Օրվա լրահոսը
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում: Այս ամենը շարունակվում է` չնայած Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռին. ՀՀ ԱԳՆ
«Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խիստ սահմանափակումներ, այդ թվում՝ 30.000 երեխաների։ Այս ամենը շարունակվում է` չնայած Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռին և միջազգային կառույցների բազմաթիվ կոչերի»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:
Նաիրա Մելիքյան. «Սիրելի արցախցիներ, իրար աջակցելով պետք է չեզոքացնենք սրանց. դուք՝ ձեր մոտ, մենք՝ մեր»
Ու ամենացնցողն այն է, որ այս ողբերգության ֆոնին, երբ վերջին զանգը նշող երեխաները գնացին, նահատակվեցին, նրանք այնքա՜ն էին ուզում ապրել, բայց չապրեցին, մեկ էլ տեսնում ենք, որ ԱԺ նախագահը օդանավակայանում կնոջ ծնունդն է նշում, վարչապետի տիկինը գնում է բնության գիրկը, ծաղիկներ հոտոտում, էկոնոմիկայի նախարար կոչվածը ու էլի մի քանի պաշտոնյաներ գնում են ոչխարի խուզի: Տեսնում ես դրանց քեֆերը, անհոգությունը, լայն ժպիտները ու մտածում. լավ, ինչպե՞ս կարելի է, մի ողջ սերունդ եք վերացրել:
ՇՊՀ-ի ձերբակալված ամբիոնի վարիչը գրավով ազատ է արձակվել․ ոստիկանությունն այլ մանրամասներ է ներկայացրել
Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչը, որը հունիսի 7-ին ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածով, նախորդ օրը գրավով, ինչպես նաև երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ, ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար՝ նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի
Պապիկյանը ՊՆ խաղաղապահ բրիգադում ծառայության նշանակված երիտասարդներին հանձնել է կապույտ բերետները
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած
«Եթե Ալեն Սիմոնյանին տեսնեմ, առանց հայհոյելու կասեմ, որ իրենք դավաճան են»․ սփյուռքահայ երիտասարդ
Ալեն Սիմոնյանի արարքից հետո հաղորդում էր ներկայացվել Գլխավոր դատախազություն։ «Բայց ինչպես ես էի սպասում եւ շատերն էին սպասում, դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, ընդհակառակը, լղոզված մի ձեւակերպում տվեցին, որպեսզի փակեն գործը։ Իրական ժողովրդավարության մեջ մենք չենք ապրում, սա ցուցիչ է այն մեծ ստի, որի մեջ մեր հայրենակիցներից շատերն ապրում են։
Կցանկանայի գործընկերության կոչ անել մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան: Մենք պետք է միավորենք ջանքերը. Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 12-ին մասնակցել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովին` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին, աստղաֆիզիկայի եւ հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատմականորեն հարուստ
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը Սոչիում. Արմեն Աշոտյան
Որտե՞ղ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը
«Աննախադեպ է կապիտալ ծախսերի կատարողականը՝ 95 %: 2022 թ. պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում»
2022 թվականին 12-ամսյա գնաճը զգալիորեն արագացել է հունիսին՝ հասնելով մինչեւ 10.3 տոկոսի: Սակայն, ըստ Ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի վարած նպատակային դրամավարկային քաղաքականության արդյունքում դեկտեմբերին նվազել է՝ կազմելով 8.3 տոկոս:
«Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը նախատեսում են, որ Արցախը պետք է վերամիավորվի ՀՀ-ին եւ արգելում են դրան հակառակ որեւէ գործողություն»․ Արամ Օրբելյան
Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայաքվեի» ներկայացրած Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծին։ Առաջարկվում է Քրեական օրենսգրքում հոդվածներ ավելացնել՝ օրենքով արգելելու Արցախի հանձնումը որևէ այլ երկրի և արգելել Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը։ «Հայաստանի Սահմանադրության ներածությունն ամրագրում է, որ ՀՀ Անկախության հռչակագիրը Սահմանադրության հիմքն է։ Եվ Հռչակագիրն ինքն է նախատեսում, որ հիմք է լինելու հետագա բոլոր
Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր՝ գիշերային ակումբներից մեկում վիճաբանություն է, իրեն ծեծում են
Հունիսի 10-ին, ժամը 02.32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկում վիճաբանություն է, իրեն ծեծում են, իր կյանքին վտանգ է սպառնում: Ժամը 03.47-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից «գլխի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել 32-ամյա երիտասարդի: Ժամը 04.10-ին 1-ին
«Որտեղ էլ լինեմ՝ քաղաքական աքսորում, թե քաղաքական կալանքում, ես իմ պայքարը շարունակելու եմ». Արմեն Աշոտյանն իր կալանավորման մասին
«Ես չեմ ուզում մեկնաբանել իմ հետ կապված զարգացումները, որովհետեւ երկիրն ակնհայտորեն շատ ավելի վատ վիճակում է, քան իմ դեմ քրեական աստառով քաղաքական հետապնդման հեռանկարը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով իր հնարավոր կալանավորման մասին հարցին: Հիշեցնենք, մամուլում օրերս հրապարակումներ եղան, որ հավանական է` առաջիկա օրերին Արմեն Աշոտյանին կալանավորեն: Նրան ավելի վաղ
Առեւտրաշրջանառությունը ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջեւ կտրուկ աճում է: 2023թ.-ին այն աճել է մոտ երկու անգամ՝ նախորդ տարվա համեմատ. Նարեկ Տերյան
Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմամբ տնտեսական ինտեգրման զարգացման, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ընկերության կանոնադրության միջեւ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Կառավարության հեղինակած
«Հայաստանի ժողովրդի կողմից վճռական խոսք ասելուց հետո արտաքին աշխարհը հաշվի կնստի մեր պահանջների ու օրակարգի հետ»․ Աբրահամ Գասպարյան
«Իրավական մեխանիզմը գործի, թե չգործի, մենք մեր պայքարը չենք դադարեցնելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աբրահամ Գասպարյանը՝ անդրադառնալով ԿԸՀ ներկայացրած դիմումին։ «Մենք պատնեշի վրա ենք ոչ թե այսօր կամ երեկ, այլ հակաիրավական եւ, մասնավորապես, Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի ոտնահարման բոլոր հանգրվաններում անցած 5 տարիների ընթացքում պայքարել ենք,
Արցախի 6 ամսվա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների մասին Արցախի ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը
Վկաները շարունակում են նշել, որ չեն ճանաչում Յուլյա Գասպարյանին․ վկաների հարցաքննություն՝ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով
Նշենք, որ մինչ այժմ հիմնականում վկաները հարցաքննվել են Լևոն Երանոսյանի մեղադրանքի դրվագով։ Հաջորդ դատական նիստից սկսած արդեն վկաներ կհարցաքննվեն Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքի դրվագով։
Հորդորում ենք իշխանություններին՝ հետամուտ լինել արցախահայության՝ սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը. ավարտվել է միաբանական համագումարը
Համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը
«Երբ Սերժ Սարգսյանին Գյուլը հրավիրեց եւ ինքը գնաց Թուրքիա, Սերժի կզած նկարը ընդհանրապես չկա». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցելության մասին
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում ՀՀԿ-ն չունի
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը հոգաբարձուների նոր խորհուրդ ունի
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի 2-ամյակի կապակցությամբ ձևավորվել է նոր կազմով հոգաբարձուների խորհուրդ։ Այդ մասին որոշումը հաստատել է հիմնադրամի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը: Խորհրդում ներառվել են իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ, մասնավորապես՝ Արտակ Բեգլարյան՝ Արցախի պետական նախարարի խորհրդական – հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արա Բաբլոյան՝ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, Ալեքսանդր Ուռումյան՝ Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր տնօրեն, Արմեն
«Աշխարհի համար կարեւոր գրականությունը մենք աշխատում ենք հասցնել հայ ընթերցողին». Գնել Նալբանդյան
Newmag-ը կանցկացնի իր 5-րդ փառատոնը
Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 3սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 5-11-ը. (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հունիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.51մ (11.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 5-11-ը կազմել է 12.476մլն. մ³, իսկ
Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու ՌԴ երաշխիքները, վստահ ենք, որ մեր երկու ժողովուրդներին կհաջողվի ապահովել կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար. Արայիկ Հարությունյանը՝ Պուտինին
Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ:
Հաա, ուրեմն, ես եմ սխալ հիշում. նահանջեց Ավինյանը
Տիգրան Ավինյանը տարակուսանք հայտնեց, թե նախորդ շաբաթվա համեմատ ժամկետանց դիմումների թիվն ավելացել է։ «Հազար չորս հարյուր քանիս էր…»,-ասաց Ավինյանը։ «Չէ, նախորդ շաբաթ 1974 էր ժամկետանց դիմումների թիվը»,- վրա բերեց վարչության պետի ժ/պ-ն: «Հաա, ուրեմն, ես եմ սխալ հիշում»,-նահանջեց Ավինյանը:
Ucom-ը կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով
«Յուքոմ» ընկերությունն այս տարի ևս կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահները գերարագ ինտերնետի հասանելիությամբ: Դեռ նախորդ տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ
«Նոյեմբերի 9-ի ստորագրությունը բացարձակ անօրինական է, այդ անձնավորությունը չունի իրավունք՝ ստորագրելու Արցախի մասին փաստաթուղթ»․ Լարիսա Ալավերդյան
«Այս գործընթացը պահանջում է ժողովրդի համախմբումը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումին։ «Այն, որ ՔՊ-ականները, լինելով մեծամասնություն, կարող են մերժել դիմումը, ոչ մեկի համար զարմանալի չէ։ Բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացի ընթացքում երկու բան է տեղի ունենում։ Առաջինը՝ ժողովուրդը՝ այն 82 տոկոսը,
Տիգրան Խաչատրյանը կարեւորել է «Siemens»-ի նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր
Ուզում եք` անձամբ գնացեք, ասֆալտ լցրեք, քաղաքում փոսեր չտեսնեմ. Ավինյանը բարկացել է
Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Ես հատուկ այստեղ չեմ քննարկում նախորդ նիստից առաջ բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, փոսերի անուն չլսեմ: Սա վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք անձամբ գնացեք, այդ ասֆալտը լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք:
Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ
Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Արցախի շրջափակումը վերացնելու իրավական մեխանիզմներից մեկը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձեւի ընդունմանը հասնելն է»․ Ձյունիկ Աղաջանյան
Կարեւոր է, որ իշխանությունների գործողությունների դեմ հանրության մոբիլիզացիա լինի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ այսօր «Հայաքվե» նախաձեռնության նախաձեռնող խումբը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, ըստ որի՝ համայնքներում ստորագրահավաք պետք է անցկացվի, որի հիման վրա օրենսդրական նախաձեռնություն պետք է ներկայացվի Ազգային ժողով: «Ակնկալիքներն ու սպասումներն այնքանով կարող են արդարացված լինել,
Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառում Լոռիում
Մեծն կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի, ծննդյան 120-ամյակը Վանաձորում նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ, որն անցկացվեց Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի, համայնքապետարանի պաշտոնատար անձինք, երաժշտասեր հասարակություն: Դահլիճը լեփ-լեցուն էր մաեստրոյի հանճարեղ ստեղծագործությունների շնչով, հնչում էին Արամ Խաչատրյանի լավագույն ստեղծագործությունները՝ մեծ բավականություն պատճառելով հանդիսատեսին: Հ. Ավետիսյանն իր և մարզի ղեկավարի անունից
«Բնակչության 90 տոկոսը դեմ է Արցախի հանձնմանը»․ «Հայաքվեն» դիմում ներկայացրեց ԿԸՀ
«Հայաքվե» նախաձեռնության նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, ըստ որի՝ համայնքներում ստորագրահավաք պետք է անցկացվի, որի հիման վրա օրենսդրական նախաձեռնություն պետք է ներկայացվի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում հոդվածներ ավելացնել՝ օրենքով արգելելու Արցախի հանձնումը որևէ այլ երկրի և արգելել հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ «Հանրաքվեի մասին օրենքի 13-րդ հոդվածը


















































