Օրվա լրահոսը
Հանգել ենք օպտիմալ տարբերակին. հիմնականում տուժել է քաղաքային տրանսպորտով երթևեկող բնակչությունը. Վլադիմիր Հարությունյան. «Ա1+»
Նա իրազեկել է, որ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում կգործեն միայն Աջափնյակ թաղամասի և Նոր Արեշի ուղղություններով գործող երթուղիները։ Իսկ քաղաքի ներսում գործողները կաշխատեն ծանրաբեռնված ժամերին։
Թուրքական մամուլի արձագանքը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև կնքված համագործակցության ծրագրին
Ermenihaber. Կիպրոսի Հանրապետությունում հուլիսի 5-ին տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։ Վերոնշյալ համագործակցությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը խիստ անընդունելի է. Արցախի ՄԻՊ
Հայկ Ղազարյանը հայտնել է, որ ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը ԱՀ դատախազության շենքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները:
«Ռոստելեկոմը», առաջինը Հայաստանում, GFN.AM-ի հետ համատեղ գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը՝ GeForceNow-ի բազայի վրա՝ հնարավորություն ընձեռելով հին համակարգիչը կամ սմարթֆոնը վերածել սուպեր արագ սարքի և ստեղծելով նոր իրականություն համակարգչային խաղերի սիրահարների համար
Հավատարիմ մնալով նորարարական լուծումներ ներդնելու իր մոտեցմանը՝ «Ռոստելեկոմը», GFN.AM-ի հետ համատեղ, գործարկում է «PowerPlay» ծառայությունը՝ բացելով համակարգչային խաղերի աշխարհը «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար։ Միանալով «PowerPlay» ծառայությանը՝ հնարավոր է հին համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը վերածել հզոր սարքի և խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը: «PowerPlay» ծառայությունը կարող են ակտիվացնել «Ռոստելեկոմ»-ի ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդները: Ցանկացած, նույնիսկ ամենաբարդ, խաղերի
«Սեւանա լճից հավելյալ ջուր են բացթողնում ոռոգման նպատակով, բայց գյուղեր կան, որ ջուր չի հասնում»․ Վիկտորյա Բուռնազյան
Բնապահպանական հարցերով փորձագետը նշում է՝ Սեւանա լճից հավելյալ ջրառ են անելու ոռոգման համար, սակայն Արարատյան դաշտում ջրերի գերշահագործում կա, այդ ջրերը չեն ուղղվում հիմնականում հողերի մշակմանը, ոռոգմանը, այլ մեծամասամբ օգտագործում են ձկնաբուծարանները
Ադրբեջանը կրկին արգելափակել է ԿԽՄԿ-ի կողմից արցախցի բուժառուների տեղափոխումը
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ: Ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար: «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար
Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս համոզվում եմ` նրանց վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ. Մանե Թանդիլյան
Երիտասարդների և ուսանողների հետ առաջնորդության թեմայով հերթական հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին, «Մատենա» առաջնորդության դպրոցում
Ռիչարդ Հովհաննիսյանի նման գիտնականներն են «կենդանի պահել» մեր պատմությունը. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ցավով տեղեկացա աշխարհահռչակ գիտնական, պատմաբան, մեր ժողովրդի արժանի զավակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա իր ողջ կյանքը նվիրել էր հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու գործին: Հսկայական է նրա ներդրումը հայ ժողովրդի պատմության
Հասկանալի չէ, թե ի՞նչ է եղել. Կարեն Վրթանեսյանը համացանցում տարածված տեսանյութի մասին
Ադրբեջանցիները փորձել են կրակե՞լ ՊԲ դիրքերի ուղղությամբ
Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ պատկանում են երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է. Փաշինյան
Փաշինյանը ներկա է գտնվել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը
Թուրք լրագրողը Տոյվո Կլաարին մեղադրել է Ադրբեջանի բռնապետության դեմ անգործության մեջ
«Վհատեցնում է այն, որ դուք չունեք բավարար խիզախություն ու ազնվություն և ձեր ձեռքերը ծալած հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի մարդասպան բռնապետությունը ջնջում Արցախը»
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարել, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի
Լևոն Արոնյանը գրանցել է ամուսնությունը
Լևոն Արոնյանը և Անիտա Այվազյանը երեք տարի համատեղ կյանքից հետո նոր որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները: Արարողությունից լուսանկարներ է տարածել լուսանկարիչ Արման Կարախանյանը: Անցյալ տարի նրանք դուստր են ունեցել, որի անունը Զաբել է։ 2021 թվականից Լևոն Արոնյանը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։
«Սա ՔՊ-ի իշխանազավթման քայլերից մեկն է՝ անհանդուրժողականության, ատելության նորանոր ռեկորդներ սահմանելով». Արծվիկ Մինասյան
Նա վստահ է, որ սրանով ընդդիմությանն ուզում են, որ խաղա իրենց խաղը. «Դա նշանակում է դիկտատուրա, ուզում են զսպաշապիկ հագցնել, պարտադրել, թե ում դնեն հանձնաժողովի նախագահ»:
Երևանյան «Ոսկե ծիրանում» այս տարի հայկական ֆիլմերի ներկայությունն աննախադեպ է
2023 թվականի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում աննախադեպ ներկայություն են գրանցել հայրենական արտադրության ֆիլմերը։ Երևանյան կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց պետական աջակցություն ստացած՝ ռեժիսոր Ջեսսիկա Վուդուորթի «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմով (Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն)։ Բացման ֆիլմի հայաստանյան համաարտադրողը (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանն է։ Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այս տարի «Ոսկե
«Պատիվ ունեմը» Թագուհի Թովմասյանից բացի՝ այլ թեկնածու չի առաջադրելու, սա գնահատում են Փաշինյանի վրեժխնդրություն
Շարժառիթները բոլորին պարզ են, դրա համար առանց հարցի, քննարկումների այս գործընթացը փորձեցին սղղացնել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են: ԲԴԽ
Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը ոչ թե կնվազեցնի, այլ էլ ավելի կծանրաբեռնի քննչական մարմիններին և դատարաններին. Գեւորգ Դանիելյան
Կոնկրետ ինձ առավել մտահոգում է վրեժխնդրության (վենդետա) կտրուկ աճի վտանգը։ Այսպիսի աննախադեպ լիբերալիզացիայի պարագայում դա, ցավոք, անխուսափելի է լինելու։ Նկատենք, որ վենդետան մեզանում հանդիպում է անգամ այն դեպքերում, երբ հանցագործը ստացել է իր արժանի պատիժն ու գտնվում է ՔԿՀ-֊ում, իսկ այսպիսի անհեռատես նախաձեռնությունները այդ վտանգավոր երևույթի տարածման համար ուղղակի պարարտ հող են։
Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան շրջանառում էր ԿԽՄԿ գրասենյակն Արցախից հանելու կամ Բաքվի գրասենյակին ենթարկելու պահանջը՝ առիթ փնտրելով այն իրականացնելու. Արցախի ՄԻՊ
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով: Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազնին չեն խուզարկվում ինչքան Ադրբեջանի
«Այս իշխանությունը տանիք չի, ինքը ավելի շատ խնդիր է, քան տանիք մեր նման մարդկանց համար». Խաչատուր Սուքիասյան
Թե ինչո՞ւ էին նախկին իշխանություններին Փաշինյանն ու իր թիմը ժամանակին քննադատում նույն համագործակցության համար, օրինակ, Սամվել Ալեքսանյանին՝ Սուքիասյանը պատասխանեց, որ այսօր այդ ընկերությունները ավելի մեծ իրավունքներով գործում են, ժամանակին դրված կարգուկանոնն է եղել քննադատելի, անձերը չեն եղել:
Հայ և իտալացի հնագետները սկսել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա: Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի
Իրանում հայկական Սուրբ Թադևոս վանքի ենթակառուցվածքների ամրակայման համար մոտ 30 հազար դոլար են հատկացրել
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանում հայկական Սուրբ Թադևոս վանքի ենթակառուցվածքների ամրապնդման համար 1,5 մլրդ թուման (մոտ 30 հազար դոլար) են հատկացրել: Վանքը գտնվում է Արևմտյան Ատրպատական նահանգում, Չալդրանի շրջանում: Այն անվանում են նաև Ղարաքիլիսա: Իրանցիների շրջանում ևս շատ սիրելի է: Լուսանկարը՝ Վիքիպեդիայից
«Արցախ ասելով՝ միլիարդներ են թալանել, դրա գնահատականը ո՞վ է տալու, ասում էին՝ Արցախը մեր, մեկի վարորդը դառնում էր 20 մլն դոլարի տեր». Խաչատուր Սուքիասյան
«Ես պետք է հասկանամ՝ այդ վարորդը, որ 20 մլն դոլար սկսում էր վաստակել, այդ մարդու ղեկավարը, որ ինքը արցախցի էր, բա ինքը տեղյա՞կ էր, որ էդ 20 մլն-ը բանակից է գնում, մեր զինվորից է գնում, մեր առողջապահությունից, մեր կրթությունից»:
Արշակյան. Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի եւ աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է,
«Քննչական կոմիտեն ինքն իր համար օրենք է գրել, սրա քաղաքական նպատակը երեւում է»․ Արծվիկ Մինասյան
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս նախագիծը հակասում է քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին, սահմանադրական կարգավորումներին։
«ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել». ԿԽՄԿ-ի արձագանքը Ադրբեջանի մեղադրանքներին
«Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից»։ ԿԽՄԿ
«Տեսնո՞ւմ եք, Թագուհի Թովմասյանն այստեղ էլ է թերացել եւ չի պահպանել կարտոշկա ծախողի իրավունքները». Հովիկ Աղազարյանը թվարկում է Թովմասյանի մեղքերը
Հարցին՝ որ դուք քաղաքացու կարտոֆիլը ցրիվ եք տալիս, քաղաքացուն վիրավորում եք, բա ձեր վարքի մասին ի՞նչ կասեք, որ իրավապահները վախենում են ձեր նկատմամբ գործ հարուցել, դա խուլիգանական վարք էր, խուլիգանության հոդվածով պետք է գործ հարուցվեր՝ Աղազարյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի իմ վարքը: Տեսնո՞ւմ եք, Թագուհի Թովմասյանն այստեղ էլ է թերացել եւ չի պահպանել կարտոշկա ծախողի իրավունքները: Լավ չի պաշտպանել, պետք է կարգին պաշտպաներ: Գնացեք այդ փողոցը, տեսեք՝ ինչ է տեղի ունենում»:
Ամուսինների ձեռքերը կապել, զենքի ցուցադրմամբ գումար, ոսկյա զարդեր էին հափշտակել և տանտիրոջ մեքենայով դիմել փախուստի
Քրեական վարույթ է նախաձեռնվել
Ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին Սեւանից հավելյալ ջրառի նախագծին
Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրառն ավելացնելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Ալիևը Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Բացի այդ, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և համագործակցության ամրապնդման ոլորտում գործակցության վերաբերյալ


















































