Օրվա լրահոսը

Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ

Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 17-ի նիստում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2023 թ.-ի բյուջեով հաստատվել էր 6 ֆիլմի (2 լիամետրաժ խաղարկային, 4 վավերագրական) թվայնացման և վերականգնման

Ադրբեջանցիներից մի քանիսը հարձակվել են ի պաշտպանության Արցախի բողոքի ակցիա իրականացնող հայ ընտանիքի վրա, հարվածել երիտասարդ աղջկան․ Tert.am

Tert.am – Երեկ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստին զուգահեռ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մի խումբ ադրբեջանցիներ։ Ակցիայի ժամանակ ադրբեջանցիներից մի քանիսը հարձակվել են ի պաշտպանության Արցախի բողոքի ակցիա իրականացնող հայ ընտանիքի վրա, իսկ նրանցից մեկը հարվածել է երիտասարդ աղջկան՝ մարմնական վնասվածքներ

ՔԿԱԳ պաշտոնատար անձը Խ. Վ.-ի անվան փոխման գործընթացը հնարավոր սեղմ ժամկետում կազմակերպելու համար պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Պ.-ն, 2022 թվականի սեպտեմբերի 16-ից զբաղեցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոնի մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար վերջինից պահանջել և ստացել  է 100.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ արտերկիր մեկնելու համար խոչընդոտ

Արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ: Իմ խոսքը` Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը:

Հայաստանի հրաձգության հավաքականը չի մեկնել Բաքու

Բաքվում մեկնարկել է հրաձգության աշխարհի առաջնությունը, որը շատ կարեւոր մրցաշար է 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Երկուսուկես շաբաթվա ընթացքում այստեղ խաղարկվելու է Խաղերի 48 ուղեգիր, որոնց համար պայքարելու են 101 երկրների ներկայացուցիչներ: Սակայն աշխարհի առաջնությանը, բացի Ռուսաստանից եւ Բելառուսից, որոնց հրաձիգներին արգելվել է հանդես գալ անգամ չեզոք կարգավիճակում, չի մասնակցում նաեւ Հայաստանը,

Այս հարցը փակված չէ և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին․ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Արցախում ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև՝ որոշ կրճատումներով:  «Дождь» – Սկզբում խնդրում եմ ներկայացնել մանրամասներ սովամահության հետևանքով մահացած տղամարդու դեպքի մասին: Ի՞նչ է

Արցախի հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երբեք այսքան մակերեսային, այսքան պրիմիտիվ ու այսքան հակահայկական չի եղել․ Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ մինչև ուշ գիշեր ուշադիր հետևում էի ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներին։ Սարսափելի զայրույթ և հիասթափություն։ Ոչ թե որովհետև խոսեցին ու գնացին սուրճ խմելու, իսկ ոմանք էլ առաջարկեցին դիտարկել Աղդամ-Խանքենդի ճանապարհի շահագործումը, ոչ թե որովհետև Ադրբեջանի ճարպոտ ներկայացուցիչը հրապարակավ ծաղրեց Հայաստանը ներկայացնողին՝ ցույց

«Հայփոստի» աշխատակիցների օժանդակությամբ հափշտակվել է շուրջ 257 մլն. դրամ գումար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդենիս քաղաքի 52 և 39-ամյա բնակիչները, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերությունում, տարբեր ժամանակահատվածներում

Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Օշականի ճակատամարտի 196-ամյակին

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 196-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի, Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, զինվորականներ, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները և այլոք։ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ խոնարհեցին «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ։ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը փաստեց,

Օրական 10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա Ջրին»․ Գարեգին Բաղրամյան

ՀԾԿՀ նախագահն ասում է՝ կախված սեզոնից՝ հանրապետությունում ջրամատակարարման խնդիրներն ավելանում են

Երբ հստակ պահանջ չի դրվում «միջազգային հանրություն» կոչեցյալի առջև, թշնամին ավելի ու ավելի ազատ, անկաշկանդ է ցուցադրում իր ամբողջատիրական նպատակները․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ հստակ պահանջ չի դրվում «միջազգային հանրություն» կոչեցյալի առջև, իսկ խնդիրը ներկայացվում է զուտ հումանիտար, այլ ոչ ցեղասպանական տարրեր պարունակող քաղաքականություն, թշնամին ավելի ու ավելի է լպիրշանում ու ավելի ազատ, անկաշկանդ ցուցադրում իր ամբողջատիրական նպատակները։ 4 օր առաջ ազերական իշխանական Baku TV հեռուստատեսությունը Հայաստանն ամբողջությամբ ներկայացրել է Ադրբեջան,

Իրենք երևի մտածում են, որ զինվորը զոհվելու համար է. իրավապաշտպանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի անպատասխանատվության մասին

Կա նաև երրորդ մարմինը, որ պետք է այս իրավիճակը քննության առնի՝ դա ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովն է, որը պետք է պառլամենտական վերահսկողության ապահովի և այս պատկերի հետ կապված առնվազն հրավիրի պաշտպանական գերատեսչության ղեկավարներին և այս հարցադրումներն անի:

Քննարկվել են «Դաշտադեմ ամրոցի» գույքային պատկանելիության հարցերը

«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող հողամասերի գույքային պատկանելիության հարցերը քննարկվել են Թալին համայնքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար

Ավտոկայանատեղիներում ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում

Ավտոկայանատեղիի  համար սահմանված վճարից բացի կայանման համար այլ գումարի գանձումն արգելվում է: Չնայած օրենքի պահանջին՝ որոշ քաղաքացիներ,  ներկայանալով որպես կայանատեղիի աշխատակից, արգելանշաններ են տեղադրում, փորձում ուղղորդել՝ որտեղ ու ինչպես կայանել՝ դրա դիմաց  ստանալով որոշակի գումար: Խնդիրը հատկապես սուր է կենտրոնում: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է ամենօրյա ստուգայցերը: «Վարչական

««Պահպանողական կուսակցությունը» համերաշխություն է հայտնում լացի օրակարգը անկախության օրակարգով փոխարինելու ջատագով քաղաքական ուժերին, ի մասնավորի՝ ԱԺԲ-ին»

ՀՀ ներկա իշխանություններն իրենց առերևույթ լացի օրակարգով չեն կարող կամ չեն ուզում պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները

Ադրբեջանի ՄԻՊ-ը դեռեւս չի արձագանքել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի մեկ ամիս առաջ ուղարկած նամակին

Անահիտ Մանասյանն անդրադառնալով Արցախում հումանիտար ճգնաժամին, ասաց՝ ժամանակակից աշխարհում չենք կարող խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին, պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն եւ երաշխավորում

Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ-ը, այլ բացառապես Կարմիր խաչը

Մուրալուց և մուրացածը չստանալուց հետո մուննաթ գալուց առաջ պետք է միշտ հիշել, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դրել Հայաստանի գոյությունը

ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։ Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը

Լարիսա Ալավերդյանը համընկնումներ է տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ելույթներում

Չկա նման դեպք միջազգային պրակտիկայում, որ մի պետություն ճանաչի մյուսի տարածքային ամբողջականությունը եւ խոսի քառակուսի մետրերով:

Շիրակի մարզում վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: 1 տուժած ➡️ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության: 2 տուժած➡️ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն: 1 տուժած ➡️ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր: 1 տուժած➡️«Աստղիկ»

«Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հակասում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներին, ինքը դա անելու մանդատ չունի»․ բողոքի ցույց կառավարության մոտ

Ցույցի մասնակիցներից Ստելլա Ավագյանն էլ նշեց, որ Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանի կառավարության շենքում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Imaging Dragons-ն արհամարհել է Բաքվում համերգը չեղարկելու Սերժ Թանկյանի կոչը

Մեկ այլ ցեղասպանություն է հիմա սպասվում Ադրբեջանի կողմից, և մինչ դա տեղի է ունենում, նրանք վայելում են ամերիկյան խմբի ելույթը: Գրողը տանի»,- գրել է Թանկյանը և հրապարակել նամակի իր տեքստը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 17-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևան քաղաքում՝՝ Oգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Oգոստոսի

Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունը, թե իբր կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ապատեղեկատվություն է. ԱՀ ՊՆ

Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ: Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ստեղծվում է ջրային պարեկություն․Սեւանա լճում պարեկները ծառայություն կիրականացնեն սկուտերներով ու դրոններով

Ջրային պարեկությունն իրականացվելու է ամբողջ տարի, հսկվելու է ձկնորսությունը, ստուգվելու է լճում ջրային տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, քաղաքացիների՝ ալկոհոլի օգտագործումը եւ այլն

Դատարանը մերժել է «5-րդ ալիք»-ի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Tert.am. 2022 թվականի դեկտեմբեր ամսին «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ 2022 թվականի նոյեմբերի 7-ին Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արձագանքելով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցերին, հիշեցրել էր, որ հեռուստաընկերության սեփականատերը ապօրինի գույք ունի։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031