Օրվա լրահոսը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը
Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է:
«Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ նա պետական դավաճան է». ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստը
«Հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները՝ այդ կապիտուլյանտին հետ պահելու իր քայլերից». ԱԽ խորհրդարանի պատգամավոր Աշոտ Դանիելյան
Նաիրա Զոհրաբյան․ «Ռուբեն Վարդանյանը, որը, թե Արցախում, թե Հայաստանում ունի հանրային պոզիտիվ վարկանիշ, վերջապես իրերը կոչեց իրենց անուններով, ասաց այն, ինչ մտածում է յուրաքանչյուր ադեկվատ հայ քաղաքացի»
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նախ տեղեկացրեց, որ ինքը այս օրերին դատարանի եւ կառավարության մոտ զոհվածների ծնողների կողքին ֆիզիկապես չի գտնվել, քանի որ բացակայել է Հայաստանից եւ վստահեցրեց, որ այսօրվանից վերստին կմիանա այս իշխանության դեմ պայքարի բոլոր ազնիվ ակցիաներին, կլինի այն քաղաքական ուժերի կողքին, որոնց նպատակը ոչ թե իշխանությունն է, այլ՝ իշխանափոխությունը։
Արցախի խորհրդարանը ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ է անում դատապարտել Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունները
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի
Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց. Թագուհի Թովմասյան
Քիչ առաջ դուրս եկա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից. գնացել էի տեսակցելու տիկին Գայանեին, ով Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով մեկամսյա կալանքի է դատապարտվել: Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր… Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջև, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաև անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր,
Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին: Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել:
Փաշինյանն ազդարարեց մեկնարկը. սկսում ենք համահայկական համախմբված իշխանազրկման գործընթաց. «Ջենեսիս Արմենիա»
Հայաստանը չի ճանաչել, չի ճանաչում և չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս
«Մենք այլեւս ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար». Արթուր Թովմասյան
Արցախի խորհրդարանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Ես խնդրում եմ Ձեզ, տիկին գլխավոր դատախազ, վեր կանգնեք ցանկացած քաղաքական կողմնակալությունից. Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը բաց նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին վարչապետի կողմից դավաճանական գործողությունները կանխելու վերաբերյալ Տիկին Վարդապետյան, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանադրական կարգը լուրջ վտանգված են, հայկական պետականությունը՝ կործանման ճանապարհին է: Վերջին ամիսներին տեղեկություններ են ի հայտ եկել՝ բացահայտելով ՀՀ վարչապետի կողմից կազմակերպված դավադրությունը, որը
Ռուս խաղաղապահներն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք են արձանագրել, տուժողներ չկան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն են իրականացնում այս փաստի առնչությամբ: Ռուս զինվորականները նաև 85 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Ստեփանակերտ:
Վարչական դատարանը ֆինանսների նախարարության գործողությունները «Այբ» կրթական հիմնադրամում ճանաչել է ոչ իրավաչափ
ՀՀ վարչական դատարանը երկու վճռով փաստել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգումները «Այբ» կրթական հիմնադրամում իրականացվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով: Վարչական դատարանը բավարարել է «Այբ» կրթական հիմնադրամի՝ 2021-ի հունվարի 18-ին ներկայացրած երկու հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Դատարանը նախ ոչ իրավաչափ է համարել նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 2020 թ. սեպտ. 15-ի
Բազմաթիվ վարորդներից կաշառք պահանջելու, ստանալու և վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ մեղադրվող ՃՈ տեսուչների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են Ճանապարհային ոստիկանության չորս տեսուչների կողմից երկու տասնյակից ավելի վարորդներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Մ. Հ.-ն, Ա. Ս.-ն, Վ. Խ.-ն
«Զենքի սակավության խնդիր չկար․.. Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը սկսվել էր շատ ավելի վաղուց». Արմեն Գրիգորյան
«Ռուսաստանից պատվիրվել է սպառազինություն եւ դրա համար վճարվել է ԵՄ-ի դիտորդների տեղակայման մասին պայմանավորվածությունից շատ ավելի վաղ», հիշեցնում է Արմեն Գրիգորյանը
Արա Ռոստոմյան․ «Աշոտ Փաշինյանը մեքենայում նստած էր չափերով իրենից փոքր, տարիքով՝ իրենից մեծ մեկ կնոջ հետ»
Ի պաշտպանություն հերոսածին մայր Գայանե Հակոբյանին անհապաղ ազատ արձակելու նստացույցի մասնակից զոհվածի հայր Արա Ռոստոմյանը անդրադառնալով այսօրվա ասուլիսում որդու առեւանգման մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, ասաց․ «Ինչ վերաբերում է առեւանգման փաստին, եկեք տրամաբանորեն մոտենանք։ Ասում է՝ առեւանգել են։ Նախ, ինքը մեքենայում նստած էր մեկ կնոջ հետ՝ չափերով իրենից փոքր, տարիքով՝ իրենից մեծ։ Եթե մի պահ
Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ նկատառումներ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միտումների և Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին հայտարարության՝ Արցախին առնչվող հատվածների վերաբերյալ: Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ Նախագահի, Ազգային ժողովի,
Ձերբակալվել է նռնակով ոստիկանության շենքը պայթեցնել սպառնացող գյումրեցի երիտասարդը
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի քաղաքացի՝ պայթուցիկը ձեռքին, վրդովված, ներս է մտել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։ Նա խոսել է իր անձնական խնդիրներից, որոնք կապված չեն եղել ոստիկանության հետ։ Ոստիկանության շենքում նրան վնասազերծել են։ Քիչ առաջ մեզ պարզաբանում ուղարկեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հայտնելով հետևյալը․ «Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի անձ անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ մոտեցել
Նիկոլն ուզում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը
Ասուլիսից հետո իրավիճակը շատ պարզ է. հիմա, այս ամենը լսելուց հետո, լռելը, ձայն չհանելը, կյանքը հանգիստ շարունակելը՝ իբր ոչինչ չի պատահել, անհատական և կոլեկտիվ մակարդակներով, նշանակում է՝ ստորագրել Նիկոլի արած հայտարարությունների տակ: Հայտարարությունների, որոնք հնչել են Արցախի, անկլավների, զոհերի, զոհերի ծնողերի, եկեղեցու, ընդհանուր բարոյականության շուրջ: Դա վերաբերում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ նախկին նախագահներին, քաղաքական
Պաշտոնական Երևանը կարևորում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մայիսի 22-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար համատեղ մամուլի ասուլիսը.
«Եվ, այո՛, հայրենիքի հանձնումը գտնվում է վերջնական փուլում»
Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: -«86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում». հարցին՝ գործող կառավարությունը ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս, այսօր պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նորություն չէր, իհարկե,
«Այդ հարցն ուղղակիորեն Բաքվում բարձրացվել է»․ Միացյալ Թագավորության պետնախարարը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հայտարարեց՝ ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն հնարավորինս շուտ։
«Հայկական նախագիծը» չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի
«Ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում»․ Նիկոլ Փաշինյանը Արցախ չայցելելու մասին
Հարցը բարձրաձայնելով՝ պատասխանն արդեն ներառում է։
Ռուսաստանում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոնը
Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը: Փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։ Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավարության կողմից հաստատված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում և
Էդգար Ղազարյան․ «Տիկին Գայանեն միանշանակ քաղբանտարկյալ է, որովհետեւ «Որդիների կանչ» ՀԿ-ի քաղաքական հայտարարությունից հետո են սկսվել այդ հանիրավի բռնաճնշումները»
Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով հերոսածին մայր Գայանե Հակոբյանին կալանավորելուն՝ ասաց, որ ոչ միայն աշխարհում դժվար թե նման այլ դեպք լինի, այլեւ դեպքը չի կորող լինել հանիրավի։ «Եթե անգամ տիկին Գայանեն զոհված զինծառայողի մայր չլիներ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է։ Նա ոչ մի իրավախախտում, ոչ միայն քրեական օրենսգրքով նկարագրվող, այլեւ առհասարակ որեւէ
Եթե Նիկոլ Փաշինյանը իր երեխայի անվտանգությունը չի կարողանում ապահովել, այլ մարդկանց իրավունքներն ինչպե՞ս կապահովի. արձագանքում է Սոնա Մնացականյանի մայրը
Սոնա Մնացականյանի ծնողները երկու անգամ զանգել են Փաշինյանին, հասկացել, որ անիմաստ է զանգելը
«Չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ»․ Փաշինյան
«Գիտեք Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չի ունեցե՞լ»։
Գյումրիում քաղաքացին՝ պայթուցիկը ձեռքին, մտել է ոստիկանության «Մուշ» բաժին․ նա վնասազերված է
Քիչ առաջ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեսբուքյան գրառում էր արել՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժնի վրա պայթուցիկ են գցել։ «Սա խոսում է երկրում անիշխանության մասին»-գրել էր նա։ Aravot.am-ը պարզեց, որ քաղաքացիներից մեկը՝ պայթուցիկը ձեռքին, ներս է մտել ոստիկանության «Մուշ» բաժին։ Նա եղել է շատ վրդովված, անձնական խնդիրներ է ունեցել, որոնք կապված չեն եղել
Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ․ Նիկոլ Փաշինյան
Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ։ «29 800-ն այն թիվն է, եթե ժողովրդական լեզվով խոսենք, որն արձանագրված է Սովետական միության հանրագիտարանի մեջ, որը եւ հանրամատչելի, եւ պաշտոնական է։ Եթե ասեի՝ 1975 թվականի քարտեզները նայեք, մարդիկ կասեն՝ մեզ քարտեզները որտեղի՞ց, որ նայենք։
Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն: Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը: Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավիրով այցելել է դեսպանություն և
«Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված է հնարավոր եղել համաձայնեցնել»․ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը շեշտեց՝ առանցքային է տարածքային ամբողջականության՝ փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը։


















































