Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն անխուսափելի է. Ալիև

«Հույս ունենք, որ բանակցությունները վերջնարդյունքում կհանգեցնեն ամուր խաղաղության Հարավային Կովկասում, չնայած այն բանին, որ Ադրբեջանի տարածքները մոտ 30 տարի գտնվել են հայկական օկուպացիայի տակ, միլիոնավոր ադրբեջանցիներ արտաքսվել են իրենց տներից», – ասել է Ալիևը:

«Ի՞նչ տղայավարիի մասին է խոսքը, սա պետություն է». Նիկոլ Փաշինյանն որդու առերեւույթ առեւանգման գործի մասին

Ես ուզում եմ մի հարց տալ. եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, ապա նա կլիներ հերոս, բայց եթե միլիմետրով անցել է ու չի սպանել, ապա նա դառնում է հակահերո՞ս: Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, ապա Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ՞: Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել:

«Մեկ հայրենիք, մեկ նպատակ». ցուցահանդեսը հայրենիքն այլ տեսանկյունից ճանաչելի դարձնելու նպատակ ուներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օրերս կայացել է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի կազմակերպիչ Հ. Համբարձումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը,

«Եթե մինչեւ մոտավոր անցյալ ցեղասպանության հարցն էր քաղաքական խնդրին արգելք, ռեալ պոլիտիկ Արցախի հիմնախնդիրն էր, այսօր ռեալ պոլիտիկ մնացել է պարզապես Զանգեզուրի միջանցքը»

Ըստ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում հայ համայնքը, համենայն դեպս, կենցաղի, պետության հետ հարաբերությունների ձեւերի տեսակետից որոշ երաշխավորություններ ունեցել է։ «Թուրքիայի հայի հոգեբանությամբ եւ զգայնություններով դժվար է այդ հարցը մեկնաբանել։ ՀՀ-ում էլ վերաբերմունքը միանշանակ չէ, ուստի ես համարձակվում եմ ասել, որ ժամկետը գոնե վիճելի է»,- «Առավոտի» հիշեցմանը՝ կարծիքներ

«Եթե ասում ենք՝ ամենաբարձր սարը Արարատն է, ոչ թե Արագածը, սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ»․ Փաշինյան

Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ։

Իրանում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Նախագահի հրամանագրով այդ պաշտոնը ստանձնել է ԻՀՊԿ-ից Ալի Աքբար Ահմադիանը՝ փոխարինելով Ալի Շամխանիին: ➡️Ահմադիանը 2007 թվականից զբաղեցնում էր ԻՀՊԿ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը: ➡️2000-2007թթ եղել է ԻՀՊԿ միացյալ շտաբի ղեկավարը, ➡️1997-2000թթ.՝ ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարը: 📍Ալի Շամխանին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում էր 10 տարի:

«Եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ տարածքը, դա իր անձնական խնդիրն է, քանի դեռ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ – Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը։ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։ – Առհասարակ պետք

«Ադրբեջանի 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»․ Նիկոլ Փաշինյան

Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա ՀՀ պատասխանատվության ներքո, իսկ մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադարձվեն։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը շարունակում են աշխատանքները Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ 

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դեմ

«Մեղրիում ՌԴ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ ԱԱԾ հետ համաձայնեցված»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կան տեղակայումներ, որոնց հայկական կողմը համաձայնել է։

Ես չեմ առաջարկում «ցելոֆանների մեջ» թաքցնել մարդկանց

2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց մրցույթ «Անօթեւան մարդկանց համար ժամանակավոր օթեւանի տրամադրման ծառայություններ ծրագրի իրականացման համար»: Հիշում եմ, երբ այդ նույն տարվա սկզբին, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, անդրադառնալով հայ-դանիական բարեգործական ընկերության կողմից հիմնադրված Վարդաշենում գտնվող անօթեւանների կացարանին, փաստել, որ «նախարարությունը թերի է կազմակերպել

Բարձր գոռգոռոցներ ու լարված իրավիճակ․ ոտքի են կանգնել Շիրակի մսագործները

Շիրակի մարզի մսագործներն այսօր բողոքով եկել էին Շիրակի մարզպետարան։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում Մայիսի 22-ի ցերեկը, 24-27-ը հնարավոր է, 23-ին սպասվում է կարճատև անձրև և

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում 

Կքննարկեն հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Երեք որոշումներով կար երեք հատուկ կարծիք՝ մի դատավորի կողմից

Մայիսի 17-ին Սահմանադրական դատարանն իր պաշտոնական էջում տեղադրեց երեք որոշումները՝ ՍԴՈ- 1686, ՍԴՈ -1687, ՍԴՈ-1688: Երեք որոշումներով կար երեք հատուկ կարծիք, կռահեցիք հավանաբար, որ հայտնողը ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանն էր: Դատարանը մայիսի 16-ի «դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով» նախ քննել է «2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի նախկին տնօրենի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ ավելի քան 38 մլն դրամ հափշտակելու գործով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է ընդհանուր ավելի քան 38 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական

«Իրատեսակա՞ն է Մոսկվայում խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում»․ Նիկոլ Փաշինյան

«Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է, մինչեւ հինգշաբթի օրը իրատեսակա՞ն է խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում»։

Հայաստանի կարատեի միության հավաքականը մեդալներով է վերադարձել Եվրոպայի առաջնությունից

Մայիսի 18-21-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում տեղի ունեցավ Օլիմպիական կարատեի շիտորյու մարզաձևի Եվրոպայի առաջնությունը, որին այս տարի  մասնակցում էր 30 երկիր։ Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին  Հայաստանի կարատեի միության մարզիկներ Դավիթ Թարոյանը, Ալբերտ Շիրինյանը և սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Մարզիկ Ալբերտ Շիրինյանը ցավոք դուրս մնաց պայքարից, իսկ Դավիթ Թարոնը՝

Օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր կտեղադրվեն Երևանում

«Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը

«Դատարանի փաստարկից բխում է, որ տիկին Գայանեն պետք է մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը պաշտոնավարում է». փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Փաստաբան, Գայանե Հակոբյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։ Մի հատվածի վրա հրավիրեմ ձեր ուշադրությունը։ Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու /Աշոտին կրկին առևանգելու/ հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել  տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական

ԲԴԽ-ն ժամկետներ չի՞ խախտում

«Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքի 150 հոդվածի առաջին եւ երկրորդ մասի համաձայն՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն

«Ես չեմ կարծում, որ Արեւմուտքը ՌԴ ձեռքը բռնել է եւ թույլ չի տալիս, որ իր պարտավորությունները կատարի»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի եւ ԵՄ, Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ պարզապես գոյություն չունի։

Վստահ եմ՝ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ. Գուրգեն Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, չորս ոլորտային նախարարների ուղեկցությամբ, մայիսի 21-ին բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ է կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով: Պետական նախարարը հանրային հանդիպումներում ներկայացրել է շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նա

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իմ նկատմամբ իրականացվողը  քաղաքական հետապնդում է»․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը հայտնեց՝ չի համաձայնել այն առաջարկին, որ իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնեն համաներման հիմքով։

Կաշառքի դիմաց կազմակերպել են ՀՀ-ում 10 և ավելի օր չգտնված՝ Իրանի քաղաքացիների պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը

Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավելի օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031