Օրվա լրահոսը
ԲԴԽ-ն ժամկետներ չի՞ խախտում
«Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքի 150 հոդվածի առաջին եւ երկրորդ մասի համաձայն՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն
«Ես չեմ կարծում, որ Արեւմուտքը ՌԴ ձեռքը բռնել է եւ թույլ չի տալիս, որ իր պարտավորությունները կատարի»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի եւ ԵՄ, Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ պարզապես գոյություն չունի։
Վստահ եմ՝ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ. Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, չորս ոլորտային նախարարների ուղեկցությամբ, մայիսի 21-ին բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ է կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով: Պետական նախարարը հանրային հանդիպումներում ներկայացրել է շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նա
«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իմ նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է»․ Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը հայտնեց՝ չի համաձայնել այն առաջարկին, որ իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնեն համաներման հիմքով։
Կաշառքի դիմաց կազմակերպել են ՀՀ-ում 10 և ավելի օր չգտնված՝ Իրանի քաղաքացիների պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը
Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավելի օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության
Հայրենասիրությունը սկսվում է ընտանիքում, ամրապնդվում՝ դպրոցում
Երեւանի Մոնումենտ թաղամասում է տեղակայված Լեւ Տոլստոյի անվան դպրոցը: Այն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր ջերմ պատերի ներսում շարունակում է սերունդներ կրթել: Դպրոցի աստիճանների մոտ մեզ է դիմավորում դպրոցի զինղեկը՝ ավագ ենթասպա Արսեն Կարապետյանը… Ժպիտով, մեծ ոգեւորությամբ մեզ ուղեկցում է դեպի դասարան, որն անվանակոչվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: …
Աստղիկ Գալեյան․ «Գիտեին, որ մենք վրդովված ծնողներ ենք, Աշոտիկին բերեցին ուղիղ իջեցրեցին մեր մեջ»
Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ցույց են անում
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա զորքերի հայելային հետքաշում»․ Նիկոլ Փաշինյան
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջ մղումը։ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ եւ ստորագրել այն։
Քրեական գործի քննությունն իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց Գայանե Հակոբյանի մեկուսացման. Մայր Աթոռ
Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները կարող են հանգեցնել նոր պառակտումների. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Թունավորման ախտանշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 14 երեխաները առողջացումով դուրս են գրվել
Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: ՀՀ առողջապահության նախարարություն
Երեւան է ժամանել եւս 4 տրոլեյբուս
Երեւան է ժամանել եւս 4 տրոլեյբուս, որոնք ներկա պահին գտնվում են Երեւանի «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՔԲԸ-ի հավաքակայանում, այս պահին իրականացվում են կարգաբերման աշխատանքներ:
«Արվեստի դիմաց կողպված դռներ չկան». Թորոս ՍԷֆիլեան
Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում բացվեց Թորոս ՍԷֆիլեանի 60-ամյակին նվիրված «Արթնացիր Արթնացուր» խորագրով անհատական ցուցահանդեսը։ «Արվեստի դիմաց փակ դռներ, կողպված դռներ չկան ու չպետք է լինեն, որովհետեւ՝ արվեստի կիրթ մտքի եւ սրտի ստեղծագործած քաղաքակրթությունը, գործը, չի ճանաչում քաղաքականապես դիմադիր-ընդդիմադիր մարդկանց, որովհետեւ՝ արվեստի գլխավոր նշանաբանը ծառայում եւ պատկանում է համայն մարդկության սկզբունքներին։ Արվեստի գործը այն
Խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանում
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ համատեղ մարդասիրական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում. տեղեկանում ենք Ռուսական խաղաղապահ զորախմբի տելեգրամ ալիքից: «Սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին տրամադրվել են սննդի փաթեթներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավինյանը տպավորվել է MAN մակնիշի ավտոբուսի վթարից
Իրականում շատ տարօրինակ պատկեր էր, տպավորությունը շատ բան էր… շատ տպավորիչ էր, իրականում շատ որակով ավտոբուսներ են
Թողեք տարաձայնությունները, ամբիցիաները, միավորվեք. Լևոն Ջավախյանի կոչը
Դիմում եմ Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր֊Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Սփյուռքին, հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, համայն հայ հասարակությանը…
Երկրաշարժերը Զվարթնոցում
Զվարթնոցի տաճարը գտնվում է Վաղարշապատ քաղաքի արեւելյան մասում: Տաճարի շինարարությունը սկսվել է 643թ. եւ ավարտվել 652թ.: Ըստ ավանդության այդ վայրում հանդիպել են Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ թագավորը: Զվարթնոցը մեզ է հասել ամբողջովին կործանված վիճակում: Դարեր շարունակ փլատակները ծառայել են շրջակա բնակչության համար որպես մշակված քարերի շտեմարան: Այս տարածքից հնագույն վավերագիրը Հայոց Ռուսա Բ արքայի (մ.թ.ա.
Դեռևս մեկ շաբաթ էլ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար. Արեյան
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար դեռևս մեկ շաբաթ էլ կպահանջվի։
Արայիկ Հակոբյան. Երևանի քաղաքապետարանը՝ խախտելով օրենքով սահմանված պահանջները, զբաղված է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ
Առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ
Աստղիկ Գալեյան․ «Մեր երեխաների արյունը չի վաճառվում, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել»
Զոհված զինծառայողի ծնողը հերքում է լուրերը, ըստ որոնց՝ մի խումբ ծնողներ ուղղորդված են պայքարում, բնակարան կամ գումար են ստացել։
Պլանային ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունու, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Հերացի, Այգեստան, Հր. Շահինյան, Քրիստափորի, Նար
Վազգեն Մանուկյան. Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից
Եվ ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան։
Լեո Դոքերթի. Հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով Միացյալ Թագավորության (ՄԹ) նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին Նա կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով Մայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր
Ադրբեջանից սպառնացող գոյաբանական վտանգները զսպող գլխավոր գործոնն ինքնապաշտպանության գործառույթ կատարող ՊԱ-ն է՝ կազմավորված բացառապես ԱՀ քաղաքացիներից. ԱԱՄ
Ի պատասխան Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Արցախի ապառազմականացման մասին հրապարակումների ու սպառնալիքների՝ Արցախի Ազատամարտիկների Միությունը հայտարարություն է տարածել. «Վերջին օրերին ադրբեջանական իշխանամերձ տեղեկատվական դաշտում կրկին շրջանառվում են կոչեր ու վերջնագրեր Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու և Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման վերաբերյալ, որի շուրջ բազմիցս կեղծ պնդումներ ու հայտարարություններ են կատարել նաև Ադրբեջանի պաշտոնական շրջանակները: Ադրբեջանական
Ազնավուրն ապրում է և ապրելու է. Արմեն Սարգսյան
Այսօր մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Նա մի հետաքրքիր բանաձև ուներ՝ կյանքը շատ պարզ է. կա ծնունդ և կա մահ, ու դրանց միջև կյանքն է: Սակայն Ազնավուրի նման մեծ պոետի, երգչի, արտիստի, հայի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո: Ազնավուրն ապրում է և ապրելու է… Շնորհավոր
Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 21-ին խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Հայկական կողմը կորուստներ չունի։
Փորձ է արվել Իրանից ՀՀ տեղափոխել 10 կգ գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա»․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու
Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի հարցով Հայաստանը 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան: Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Առավոտյան կամ գիշերային ցավեր, այտուց, ցան․ արթրիտի տարատեսակների վաղ ախտանշանները
Արթրիտը հոդերի տարածված բորբոքային հիվանդություն է, որը ճիշտ չէ սոսկ օրգանիզմի ծերացման գործընթացների հետ կապելը․ այն հաճախ է հանդիպում առողջական ընդհանուր խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում, ընդ որում՝ առավել հաճախ կանանց մոտ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում արթրիտը հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է համարվում։ Ինչպես Forbes Health-ի նյութում մեկնաբանել է բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Գրեմը, «արթրիտը մեկ կամ մի
Սիսիան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Հովհաննիսյանը
Սույն թվականի մայիսի 19-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդրանիկ նիստը՝ ավագանու 21 անդամների մասնակցությամբ: Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի առաջարկով նիստը մենարկեց միայն սույն թվականի մայիսի 17-ին Սոթքի հատվածում Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված, Սիսիան համայնքի բնակիչ Էդգար Վահանի Սուլեյմանյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո: Օրակարգն ընդունվեց ավագանու 18 կողմ,
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները․ ՀՀ ՄԻՊ
Պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ «Քրեական արդարադատության շղթայում ընդգրկված իրավասու մարմինների հաշվետվողականությունն ու հանրային հաղորդակցության պատշաճ մեխանիզմների գործադրումը բացառիկ կարևորություն ունեն գործերի քննության օբյեկտիվությունը, ամբողջականությունը և անկողմնակալությունը երաշխավորելու տեսանկյունից։ Առանցքային է ոչ միայն այն հանգամանքը, որ ցանկացած գործի քննություն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների


















































