Օրվա լրահոսը

Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ

Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել օդանավակայանի ուղղությամբ

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։

Եվ ոչ մեկը նրան չէր ասում՝ իսկ ինչո՞ւ թույլ չես տալիս, որ Լաչինի միջանցքը գործի, ինչո՞ւ արցախցին չի կարող ընտրել, թե որ ճանապարհով երթեւեկի. «Հրապարակ»

Ո՞րն է այս բռնության բացատրությունը, եւ դա ի՞նչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ։

Ինչու քննարկումն արդյունք չտվեց

Ճիշտն ասած, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն Արցախի շրջափակման հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ես ուզում էի զգուշացնել, որ այդ հարցով ավելորդ խանդավառություն չարժե դրսեւորել: Բայց հետո մտածեցի, թե զուտ տեսականորեն բացառված չէ, որ տեղի կունենա հրաշք, եւ Անվտանգության խորհուրդը հանդես կգա գոնե հայտարարությամբ, որը հստակ եւ միանշանակ կպահանջի Ադրբեջանից բացել Լաչինի միջանցքը: Բայց

«Փաշինյանը որտեղ էլ որ այդ օրերին ֆիզիկապես գտնվելիս լինի՝ կառավարության շենք, ամառանոց, թե Բաղրամյան 26, գնալու ենք, շրջափակենք այնքան ժամանակ, մինչեւ հրաժարական ներկայացնի»․ ԱԺԲ

Մարզերում պետք է իրազեկում իրականացնել, որ օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում նորից հավաքվում ենք։ Սակայն մարզերից ովքեր գալու են, պիտի պատրաստված գան չվերադառնալու տրամադրվածությամբ

Չենք հոգնի հարցնել՝ ո՞ր խաղաղության օրակարգը, էն որ քո հայրենիքի մի մասը դիտարկվում է որպես Ադրբեջա՞ն․ «Ազգ»

Եթե չեն պատկերացնում, թող միանան Բաքվի հեռուստաալիքներ, որոնցով ողջ Հայաստանի քարտեզն են ամեն օր ցուցադրում՝ ադրբեջանական անուններով, Բաքվի ախորժակն արդեն ողջ Հայաստանն է ուզում, ու ոչ թե նրա այսուայն կտորը:

Ժիրայր Սեֆիլյան․ «Եկել է գործելու ժամանակը»

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում նշեց․ «44-օրյա պայմանավորված պատերազմից հետո թշնամիների կողմից մեր ժողովրդին կոտրելու հատուկ աշխատանք է տարվել, բայց ահավասիկ մենք ապացուցում ենք, որ մենք կոտրվողը չենք։ Եկել է գործելու պահը։ Այս փուլի ավարտին, որ հիմա ցուցական դուրս ենք եկել քաղաքական գործողություններով, պետք է բոլորս հիմնավոր կերպով հասնենք մեր նպատակին։

Հրեաները նացիստական գետոյում հարսանիք էին անում․ ՄԱԿ-ում Բաքվի ցուցադրած նկարները չեն կարող հերքել ԼՂ-ում հումանիտար աղետի փաստը

Օգոստոսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ դիմումի հիման վրա  քննարկվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար իրավիճակը։ Նիստի ընթացքում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հերքել է ԼՂ-ում հումանիտար աղետի մասին հայկական կողմի և ԱԽ անդամ մյուս երկրների ներկայացուցիչների արձանագրումները և, որպես ապացույց, իր ելույթի վերջում ԼՂ-ում ծննդյան առիթների, հարսանյաց հանդիսությունների լուսանկարներ

Ես շատ կուզենամ, որ ԿԳՄՍ նախարարությունը բացատրի մեզ բոլորիս թե ինչո՞ւ են պատմաբանները հրաժարվում դասագրքեր գրելուց

2023 թվականին ՀՀ բոլոր Հանրակրթական ուսումնական հաստատություններում փուլային եղանակով ներդրվելու է նոր հանրակրթական պետական չափորոշիչը (ՀՊՉ)։ Օրինակ` 2023-2024 ուսումնական տարում նոր ՀՊՉ-ն ներդրվում է հանրակրթական դպրոցի միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Նոր ՀՊՉ-ն ենթադրում է նաև դասագրքերի փոփոխություն: Ըստ այդմ էլ օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ամփոփեց հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված դասագրքերի մրցույթները։ Հասարակությանն

Փաշինյանը Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների ներդրումային ծրագրերի ընթացքին, այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից իրականացվող բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին: «Լիաշին» ՍՊԸ-ն 700 մլն դրամ ներդրումային ծրագրով կառուցում է 13 հարկանի երկու շենք` 94 բնակարաններով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին: «Նյու Հաուս» ՓԲԸ-ն 1,7 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում կառուցում է 12

Արա Պապյան․ «Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի Հայաստանի ղեկավար, որովհետեւ չի կարողանում երկիրն այս վիճակից դուրս բերել, նրա ամեն մի քայլ դժվարացնում է մեր բոլորի գործը, ամեն մի հայտարարություն օգտագործվում է մեր դեմ»

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» քաղաքական կազմակերպությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ մտնում են վճռական նոր փուլ՝ հանուն Արցախի եւ հանուն Հայաստանի ինքնիշխանության»։ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հավաքի մասնակիցներին հավաստիացրեց, որ վերջին հանդիպումից հետո անցած վեց ամիսներին իրենք անգործ չեն մնացել, ծավալել են հսկայական գործունեություն եւ կան արդյունքներ։ «Այսօր՝ օգոստոսի 17-ին, մենք վերսկսում

Միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար

Ծագած խնդիրների լուծման ուղիները որոշելու համար անչափ կարևոր է բուն խնդրի ճշգրիտ որոշումը: Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է: Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ  և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը: Արցախցին չպետք է մտածի դեղը

Ֆրանսիական քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով Արցախի ժողովրդին աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Ֆրանսիական տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր,

Արցախի երիտասարդները շրջափակման պայմաններում ստիպված են էլ ավելի շրջահայաց լինել, անհրաժեշտ ունակություններ ունենալ ճգնաժամ հաղթահարելու, պատրաստ լինել սուղ միջոցներով անակնկալ դժվարություններ կարգավորելու

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման աջակցությամբ «Երիտասարդ ակումբների ալյանսն» իրագործում է «Դավիթ Բեկ» նախագիծ, որի շրջանակներում օրերս կազմակերպվել է ճամբար էքստրեմալ պայմաններում գոյատևելու հմտությունների ուսուցանմամբ։ Արցախի երիտասարդները շրջափակման պայմաններում ստիպված են էլ ավելի շրջահայաց լինել, անհրաժեշտ ունակություններ ունենալ ճգնաժամ հաղթահարելու, պատրաստ լինել սուղ միջոցներով անակնկալ դժվարություններ կարգավորելու։ Այս և մի շարք այլ գաղտնիքներ,

«Բերձորի միջանցքին բացումը անյետաձգելի հրամայական պէտք է դառնայ միջազգային համայնքին համար». Արամ Ա. Վեհափառ

Հինգշաբթի, 17 Օգոստոս 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ճաշի հիւրը եղաւ Լիբանանի մօտ Գանատայի դեսպանին: Ի պատիւ Վեհափառ Հայրապետին տրուած ճաշկերոյթին ներկայ էին նաեւ այլ դեսպաններ։ Հիւրասիրութեան ընթացքին քննարկուեցան առաւելաբար երկու այժմէական նիւթեր՝ Լիբանանի նախագահական ընտրութիւնը եւ Արցախի հարցը։ Լիբանանի նախագահական ընտրութեան գծով, Վեհափառ Հայրապետը շեշտեց կարելի փութով բոլորին կողմէ ընդունելի եւ Լիբանանի ազգային

Ցույց Իսրայելի ԱԳՆ-ի մոտ՝ Բերձորի միջանցքը բացելու պահանջով

Երուսաղեմում, Իսրայելի արտաքին գործերի նախարարության մոտ, հայ համայնքի ներկայացուցիչները ցույց են կազմակերպել: Մեր հայրենակիցներն Իսրայելի ԱԳՆ-ից պահանջել են՝ օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությունը, որպեսզի բացեն Բերձորի միջանցքը, Արցախում հումանիտար աղետը, հերթական ցեղասպանությունը  կանխելու համար: Ցուցարարները՝ վկայակոչելով նաեւ Իսրայելի մի խումբ մտավորականների դիմումն իրենց երկրի ԱԳՆ-ին՝ Բերձորի միջանցքը բացելու հարցով, կարծում են, որ Իսրայելը պատասխանատվություն է

ԱԺԲ-ի հանրահավաքում 19:46-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1800 մարդ

ԻՔՄ հաղորդագրությունը ԱԺԲ-ի` օգոստոսի 17-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ օգոստոսի 17-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ից «Ազգային-ժողովրդավարական բևեռը» հրավիրել էր հանրահավաք: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:46-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1800 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:15-21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

Վիճաբանություն եւ հայհոյանքներ. Իշխան Վահանյանի գործով նիստի ժամանակ իրավիճակը լարվեց

Գեղամ Ղազարյանի հարցը դուր չեկավ Վահանյանին. վերջինիս դեմքի արտահայտությունը եւ հայացքը սաստող էին։ Զոհվածի ծնողը՝ դիմեց Վահանյանին՝ «թարս չնայես»

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից՝ վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը

«Սպաների կողմից դավաճանության արդյունք էր». Իշխան Վահանյանի գործով վկա Էրիկ Գասպարյանը ցուցմունք տվեց

Տղաների զանգից հետո, Գարիկ Վարդանյանը գնացել է «Թութակ» կոչվող տեղամաս, որտեղ տեսել է գեներալ Արթուր Աղաբեկյանին եւ Մանուկյան Դավիթին, նրանց տեղեկացրել է, որ տվյալ հատվածում մոլորված զինվորներ կան, որ օգնության են սպասում: Նրանք ասել են, որ հատուկ օպերացիա են կազմակերպում եւ «խնդրել են» լքել տարածքը ու չխանգարել: «Սպաների կողմից դավաճանության արդյունք էր: Մեզ թողեցին՝ փախան,

«Մեր ձեռքի տակ եղած նկարները շատ ավելի սարսափելի են». Արցախի ՄԻՊ-ը՝ քննադատություններին, թե ինչու են հրապարակել սովամահ եղած մարդու նկարը

«Ուզում եմ հավաստիացնել, որ այդ որոշումը եւս մեզ հեշտ չի տրվել: Բայց 8 ամիս շարունակ, երբ ասում ենք սովամահության սպառնալիքի մասին, հրապարակում ենք տեսանյութեր, որտեղ մարդիկ ուշաթափվում են հացի հերթերում, ջրի հերթերում, ուշաթափվում են հղի կանայք եւ չեն կարողանում միջազգային տարբեր հարթակների, այդ թվում միջազգային մեդիային հասցնել, թե ինչպիսի աստիճանի է գտնվում վտանգը մարդկային կյանքի համար Արցախում, մեզ ստիպում է երբեմն գնալ այնպիսի քայլերի, որոնք այլ պայմաներում երեւի չէինք անի»:

«Մա՛մ, կներես, մեզ հաց չի հասել, ոչինչ, հաջորդ օրը մի քիչ շուտ վեր կկենամ, շուտ հերթում կկանգնեմ». արցախցի փոքրիկը արդարացել է, որ 4 ժամ հացի հերթից դատարկ է եկել

Առջեւում նոր ուսումնական տարին է եւ արցախցիները որեւէ կերպ պատրաստ չեն դպրոց ուղարկելու երեխաներին, ո՛չ գրենական պիտույք ունեն, ո՛չ հագուստ, ոչ էլ հոգեպես են պատրաստ. «Որովհետեւ ես չեմ կարող խոսել կրթության կարեւորության մասին իմ երեխաների հետ, երբ որ ես չեմ կարողանում հոգալ տարրական կենցաղային իրենց հոգսերը: Եվ դա այն իրականությունն է, որի հետ մենք այսօր ստիպված ենք պայքարել»:

«ՄԱԿ-ը հերթական անգամ ցույց տվեց, որ ցավակցում է մեզ, բայց այս կառույցից կոնկրետ լուծում ակնկալելն անհնար է»․ քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած ելույթները, կարծիք հայտնեց, որ այս կազմակերպությունից կոնկրետ լուծում չպիտի ակնկալել Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու ու բնակչությանը հումանիտար աղետից փրկելու առումով։ Այս կազմակերպությունը, ըստ քաղաքագետի, հերթական անգամ ցույց տվեց, որ ցավակցում է,հասկանում է մեր խնդիրները, բայց նրանից կոնկրետ լուծման ակնկալիքներ ունենալ անհնար է։

«Սա նաեւ հենց ՄԱԿ-ի ձախողման, իր առաքելությունը չկատարելու հետեւանք է, պետք են հստակ գործողություններ, ոչ թե պրոտոկոլային հայտարարություններ». Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ ցավալիորեն, երեկ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասում էին, թե մենք տեղում ներկայություն չունենք եւ հիմնվում ենք Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության վրա. «Դա ո՞ւմ մեղավորությունն է: Արցախում մարդու իրավունքների լայնածավալ խախտումների պարագայում ՄԱԿ-ը, որը աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման կարեւոր գործառույթ ունի, 8 ամիս հետո չունի որեւէ ներկայություն:

«Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագործմամբ կլեգիտիմացվի Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակման ապօրինի գործողությունները». Արցախի ԱԳ նախարար

Որեւէ միջազգային օգնություն չպետք է նսեմացնի մարդու արժանապատվությունը, հետեւաբար, եթե Ադրբեջանը ինքնուրույն ստեղծել է նման ծանր իրավիճակ՝ միտումնավոր սովի մատնելով ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին, ուղղակի կեղծ փորձերը ներկայանալ այդպիսի «մարդասիրական» ինչ-որ մոտեցումներով անընդունելի պետք է լինեն:

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ Նիդեռլանդների արտգործնախարար

Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով դիմել էին երկրի վարչապետին ու արտգործնախարարին։ Նիդեռլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում (նախկին Twitter) գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան։ Երեկ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031