Օրվա լրահոսը

Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ։ «29 800-ն այն թիվն է, եթե ժողովրդական լեզվով խոսենք, որն արձանագրված է Սովետական միության հանրագիտարանի մեջ, որը եւ հանրամատչելի, եւ պաշտոնական է։ Եթե ասեի՝ 1975 թվականի քարտեզները նայեք, մարդիկ կասեն՝ մեզ քարտեզները որտեղի՞ց, որ նայենք։

Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն: Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը: Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավիրով այցելել է դեսպանություն և

«Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված է հնարավոր եղել համաձայնեցնել»․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շեշտեց՝ առանցքային է տարածքային ամբողջականության՝ փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը։

«Գլխավոր շտաբն ասում էր՝ անկլավներն էլ հետը ստորագրի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ես չեմ ստորագրել»․ Նիկոլ Փաշինյան

Հետագայում, իհարկե, այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել, մեր հրաժարականն է պահանջել, բայց դա փաստ է։

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին

Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

«Ռուսաստանի հետ հարաբերություններում կգործենք այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արեւմտյան պատժամիջոցների ներքո»․ Փաշինյան

«Եթե մենք հայտնվենք արեւմտյան պատժամիջոցների ներքո այդքան ռեսուրս չունենք, որ դիմանանք»։

«Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան»․ Նիկոլ Փաշինյան

Բոլոր ադրբեջանցիները, ովքեր այս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ են հատել Հայաստանի հետ սահմանը։

ՀՀ ՄԻՊ-ը դեսպան Կոպիրկինին է ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի և ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող

Գեղարքունիքի 11 բնակիչ, որոնցից երկուսը՝ անչափահաս, խմբի կազմում 50 գողություն է կատարել

Հիմնական դերակատարը կալանավորվել է, անչափահասների նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողության հանձնելու, 8 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը։

Շիրմաքարի մոտ տղամարդը սպառնում է նռնակը պայթեցնել. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։ Արդեն 30 րոպեից ավելի է՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողներն այդ տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլի։ Տղամարդը պահանջում

«Անկլավների հարցը նոր չէ, բանակցային փաթեթում կա 1999 թվականից»․ Նիկոլ Փաշինյան

«Իրավական հարցերը պետք է ճշգրտվեն, որովհետեւ դրանք բարդ թեմաներ են, ինչ ասում եմ, հետո պետք է գնանք, դրանց իրավական հիմնավորումները տանք»։

Աշտարակում կատարված սպանության կասկածյալը, որ սպանված կնոջ ազգականն է, ձերբակալվել է

Մայիսի 19-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Մեկնել են նաև ոստիկանության ու քննչական

Հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և ստորագրել այն. Փաշինյան

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են

Ռուսաստանը չմատակարարած զենքի գումարը վերադարձրե՞լ է․ հարց Նիկոլ Փաշինյանին

Հարցին, թե ԱԽ քարտուղարի հայտարարությունն արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարության հետ կապ ունե՞ր, որ Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր է տվել, բայց զենքը չի ստացվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այո, կապ ունի»։

Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը

Հիշեցնենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, «բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»:

Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքի պատմությունը հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է. Արմեն Սարգսյան

Դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» միջոցառումը

Մայիսի 22-ին մայրաքաղաքում մեկնարկեց ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառումը։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը և ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխայիլ Մելիխովը։ Վարդան Մովսիսյանը ՆԳ նախարարի անունից ողջունեց միջոցառման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Միխայիլ Մելիխովը փոխանցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ՆԳ

Կբարձրանա ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը

ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է 2023թ․ մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։ Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։ Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ծրագրում է Արցախի տարածքում հակաահաբեկչական օպերացիաներ իրականացնել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ հաջորդ քայլը, որը բխում է ադրբեջանական հայտարարություններից, կարող է լինել Արցախի նկատմամբ նոր ագրեսիան

2022թ.-ին աճ է արձանագրվել Արցախի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում

Մայիսի 22-ին ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2022թ պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նիստին ներկա էին  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, կառավարության անդամներ: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ԱՀ կառավարության կողմից իրականացվող հասցեական միջոցառումների շնորհիվ գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը, սակայն

«Հայաստանից «Հ» տառն եք թողել, էն էլ՝ «պոեզի» տակ գցած»․ շիրակցի մսագործներ

 Մի պահ մսագործներից մեկը շատ զայրացավ ու հայտարարեց՝ եթե այս երկրում զոհված զինվորի մորն են կալանավորում, չեն խնայում, ուրեմն իրենց ևս չեն խնայի։

 Մարզի պաշտոնյաները խնդրեցին չքաղաքականացնել հարցը։

«86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյանը՝ հարցին, թե ճանաչո՞ւմ է Արցախը որպես Ադրբեջանի մաս

«Ես ասել եմ, ավելի եմ կոնկրետացրել եւ ավելի կոնկրետ՝ դժվար եմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող եմ ասել»

«Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը թե՛ գնորդին, թե՛ կառուցապատողին, և թե՛ բանկին զերծ կպահի տնտեսական ռիսկերից»

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված կառուցապատողի հատուկ

Ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահի փաստաբանը

«Ա1+». Ձերբակալվել է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ գործընկերոջը ձերբակալել են հաճախորդի բողոքի հիման վրա։ Սուսաննա Սարգսյանը կալանավորված «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի պաշտպանն է։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արթիկում բեռնատարը բախվել է կիսակառույց շինության պատին․ վարորդը տեղում մահացել է

Մայիսի 22-ին, ժամը 12։13-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1963 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել

«Զորքը պետք է լինի զորամասում, իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը»․ Նիկոլ Փաշինյան

«Զորքերի հետքաշումն առնվազն չի հակասում Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞ր երկրի շահերից է բխում զորքերի հայելային հետքաշումը, երբ նախորդ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զորքերը ներխուժում են հայկական բնակավայրեր եւ դուրս չեն գալիս։ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակիչները հարցադրում

Տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել 2023թ. հունվարից մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Հայաստանը 2023 թվականի հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ ⚙️Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.2%: 📈Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ 📈Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2022թ․ հունվար–մարտի համեմատ արտահանումն աճել է 2.3 անգամ։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031