Օրվա լրահոսը

Արցախից 11 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Ուրցաձորում քաղաքացին ընկել է ջրհորը և մահացել

Օգոստոսի 18-ին, ժամը 11։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում՝ փոսի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացի Հ․ Տ․-ն (ծնված 1971 թ.) ընկել է ջրհորը (մոտ

«Եթե Հայաստանի ղեկավարությունն Ադրբեջանի սադրանքներին համարժեք պատասխաներ, իրենք կմտածեին՝ արժե՞ դա անել, թե՞ ոչ»․ Մհեր Հակոբյան

«Հայաստանի իշխանություններն այս պահին զբաղված են ժողովրդի համար շոու ապահովելով ու իրենց իշխանությունը երկարացնելու էգոիստական հոգսերով»։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ պաշտպանության նախարարություն

Միջազգային հանրությունը թերևս բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը. Վարդան Օսկանյան

Ադրբեջանն այսօր չի կարող անտեսել և մոռացության տալ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, երբեք չլինելով անկախ Ադրբեջանի կազմում, խորհրդային տարիներին ունեցել է ինքնավար կարգավիճակ,

«Ծիրանի ծառ» կինոփառատոնը Ուջանից տեղափոխվել է Դեբետ

Փառատոնի մասնակիցները կապրեն գյուղացիների տներում, կցուցադրվի շուրջ 40 ֆիլմ՝ 15 երկրից

Ու որոշ ժամանակ հետո «անհայտ» այդ անձը ստիպելու է, որ Կապանի օդանավակայանը չշահագործվի. Էդիկ Բաղդասարյան

Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին: Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են:

Թուրքիան կոշտ նախազգուշացում է արել Ռուսաստանին Սև ծովում տեղի ունեցած միջադեպի համար

Ermenihaber. Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին նախորդ շաբաթ Սև ծովի միջազգային ջրերում տեղի ունեցած միջադեպերի անթույլատրելիության մասին: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը: Կիրակի Ռուսաստանը հայտնել է, որ «Վասիլի Բիկով» պարեկային նավը կրակ է բացել Պալաուայի դրոշի ներքո նավարկող «Շուքրու Օղան» առևտրային նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-23-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում`

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ջերմուկ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ջերմուկում է։ Ջերմուկի համայնքապետարան

«Նպատակն է ուսումնական հաստատություններում ապահովել անվտանգ, հագեցած և արդիական միջավայր». «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ընթացքի մեջ է

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 18 դպրոցի կառուցման և վերակառուցման, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման և մարզագույքով ապահովման, 60-ից ավելի

«Բռնություն է գործադրել». զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ

Ընդգծում ենք Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման և ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման հրատապությունը. ՀՀ ԱԳՆ

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել՝ չիրականացնելու իր պարտավորությունները

Միջազգային դերակատարները չպետք է թույլ տան Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի վերածումն իրական մարդասիրական աղետի. Արարատ Միրզոյանը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից՝ այդ ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը և խաղաղության հասնելու հնարավորությունը չեզոքացնելուն ուղղված գործողություններից և սադրանքներից զերծ մնալու անհրաժեշտությունը։

Կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրտը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Արցախում

ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրտը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Արցախում: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պատճառով արցախցիները շարունակում են մնալ սովի և տարրական կարիքների սպառման վտանգի տակ։ ԱՄՆ-ն պետք է շարունակի աջակցել Արցախին՝ կոչ անելով դադարեցնել ադրբեջանական ագրեսիան»,- գրել է կոնգրեսականը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի տարածվելուց անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն

Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Մենք պետք է ավելի կոշտ լինենք Ադրբեջանի նկատմամբ. Ֆրանկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հերթական անգամ կոչ է արել ավելի կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ և հրաժարվել զենք տրամադրել այդ երկրին: X-ում հրապարկելով 907 բանաձևի չեղարկման այս տարվա քննարկումների հետաձգման մասին Politico-ի հոդվածը՝ Փալոնը գրել է. «Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և

ԱՄՆ-ն ձգձգում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցի քննարկումը. Politico

Բայդենի վարչակազմը կարծես թե դանդաղում է Ադրբեջանին երկարաժամկետ ռազմական օգնության ծրագրի վերսկսման ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին աճող նախազգուշացումների ֆոնին, գրում է ամերիկյան հեղինակավոր Politico-ն: Թերթը հիշեցնում է, որ 2002 թ․-ից ի վեր ամեն տարի Սպիտակ տունը մեկ տարի ժամկետով չեղարկում էր 907 բանաձևը՝ Ադրբեջանին օգնություն տրամադրելու նպատակով՝ չնայած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի արշավին:

Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ ստացել են ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման կապի մասին

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները միջազգային պրակտիկայում առաջին անգամ ստացել են դիտողական ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև կապի առկայության մասին։ Ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև առկա կապը վաղուց էր ենթադրվում, սակայն առաջին անգամ միջազգային պրակտիկայում այն ստացավ դիտողական ապացույց: Այդպիսի ապացույց է հանդիսացել PV Cep

ՄԱԿ-ի ԱԽ նիստը հրավիրվել էր ոչ թե Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմումի հիման վրա, այլ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ի վերաբերյալ ՀՀ նամակի. Ձյունիկ Աղաջանյան. «Հրապարակ»

Այս փաստն ինքնին ցույց էր տալիս, որ առանձնապես անդամ պետությունների մոտ չկա համաձայնություն Լեռնային Ղարաբաղի խնդրի, անգամ այնտեղ առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ օրակարգ ունենալու հարցում

Աշխարհազորի մարտիկներին Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ 

Չարաշահումներ Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում. 6 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական

39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3

Ոստիկանությունը հայտնաբերել է երեխային ծեծող ու նվաստացնող կնոջը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը. Արտակ Բեգլարյան

Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո:

«Իրավունք չունենք հետագա զոհերի դիտորդ լինելու: Պարո՛ն Շոլց, կանխե՛ք Արցախում ցեղասպանությունը». «Ազգ»

«Վտանգված ազգերի ընկերակցությունը» եւ Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը կոչ են անում օգոստոսի 23-ին  հսկում իրականացնել Բեռլինում՝ կանցլերի նստավայրի առջեւ: «Պարո՛ն Շոլց, կանխե՛ք Արցախի ցեղասպանությունը: Ադրբեջանը պետք է դադարեցնի սովի մատնող շրջափակումը»: «Իրավունք չունենք հետագա զոհերի դիտորդ լինելու», ձեւակերպել է ընկերակցության ներկայացուցիչ Զարա Ռայնքեն (Sarah Reinke): Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Բագրատյան. Ունենք 2,6% բյուջեի դեֆիցիտ. բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում հաստատված պլանից. «Հրապարակ»

Ամսեամիս ՀՀ կառավարությունը զեկուցում է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ավելացման մասին։ Բյուջեի ավելցուկի մասին խոսելը ճիշտ չէ՝ կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Մենք ունենք 2,6 տոկոս բյուջեի դեֆիցիտ»։ Այսինքն՝ բյուջեն իրականում չի՞ ավելացել։ «ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի սահմաններում մենք գերակատարում չունենք։ Ավելին, բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում խորհրդարանի կողմից հաստատված պլանից,

Կերպարը կերտելիս Ֆազիլ Իսկանդերն աչքի առաջ է ունեցել հայերի՝ փառավոր պատմական անցյալով ապրելու սովորույթը. հայկական հետքեր օտարազգի գրողների երկերում. «Ազգ»

Թե՛ անցյալի, թե՛ ներկայի նշանավոր օտարազգի գրողների այլեւայլ ստեղծագործություններում երբեմն հայտնվում են հայն ու հայկականը՝ մեզ պատճառելով զարմանք, հիացմունք, երբեմն՝ վրդովմունք: Օրինակներն անթիվ են, մի մասը՝ հայտնի, մի զգալի մասը՝ ոչ այնքան: Վիկտոր Հյուգո (1802-1885) 1963-ին լույս տեսած Հայկ Գասպարյանի «Վիկտոր Հյուգոն հայ գրականության մեջ» աշխատության մեջ ներկայացված են ֆրանսիացի մեծ գրողի առնչությունները հայ ժողովրդի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031