Օրվա լրահոսը

Ադրբեջանն անգամ խոսում էր սահմանների որոշման պրոցեսի մասին, իսկ երեկ արդեն հայտարարվեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացված որոշում, թե գյուղերը «Ադրբեջանինն են»․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ ասուլիսին ասվեց այն, ինչ անցյալ տարի այս նույն ժամանակ նույն ձևակերպումներով սկսեց խոսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նույնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ (մեզ համար, իհարկե, բացարձակ անընդունելի) նշել էր, որ Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»:

«Հայ ժողովրդի վրա դուք նիսիայով վաճառել եք Ղարաբաղի անկախությունը, չեք ճանաչել այն, այսօր եկել, խոսում եք Ղարաբաղի անկախության մասին»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Հայկ Կոնջորյան․ Մեր ընդդիմության պատկերացրած Հայաստանը վիրտուալ, աներևույթ Հայաստան է, որը չունի սահմաններ, Հայաստան, որի մասին կարելի է միշտ խոսել երազանքային տրամաբանության մեջ, բայց այն կոնկրետ չէ, անորսալի է, ինչպես իրենց տրամաբանությունը»։

2022 թվականին Հաշվեքննիչ պալատը տվել է 4 դրական եւ 1 ոչ լիարժեք եզրահանգում

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում ներկայացրել է պալատի 2022 թվականի տարեկան հաղորդումը: Նրա խոսքով 2022 թվականին Հաշվեքննիչ պալատն ապահովել է իր գործունեության կատարումը, որը համահունչ է եղել արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առավելությանը, այն է՝ նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավվելուն: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 72

Զոհվածների ծնողները՝ Վարդան Ղուկասյանին. «Եթե նա ներողություն չխնդրի, ուրեմն թող ամբողջ հայ ազգը իմանա, որ Վարդան Ղուկասյանը սրբություն չունի»

Նրանք դիմեցին Վարդան Ղուկասյանին՝ ներկայացնելով, թե ինչ հայրենասեր մարդ է ինքը. «Մենք ծնողներով եկել ենք այն համոզմունքին, որ այն ինֆորմացիան, ինչ ձեզ տվել են, տվել են սխալ: Գարիկը ձեզ չի հայհոյել, ոչ մի վատ բառ չի ասել»:

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի վրա: Չնայած ստեղծված իրավիճակին

Ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից հատկապես կարևոր է տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործումը. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 23-ին, ելույթ է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027թթ․ Արևելյան գործընկերության երկրների համար ծրագրի մեկնարկային միջոցառմանը։ Ի թիվս այլ թեմաների, բանախոսները քննարկել են նաև հասարակության շրջանում հավասարության խթանման և խտրականության բացառման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորումների կանխարգելմանը,

Երեմ Սարգսյան․ «Սովորական է դարձել հակակոռուպցիոն դատարանում, որ եթե այսպիսի հնչեղություն ունեցող գործեր են, դատարանները շառ ու փորձանքից հեռու լինելու համար պաշտպանության կողմի միջնորդությունները մերժում են»

Հիմա մենք որ ասում ենք՝ քրեական գործը պետք է դադարեցվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այն հիմնավորմամբ, որ գլխավոր դատախազը ԱԺ-ում դիմել, ասել էր, որ ուզում են քրեական մեղադրանք ներկայացնել քրեական օրենսգրքի մի հոդվածով, երկար հիմնավորել, բացատրել է, թե ընդհանրապես կաշառք տալն ինչով է տարբերվում կաշառք տալու կազմակերպումից, ինչքան էական է տարբերությունը հանրային վտանգավորության առումով, համոզում, ստանում է համաձայնությունն այդ հոդվածով, իսկ հաջորդ օրը քննիչը ուրիշ հոդված է մեղադրանք առաջադրում։

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ:

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ և շատ հեռու է նաև Արցախից»․ Սեյրան Օհանյան

Ռուբեն Ռուբինյանն էլ Սեյրան Օհանյանին հարցրեց․ «Եթե ես Ձեզ անվանեմ «Հայաստան» դաշինքի պարագլուխ դա նորմա՞լ է։ Դուք էլ գիտեք, որ նորմալ չէ»։

Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն․ «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի տնօրինելու մեր արցախցի քույրերի ու եղբայրների ճակատագիրը»․ Արթուր Խաչատրյան

Անդրանիկ Թևանյանն էլ հայտարարեց․ «Արցախը Ադրբեջան չէ և վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վերջ»։

CPJ. Դավիթ Սարգսյանի և «168 ժամ» թերթի նկատմամբ կիրառված ակտիվների սառեցումները մտահոգիչ են, որոնք կարող են սառեցնող ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների վրա

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Երևանի դատարանը պետք է վերացնի լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 Ժամ» լրատվական կայքի ակտիվների նկատմամբ սահմանված կալանքը, իսկ երկրի իշխանությունները պետք է ապահովեն, որ մամուլի ներկայացուցիչներն իրենց աշխատանքի համար իրավական հաշվեհարդարի չենթարկվեն։ Կոմիտեն հիշեցրել է, որ մայիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել

Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի և անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները բացահայտեցին հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։

«Թող ներեն ինձ բոլոր կառուցապատողները. այդքան ցավ չեմ զգա, եթե օրենքի նախագծի ընդունման արդյունքում մի 3-4 կառուցապատող շուկայից դուրս մնա»

Ենթադրենք՝ նորակառույց շենքի դեռեւս 4 հարկն է կառուցված, մարդն 8-րդ հարկում գնում է բնակարանի գնման իրավունք: Տնտեսական ցնցումների, անշարժ գույքի շուկայում գների անկման կամ այլ իրավիճակներում կառուցապատողի ֆինանսական վիճակն էականորեն կարող է վատթարանալ ու շենքի շինարարությունը կանգնել: Կստացվի՝ մարդը գնման իրավունքի գումարը տվել է, բայց շենքը չկա:

Դավիթ Անանյան․ Ով չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան է

Ժողովու՛րդ, համախմբվելու ու միասնականանալու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի:

Այդ նույն Վարչատարածքային բաժանման մասին օրենքում Փաշինյանն «անկլավ» բա՞ռ է կարդացել․ Մանե Թանդիլյան․ «Ա1+»

Մանե Թանդիլյանի ներկայացմամբ` այդպիսի հայտարարություններով կասկածի տակ է դրվում իրողությունը, թե այդ գյուղերը Հայաստանին են պատկանում, և Ադրբեջանն օգտվում է դրանից։

Շրջափակման հետևանքով Արցախում 1325 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 163-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 66 տեղեկագրի՝ 23.05.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,325 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Արցախի խորհրդարանականները բարձրաձայնել են արտերկրում աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին

Մայիսի 23-ին հրավիրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Նիստին մասնակցում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկվել են ԱՀ ԱԳՆ, ԿԳՄՍՆ զբոսաշրջության վարչության, հանրային հեռուստառադիոընկերության «Ազատ Արցախ» թերթի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները: Երկրի արտաքին գերատեսչության բյուջեի հաշվետվությունը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Կոստանդյանը: 2022

Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է․ փաստաբաններ

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

«Մեկ բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան` գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում՝ որպես անձ, որը իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

Տիգրան Աբրահամյանը, դիմելով ՔՊ-ականներին ասաց․ «Գործեք` քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում այս դաժան քաղաքական որոշման հետևանքները ու ծանր դատավճիռն անընդհատ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին»։

Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր. Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Ռոզենկրացին

Դեսպանին պատմեցի, թե ինչպես է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համացանցում սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում քաղաքացու հասցեին եւ կրկին մնում անպատիժ, իսկ երբ շարքային քաղաքացին է հայհոյում իշխանության որեւէ ներկայացուցչի, անմիջապես պատժվում է:

Արմեն Գրիգորյանը և Լեո Դոքերթին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Մայիսի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է անվտանգության ապահովման գործում Հայաստանի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մտքեր

Բանկի աշխատակիցը, իր լիազորությունները չարաշահելով, հաճախորդներից շուրջ 10մլն. դրամ է հափշտակել

Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը: 2021թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով հափշտակել է առանձնապես խոշոր

Տավուշից ոչ մի հողակտոր չի զիջվելու, ինչպես նաև Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից կամ մեր հայրենիքի որևէ այլ հատվածից․ Գառնիկ Դանիելյան

Վերին Ոսկեպարի հանձնման դեպքում թշնամին մխրճվում է Հայաստանի հանրապետության թիկունք, և ադրբեջանցու դիպուկահարը հայտնվում է ընդհուպ Լոռու մատույցներում՝ Թեղուտի անտառներում: Այս դեպքում, ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»՝ հայտնվելով ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի թիրախում։

Կանգնե՛ք պաշարման մեջ գտնվող 120000 արցախցիների կողքին. «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»

  «Հայկական պետականության ճակատագիրն ու Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել փաշինյանական կեղծ օրակարգերով»

Շուշի ու Հադրութ էր դեօկուպացնում, հիմա արդեն ՀՀ-ն Վրաստանի ու Իրանի հետ կապող միջպետական ճանապարհներն է հանձնում Ադրբեջանին. Տաթև Հայրապետյան

Փաշինյանը եկել է բոլորովին այլ ծրագրով, Շուշի ու Հադրութ էր դեօկուպացնում, հիմա արդեն ՀՀ-ն Վրաստանի ու Իրանի հետ կապող միջպետական ճանապարհներն է հանձնում Ադրբեջանին

Քննարկվել է Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը: Պաշտոնական արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին հրավերի համար և շնորհավորել Կատարի տնտեսական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել

Կուսումնասիրվեն ՄԹ-ի հետ հնարավոր գործակցության ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու եւ անվտանգային խնդիրները նոր ուղիներով լուծելու նպատակով

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը մայիսի 23-ին հյուրընկալել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչներ Լեո Դոհերթին, Օլիվեր Ֆելանին եւ

ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում

Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի։ Ծրագիրը Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող նախագծերից մեկն է, որի կենտրոնում «բուհ-գործատու» գործընկերությունն ու ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերի շուրջ համագործակցությունն են։ Մասնավորապես, 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ

Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող սարքերի ստուգաչափման հստակությունը կասկածելի է շատ վարորդների համար

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031