այլն: Տեսականորեն այս երկխոսությունները նպաստում են պաշտոնական բանակցությունների համար առավել դրական մթնոլորտի ստեղծմանը՝ այդպիսով մոտեցնելով հակամարտության կարգավորումը։ Այս առումով Ղարաբաղյան հակամարտությունը եզակի չէ. Լեռնային
Հնարավոր է քրեական գործ հարուցել Ադրբեջանի պետական մարմինների դեմ՝ Լեռնային Ղարաբաղում էկզիստենցիալ ճգնաժամի հանգեցրած պայմաններ ստեղծելու համար. Յան Չարնոգուրսկի
Եվրոպայի հայկական միությունների և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ համաշխարհային կազմակերպություններին ուղղած դիմումին ի պատասխան Չեխոսլովակիայի նախկին փոխվարչապետ, Սլովակիայի վարչապետ, արդարադատության նախարար Յան Չարնագուրսկու փորձագիտական կարծիքը։ Ձերդ գերազանցություն Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետության նախագահ Ստեփանակերտ Արցախ/ Լեռնային Ղարաբաղ Բրատիսլավա, 15 օգոստոսի, 2023 թ. Ձերդ գերազանցություն պարոն նախագահ, Արձագանքելով
Վաքըֆլըում «Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնն այս տարի աչքի է ընկել քիչ խանդավառությամբ
Ermenihaber. Թուրքիայի Հաթայի նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը խոսել է օգոստոսի 13-ին «Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնի առթիվ եկեղեցում անցկացված տոնակատարության մասին: Թաբաշյանը նշել է, որ 2023-ին իրականացված տոնակատարությունը տարբերվել է նախորդներից և աչքի է ընկել ավելի քիչ խանդավառությամբ: Այս ամենը բացատրվել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի
«Սմբատյանների նկատմամբ խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է». Բաշմետ, Գուլեգինա, Սպիվակովա և այլք
Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով ՀՀ պատկան մարմիններին բաց նամակով են դիմել հայտնի երաժիշտներ եւ մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և Ռուսաստանի 4 պետական մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, մեր օրերի լավագույն դրամատիկ
«ՄԱԿ-ի ԱԽ նիստում քաղաքական օրակարգ առաջ չքաշվեց, Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություն գործուղելու խնդրանքով հանդես չեկավ»․ Գուրգեն Սիմոնյան
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցածը վերջնանպատակ չէ, սա վերջնանպատակին հասնելու կարեւոր քայլերից մեկն է։
ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ
Քրեական գործը հարուցվել է «անցանկալի հասարակական կազմակերպության» աշխատանքը կազմակերպելու համար։
Ադրբեջանը Ասկերանի շրջանում կրկին խախտել է հրադադարը
Փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը։
11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանին կոչ ենք անում շուտափույթ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. Սպիտակ տուն
«Ամերիկայի ձայն». Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շարունակում է կոչ անել Բաքվին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ «Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը վերաբացվի: Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում շուտափույթ վերականգնել այդ միջանցքով ազատ տեղաշարժը առևտրային, հումանիտար և
Ադրբեջանը ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը թխվածքաբլիթ ուտելու համար․ Մարուքյան
Սա հիանալի ցուցանիշ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար
«Պարեկային ջրային ծառայության ներդրումը նշանակում է, որ նաև Սևանա լճում երթևեկության կարգի խախտման արձանագրություններ կարող են կազմվել». Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և դրա կազմում ձևավորվող ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության
Կարո՞ղ էր արդյոք ՄԱԿ ԱԽ նիստն այլ ընթացք ունենալ։ Միանշանակ՝ այո։ Դրա համար պետք էր ունենալ ազգային իշխանություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Առաջին հերթին պետք է գրողի ծոցն ուղարկել դավաճանների այս իշխանությունը։ Այլ տարբերակ չկա։
ՀՀ-ում Yandex Go-ի օգտատերերի տվյալները հասանելի չեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը
Այս մասին հայտնել են «Րայդթեք էյ էմ» ընկերությունից Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հարցմանն ի պատասխան
ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժնում հանդիպել է Մաշտոցի պուրակից բերման ենթարկված քաղաքացիներին
Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: ✅ Առանձնազրույցներ են անցկացվել բերման ենթարկված անձանց` Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի ու Հայկ Սահակյանի հետ, ներկայացվել են նրանց իրավունքները։ ✅Հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները
ՀՌՀ-ում ներկայացրել են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հեռարձակողների կողմից հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների համար կազմակերպվել էր «Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման և նախընտրական քարոզչության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-խորհրդակցություն։ Սեմինար-խորհրդակցությանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները,
Ավիաչվերթով Կապան ժամանած Փաշինյանը «Սյունիք» օդանավակայանում ծանոթացել է պայմաններին. հաջորդ շաբաթվանից նախատեսվում են Երևան-Կապան կանոնավոր չվերթներ
Նիկոլ Փաշինյանը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:
Նախկին փոստի շենքի տարածքում «Ռիփաբլիք» պլազա ԲԲԸ է ստեղծվում․ ըստ վարչապետի՝ սա փորձարկում է
Նալբանդյան 28 հասցեում ստեղծվող «Ռիփաբլիք» ԲԲԸ-ի մասին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շենքը չեն մասնավորեցնելու, բաժնետոմսեր են թողարկելու եւ դրանք տեղաբաշխվելու են Երեւանի ֆոնդային բորսայում
97 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 97 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող
Գագիկ Բեգլարյանի գործով դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ. Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Դատարանը հաջորդ նիստի օր այսօր չսահմանեց՝ հայտարարելով, որ նոր օրվա մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրավապահների կողմից թույլ են տրվում այնպիսի սխալներ, որոնք իրենց հերթին հիմք են, ամենից զատ, Արմեն Աշոտյանին անհապաղ ազատելու համար․ փաստաբան
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է և լրացուցիչ բացատրությունների կարիքը չկա: Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը: Գրածս, այդ լույսի ներքո, միգուցե այդքան էլ կարևոր


















































