Օրվա լրահոսը

Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաեւ Վորոնեժի շրջանում։

Ռուսաստանի ՊՆ-ն դիմել է «Վագների» մարտիկներին՝ կոչ անելով նրանց ողջախոհություն ցուցաբերել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին՝ նշելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ․ հայտնում է Րիա Նովոստին։ ՌԴ ՊՆ-ն երաշխավորել է «Վագներ»-ի մարտիկների անվտանգությունը, որոնք կապի մեջ կմտնեն գերատեսչության կամ իրավապահ մարմինների հետ։

Ձյունիկ Աղաջանյան. Փաշինյանը ոչ թե փաստաթղթեր է գաղտնազերծել, այլ ընտրողաբար ներկայացնելով դրվագներ՝ խեղել է իրական բովանդակությունը․ «Հրապարակ»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին նյութեր։ Դրանք պահվում են Հայաստանի ԱԳՆ արխիվներում եւ հասանելի են մարդկանց սահմանափակ շրջանակին։ Ընտրովի մեջբերելով այդ նյութերից պատառիկներ՝ նա փորձեց մեղադրել Հայաստանի նախկին ղեկավարներին եւ ցույց տալ, որ տասնամյակներ շարունակ ՀՀ նախկին բոլոր ղեկավարներն էլ բանակցել են՝ ընդունելով, որ

Իրավիճակը Ռուսաստանում հունիսի 24-ի առավոտյան

Հունիսի 23-ի երեկոյան Վագների ՊՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ ՌԴ ՊՆ-ն հարվածներ է հասցրել «Վագներ ՊՄԿ-ի թիկունքի ճամբարներին»։ Դրանից հետո Պրիգոժինը հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա՝ ասելով, որ «մենք 25 հազար ենք, և մենք պատրաստվում ենք պարզել, թե ինչու է երկրում քաոս տիրում»։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի հայտարարություններն անվանել է սադրանք, տարածվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի գործունեության մասով․ «Ժողովուրդ»

Լոռու մարզի Ալավերդի համայնքում անցկացված սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից գրեթե 9 ամիս անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում իր թեկնածու Արեն Մկրտչյանի պարտության հետ։ Բանն այն է, որ այդ ընտրություններում առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, եւ Արկադի Թամազյանը դարձավ համայնքի ղեկավար։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Ալավերդու

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գույքն ու ունեցվածքը աճ են գրանցել․ «Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի գույքն ու ունեցվածքը 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին աճ են գրանցել։ 2021 թվականին Բադալյանը հայտարարագրել էր 2 հողամաս՝ Գառնիում եւ Ծաղկաձորում, բնակարան՝ Երեւանի կենտրոնում, ինչպես նաեւ առանձնատուն՝ Սեւանում։ 2022-ին այս գույքին ավելացել է նաեւ հողամաս Երեւանում եւ առանձնատուն ԱՄՆ-ում։ Սա այն առանձնատունն է, որի մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց,

Տիգրան Խաչատրյանի հայտարարագիրը․ նոր մեքենա և հողամաս․ «Ժողովուրդ»

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2022 թվականի վերջում ունեցել է 2 հողամաս, մեկ այգետնակ, մեկ ավտոտնակ, մեկ բնակարան եւ մեկ անհատական բնակելի տուն։ Նրա ամենաթարմ գնումը Ջրվեժում գտնվող հողամասն է, որը նա ձեռք է բերել 2019 թվականին։ Նա հանդիսանում է այս բոլոր անշարժ գույքերի համատեղ սեփականատերը։ Արդեն 2021 թվականին Տիգրան Խաչատրյանը նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2014

Արցախի ապաշրջափակումը Նիկոլ Փաշինյանը համարում է բացառապես օտարների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդիրը. «Փաստ»

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեանոց ելույթ ունեցավ Արցախի շրջափակման թեմայով: Առանձնապես նոր բան չասաց: Միապաղաղ ընթերցեց ելույթի տեքստը, որը ստեղծված խայտառակ իրավիճակի նկարագրությունն էր ընդամենը: Փաշինյանի շուրթերից չհնչեց Ալիևին ու Ադրբեջանին ուղղված որևէ մեղադրական կամ կոշտ գնահատական, ի դեպ: Ելույթի մեծ մասը հղում էր Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի

Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը․ ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձնակազմի միջոցով Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը: Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է՝ հիմնականում քննիչի միջնորդությունից: Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկները անտեսված են: Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն

Ինչպես է բազմապատկվում մարդկային նույն տեսակը

«ճգնաժամային իրավիճակներում ի հայտ է գալիս այն չնչին մարդը, որը խորհրդանշում է ոգու եւ հոգու զարգացման անհամաչափությունը, որն իմանում է, թե ինչպես օգտվել մամուլից, ռադիոյից եւ մարդկանց հոգիներին տիրանալու մնացած տեխնիկական միջոցներից, որոնք իրեն է տրամադրում ժողովրդավարական հասարակությունը: Այդ տեխնիկական միջոցների օգնությամբ նա կարողանում է մարդկանց ստեղծել իր պատկերով  եւ դրանով միլիոն անգամ բազմապատկել սեփական

«Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը խոչընդոտների է հանդիպում․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքն արդեն խոչընդոտների է հանդիպում. իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը։ Նշենք, որ երբ հունիսի 20-ին ԿԸՀ-ն որոշել էր բավարարել նախաձեռնող խմբի 50 հազար ստորագրություն հավաքելու և ԱԺ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումը, նախաձեռնության ներկայացուցիչները հայտնել էին, որ դիմումներ պետք է ներկայացնեն համայնքների ղեկավարներին, որոնք եռօրյա ժամկետում ստորագրահավաքի

Պետական պատասխանատուն իրաւունք ունի՞ այսօր բան մը յայտարարել, վաղը՝ ամբողջովին այլ կեցուածքով մը ինքզինք հակասել․ «Հայրենիք»

Փաշինեան առաջին անգամ վարչապետ ընտրուելու օրը՝ ութ մայիս 2018 ին, յայտարարեց, որ Արցախի տագնապին խաղաղ լուծումը պէտք է հիմնուի ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքին վրայ։Իսկ նման յայտարարութենէ մէկ տարի ետք, Փաշինեան Ստեփանակերտի մէջ յայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ Հայաստանի վարչապետին այս յայտարարութիւնը գրգռիչ արարք մը համարեցին եւ երբ տարի մը ետք Արցախեան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրման վերաբերյալ

Խիստ մտահոգիչ է Պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված` չի իրականացվում։

Հաջորդ կռիվը Սյունիքի համար է լինելու․ Գայանե Աբրահամյան. «Ա1+»

«Հաջորդ կռիվը Սյունիքի համար է։ Եթե բաժանում անենք, թե այս գործընթացում ով ինչ պետք է ստանար, ապա Ադրբեջանը պետք է ստանար Արցախը, Թուրքիան և Ռուսաստանը՝ Սյունիքը։ Արդեն իսկ կռիվը գնում է դրա համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը։ Գ․Աբրահամյանն ասում է, Հայաստանի ներքաղաքական դաշտում անհրաժեշտ է միասնություն, քանի

«Друг, оставь покурить! — А в ответ — тишина. Он вчера не вернулся из боя». Հովիկ Աղազարյանը՝ Վիգեն Խաչատրյանին

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը գրել է. «Ես ինձ կիսատ կզգայի, եթե ճանաչած չլինեի քեզ»:

ԵՄ հայտարարությունը Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման վերաբերյալ

ԵՄ խոսնակի հայտարարությունը լարվածության աճի վերաբերյալ Եվրոպական միությունն ուշադրությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին շաբաթների ընթացքում աճող լարվածությանը, մասնավորապես՝ երկու երկրի միջև միջազգային սահմանի երկայնքով ամենօրյա բնույթ կրող կրակոցների մասին հաղորդումների՝ ի հավելումն Ղարաբաղի հետ շփման գծում նմանատիպ միջադեպերի։ Հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակումը խիստ մտահոգիչ է։ Այն ուղղակի

«Փաշինյանը սխալվեց. Վահագն Վերմիշյանը հաղթեց». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու ՀՀ կառավարության որոշումը ճանաչեց անվավեր և պարտավորեցրեց կառավարությանը վճարել փոխհատուցում: Մանրամասները կներկայացնեմ մոտ օրերս կայացվելիք ասուլիսի ընթացքում:

Ավելի քան քսան տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը  (Yerevan Fashion Week): Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը նշել է, որ նորաձևության պալատն ու Էկոնոմիկայի նախարարությունը երկխոսել են՝ կարևորելով ոլորտի առաջխաղացումն ու դրան ստեղծագործ արդյունաբերությունը կցելը, քանի որ այդ երկուսի համատեղության արդյունքում է  հնարավոր բարձրացնել տեքստիլի

Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից. Արմեն Գեւորգյան

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի` հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Ելույթում ասվում է. «Պարո’ն նախագահ, Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք»:

Ռուստամ Բադասյանը կհանդիպի ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ճապոնիայի պաշտոնյաների հետ

ՀՀ ՊԵԿ նախագահը Բրյուսելում մասնակցում է ՀՄԿ խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջաններին, նա ներկայացրել է ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ ՀՀ մաքսային համակարգում իրականացվող աշխատանքները

«Այստեղ հստակ քաղաքական գործոն կա։ Դրա մասին է վկայում այն, որ դատավորներն իրենք չեն ուզում մտնել դրա տակ և հերթով ինքնաբացարկ են հայտնում»․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը վստահ է, որ այս գործով ներկայիս դատավոր Մակար Կիրակոսյանը ևս ինքնաբացարկ կհայտնի։

66 տարեկան հասակում մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը

66 տարեկան հասակում մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո ժամեր առաջ ԱՄՆ-ում հիվանդանոցում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի հեռուստալրագրող,, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Սերգո Երիցյանը։ Վերջին տարին ծանր հիվանդությունը

Լեւոն Արոնյանը երկու ոչ-ոքի է արել Դուբայում

Դուբայում (ՄԱԷ) մեկնարկել է շախմատի Global Chess League 2023 միջազգային մրցաշարը, որին մասնակցում է վեց թիմ։ Հայկական շախմատի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը, որը ներկայումս անդամագրված է ԱՄՆ շախմատի ֆեդերացիային, առաջին համարով հանդես է գալիս Triveni Continental Kings թիմում։ Հայ շախմատիստը երկու տուրերում էլ ոչ-ոքի է խաղացել, իսկ նրա թիմը երկու տուրից հետո ընթանում է չորրորդ

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները: Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը զեկուցել է հումանիտար բեռնափոխադրումների կասեցման պատճառով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ կատարվող միջոցառումները և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մեկնարկել են անցած ամիսներին և ուղղված են պարենային անվտանգության

Սահմանափակվելու է երթևեկությունը Գ. Հովսեփյան փողոցի՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում

Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով  ժամանակավորապես սահմանափակվելու է: Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար  օգտվել Լ.Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար

Կարեն Խաչանովը չի կարող մասնակցել Ուիմբլդոնյան մրցաշարին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ATP վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, չի մասնակցի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից  Ուիմբլդոնյան մրցաշարին։ Այս մասին նա գրառում է արել համացանցում՝ նշելով, որ նման որոշում կայացնելն իր համար հեշտ չի եղել։ «Շատ դժվար է գրել Ուիմբլդոնից հրաժարվելու մասին այս հայտարարությունը։ Ֆրանսիայի բաց առաջնությունում ստացած ցավալի վնասվածքից հետո ես

Կոչ ՀՀ իշխանություններին` անհապաղ և անվերապահորեն ազատել Արմեն Աշոտյանին կալանքից

Հայաստանում քաղաքական հալածանքները, մասնավորապես Արմեն Աշոտյանի դեպքը դատապարտող հայտարարություն Հղում անելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության սկզբունքները պահպանելու մեր անսասան հանձնառությանը, Խորը մտահոգությամբ նկատելով պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հալածանքը Հայաստանում ընդդիմության ականավոր առաջնորդների և հատկապես Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ, Ընդունելով, որ Հայաստանի իշխանությունները ներգրավվել են ընդդիմության առաջնորդներին լռեցնելու արշավի մեջ՝ օգտագործելով դատական

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը: ՀՀ կառավարություն

Շարունակվում է մաս-մաս քայքայվել Երևանը՝ անհասկանալի շինթույլտվություններով. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երևանի քաղաքաշինական տեսքի այլանդակման մեջ մեծ դեր ունեն տարբեր տիպի ընտրությունները։ Յուրաքանչյուր բակում կգտնվի մի շինություն, շենքի վրայի մի հարկ, որը ընտրական ձեռներեցության արդյունք է։ Ընտրություններին իշխանությունների համար աշխատանքը հիմնականում վարձահատույց է եղել ավտոտնակով, կրպակով, շենքի վրա հարկ կառուցելով, այգիներով, հանրային այլ տարածքով։ Թվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031