Օրվա լրահոսը

«Հաշմանդամության կարգերի համատարած փոփոխությունները ոչ միայն խնդրահարույց են, այլ բացակայում է հոգեբանական կոմպոնենտը»․ Անդրանիկ Քոչարյան

Պատերազմի ժամանակ վիրավորում եւ հաշմանդամություն ստացած անձինք ու նրանց ընտանիքի անդամները դժգոհում են հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացից։ Այս մասին ԱԺ  հայտարարությունների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Մեր հանձնաժողովը պարբերաբար բազմաթիվ մտահոգիչ զանգեր եւ գրություններ է ստանում հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներից

Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններում ով կղեկավարի ՔՊ-ի նախընտրական շտաբը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կղեկավարի Արմեն Փամբուխչյանը: Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մարտին Գալստյան․ ԿԲ կանխատեսումներով՝ 2023-ին տնտեսական աճը կկազմի 6.9% , գնաճը՝ 4%-ից ցածր

Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ՝ Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու ցանկություն հայտնած միջազգային այցելուների թիվը որոշակիորեն աճել է

Արվելու է ամեն ինչ, որ գյուղացու աշխատանքի պտուղները չփոշիանան. Գուրգեն Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը          ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՎԵԼՈՒ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՆ ՈՒ ՉՓՈՇԻԱՆԱՆ ԱՀ պետական լիազոր մարմինների, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների, սառնարանային տնտեսությունների ներկայացուցիչների և մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրված գյուղատնտեսական մթերքի յուրաքանչյուր հատիկը ռացիոնալ օգտագործելու և գյուղացուն

Լոռիում խոշոր ավտովթարից տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (Ֆոտոշարք)

Տուժածներին մեքենաներից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է օնլայն վարկավորում

ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը։ Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։ Օնլայն վարկը տրամադրվում է 1-ից մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 14․5%-18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.6%-22.7%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․, առավելագույնը՝

Ովքե՞ր և ինչպե՞ս են ներկայացնում մեր երկիրը զբոսաշրջության աճող թվերի մեջ. Ապրեսյան

Արդյոք սրանք այն թվերն են, որոնցով մենք պետք է երջանիկ լինենք, արդյոք այն, ինչ արվում է ՝ բավարա՞ր է, արդյոք սա այն բարձրունքն է, որով կարող ենք ասել, թե մեզ մոտ վերականգնվեց զբոսաշրջությունը, այսքան այցելություններ կան, արդյոք այդ զբոսաշրջությունը բոլոր առումներով օգուտ տալիս է, թե՞ միայն թվեր են, որով մենք պետք է ուրախանանք: Այստեղ մի կարևոր հարց կա:

«Քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի»․ Արծվիկ Մինասյանը Ալեն Սիմոնյանի վիրավորանքին պատասխանում է վիրավորանքով

ՀՅԴ-ական պատգամավորը հերքում է Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հակասությունների մասին խոսակցությունները

Հայտնաբերվել է «Գնունեցի Վարազիկի» սպանության մեջ կասկածվողը, որը նախկինում եղել է դատապարտված. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր հունիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Վարազը թակարդում» անվանումը։ Ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գ․

«Տղամարդիկ խոչընդոտում են կանանց՝ տանը, դպրոցում, ասում են՝ աղջիկ է, ինչո՞ւ կրթություն ստանա, թող երեխաներին պահի, լվացք անի»․ Հակոբ Արշակյան

«Նույնիսկ կյանքի իրավունքի հավասար հնարավորություն չի տրվում աղջիկներին։ Սա աղետ է, որից մենք պետք է հաղթահարենք»։

Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ. «Հետք»

«Հետք». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Մալերիուսը անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել

«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. Ալիև

Ամեն դեպքում մենք ավելացնում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում գործնական համագործակցության համար»,- ասել է Ալիևը:

Գործնական բիզնես հմտությունները՝ CaseKey 2023-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցության կենտրոնում

Ավելի քան 200 խելացի և խոստումնալից երիտասարդ, որոնք ընտրվել են 500 դիմորդից, հնարավորություն է ստացել մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթը եզակի ձևաչափ է, որի շրջանակում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: Այս տարի CaseKey֊ն անցկացվում է

Դիվանագետն Արամ Խաչատրյանի դիմանկարը նվիրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահին

Ռուբեն Շաքարյանը Հենրի Էլիբեկյանին՝ իրեն նվիրած գործերը ընծայում է մշակութային օջախներին

«Ի՞նչ գաղտնիք է կոդավորել Խաչատուր Աբովյանն իր պոեմում»․ երիտասարդ գիտնականի բացահայտումը

«Շատերն ասում էին՝ քեզ պե՞տք էր գիտնական դառնաս, գիտնականները սոված են, գիտնականները փող չունեն ու մեկ էլ՝ գժվելու ես․․․ բայց ես այսօր արդեն գիտնական եմ»,- «ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասում է երիտասարդ գիտաշխատող Աստղիկ Սողոյանը՝ շարունակելով,- «Պիտի լավը լինես․ ոչ թե ուղղակի սովորես, պաշտպանես նրա համար, որ այդ «птичка» աստվածը ստանաս, այլ նվիրվես գիտությանը, ինչ-որ պահի

Ձերբակալվել է հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2023 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի 58-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝

«Այն, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, եթե դա ստորագրվի, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիա է»․ Իշխան Սաղաթելյան

Հարցին՝ այս ամառ դիմադրության քայլեր կտեսնե՞նք, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Իհարկե, առնվազն տեսնելու եք քայլեր, որով արտահայտվելու է, որ մեր ժողովուրդը դեմ է այս գործընթացին»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միաբանական համագումարի գործող և նորընտիր հանձնախմբերի անդամներին

Հունիսի 11-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր կազմակերպիչ հանձնախմբերի անդամներին։ Նորին Սրբությունը կատարված հաջող աշխատանքների համար իր գնահատանքը հայտնեց միաբանական համագումարի գործող հանձնախմբին, որի կազմում ընդգրկված են Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԳՀՃ Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ

«Եթե ուզում ենք ծխելու դեմ պայքարել, 1000 դրամանոց ծխախոտը միանգամից պետք է դառնա 5000 դրամ»․ Բաբկեն Թունյան

Կառավարությունն առաջարկում է սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր։

Շրջափակման հետևանքով Արցախում 1420 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 184-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 72 տեղեկագրի՝ 13.06.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,420 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնենք միջազգային հանրությանը. Գիժերմո Անդրադա

ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի կազմով օրերս խորհրդարանում հանդիպում ենք ունեցել Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ։ Խոսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում ընդգծել ենք, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները: Արգենտինայի Սենատի

Անգլերենն ամենամեծ քննությունն է, հետո մաթեմատիկան է, ապա՝ հայոց լեզուն. ԳԹԿ մամուլի պատասխանատու

Հունիսի 13-ին դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից

ՀՀ և ՌԴ նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՌՀ-ի գիտխորհրդի անդամների հետ

Հայ-Ռուսական համալսարանում այսօր կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկու և երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալը ներկայացրել են գիտխորհրդի անդամներին ՀՌՀ-ի նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին։ Բացի

Ապաշրջափակման հարցով Ադրբեջանի հետ տարաձայնությունները տեխնիկական են. Ալեն Սիմոնյան

«Եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, էդ ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու»

Մհեր Գրիգորյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները:

Թուրքիան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում. Էրդողան

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է գլխավոր դատախազություն բացել Շուշիում, հենց որ դա Բաքուն կցանկանա, ինչը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, և մասնավորապես, Հայաստանի համար»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 13-18-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031