Օրվա լրահոսը
«Առաջին շարքի հյուրերին բարեւելուց հետո, նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին եւ առանձնահատուկ ողջունել է». Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը սխալ է համարում արձանի տեղադրումը
Կեսարիայում գանձագողերը կողոպտել են պատմական թաղամասը
Akunq. Կեսարիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Կայսերի) Յեշիլհիսար գավառում 2011 թ․ աղետի գոտի հռչակվելու պատճառով դատարկված Բաշքյոյ թաղամասը վերածվել է գանձագողերի թիրախի։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։ Աղբյուրի համաձայն՝ դեռևս հռոմեական դարաշրջանում հիմնված այս թաղամասը 2011 թ․ աղետի գոտի էր հռչակվել այն բանից հետո, երբ ժայռաբեկորն ընկել էր քաղաքացիներից մեկի վրա, և վերջինս
Արագյուղ-Բուժական ճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ
Հունիսի 13-ին, ժամը 08։19-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա չորս տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Գ․ Ե․) և «VAZ» (վարորդ՝ Հ․
«Ինչպե՞ս կարող է ոստիկանական համակարգում չաշխատած մարդը հնգամսյա կուրսերից հետո ներգրավվել քրեական ոստիկանությունում եւ արդյունավետ աշխատել»․ Գեղամ Նազարյան
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ միշտ այդպես է եղել՝ ցանկացած բուհ ավարտած քաղաքացու ընդունում էին ոստիկանություն, եւ անմիջապես անցնում էր քրեական հետախուզությունում ծառայության։
«Ոստիկանության 5-6 ծառայողներ հարվածներ էին հասցնում պաշտպանյալիս մարմնի, գլխի տարբեր հատվածներին, նրան հայտնաբերեցի բերանի վրա գետնին ընկած, ձեռնաշղթաները հետևից ամրացված»․ Կարեն Ալավերդյան
Փաստաբան Կարեն Ալավերդյանը պնդեց՝ առանց որևէ անհրաժեշտության, առանց որևէ փաստական և իրավական հիմքի իր նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել է, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ։
Սարքերը, դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել. կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք․ Երևան): Մասնավորապես՝ – արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, -չի ապահովվել պաշտպանությունը
Համավարակի կանխարգելման միջոցառումների գործընթացում հանցագործությունների համար մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումների բացահայտումը շարունակում է մնալ ՀՀ քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը՝ ելնելով առաջին հերթին հանրապետությունում առողջապահական անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված և շարունակվող քրեական վարույթների շրջանակներում պարզվել են «Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում
«Միջանցքի» թեման ադրբեջանական հռետորաբանությունից դուրս է եկել. Ալեն Սիմոնյանը՝ ապաշրջափակման եւ ճանապարհների վերահսկողության մասին
«Եթե ՀՀ-ն ինչ-որ պահի մտածի, որ պետք է արտապատվիրակի իր որեւէ գործառույթ երրորդ երկրի մարմիններին, դա Հայաստանի ներքին հարցն է»
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ ամենադիտարժան հարցազրույցների եռյակում
Սաուդյան Արաբիայի առաջատար ArabNews օրաթերթը ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ 2021 թվականին հրապարակած հարցազրույցն ընդգրկել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում 2021 թվականի ամենահիշարժան հարցազրույցների եռյակում։ Եռյակում են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի, ինչպես նաև Սադամ Հուսեյինի ավագ դստեր՝ Ռաղադ Սադամ Հուսեյինի հետ հարցազրույցները։ Դիտարժանությամբ Արմեն Սարգսյանի հարցազրույցին հաջորդում են Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր
«ՀՀ-ի սահմանը հատելուց՝ ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին». Արման Եղոյան
Ճանապարհների ապաշրջափակումից հետո արդյոք Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը վերահսկելու են ռուս սահմանապահները։
Ապագան մեր ձեռքերում է: Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն. Ռուբեն Վարդանյան
Իհարկե, հաջող Հայաստան ունենալը ծանր ու բարդ աշխատանք է: Բայց դա իրականանալի նպատակ է, պարզապես պետք է սեփական սցենարը գործարկել: Վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք Հայաստանը կամուրջ դարձնել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև, դարձնել հաջողակ երկիր: Իսկ դրա համար ծայրահեղ կարևոր է Արցախը պահել հայկական:
«Համայնքային ոստիկանությունը կզբաղվի նաեւ անչափահասների եւ ընտանեկան բռնության գործերով»․ Կառավարության նախագիծը
Արփինե Սարգսյանի խոսքով՝ կլինի օպտիմալացում, քանի որ այսօր կան մեծ թվով համայնքային ոստիկաններ
Ադրբեջանը կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան: ՀՀ ՊՆ
Ինչո՞ւ հետաձգվեց ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգթոնյան հանդիպումը. Արման Եղոյան
«Արդեն բոլորդ տեղեկացաք, որ Թուրքիայի նախագահն է այցելում Ադրբեջան»
Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ: Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն
2022 թվականից Միջազգային վերաապահովագրական ընկերությունները հրաժարվել են ապահովագրել Հայաստանից դեպի ՌԴ արտահանումները․ Վահան Քերոբյան
Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 մլն ռուբլի։
Առանց մտավորականության ժողովուրդը տեղից չի շարժվի. Մովսես Հերկելյան. «Դրօշակ»
«Դրօշակի» հարցազրույցը Մովսես Հերկելյանի հետ Արվեստաբան, արվեստաբանության դոկտոր։ Դրօշակ — Ընկե՛ր Մովսես, Դուք 1970-ականներին Լիբանանից եկել եք Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Ուսանել եք Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, ինչպես նաև գեղարվեստաթատերական ինստիտուտի արվեստաբանության բաժնում` իբրև ասպիրանտ, ստացել եք արվեստաբանության թեկնածուի գիտական աստիճան: Հայրենիք գալիս ունեցել եք նաև այլ
ՌԴ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հունիսի 13-14-ը Երևանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։ Համաժողովին մասնակցում են ՀՀ և ՌԴ բուհերի, գիտական կազմակերպությունների, նախարարությունների, համապատասխան հաստատությունների և բիզնես համայնքի՝ ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Հայ-ռուսական գիտակրթական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում են ՌԴ լուսավորության նախարար Ս. Կրավցովը,
Հայաստանի առաջատար գրոսմայստերները չեն մեկնում Բաքու
Այդ մասին հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը՝ նշելով նաեւ, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մեր շախմատիստների անվտանգության նկատառումից:
Համոզված ենք՝ իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա․ ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայ ժողովուրդը և Հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ Անկախության հռչակագրից բխող հանձնառություններից և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։
Հայերն Օսմանյան կայսրությունում. համաժողով՝ Դիարբեքիրում
Akunq. Դիարբեքիր քաղաքում տեղակայված Դիջլե համալսարանի մշակութային կենտրոնում հունիսի 2-ին կազմակերպվել է պանելային քննարկում՝ «Հայերն Օսմանյան կայսրությունում․ գիտություն, մշակույթ և արվեստ» թեմայով։ Միջոցառումը համատեղ ուժերով կազմակերպել են Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդարանը և Դիջլե համալսարանը։ Քննարկմանը մասնակցել են Դիարբեքիրի փոխնահանգապետը, Դիջլե համալսարանի ռեկտորի տեղակալը, Սուր շրջանի գավառապետը, Դիարբեքիրի քաղաքապետը, հիշյալ նահանգի այլ գավառների կառավարիչները, Թուրքիայի
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու համար՝ կրկնապատիկ պատիժներ․ Լիլիթ Գալստյանի նախագիծը
«Այն վստահությունն ունենք, որ այս լրացումներով ու փոփոխություններով այդ խախտումները նվազելու են»։
«Կես տարի շարունակ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ»
Կես տարի շարունակ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ` առերեսվելով բնակչության մի շարք հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների: ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թարմացված արտահերթ զեկույցի հիման վրա տվյալներ է ներկայացնում շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
Վարդավանք-Կապան ճանապարհին վթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են
Քրեական վարույթ է նախաձեռնվել
«Եթե գյուղացիները որոշել են չապահովագրել իրենց բերքը, դա իրենց ռիսկն է, մենք այստեղ լրացուցիչ անելիք չունենք»․ Քերոբյան
Գառնիկ Դանիելյանը նկատեց․ «Ձեր պատասխանից հասկացա, որ գյուղացին էլի մենակ է մնում իր պրոբլեմների առաջ, եւ որեւիցե լուծում չկա»։
Ընտրվել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի Գործադիր կոմիտեն
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝ հունիսի 12-ին կայացած նիստում ընտրվել է Շարժման Գործադիր կոմիտեն: Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել Շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից: Գործադիր կոմիտեն ընտրվել է հետևյալ կազմով՝ Գործադիր
Ավտովթարի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված 7 բուժառուներից 4-ը հոսպիտալացվել է
Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ առողջապահության նախարարություն
Ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներմուծման նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ կառավարությունն առաջարկում է փաթեթը քննարկել հրատապ ընթացակարգով
Գեղամ Նազարյանն ասաց, որ օրենքն ընդունվում է, բայց վերահսկողական մեխանիզմների մասին մտածող չկա․ «Օրինակ՝ ստուգո՞ւմ եք, թե ինչ որակի պանիր է վաճառվում խանութներում, ի՞նչ որակի հավկիթ, միս ենք օգտագործում»։
Պոլիէթիլենի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Հունիսի 13-ին, ժամը 08։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրիտ գործարանի մոտակայքում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել: 🚒Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 69 հասցեում գտնվող պոլիէթիլենի արտադրամասում:
Տեղում էլ են առաջ եկել: Արավուս գյուղի հողերի 65 հեկտարը տվել է, ասում են՝ բարելավում կա. Արգամ Հովսեփյան․ «Իրավունք»
Ադրբեջանցիները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ դիրքավորվել էին դեռ մարտի 30-ին։ Իշխանության հավաստիացումները, թե բանակցություններից հետո որոշակի բարելավում կա, իրականությանը չեն համապատասխանում, վստահեցնում է Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը։ – Արավուս գյուղի հողերի 65 հեկտարը տվել է, ասում են՝ բարելավում կա, առաջ չեն եկել, իրենց հողերում կանգնած են։ Որ իրենց հողերում են կանգնել,


















































