Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում («Hollywood bowl») կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը: Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերին առնչվող խնդիրները: Հանդիպման ընթացքում

Սեւանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի, Ազգային ժողովն ընդունեց օրենքի փոփոխությունները

ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկումների արդյունքում բացասական եզրակացություն էր տվել Սեւանից հավելյալ ջրառի մասին կառավարության առաջարկին։

Այն լուսավոր հետքը, որ նա հեռանալով թողնում է բյուրավոր մեր հայրենակիցների, այդ թվում և՝ իմ հիշողության մեջ, նրա անցած գիտական լուսավոր ու լուսավորչական ճանապարհի խոր արտացոլանքն է․ Արմեն Սարգսյան

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: «Խորին ցավակցություններս եմ հայտնում մեր ժամանակների անվանի հայերից մեկի՝ հայտնի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Այն լուսավոր հետքը, որ նա հեռանալով թողնում է բյուրավոր մեր հայրենակիցների, այդ թվում և՝ իմ հիշողության մեջ, նրա անցած գիտական լուսավոր

Ապօրինի արդյունահանվել է 1470 խմ տուֆ և 18435 խմ ծավալով բազալտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք: Տեսուչներն անհապաղ դադարեցրել են նշված տարածքում ծանր տեխնիկայի միջոցով օգտակար հանածոների ապօրինի դուրսբերման աշխատանքները: Իրականացված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի արդյունահանվել է 1470 խմ տուֆ և 18435 խմ ծավալով բազալտ: Կատարվել

«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան

Նման վտանգավորության արարք կատարած անձին պատասխանատվությունից ազատելը սկզբունքորեն ընդունելի չէ՝ ծանրաբեռնվածության նվազեցման վկայակոչմամբ։

ԿԳՄՍ նախարարը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավորի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և այլք: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրին,

«Բանտային տետրերը» ուշադրության է արժանացել հատկապես երիտասարդների կողմից»

Առաջին անգամ հայերեն տպագրվել է Անտոնիո Գրամշիի նոթատետրերից մի քանի գլուխ Տարբեր ժամանակներում աշխարհի շատ տիրակալներ քաղաքական ըմբոստ մտքերի պատճառով բազում տաղանդավոր ստեղծագործողների մեկուսացրել են բանտերում։ Հայկական իրականությունում էլ նման դեպքերի պակաս չի զգացվում՝ Վահրամ Ալազան, Չարենց, Լեռ Կամսար… Այս առումով հատկապես հայտնի են իտալացի քաղբանտարկյալները՝ գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ Նիկոլո Մաքիավելի, ինժեներ,

Բրունո Ռըտայո. Հայաստան կատարած վերջին այցը մտահոգիչ էր. սպառնալիքի տակ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի բնակիչները

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին: «Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի եւ Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ եւ Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա

Ստեփան Փայասլյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սույն թվականի հուլիսի 11-ի թիվ 1334-Ա հրամանով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 2023 թվականի հուլիսի 12-ից նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Հայկի Փայասլյանը։ Ստեփան Փայասլյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքում: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ 1997-2001թթ.

Դանակով զինված տղամարդը ավազակային հարձակում է կատարել դեղատներից մեկում․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զաքյան 10 հասցեում գործող դեղատներից մեկում դանակով զինված տղամարդը ավազակային հարձակում է կատարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակում կատարողը եղել է գլխարկով, ակնոցներով, և այդ ամենը ֆիքսվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների կողմից։

Ալիեւը Ֆրանսիայից լուրջ վտանգ է զգում

Մոսկվան ու Բաքուն սինքրոն հանդես են գալիս ընդդեմ Մակրոնի Ֆրանսիայի կողմից եւ անձնապես նախագահ Մակրոնի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ բարեկամական վերաբերմունքը դարձել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության թիվ մեկ մարտահրավերը: Թվում էր, թե 44-օրյա պատերազմում հաղթանակած երկրի ղեկավարը, որն ամենշաբաթյա ռեժիմով հիշեցնում է իր երկրի հզորության, ռազմական հնարավորությունների մասին` չմոռանալով անընդմեջ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին,

Պետական դավաճանության համար մեղադրվողը ահազանգում է․ «Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա»․ «Ժողովուրդ»

Պետական դավաճանության համար մեղադրվող եւ 26 ամիս կալանքի տակ գտնվող Գարուն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ Արթիկի բանտում երկար ժամանակ է, պահանջում է արդարություն, չի հասնում: «Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա: Եթե ես իմ երկիրը իր զինվորին, իմ

«Դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերով խողովակներ գետնի տակից հանեցին, տարան ծախեցին, էդ ժամանակ խոսեիք»

Արթուր Խաչատրյանն ասաց, որ հինգ տարի է անցել, հիմա նոր Կապսի ջրամբարի կառուցման պայմանագիր է կնքվում։

«Մենք մնալու ենք, ոչ մի տեղ չենք գնալու, սա մեր հողն է, ո՞ւր պիտի գնանք, մտքներովս դա չի էլ անցնում նույնիսկ»․ «Հրապարակ»

Անահիտ Գեւորգյանի դստրիկը՝ 7-ամյա Վիկտորյա Գեւորգյանը, 44-օրյայի ամենափոքր զոհն էր։ Թշնամին թիրախավորել էր Անահիտի ու իր ընտանիքի Մարտունու տունը։ Վիկտորյան եղբոր՝ Արծվիկի հետ փորձել էր հրետակոծությունից պաշտպանվել նկուղի կողմը փախչելով, սակայն արկը դիպել էր աղջնակին, իսկ փոքրիկ Արծվիկը ծանր վիրավորվել էր․ այսօր նա ամբողջությամբ բուժվել է ու շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում է

«Հաջորդ տարի էլի գալու եք, ասեք՝ բա ի՞նչ անենք, ջուր չտանք, էդ մարդիկ բերք չեն տա, ծարավ կլինեն»․ Արթուր Խաչատրյան

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ ջրառի սեզոնը սկսվել է մայիսի 14-ից, եւ այդ ջրառից առաջ Սեւանից ոչ մի գրամ ջուր բաց չի թողնվել։

Հարձակվել են «ՀայաՔվե»-ի Մարտունու ներկայացուցիչների վրա

«ՀայաՔվե»  օրենսդրական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ գրառմամբ Քիչ առաջ կրկին հարձակվել են «ՀայաՔվե»-ի Մարտունու ներկայացուցիչների վրա։ 10-20 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի մասին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում։ Մասնավորապես, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել, եւ օրինագծով առաջարկվում է ըստ մար­զերի եւ ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջա­նակը։ Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համա­կարգը

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը

Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Խոսրով Հարությունյան․ «Օսկանյանն ասում է` գտնում եք, որ նախկինների թողած ժառանգությո՞ւնն է ձեզ այս վիճակի մեջ գցել, ուրեմն ինձ հնարավորություն տվեք բանակցելու»․ «Հրապարակ»

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մոտ 10 օր առաջ հայտարարեց, որ եթե իրեն եւ մի խումբ դիվանագետների լիազորություն տան, 2-3 ամսում իրավիճակը կփոխեն ղարաբաղյան բանակցային գործընթացում: Օրեր անց ասաց. «Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել։ Եվ ինչպես նախորդ իմ գրառումներում, ձայնագրությունում ասել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն վերցնելու՝ այդ գործն

Այս մարդիկ 20 տարուց ավելի ժամանակ են ունեցել ու խնդիրը չեն լուծել, երեք ամիս են պահանջում, որ ի՞նչ անեն․ Վարդան Հարությունյան

Այս մարդիկ իրենց գործով են ապացուցել, որ դիվանագիտության բնագավառում այսօր եղածներից բոլորովին էլ լավը չեն։

Արմեն Գրիգորյանն ու Լիսիլ Ֆրանցը մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միջազգային կիբեռտարածության անվտանգության գծով քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Լիսիլ Ֆրանցի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ: Կողմերը մատնաշնելով ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հակազդելու անհրաժեշտությունը՝ նաև քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները: ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Քաղաքացի Սամվել Վարդանյան․ «Ռուստամ Բաքոյանը տգեղ բառերով սկսեց հայհոյել, անընդհատ ուզում էր առաջ գալ՝ ըստ երեւույթին խփելու, քաշքշելու ինձ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ուշագրավ միջադեպ է եղել Երեւանի Աբովյան փողոցում: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացի Սամվել Վարդանյանին եւ փորձել է հարվածել նրան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքացի Սամվել Վարդանյանը փողոցում տեսել է Ռուստամ Բաքոյանին եւ բղավել՝

ԱԱԽ քարտուղար․ «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում»․ «Ամերիկայի ձայն»

Արմեն Գրիգորյան․ «Կարծում եմ՝ Վարդան Օսկանյանը տասը տարի նման հնարավորություն ունեցել է… Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում»:

Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը։ Այլևս չի գտնվի մեկը, որը սույն հանձնաժողովում (Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` խմբ․) կբարձրաձայնի ՔՊ-ականների սանձարձակ պահվածքը։ Երբ ուզեն կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան՝ լեզուդ, ականջներդ կկտրենք։ Ինչպես հայտարարում են, հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու

Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին․ Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել․ «Իրավունք»

ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: «Իրավունքի» հետ զրույցում Խաչատրյանը դարձյալ պնդեց, որ Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ նա մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել է անհրաժեշտ ֆինանսավորումը, չի համապատասխանում իրականությանը: «Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»,-

Որպես «սոցիալական սոսինձ»՝ ծայրահեղ կարևոր է ներքին հաշտության գաղափարը, որը հենց սկսեց աշխատել, այս իշխանությունն այլևս անելիք չի ունենա

Նախորդ հրապարակմանս մեջ նշել էի խնդիրների հինգ կետ, որոնք պետք է սկսել լուծել՝ սկսելով վերջին կետից։ Սա այն գաղափարների համախումբն է, որը կարող է օգնել միավորել պատերազմի ու կորուստների, ինչպես նաև՝ անընդհատ հնչող ստի ու մանիպուլյացիաների հետևանքով մասնատված, փշրված հասարակական «անոթը»։ «Սոցիալական սոսնձի» օրինակները շատ են. բերեմ առավել թարմ օրինակներ։ Վ. Օսկանյանի ձևակերպումները, դրանց քննարկմանը

Անկախ նրանից՝ ինչ աթոռի վրա նստեք ու մուրճ բռնեք, Դուք դատավոր չեք դառնա․ Դավիթ Հարությունյան

Դռնփակ դատական նիստի պայմաններում շենքից դուրս գալիս և որևէ լրագրողի տեսնելը, անարդարության մասին բարձրաձայնելու հնարավորությունը լրացուցիչ թթվածնի պես էներգիայի աղբյուր է:

Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 3 տարի առաջ այս օրերին Տավուշի ուղղությամբ տեղային մարտեր էին ընթանում, որի ժամանակ 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում փաշինյանական բռնատիրական Հայաստանում: Այո´, նախ զինված ուժերի շարքերից հեռացվեց արդյունավետ մարտ վարած ու

Համակարգ՝ գումարած անձնական վրեժխնդրություն

Փաշինյանը պատրաստ էր մի ամբողջ համազգային հանրաքվե անցկացնել՝ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար, նույնատիպ ցասման բռնկումներին եմ վերագրում Արմեն Աշոտյանին հետապնդելու հրահանգը: Նախկին «իմքայլական» Թագուհի Թովմասյանը նույնպես, բնականաբար, պետք է պատժվի «դավաճանության» համար:

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կիրառել է 82 մմ տրամաչափի ականանետ

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031