Օրվա լրահոսը

Դանակի սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը

Հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց  պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի: ՆԳՆ ոստիկանության

22-ամյա երիտասարդը խեղդամահ է արել 44-ամյա տանտիրոջը

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 12-ին, ժամը 13.35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երկաթուղայինների 7-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երկաթուղայինների 7-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության

Կոնջորյանի օգնականի ծննդյան «փուչիկ փարթին»՝ ԱԺ-ում. Ընդունվո՞ւմ են կնունքի հայտեր

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞ր նախաձեռնությամբ է տարեդարձը փուչիկներով նշվել Ազգային ժողովում, թե՞ ընկերներն են նման անակնկալ մատուցել եւ արդյոք խորհրդարանում կա՞ նման ավանդույթ, թե՞ իր ծննդյան օրն այդ առումով բացառություն է:
Ինեսսա Շահնազարյանը պատասխանել է. «Նման ավանդույթ չկա, իմ նախաձեռնությամբ է եղել»:

«Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար». դեսպան Մասանորին՝ Շիրակի մարզպետին

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Շիրակի մարզում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, դրամաշնորհային ծրագրեր

Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու,  վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են: «Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ

Առաջընթաց ենք տեսնում, բայց դա բավարար չէ. դեպի օդի որակի մոնիտորինգի համալիր համակարգ  Հայաստանում

«Գիտակցելով օրակարգի հրատապությունը՝ Հայաստանի կառավարությունն օրերս ընդունել է «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» նորացված օրենքը։ Կոչ ենք անում կառավարությանը արագ առաջ տանել օրենքի կիրարկումը՝ բարելավելու բոլոր հայերի կյանքն և առողջությունը»

Ադրբեջանի գործողությունները մի բան են փաստում՝ հայկական կողմը ճակատագրական սխալ է արել՝ հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքից. Տաթևիկ Հայրապետյան

Այսօր ադրբեջանական մեդիա տիրույթը գրում է այն մասին, որ Կարմիր խաչի մուտքն Արցախ սահմանափակվել է, որպեսզի հարկադրեն նրանց օգտագործել Ադրբեջանի տարածքը: Դրա համար էլ ծխախոտների բեմադրությունն էին կազմակերպել:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Իշխանասարի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն      

Երիտասարդը կալանավորվել է՝ զգալի չափերի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի մի շարք էական հանգամանքներ: Մասնավորապես, 2023թ․ հուլիսի 8-ին՝ ժամը՝ 10:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքից Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած

Պատերազմը լինում է այն դեպքում, երբ հայտարարում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս ու թշնամուց սպասում խաղաղություն. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Պատերազմ ու պարտություն բերող իշխանությունները հիմա բոլորին փորձում են վախեցնել պատերազմով՝ ներկայանալով որպես խաղաղության աղավնի: Բայց այդ ապրանքն արդեն հնամաշ է ու քիչ գնորդ ունի: 1.Պատերազմը լինում է այն դեպքում, երբ հայտարարում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս ու թշնամուց սպասում խաղաղություն: Թշնամին քո սպասումներին պատասխանում

«ՀայաՔվե»-ին հակադարձող մեկ այլ թեզ է շրջանառության մեջ դրվել. վտանգավոր թեզ է՝ բազում առումներով. Գևորգ Դանիելյան

Իսկ այդ դեպքում ի՞նչ գործ ուներ հայկական զորքն իր ակտիվ գործողություններով Ադրբեջանի տարածքում

«Յուքոմը» անվճար ինտերնետ կտրամադրի Գորիսի պետական քոլեջին եւ երկու ավագ դպրոցներին

«Դա անչափ կարեւոր է նաեւ Հայաստանի, հատկապես, Սյունիքի ներկայիս պայմաններում սահմանամերձ բնակավայրերի միջեւ վստահելի ու անխափան կապ ունենալու, որակյալ ինտերնետի միջոցով աշխարհում մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին իրազեկված լինելու առումով»։

Գեղարքունիքում ապամոնտաժվում են անօրինական տեղադրված գովազդային վահանակները

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ 2023 թվականի մայիս ամսի ընթացքում մարզի համայնքապետարանների կողմից գույքագրվել են համայնքների վարչական տարածքներում առկա գովազդային վահանակները։ Տրված հանձնարարականի համաձայն՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը համայնքապետարանները պետք է միջոցներ ձեռնարկեին՝ ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներն օրինականացնելու ուղղությամբ։ Հունիսի 1-ից հետո, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նոր հանձնարարությամբ, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է օրինականացման չդիմած

«Համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայողները կմասնակցեն»․ Արցախի պետնախարար

Մասնակիցները որոշեցին գնալ նախագահական նստավայր, կառավարություն, դիմել իշխանություններին՝ պարզելու՝ Արցախի իշխանությունները միանո՞ւմ են իրենց, թե՞ ոչ։

Կապտուկներով երեխաներ, բռնության ենթարկող ոստիկաններ․ ի՞նչ է կատարվում «Զատիկ»-ում․ ՀՔԱՎ

Բռնությունների գրանցման մատյանը, թեև պարտադիր լինելուն, չկար։

«Ղալա՛թ է անում Տիրան Խաչատրյանը, ո՞նց թե չի վստահում, բա ո՞ւմ է վստահում, էդ դեպքում պետության շնորհած ուսադիրներն ինչի՞ է կրում». Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը, լսելով Տիրան Խաչատրյանի անունը, ասաց. «Էդ անունն իմ մոտ մի՛ տվեք: Ինքը երբ կգա քննիչ հանձնաժողով, նոր հարցեր կտաք»:

Իբրահիմ Քալըն․ առաջին խոսափողից մինչև հետախուզական լռություն

Ermenihaber/orbeli.am Թուրքիայի կառավարության նոր կազմի ակնառու ներկայացուցիչներից մեկն Իբրահիմ Քալընն է, ով ընտրություններից հետո նշանակվեց Ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար։ Իբրահիմ Քալընն Էրդողանի մերձավորագույն շրջապատից և համախոհներից մեկն է, ով տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել թուրքական իշխանական բուրգի ամենաբարձր շերտերում և լիովին կիսում է նախագահի իսլամական-օսմանական գաղափարները։ Ո՞Վ է ԻԲՐԱՀԻՄ ՔԱԼԸՆԸ Իբրահիմ Քալընը ծնվել

Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի. ԱՄՆ դեսպանատուն

«Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը»

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու ջանքերին. Բլինքեն

«Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են Հարավային Կովկասում կայուն խաղաղության, և ես հավատարիմ եմ մնում դրան աջակցելուն»,- Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։  

Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել

Հակառակորդն անխոչընդոտ առաջացել և վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը

Հանցավոր անտարբերություն բոլորի կողմից. Արցախում իրավիճակն օրհասական է. Գեղամ Ստեփանյան

Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում

Պապիկյանը հորդորել է չբավարարվել արդյունքներով և ձգտել գերազանց գնահատականի.  զինծառայողների ատեստավորման քննությունները շարունակվում են

✅ Հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից: ✅ Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման քննությունների և հանձնաժողովների աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել զինծառայողների տրամադրվածությամբ, պատասխանել նրանց հուզող

Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշել է՝ մշտապես Հայաստանի կողքին ենք

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ջերմ հիշողություններ ունի գործընկերոջ գլխավորած պատվիրակության` այս տարվա սկզբին Հայաստան կատարած պատմական այցից: Ի պատասխան` Յաել Բրաուն-Պիվեն փաստել է, որ տպավորված է Հայաստանով եւ մեծ հուզմունքով է հիշում այդ հագեցած այցը: Գործընկերներն

էներգիայի վերափոխման ինդեքսով Հայաստանը նահանջել է 18 հորիզոնականով

Ադրբեջանը Հայաստանից առաջ է 40, Վրաստանը` 10, իսկ Թուրքիան՝ 7 հորիզոնականով:

«Իշխանությունը մեկուկես տարի է՝ մեզ «Զենքի մասին օրենքով» տանում, բերում է․ իմ աչքին պատճառը հանցավոր անփութությունն է»․ Իշխան Գևորգյան

Ըստ «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանի՝ այս հարցն այսքան ձգելը բոլոր սահմաններից դուրս է։

«Գուցե Մարտին Լյութեր Քինգին էլ սոցցանցերում վարկաբեկեին, գրեին՝ դու խաբում ես բոլորին». Մանե Թանդիլյան

«Ինձ հաճախ ասում են, որ կանայք առաջնորդության մեջ պիտի զիջեն, կամ զիջում են տղամարդկանց: Մենք միասին քննարկման առարկա կդարձնենք այն, թե ինչու է նման կարծիք ձեւավորվել: Իմ համոզմամբ, բոլոր գիտակից տղամարդիկ, այդ կարծիքը պիտի չունենան»,-հավելեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը:

Զենք ձեռք բերել ցանկացող քաղաքացու իրավունքները ոտնահարված են․ ռազմամարզական կառույցների միավորումը շարունակում է բարձրաձայնել խնդիրը

«Զենք կրող, զենքից օգտվել իմացող ՀՀ քաղաքացին է պաշտպանում իր բնակավայրը ցանկացած իրավիճակում ու բանակի հետ միասին երաշխավորում սահմանի անվտանգությունը»

Ռալֆ Յիրիկյան․ «Կապը այնպիսի տեխնոլոգիա է, որ երբ տեղադրում ես նորը, որոշ ժամանակ հետո լինելու է ավելի նորը․ եւ այդ ավելի նորը պետք է միշտ հասանելի լինի բաժանորդին»

Մենք աշխատանքներ ունենք անելու ամբողջ Հայաստանի տարածքում եւ սա դեռ սկիզբն է։ Այնպես որ, հետաքրքիրը դեռ առջեւում է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031