Օրվա լրահոսը
Տիկի՛ն դատախազ, վճռական հորդորով դիմում եմ Ձեզ՝ կասեցրեք դատարանի կողմից ընդունված որոշումը և փոխեք խափանման միջոցը՝ ազատ արձակելով Գայանե Հակոբյանին․ Մանե Թանդիլյան
Հայաստանի Հանրապության Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին Տիկին Վարդապետյան, դիմում եմ Ձեզ՝ առաջին հերթին որպես կին, ապա որպես այս պահին բոլորիս հուզող ծայրահեղ ցավոտ իրադարձության վրա ազդեցություն ունեցող պաշտոնյա: Տիկին Վարդապետյան, իրավական պետություն կառուցելիս և օրենքները կիրառելիս՝ մենք չենք կարող հաշվի չնստել առկա իրողությունների հետ՝ մասնավորապես, որ պատերազմից հետո հազարավոր որդեկորույս մայրերի վիշտը որևէ ձևով ունակ
Ազգությամբ եզդի իրավապաշտպան․ «120 հազար արցախահայությունը աշխարհում իր նման երկրորդը չունեցող կալանավորի կարգավիճակում է հայտնվել»
Չորրորդ օրն է՝ ՆԵՄԵՍԻՍ-ի հուշակոթողի մոտ նստացույց է անում եզդի իրավապաշտպան, «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը, որն Aravot.am-ի հետ զրույցում հատուկ ներկայացավ նաեւ որպես Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման պահանջատեր։ -Ո՞րն է նստացույցի պատճառը, եւ որո՞նք են ձեր պահանջները։ -Պատճառը շրջափակման մեջ գտնվող արցախահայության իրավունքների ոտնահարումն է,
Կարեն Դեմիրճյանի օրոք Հայաստանը ավելի քիչ էր կախված Մոսկվայից, քան հիմա․ Տիգրան Սահակյան
«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը 5 տարում 70-ից ավելի անգամ Պուտինին հանդիպած ու զեկուցած Նիկոլի վկաները Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված և արդեն համարյա մի տարի Արցախում ապրող Ռուբեն Վարդանյանին մեղադրում են Հայաստանը Թաթարստանի վերածելու մեջ։ Կարեն Դեմիրճյանի օրոք Հայաստանը ավելի քիչ էր կախված Մոսկվայից, քան հիմա։
Ընտանիքի միջազգային տոն Գյումրիում՝ ռոմանտիկ ելևէջներով․ հորդառատ անձրևի ու երաժշտության ներքո (ֆոտոշարք)
Գյումրիում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց Ընտանիքի միջազգային օրը։ Այն որպես տոն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, ամեն տարի նշվում է մայիսի 15-ին՝ 1994 թվականից։ Պաշտոնապես ընդունվել է աշխարհի բազմաթիվ պետությունների կողմից։ Յուրաքանչյուր տարի այս տոնի շրջանակում հատուկ թեմա է ընտրվում․ մե՛կ կարևորվում են ընտանիքն ու առողջ ապրելակերպը, մե՛կ
Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին
Մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: ՀՀ ԱԳՆ
Խաչիկ Գալստյան․ «Հայ հասարակությունը այսօր ունի իշխանություն, որը թշնամիների քարոզչական կոդերն է դրել հայ հասարակության ներսում»
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը առավոտյան կառավարության շենքի մոտ էր։ Նա եկել էր իր զորակցությունը հայտնելու 44-օրյա պատերազմում որդի կորցրած Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու դատարանի որոշման դեմ կազմակերպված նստացույց իրականացնող որդեկորույս ծնողներին։ «Իմ մոտեցումն այս իրավիճակի հետ կապված հետեւյալն է։ Եթե մարդու միջից անհատապես հանես բարոյականությունը, մարդը դառնում է աշխարհի ամենասարսափելի գիշատիչը։ Եթե
Այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը, անընդունելի է․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Հակոբավանքից
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուղերձ է հղել Հակոբավանքից՝ ստեղծված իրավիճակի մասին։ Դուք վտանգավոր բան եք անում՝ Ռուբեն Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին։ «Երբ որ մենք թույլ ենք տալիս մեզ ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ, երբ որ մենք խոսում ենք, որ հայ կանայք երջանիկ չեն, երբ որ մենք խոսում ենք, որ հնարավոր
Զոհված զինվորի ծնող․ «Դուրս է գալիս, որ մեկը կարող է սպանել հազարավոր երեխաների ու չդատվել, բայց որ իր երեխային ասում են՝ արի գնանք Եռաբլուր, տես հայրդ ինչ է արել, դրա համար դատում են»
Հերոսածին ծնողներն ի պաշտպանություն 44-օրյա պատերազմում որդուն կորցրած եւ մեկ ամսով կալանքի դատապարտված Գայանե Հակոբյանի, երեկվանից անժամկետ նստացույց են սկսել կառավարության շենքի առջեւ: Զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Aravot.am-ին ասաց. «Հայրենիքով, ժողովրդով գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում: Ազգովի անհույս հիվանդ ենք ու սպասում ենք փրկության: Պիտի պայքարենք, որ փրկվենք, ազատվենք հրեշից, որը բոլորիս հիվանդացրեց: Նա
Լեւոն Տեր- Պետրոսյան․ Իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի․ Ilur.am
Ilur.am -ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն անդրադարձել է տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տես այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության Գահը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամը լինելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տես այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության Գահը, որը մշտապես զետեղված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Նվիրական և գեղեցկակերտ Գահն ընծայաբերվել է Մայր Աթոռին Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1955-1994) գահակալության շրջանում՝ 1961 թ.: Գահի
Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ի աջակցություն Գայանե Հակոբյանի
«Հանուն Արցախի պաշտպանության» համակարգող Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացվում ի աջակցություն Երևանում ձերբակալված տիկին Գայանեի և մյուս հերոսածին մայրերի։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 21-ի ցերեկը, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 21-26-ը հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 21-ի ցերեկը, 23-ին
ԿԳՄՍՆ-ն պահանջում է բռնագանձել «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման համար հատկացված գումարը․ «Հետք»
ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել «ԱԺԶ» մշակութային ՀԿ-ի դեմ, որը 2019-ին նախարարության դրամաշնորհով իրականացրել է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը Հանրապետության հրապարակ մետրոյի տարածքում։ Նախարարությունը դատարանից պահանջում է բռնագանձել կազմակերպությանը հատկացրած 2,756,000 ՀՀ դրամը։ Դատական հայցի հիմքում ընկած է «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» նախագծի բովանդակային բացասական եզրակացությունը, ստորագրված նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և նախարարության ժամանակակից
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է պատկան մարմիններին անցկացնել Աշոտ Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննությունը
Տևական ժամանակ ականատես ենք լինում «Ժողովրդավարության բաստեոնում» ընտրովի արդարադատության հերթական խայտառակ արտահայտմանը, ընտրովի արդարադատությունը նույնիսկ հասավ զոհված զինծառայողների ծնողներին, հանձինս՝ Գայանե Հոկոբյանի, որին մեղադրում են ՀՀ վարչապետի զավակի առևանգման մեջ՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը: Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումները, որոնց վրա ՀՀ վարչապետի զավակ՝ Ա. Փաշինյանը պատկերված է ոչ ադեկվատ պահվածքով, ապա բավարար կասկածներ
Հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած վարորդի խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, իսկ հերոսածին մոր խափանման միջոցը՝ կալանք․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում արդարադատության որակի ցուցիչը հետևյալն է. հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի 23-ամյա որդուն Եռաբլուր տանելու նպատակով միայնակ առևանգելու մեջ մեղադրվող՝ հայրենիքին իր որդուն նվիրած, հերոսածին մոր, կնոջ նկատմամբ կիրառելի է համարվել ծայրահեղ խափանման միջոց
Ինչո՞ւ է Անդրեա Վիկտորինը սիրում Սյունիքը (ֆոտոշարք, տեսանյութ)
Լրագրողներին չթույլատրեցին այլ հարցեր տալ դեսպաններին
Հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատվածում
Մայիսի 21-ին, ժամը 08:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատվածում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներից յուրաքանչյուրը խաղաղություն եզրույթն ընկալում է յուրովի` իր «փչացածության» չափին հարիր. «Հայացք Երևանից»
Այն, ինչ Ադրբեջանը տեւական ժամանակ անկաշկանդ ու անպատիժ իրականացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում, չես բնորոշի այլ կերպ, քան սողացող պատերազմ՝ խաղաղության «շարժիչով»: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Որքան շատ են երկու հակամարտ երկրի իշխանությունները ճամարտակում խաղաղության համաձայնագրի կարեւորության մասին, այնքան ավելի են հեռանում իրական խաղաղության օրակարգից: Պարզվում է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներից յուրաքանչյուրը խաղաղություն եզրույթն ընկալում
Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող ժամանակակից արվեստագետների քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է
2023 թվականի մայիսի 11-ին Շուշի կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Շուշիի նախկին կերպարվեստի թանգարանում կազմակերպված Հեյդար Ալիևին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացմանը։ Տեսանյութում ակնհայտ երևում է, որ թանգարանի մուտքի մոտ տեղադրված քանդակներն այլևս չկան, չկան նաև թանգարանի սրահներում ցուցադրվող ստեղծագործությունները։ Շուշիի Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմող բոլոր ստեղծագործությունների վիճակն ու վայրը մնում է
Ունես դեր՝ ուրեմն ունես նշանակություն մյուս երկրների համար․ «Հայացք Երևանից»
Աշխարհում լուրջ գործընթացներ են ծավալվում, անհավանական թվացող հայտարարություններ են հնչում գերտերությունների ղեկավարների շուրթերից եւ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց ազդեցությունը կարող է վճռորոշ լինել մեզ նման փոքր երկրների վրա: Սակայն դրանք հասկանալու եւ մարդկանց հասկացնելու փորձերը մամուլում ու տեղեկատվական այլ միջոցներում աննշան են: Նոր աշխարհակարգի կանոնները, ինչպես միշտ, մշակվում են պատերազմների միջոցով: Մենք հայտնվել ենք
Սերգեյ Ղազարյան. Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով. «Արցախպրես»
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցը «Արցախպրես» լրատվական գործակալությանը -Պարոն նախարար, տարիներ շարունակ արցախյան փորձագիտական հանրույթի կողմից և երբեմն էլ պաշտոնական որոշակի մակարդակով կարծիք է հայտնվել, որ պետք է փոխվեն բանակցային գործընթացի մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունը։ Համաձայն ե՞ք, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության և դրա ռազմական զարգացման հետևանքները, իմա՝ տարածքների հարցը, այլ
Որպեսզի արարքը որակվի առևանգման փորձ կամ առևանգում, պետք է ապացուցվի, որ առևանգողը նպատակ է ունեցել անձին, իր կամքին հակառակ պահել անազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Կարեն Մեջլումյանի ֆեյսբուքյան գրառումը Մարդուն առևանգելու հանցակազմի համար պարտադիր է տուժողին, իր կամքին հակառակ, այդ թվում խաբեությամբ, այլ վայր տեղափոխելուց հետո այդտեղ նրան (անազատության մեջ) պահելը: Այսինքն, որպեսզի արարքը որակվի առևանգման փորձ կամ առևանգում, պետք է ապացուցվի, որ առևանգողը նպատակ է ունեցել անձին, իր կամքին հակառակ, օրինակ Եռաբլուր տեղափոխելուց հետո, այդտեղ նրան պահել (անազատության
Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է․ Արամ Վարդեւանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանի ֆեյսբուքյան գրառումը 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կալանավորվել էին նույնիսկ ընտրված պատգամավորներ: Այդ ժամանակ օգտագործեցի «կալանավորման գերակայություն (ֆետիշացում)» եզրույթը, որը շարունակվում է մինչ օրս: Իրավական մշակույթը պետք է բացառեր այս իրավիճակը, բայց երբ Արցախի անվտանգության երաշխավորի, ինքնորոշման իրավունքի վերսահմանադրական պարտականությունից ենք հրաժարվում`իրավական մշակույթ չի լինում: Հերոսների Ծնողների դեպքում. 1) Եռաբլուրում
Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից` նրան կալանքի տակ պահելով: Կալանքին այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների այսքան մեծ ընտրություն կա օրենքում: Ավելին,
Արժեզրկել պայքարը, կռիվը, դիմադրությունը, հեգնել ու արհամարհել ցավը․ սա այն է, ինչ ստանում է հայ հանրությունը սեփական իշխանությունից. Տաթև Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Վերջին օրերին մեր հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես զոհվածի մոր կալանավորման վերաբերյալ դժվար է ճիշտ բառեր գտնել։ Ես հաճախ մտածում եմ, որ մենք անտրամաբանական ժամանակներ ենք ապրում, փուլ, որտեղ գործող իշխանությունը փորձում է ծաղրել մարդկային պարզ տրամաբանությունը։ Ընդ որում ծաղրում են
Ավետիք Չալաբյան․ «Եթե թշնամին, Հայաստանում թշնամու կամակատարները չհասկանան, սահմանը վաղ թե ուշ կբացվի հայոց բազկի ուժով»
«Համախմբում» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը Կոռնիձորում մինչեւ «Հանուն հայկական Արցախի» հանրահավաքի մեկնարկը Aravot.am-ին ասաց․ «Այսօրվա հանրահավաքը խորհուրդ ունի։ Մենք հիմա գտնվում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների սահմանում։ Եվ մեր հայկական երկու հանրապետությունների սահմանում Հայաստանի գործող իշխանության թողտվությամբ ապօրինաբար տեղակայվել են թշնամու զորքեր եւ շրջափակել են Արցախը, կտրել Հայաստանից։ Մեր նպատակն այդ ապօրինի շրջափակումը վերացնելն է
Հօրդ իշխանութիւնը, որքան ալ երկարի, յաւիտենական չէ․ եղի՛ր վեհանձն
Բաց Նամակ Աշոտ Փաշինեանին Աշո՛տ, տղաս: Ներէ, որ քեզ կոչեմ տղաս, նախ, որովհետեւ զաւակիս տարիքը ունիս, երկրորդ՝ Հայաշխարհին մէջ այսօր, դո՛ւն ամենաշատը խոցելիներէն ես, հետեւաբար՝ հոգածութեան կարօտ: Լաւ կը հասկնամ, որ դիւրին բան չէ լայն տարողութեամբ ժողովրդային ցասումի առարկայ վարչապետի մը զաւակը ըլլալ: Կ՛ըմբռնեմ, որ անփորձ երիտասարդի մը հոգեմտաւոր կարողութիւններուն համար, չափազանց դժուար է հաւասարակշռութիւն
Գոռ Սարգսյանը դիմեց Ադրբեջանի երիտասարդներին․ «Այսօր ինչ-ինչ պատճառներով դուք հաղթած կողմում եք կանգնած, բայց վստահեցնում եմ, որ դա ժամանակավոր է»
«Հայրենիքի համար դժվար օրերին միշտ էլ շատ կարեւոր է երիտասարդության ոգին։ Հայ երիտասարդը միշտ եղել է Հայրենիքի պաշտպան եւ զորավիգ։ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ մենք տեսել են անկոտրում երիտասարդների։ Փառք եւ խոնարհում Հայրենիքի համար ընկած երիտասարդների հիշատակին։ Այսօր էլ, երբ հայրենիքն իսկապես վտանգի մեջ է, մեր երիտասարդությունն իր խոսքն ասել է եւ իր գործը ցույց
Հայաստանում պրենատալ սքրինինգի և պտղի բժշկության արդիականացման ու նոր մոտեցումների ներդրման նպատակ կա
Հայաստանի ավելի քան 200 բժիշկ մասնակցել է պտղի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ գիտագործնական դասընթացի տեսական մասին։ Երկօրյա դասընթացն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և պտղի բժշկության հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Ելույթով է հանդես Պտղի բժշկության հիմնադրամի հիմնադիր պրոֆեսոր Կիպրոս Նիկոլաիդիսը։ Նույն դասընթացի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերի և Երևանի

















































