Օրվա լրահոսը

Քննարկվել է Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը: Պաշտոնական արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին հրավերի համար և շնորհավորել Կատարի տնտեսական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել

Կուսումնասիրվեն ՄԹ-ի հետ հնարավոր գործակցության ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու եւ անվտանգային խնդիրները նոր ուղիներով լուծելու նպատակով

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը մայիսի 23-ին հյուրընկալել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչներ Լեո Դոհերթին, Օլիվեր Ֆելանին եւ

ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում

Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի։ Ծրագիրը Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող նախագծերից մեկն է, որի կենտրոնում «բուհ-գործատու» գործընկերությունն ու ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերի շուրջ համագործակցությունն են։ Մասնավորապես, 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ

Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող սարքերի ստուգաչափման հստակությունը կասկածելի է շատ վարորդների համար

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Երևանում փողոցներ կանվանակոչվեն Էլվինա Մակարյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Մետաքսյա Սիմոնյանի անուններով

Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցը՝ կանվանակոչվի հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի անունով: Աբելյան փողոցին զուգահեռ`Հալաբյան-Շինարարներ ընկած փողոցը՝ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի անունով: Մազմանյան փողոցից սկսվող Բաշինջաղյան փողոցով ավարտվող փողոցը՝ դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի անունով: Երևանի քաղաքապետարան

Արեգնազ Մանուկյան. Նարկոտրաֆիկի ողնաշար ջարդել խոստացող Փաշինյանը հերթական խաբեությունն է արել

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հայտարարությունն ԱԺ–ում ԱԺ ամբիոնից իմ ելույթի ժամանակ միացրեցի Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերի ձայնագրությունը՝ հիշեցնելով․ Սիրելի՛ ժողովուրդ, Սա Նիկոլ Փաշինյանն էր։ 2018-ին Սյունիքում կադրային նշանակում անելիս նա իր որոշումը հիմնավորեց նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու մտադրությամբ։ Եվ ինչպես միշտ է լինում՝ նրա ասածները, խոստումները հակառակ իմաստով կատարվեցին։ Հայաստանը դարձել է նարկոերկիր, Հայաստանի

Ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 25-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ռ.Մելիքյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ա.Մանուկյան, Ջիվանի,  Միքայելյան, Դուրյան, Իսրայել Օրի, Վանթյան, Մալաթիայի, Կուրղինյան, Մեծարենցի, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների փողոցների, Շահումյան

Հայրենազրկման կործանարար այս ընթացքն ու հայրենադավ առաջնորդությունը պետք է կասեցվեն. Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանի հայտարարությունն ԱԺ–ում Սիրելի հայրենակիցներ, Արցախի քույրեր և եղբայրներ, Թշնամին հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Խախտված են եռակողմ բոլոր պայմանավորվածությունները։ Արդեն շուրջ կես տարի փակ է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մեջ

Խանումյան. Հայաստանին ծնկած վիճակից կարող է հանել միայն Արցախը

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը չի կարողացել պատերազմ կառավարել, պարտվել է, պարտությունից հետո չի կարողացել բանակ կառուցել ու պաշտպանություն կազմակերպել։ Նիկոլ Փաշինյանը սխալ պատկերացումներ ունի միջազգային հարաբերությունների մասին։ Հայաստանը ծնկած վիճակում է, այդպես եղել է և 1990-ականների սկզբին։ Հայաստանին ծնկած վիճակից կարող է հանել միայն Արցախը։ Մեր

Ռուբեն Ռուբինյանը կարևորել է ՀՀ և ՄԹ միջեւ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել

Հրանտ Միքայելյան․ «Բանակցային սեղանի վրա արդեն դրված է ադրբեջանական համայնքների, այսպես կոչված, վերստեղծման հարցը ՀՀ-ում՝ ուժային զուգորդմամբ»

Քաղաքագետն ասում է՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ կա զանգվածային գիտակցություն, որ այսօրվա իրավիճակը կործանարար է

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կը զօրակցի Արցախի ԱԺ կեցուածքին

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԶՕՐԱԿՑԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԵՑՈՒԱԾՔԻՆ՝ ՄԵՐԺԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ՀՈՂԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍ ՆԿԱՏԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՓՈՐՁԵՐԸ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանութիւններով ու յարակից կառոյցներով ու միութիւններով, իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութեան` մերժելով Արցախի Հանրապետութիւնը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս նկատելու որեւէ

Լեո Դոքերթին ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: Դավիթ

Նոր տնօրեն Գյումրու կորոնավիրուսային աղմկոտ քրեական պատմության մեջ հայտնված պոլիկլինիկայում

 Մայիսի 24-ից Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հրամանով տնօրեն է նշանակվել մրցույթն անցած Սուսաննա Պետրոսյանը, որը մինչ այդ գլխավորում էր «Գյումրու արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ն։ Նա եղել է մրցույթի միակ մասնակիցը։

Փաշինյանը և Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման

«Տունտունիկ ենք խաղում». ավագանու նիստին հայտարարեց ավագանու անդամը

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անունով փողոց կանվանակոչվի

Լևոն Զուրաբյան. Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը հրաժարվում է Արցախի անկախության գաղափարից եւ հանձնում այն Ադրբեջանին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 2 Մայիսի 22-ի ասուլիսում Փաշինյանն ասել է. «1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք եւ ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ»: Փաշինյանը նորից ստում է։ Հայտնի հոդվածում Տեր-Պետրոսյանը, այո,

Թուրքիայի հիդրոքաղաքական ռազմավարության նպատակները Միջին Արևելքում և Թեհրան-Անկարա տարաձայնություններն այդ առնչությամբ. մաս 2. Էմմա Բեգիջանյան

ՄԱՍ 2 Սկիզբը՝ այստեղ: ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄՆ ԻՐ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Պաշտոնական Անկարան, արձագանքելով Իրանի և Իրաքի դիրքորոշմանը, այն է՝ Թուրքիայի անկանոն ամբարտակաշինությանը (այն խիստ բացասական ազդեցություն ունի այդ երկրներում փոշեհատիկների ճգնաժամի առաջացման հարցում), այն գնահատել է ոչ գիտական։ Երկրի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է, որ փոշեհատիկների առաջացման աղբյուրն Աֆրիկայի ու Միջին Արևելքի անապատներն են։ Բնականաբար

Արամ Օրբելյան․ «Աշխարհը չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ որպես երեւույթ»

Փաստաբանն ասում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հաջորդ քայլը լինելու է փախստականների վերադարձը, եթե ասում ենք՝ տարածք կտանք, այստեղ մենք կմնանք, այդպես չի լինելու, փախստականների վերադարձից հետո մի օր կտեսնենք, որ Հայաստանի մի մեծ մասը դարձել է Հյուսիսային Կիպրոսի հանրապետություն՝ «Արեւմտյան Զանգեզուրի Հանրապետություն» անունով

«Համակարգը, որը հիմա առկա է, սերնդեսերունդ աղքատությունը տեղափոխում է, բայց չի հաղթահարում». Հերիքնազ Տիգրանյան

Սահմանամերձ համայնքների անվտանգության եւ կայունության ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է

Գևորգ Դանիելյան. Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե՞ Հայաստանից էր անկախացել Արցախը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե՞ Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ: Նախ, վերամիավորվելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել լիակատար անկախություն, ուստի Արցախի անկախության հանրաքվեն ոչ թե հակասել, այլ լրացրել, առավել ամուր

«Շատ են լինում դեպքեր, երբ անձինք սկուտերները և այլ փոխադրամիջոցներ հարբած կամ այլ վիճակում են վարում․ մեր պարեկները հսկողություն են իրականացնելու»․ Արփինե Սարգսյան

Արփինե Սարգսյանն ասաց, որ իրականացրել են ընդունելություն, շեշտը գործող պարեկների վրա է դրվել․ ստուգել են նրանց լողալու, սուզվելու հմտությունները։ Արդեն հուլիս-օգոստոսին կլինի վերապատրաստում։

Անդրադարձել եմ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար. Ավանեսյան

Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեան պատեհ առիթ էր անդրադառնալու ինչպես համատեղ ջանքերով ձեռք բերված առաջընթացին, այնպես էլ մարտահրավերներին՝ ներքին և գլոբալ մակարդակներում: Իմ ելույթում անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար` կարևորելով իրավիճակի վերաբերյալ ժամանակին և համարժեք միջազգային արձագանքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է

Առաջիկայում տեղի կունենան հայ-ադրբեջանական այլ հանդիպումներ. Ալիև

Նրա խոսքով՝ Բաքուն սատարում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հիմնված Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների վրա:

Ինքնորոշման և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքները պետք է պահպանվեն. «Բացում» նախաձեռնություն

Մայիսի 9-ին «Բացում» նախաձեռնության կողմից կազմակերպած «Կանգնենք Արցախի գյուղերի կողքին» միջոցառման և մի քանի կազմակերպությունների և սրտացավ անհատների շնորհիվ հավաքված գումարով գնեցինք դեղորայք և կարողացանք ուղարկել երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Հին Շեն համայնք: Այդ համայնքի բնակիչները էլ ավելի դժվար իրավիճակում իրենց կրկին հիշված և կարևորված զգացին: Նրանք իրենց հարգանքն ու շնորհակալությունն են հայտնում

«Տեմպերը, որոնցով արտադրական կանեփի ուղղությունը զարգանում է, մեղմ ասած գոհացուցիչ չեն»․ Բաբկեն Թունյան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով առաջարկում են՝ քանակական որոշակի խախտումներ հնարավորություն տրվի անել և կառավարության կարգով սահմանել դրա չափը, երկարացնել լիցենզիա ստանալու հայցի ժամկետը։

Նոր աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք. Մեսրոպ Առաքելյան

Կազմակերպության հաշվեկշիռը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ կապիտալ ծախս, այն է՝ նոր աղբավայրի կառուցում կամ դրան մոտիկ մի բան, չի կատարվում, իսկ 78 մլն շրջանառությունը՝ իրականացված 2022թ.-ին, ուղղվել է հիմնականում աշխատավարձերին և վարկերի տոկոսների մարմանը։

«Պարզեցնում ենք, որ ցանկացած հիմքի պարագայում տարկետումը տրվում է։ Դա էապես հեշտացնելու շատերի կյանքը»․ Ժաննա Անդրեասյանը՝ տարկետման իրավունքի հարցով փոփոխությունների մասին

Ժաննա Անդրեասյանն ասաց՝ կա կարիք, որ այս կարգավորումը կարողանանք կիրառել արդեն ամառային զորակոչի ընթացքում, հետևաբար առաջարկել ենք, որպեսզի նախագիծը քննարկվի հատուկ ընթացակարգով։

Արցախը է՛ եւ պիտի մնա՛յ հայկական. ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի Արցախը է՛ եւ պիտի մնա՛յ հայկական Վերջին օրերուն քանի մը առիթներով կրկնուող Նիկոլ Փաշինեանի՝ Արցախը Ազրպէյճանի մաս նկատելու յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլեւ հատած են բոլոր կարմիր գիծերը: Այսպէս կոչուած վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը իր այս քայլով կ՛ոտնահարէ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ամրագրուած Արցախի մասին յօդուածը, որուն համաձայն՝ «Հայաստանի

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031