Օրվա լրահոսը

Հարկերի հավաքագրման տարբեր մեթոդաբանություններ են եղել․ դա մանիպուլյացիա է Փաշինյանի կողմից․ «Հրապարակ»

Մայիսի 22-ի մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանը կրկին սկսեց վիճակագրությամբ՝ ցույց տալու համար, թե ինչքան լավ է աշխատում իր կառավարությունը։ Փաշինյանը նաեւ անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերին։ «Ինչպես տեղյակ եք, 2021-22 թվականներին ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ այս հանգամանքի բերումով 2021 թվականի վերջից մասնակցում է կոմբինատի կառավարմանը։ 2022 թվականին

«Առաջարկում եմ դատական բարեփոխումները վերնագրել Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»․ Ագնեսա Խամոյան

Վիգեն Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Եվս մեկ անգամ կոչ կանեմ, որպեսզի հարգալից վերաբերվենք մեր դատական կորպուսին, յուրաքանչյուր դատավորի»։

Ադրբեջանում տնտեսապես ահռելի ներկայություն ունեցող Մեծ Բրիտանիայի ակտիվությունը կարող է էական առաջընթաց ապահովել Բաքվին կառուցողականության դաշտ բերելու հարցում․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայկական կողմն արձանագրում է, որ վերջին բանակցությունների ընթացքում խաղաղության փաստաթղթի երկու կետի վերաբերյալ դրական արդյունքներ են գրանցվել: Հատկանշական է, որ այդ մասին հայտարարվում է Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ ՀՀ ԱԳ նախարարի համատեղ ասուլիսում: Գաղտնիք չէ, որ անգլիական խոշոր նավթավերամշակող եւ հանքարդյունահանող ընկերությունը զգալի մասնաբաժիններ ունի ադրբեջանական նավթագազային, հանքային արդյունաբերության

«Կարեւոր է, որ գործուղումները չհամընկնեն նման կարեւոր հարցերի զեկուցման հետ»․ Արսեն Թորոսյանը՝ ԲԴԽ նախագահի՝ ԱԺ չներկայանալու մասին

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց Վիգեն Քոչարյանին, ինչո՞ւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարեւոր հարցը։

«Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»․ Երևանում անցկացվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը

Ավարտվեց մայիսի 18-21-ը Երևանում անցկացվող Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress)։ SIOP նախագահ Գիլերմո Շանտադան (Guillermo Chantada) միջոցառման ավարտին նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն էր, ուր ամեն մանրուք հաշվի էր առնված, և այստեղ մեծ ուշադրություն էր հատկացված մարդկային կողմին. մասնակիցների համար ապահովված էին բոլոր պայմանները` թե՛ գիտական

«Երբ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, նշանակո՞ւմ է, որ ճանաչում է այդ երկրի սահմանները քար առ քար, թուփ առ թուփ»․ Գեղամ Մանուկյանի հարցը ԲԴԽ անդամին

Վիգեն Քոչարյանը նշեց, որ հարցադրումները շատ հետաքրքիր են, սակայն նման քննարկման մեջ չի կարող մտնել ԱԺ ամբիոնից։

Որոշվել է Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով որոշել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Ի դեպ, նաեւ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչպես հայտնի

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի, վիրավորների և հազարավոր անօթևան մնացած մարդկանց մասին: Այս

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը

Նախագծերի քննարկումը վերադարձվեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ։

Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևանում

Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում մայիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայաններում իրականացված մշտադիտարկումների համաձայն, փոշու պարունակությունը մայիսի 20-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում 2.6 անգամ, Արաբկիրում՝ 1.1 անգամ, Նոր Նորքում՝ 1.4 անգամ, մայիսի 21-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է միայն Կենտրոն վարչական շրջանում՝ 1.4 անգամ, Նոր

Ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սոցապնախարարության հուշագրի հետ․ «Ժողովուրդ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական էմիրություններում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից: Այս մասին հայտնել է ինքը՝ Քերոբյանը, այցի հաշվետվությունը ներկայացնելիս: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, մայիսի 7-10-ը գործուղման մեկնելու ժամանակ է Քերոբյանը ստորագրել հուշագիրը այլ նախարարության անունից: Հավելենք, որ ապրիլի 30-ից մայիսի

Հովիկ Աղազարյան. Ադրբեջանի հետ արցախցիների փոխհարաբերությունների հարցը պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ այդքան բան. «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը երեկ մկան ծակին հազար թուման էր պատրաստ տալ, միայն թե ճողոպրեին լրագրողներից՝ նրանք չէին ցանկանում հարցազրույցներ տալ։ Ընդամենը մեկ օր առաջ Փաշինյանը բացահայտ ասել էր, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։ Մեզ հաջողվեց զրուցել ՔՊ ամենաբարեհամբույր պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո

«Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել. «Ժողովուրդ»

«Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել՝ մեկ անձից գնումներ կատարելու առումով: Այս անգամ Արտաքին գործերի նախարարությունն է մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր ստորագրել ընկերության հետ՝ 736 հազար դրամի չափով: Այս գումարով ՀՀ ԱԳՆ-ն ձեռք է բերել 120 հատ թղթապանակ, 120 նոթատետր, 120 գրիչ: Իհարկե, սա փոքր գումար է՝ այն գումարների համեմատ,

Մևլյութ Չավուշօղլուն ընդգծել է, որ հույս ունի, թե Հայաստանը կուղղի իր սխալը՝ կապամոնտաժի Նեմեսիսի արձանը․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 23-ին Անթալիայի Մուրադփաշա շրջանում գտնվող հյուրանոցում հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության հետ Թուրքիա ժամանած լրագրողներին։ Խոսելով պահ առաջ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղություն է ցանկանում և այդ գործընթացին աջակցելու համար Հայաստանի հետ որոշ քայլեր է իրականացրել։ Իսկ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին

Արծվաշենի նախկին բնակիչ․ «Ո՞վ ռիսկ կանի հետ գնա Արծվաշեն․ տների քարերն անգամ քանդել տարել են ադրբեջանցիները»․ «Հրապարակ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Արծվաշենը վերադարձվելու է Հայաստանին։ «Հրապարակն» Արծվաշենի նախկին բնակիչ, համայնքապետի տեղակալ Լիզա Լազարյանի հետ է զրուցել եւ փորձել է հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք Արծվաշենում ապրել, ու արդյոք արծվաշենցիները պատրա՞ստ են վերադառնալ Արծվաշեն։ Տիկին Լազարյանը 20 տարեկանում հարս է գնացել Արծվաշեն եւ այնտեղ

Ասուլիսն «անկլավների» մասին էր

Խոսքն այնպիսի բնակավայրերի մասին է, որոնք ունեն խիստ կարեւոր ռազմավարական դիրք, որովհետեւ գտնվում են մեր երկրի միջպետական երկու մայրուղիների անմիջական հարեւանությամբ՝ համապատասխանաբար Վրաստանի եւ Իրանի ուղղություններով: Հանձնել այդ բնակավայրերն Ադրբեջանին, նշանակում է հանձնել թշնամուն այդ՝ արտաքին աշխարհի հետ կապող երկու հիմնական ցամաքային ճանապարհները: Ի՞նչ է դա, եթե ոչ Հայաստանի Հանրապետության վերջը:

Արջի նման «քուն մտնել» ու սպասել արևի լույսին․ սեզոնային աֆեկտիվ խանգարում

«Գուցե նախորդ կյանքում արջ եմ եղել, որ ձմեռը չտեսնեմ, բայց էս անգամ բախտս չի բերել։ Ամեն դեպքում ևս մեկ մեծ դեպրեսիայի եռամսյակ հաղթահարված է։ Շատ ափսոսում եմ, որ կա ձմեռ, ու կյանքիս մեկ քառորդն ուղղակի չեմ ապրում, չեմ լինում էն, ինչ եմ, բայց հանուն էս օրերի երջանկության երևի արժեր էն անկյանք օրերին ողջ մնալ։ Մի

Կասկածելի գրողները հակահայկական քարոզչություն են տարածում

Հայերը խստորեն դատապարտում և մերժում են կասկածելի դրդապատճառներ ունեցող անհատներին, որոնք բազմիցս միջազգային մամուլում գրում են ատելությամբ ու կեղծիքով լի հոդվածներ Հայաստանի մասին։ Այս հոդվածների թշնամական բովանդակությունը ստիպում է ենթադրել, որ դրանք ազնիվ կարծիքի արտահայտություն չեն, այլ արտացոլում են գրողների չար նպատակները։ Եթե մտնեք armeniapedia.org կայքը և նայեք «Ամոթի հայկական սրահ»  (Armenian Hall of Shame) բաժինը, ապա կգտնեք

Գագիկ Ծառուկյան․ «Եթե սրանով խնդիրները լուծվելու են, Արցախի շրջափակումը բացվելու է, երկրի անվտանգությունն ապահովվելու է կամ ժողովուրդը անվտանգ ապրելու է, կնախընտրեմ, որ դատական պրոցեսը հա շարունակվի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստն սկսվելուց առաջ լրագրողներին ասաց․ «Այսօր ավելի կարեւորագույն պրոբլեմներ կան, քան իմ դատական պրոցեսը։ Եթե սրանով խնդիրները լուծվելու են, կարեւորագույն պրոբլեմները լուծվելու են, Արցախի շրջափակումը բացվելու է, երկրի անվտանգությունն ապահովվելու է կամ ժողովուրդը անվտանգ, ուրախ ապրելու է, ուրեմն ես կնախընտրեմ, որ դատական պրոցեսը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են տարածքային կառույցներում խորհուրդների և վերահսկողի ընտրության անցկացման, ընդլայնված կազմով Քաղաքական խորհրդի նիստի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցեր։ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կրակոց Գյումրիում՝ ՔՊ-ականների մասնակցությամբ․ կա ձերբակալված

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝  ՔՊ-ականների մասնակցությամբ։ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի Տիգրան Մեծ փողոցում, կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք  հասցնելու մեջ։ Մարտին Թորոյանը արհեստավորին կասկածել  է շինանյութի գողության մեջ։

Այս իշխանության պաշտոնավարման ամեն մի օրն ու ժամը այլեւս գոյութենական սպառնալիք է․ ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 2023 թ. մայիսի 22-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը եւ Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետեւողական կերպով իրականացվող հակապետական եւ հակազգային քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տված Հայաստանի այսօրվա իշխանությունը ծրագրված կերպով

«Որոշեցինք դադարեցնել նստացույցը, պայքարը սրանով չի ավարտվում». Զոհվածների ծնողները 4-օրյա նստացույցից հետո այն դադարեցնում են

«Վերջին օրերի իրադարձությունները ամբողջությամբ ձեր աչքի առջեւ էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլեւս սպառված է»:

Խոր վրդովումով կը հետեւինք Երուսաղէմի մէջ տեղւոյն հայագաղութը, եւ ընդհանրապէս մեր ժողովուրդը մտատանջող, ոչ ցանկալի իրավիճակին․ ՌԱԿ

Ժամանակէ մը ի վեր, եւ յատկապէս վերջին շրջաններուն խոր վրդովումով կը հետեւինք Երուսաղէմի մէջ տեղւոյն հայագաղութը, եւ ընդհանրապէս մեր ժողովուրդը մտատանջող, ոչ ցանկալի իրավիճակին: Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը նախանձախնդիր է, որ կատարելապէս երաշխաւորուի պահպանումը՝ ազգային մեր բոլոր պատմական իրաւունքներուն, ըլլան անոնք գոյքային ունեցուածք կամ տրուած պատմական մենաշնորհներ: Հասկնալի է, որ պայմաններու բերումով անխուսափելիօրէն կ’ըլլան եւ պիտի

Ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից ինչ-որ որոշումներ կայացնի. Անաստաս Իսրայելյանն անժամկետ նստացույց է սկսել

Ռուբեն Վարդանյանին սատարող նախաձեռնող խմբի անդամ Անաստաս Իսրայելյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ օրը սկսում է անժամկետ նստացույցով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Նա նաեւ նշել է. «Կոչ եմ անում բոլորդ հավաքվեք, միացեք նստացույցին եւ այդ սրիկա անձնավորությանը ասենք՝ ոչ: Ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից ինչ-որ որոշումներ կայացնի: Ինքը մեզ համար դավաճան եղել է

«Տարոն Մարգարյանը չունի որեւէ ապօրինի գույք, ու դա կհիմնավորենք»․ փաստաբան Բենիկ Գալստյան

Այսօր հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի եւ դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը նոր պատասխանող ներգրավելու եւ հայցի առարկան ու հիմքը փոփոխելու միջնորդություն է

Ցավո՛ք, Հայաստանի Հանրապետության ղեկին այսօր նստած է Ադրբեջանի փաստաբանը

Ճշմարտագետ չեմ, ինչպես ոմանք, բայց կան պահեր, երբ լռությունը հավասար է դավաճանության: Ըստ իս, որոշումները, որ կայացնում ենք այսօր՝ պետական մակարդակով և ոչ միայն, կարող են վճռորոշ լինել ապագայի առումով, այսինքն կարող է ապագան լինել կամ չլինել: Այսօր հայ ժողովուրդն ունի լայն հնարավորություններ՝ ընտրելու իր անցնելիք ուղին: Ինչպիսին կլինի այն, ցույց կտա ժամանակը: Արցախում մեր

Առջևում Մայիսի 28-ն է․ արժանի՞ ենք այդ վսեմ խորհրդին․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հավատակիցներ, ազգակիցներ, Վերջ. այլևս հնչեցին Հայոց Եկեղեցու զորեղ զանգերը, արթնության և պատասխանատվության ղողանջները: Օրեր անց ՄԱՅԻՍ 28-ն է: Հայոց պետության վերականգնման նվիրական օրը, երբ Հայոց Եկեղեցու փայփայած ու պահպանված Հայոց պետականությունը փոխանցվեց, հիրավի, պետական գործիչներին՝ ի դեմս Արամ Մանուկյանի և մյուս անձնվեր այրերի: Հայոց

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը։ Իր ելույթում ԱԳ նախարարի

Պարեկները ՔՊ-ական պատգամավորների նկատմամբ կազմել են արձանագրություններ․ Արմեն Խաչատրյանը անուններ հնչեցրեց

Արմեն Խաչատրյանը պատասխանեց ընդդիմադիրների քննադատություններին։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031